Blog

  • ՀՀ-ի տերը ՀՀ ժողովուրդն է, պարո՛ն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել ՀՀ-ի տերը. Ռուբինյանը՝ Կարապետյանին

    «Ինձ մոտ վատ հիշողություններ արթնացան պարոն Կարապետյանի ելույթից: Մոտավորապես 2015-2016 թվականն էր, ռուսական հեռուստաալիքներից մեկում՝ թոք-շոուներից մեկի ընթացքում, Հայաստանին համեմատել էին ման եկող կնոջ կամ դավաճանող կնոջ հետ: Հայաստանում մեծ վրդովմունք էր առաջացել, ես էլ էի վրդովվել: Ցավոք, պարոն Կարապետյանի բերած օրինակները նույն աշխարհայացքի մեջ էին»:

    Այս մասին նիստը վարողի իրավունքով ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության քայլերին վերաբերող ելույթին:

    Հիշեցնենք՝ Նարեկ Կարապետյանը, իր ելույթում մասնավորապես խոսելով Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին, հայտարարել էր հետևյալը. «Հայաստանն ուզում է Եվրոպային, բայց Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ է, ԵԱՏՄ-ն խանդում է, ասում է՝ ուր ես գնում, մենք ասում ենք ԵԱՏՄ-ին՝ Мы просто друзья, մեր մեջ խորքային ոչինչ չկա, բայց ԵԱՏՄ-ն ասում է՝ հիմա որոշիր՝ ինձ հետ ես, թե Եվրոպական միության:

    Էդ պահին մենք ստրատեգիական որոշում ենք անում՝ գնանք Չինաստանի կազմակերպած ШОС (ՇՀԿ), շոկոլադ և ծաղիկ ուղարկենք էնտեղ»:

    Դիմելով Կարապետյանին՝ Ռուբինյանը նկատեց՝ նա Հայաստանի արտաքին քաղաքականությունը համեմատել է սիրային եռանկյունու կամ քառանկյունու հետ:

    «Բայց, պարո՛ն Կարապետյան, ես ձեզ համար լավ կամ վատ լուր ունեմ․ արտաքին քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները սիրո հետ ունեն զրո կապ: Միջազգային հարաբերությունները կապ ունեն շահի հետ՝ պաշտպանական և անվտանգային, տնտեսական, բայց սիրո հետ ոչ մի կապ չունեն:

    Ասեմ ավելին՝ միջազգային հարաբերությունները ոչ մի զգացմունքի վրա հիմնված չեն: Դրանք հիմնված են շահի, գործընկերության և միջազգային պայմանագրերի վրա: Ինչ կապ ուներ ձեր ասածը միջազգային հարաբերոյւթյունների հետ: Այսինքն՝ Դուք ուզում եք ասեք, որ Հայաստանը չպետք է արտաքին քաղաքականություն ունենա, այսինքն՝ եթե մեկի հետ շփվում է, մյուսի հետ չպե՞տք է շփվի, իսկ ինչի՞ մենք չպիտի գնայինք ՇՀԿ կամ ինչի՞ չպետք է խորացնենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Մենք ինչ-որ մեկի սիրո կամ հավատարմության երդո՞ւմ ենք տվել»,- հակադարձեց Կարապետյանին ԱԺ նախագահը:

    Ռուբինյանի խոսքով՝ մենք իրականում մեկին տվել ենք հավատարմության երդում ՀԱՊԿ-ի շրջանակում, երբ ստորագրել ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, և այդ նույն տրամաբանության մեջ ինչի չի համեմատում ՀԱՊԿ-ի պահվածքը նախարարության հանրահայտ գործունեության հետ:

    «Ինչի՞ չեք ասում՝ ՀԱՊԿ-ը պահում է իրեն ինչպես հայտնի ֆիլմերի միջի հերոսները»,- հարց ուղղեց Կարապետյանին Ռուբինյանը՝ նշելով, որ զարմացած չէ նման խոսույթից, քանի որ նրանց ուժի ղեկավարը՝ Սամվել Կարապետյանը, վերջերս հայտարարել էր, թե Հայաստանը կմնա անտեր, եթե ռուսական ռազմաբազան դուրս գա Հայաստանից:

    Դիմելով Նարեկ Կարապետյանին՝ ԱԺ նախագահը նկատեց՝ նրանց ուժի պատկերացմամբ՝ Հայաստանը պետք է ունենա տեր:

    «Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, պարո՛ն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը: Այդ ժամանակները վաղուց անցել են անվերադարձ: Հայաստանը էլ տեր չի ունենալու: Մոռացե՛ք»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը:

  • Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու |

    ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Արևմուտքը բացահայտ և աննախադեպ կերպով փորձում է միջամտել Հայաստանի և Վրաստանի քաղաքական գործընթացներին։

    «Արևմտամետ ուժերը բացահայտ և աննախադեպ կերպով փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Անդրկովկասում դա կարող ենք տեսնել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի օրինակով»,– ասել է Շոյգուն։

    Նրա խոսքով՝ պետությունների միջև տարաձայնությունները, որպես կանոն, կարող են լուծվել, իսկ հակասությունների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է հասկանալ, թե ում կարող է ձեռնտու լինել հարևան ժողովուրդների և պետությունների միջև լարվածության խորացումը։

    Շոյգուն պնդել է, որ նման գործընթացների հետևում, իր գնահատմամբ, կանգնած են արևմտյան ուժեր, որոնք շահագրգռված են պահպանել վերահսկողությունը տնտեսության շահութաբեր ոլորտների, տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների ու բնական ռեսուրսների նկատմամբ։

    Այս համատեքստում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը վկայակոչել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի վերջերս արած հայտարարությունը։ Ըստ Շոյգուի՝ Պապուաշվիլին նշել էր, որ Ռուսաստանի հետ էսկալացիան կարող է բխել Գերմանիայի կամ Լիտվայի շահերից, բայց ոչ՝ Վրաստանի։

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա

    Սեպտեմբերի 17-18-ի և 21-22-ի կեսօրից հետո, 19-ին ժամանակ առ ժամանակ, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

    Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

    Երևանում` սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 20-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

  • Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. ԿԸՀ նախագահԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելքՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԱնահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ վարչապետՊատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը աղոթք են հնչեցրելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքըԽլուրդը հերդ ա․ Չ

    Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. ԿԸՀ նախագահԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելքՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԱնահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ վարչապետՊատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը աղոթք են հնչեցրելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքըԽլուրդը հերդ ա․ Չախոյանը պատասխանել է Լևոն Քոչարյանի վիրավորանքին. MediaNews Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՆախագծի հրապարակումը մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության մասինԱլեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերՍահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի վերաբերյալ որոշում է կայացրելԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցերՊաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնովԾավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա․ Անահիտ ԱվանեսյանԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններումՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանըԵԽ-ն հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ԵՄ նախագծինԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարներըՄենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասինՍուրեն Պապիկյանը ժամանել է ՊեկինԱրարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարինՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազությունՍևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ ԱրմենիաՎարչապետի խալաթն ավելի շատ օրակարգ է թելադրում, քան ընդդիմության առաջնորդները։ Տարոն ՉախոյանTour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրելՀայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է ԽաչվերացըՀարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանԴպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարարՍուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցերԳրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՍոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

  • Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս. ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյան

    Կարծում եմ՝ պետհամարանիշների հետ կապված պատմությունը բոլորը գիտեն, էլի պատմություններ կան, որոնք ես ինձ զսպել եմ և չեմ պատմել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՔՊ–ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին։

    «Քրեական ենթամշակույթի հետ կապված տարբեր պատմություններ կան։ Օրինակ, ինքը մի դրվագ էր պատմում, որ Մոսկվայում ինքը իմ հետ եկել է Մոսկվա, բայց ինքը չի

    պատմում այն դեպքը, որը տեղի է ունեցել հյուրանոցում։Հյուրանոցի նախամուտքում նստած սպասում էինք, որպեսզի գնանք հանդիպմանը, ինն էր, ես էի, Տարոն Մարգարյանն էր, Մարինե Կազարյանն էր։ Ինքը ինձ ասաց՝ ինչ-որ պապայի ընկերն է, մեր ընտանիքի ընկերն է, կարելի՞ է գա, պարոն Սիմոնյան։ Ասեցի՝ հա, և ներս մտավ մի անձնավորություն, որին ես անկեղծ չէի ճանաչում, հետո իմացա ով է, որի ներկայությունը բերեց կոնֆլիկտի։ Այդ ընթացքում այդ անձնավորությունըձեռը գցեց, բռնեց իմ ձեռքից, քաշեց, ես իր վրա բղավեցի։ Վրջում պարզվեց, որ դա շատ հայտնի քրեական հեղինակություն է։ Առնվազն էդ մարդը սադրեց, որից հետո ես վեր կացա, ասացի՝ չեմ պատրաստվում շարունակեմ այս միջավայրում մնամ։ Անկեղծ ասած, իմ համար էլ էր զարմանալ։ Քաղաքում կան այդ խոսակցությունները, ում հետ է ինքը շփվել, այդ քրեական ենթամշակույթի հետ, բայց այդ դեպքում ես մենակ չեմ եղել, եղել են մեր պատգամավորները, որոնք կարող են փաստել այս պատմությունը։ Դա շատ հայտնի քրեական հեղինակություն է, որի տեսանյութերը դուք կարող եք գտնել տարբեր տեղերում, որը դատվածություն ունի։ Հայաստանի հայ չէ, Վրաստանի հայ է»,–ասաց Ալեն Սիմոնյանը՝ չցանկանալով տալ նրա անունը։

    ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ

    Ինչ վերաբերում է պետհամարանիշների հետ կապված պատմությանը, ԱԽ քարտուղարն ասաց. «Երբ ինքը հարցազրույցի մեջ ասում է, որ իր անվտանգության հետ է կապված, դա իրականությանը չի համապատասխանում։ Էդ համարները ես եմ բացահայտել, ինձ եկան, ասեցին, որ ավտոկայանատեղիում մի հատ թանկարժեք մեքենա է՝ օպերատիվ համարներով։ Զանգեցի ոստիկանություն, ասացին՝ գիտե՞ք, երկու տարի առաջ այդ համարները ոչնչացվել են, մարվել են։

    Մենք վարչության նիստ ունեինք այդ օրը, երբ իր հարցն էին քննում։ Ասեցի՝ ի՞նչ մեքենայով ես եկել, ի՞նչ համարներ են վրան։ Մի հատ ուրիշ համարներ ասեց։ Ասացի՝ ոչ այս համարներով ես եկել, ու այդտեղ պարզ դարձավ, որ ճիշտ չի ասում»։

    Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին, այդ թվում խաղատնային բիզնեսը հովանավորելու, Ալեն Սիմոնյանն ասաց. «Գլուխը պատին է տալիս։ Զուտ չեմ ուզում դատական բաների մեջ մտնեմ, մեղադրել է, թող քրեական գործ հարուցվի։ Էլ չեմ ասում, որ 7 տարի է նույն պլաստինկեն է պտտում։ Եթե որևիցե օրենք, որը ես բերել եմ, վատն է, ինչ-որ կոնկրետ շահ է սպասարկել, անօրինական է, ինչի՞ նույն Հայկ Սարգսյանը վերջին հինգ տարվա ընթացքում այդ օրենքը չեղարկելու նախագիծ չի բերել և չի խոսացել դրա մասին։

    Հաջորդը, որևիցե պատգամավոր չի կարող միանձնյա մի բան բերի, որովհետև դա գնում է կառավարություն, կառավարության ստանում է դրական եզրակացություն, գալիս է համապատասխան հանձնաժողով, ստանում է եզրակացություն, գնում է խմբակցության նիստի, խմբակցությունում ստանում է եզրակացություն, գալիս է Ազգային ժողովի լիագումար նիստ, ստանում է դրական եզրակացություն»,–ասաց նա։

    Հարցին՝ պե՞տք է հեռացվի Հայկ Սարգսյանը կուսակցությունից, նա պատասխանեց. «Ճիշտ չէ, որ հիմա ես կարծիք արտահայտեմ, բայց վերաբերմունքս, կարծում եմ՝ ակնհայտ է, բայց կարծիք չեմ ասի»։

  • Վահե Հովհաննիսյանն ԱՄՀ առաքելության պատվիրակության հետ քննարկել է մակրոտնտեսական զարգացումները և բարեփոխումների ընթացքը

    Վահե Հովհաննիսյանն ԱՄՀ առաքելության պատվիրակության հետ քննարկել է մակրոտնտեսական զարգացումները և բարեփոխումների ընթացքը

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Նովտան։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները, հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները, ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի (SBA) իրականացման ընթացքը, ինչպես նաև ԱՄՀ-ի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցությունն ու հետագա համագործակցության ուղղությունները։

    Անդրադառնալով տնտեսական զարգացումներին՝ նշվել է, որ, չնայած արտաքին տնտեսական միջավայրի մարտահրավերներին, Հայաստանի տնտեսությունը շարունակում է պահպանել աճի կայուն տեմպեր։ Քննարկվել են նաև մակրոտնտեսական կայունության պահպանմանն ու հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր։

    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Դիմակայունության ֆինանսավորման գործիքի (RSF) հնարավոր կիրառման ուղղությամբ ընթացող աշխատանքներին և SBA ծրագրի շրջանակում կառուցվածքային հենանիշների առաջընթացին։

    Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Վահե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՀ-ի միջև շարունակական և կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը մակրոտնտեսական կայունության պահպանման, բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման տեսանկյունից։

  • Թանկացումների նոր վտանգ․ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 4,4%, իսկ բնականոն գնաճը՝ 4,8%, այն դեպքում, երբ գնաճի թիրախը 3% է։ ԿԲ-ի գնահատմամբ՝ ներքին պահանջարկը աճում է այնպիսի տեմպերով, որ կարող է գերազանցել տնտեսության կայուն հնարավորությունները։

    Տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է ավելի խիստ ֆինանսական պայմաններ․ վարկերի թանկացման, սպառման զսպման և խնայողությունների խրախուսման հավանականությունը մեծանում է։

    ԿԲ-ի համար լրացուցիչ ռիսկեր են կոմունալ ծառայությունների հնարավոր թանկացումը, արտաքին գնաճը, ներմուծվող ապրանքների արժեքի աճը և աշխարհաքաղաքական անորոշությունը։

    Այս քայլով ԿԲ-ն փորձում է կանխել, որ առանձին թանկացումները վերածվեն երկարատև և ավելի լայն գնաճային գործընթացի։




    դիտվել է 103 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը

  • Ապօրինի գույքի գործերով 11 անձ հաշտվել է պետության հետ․ վերադարձվել է 5,5 մլրդ դրամի գույք և միջոցներ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ի իր հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ հանձնարարել է խմբագրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը՝ հեռացնելով պետության հետ հաշտություն կնքելու հնարավորություն նախատեսող դրույթները։ 

    Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականին․ դրա 19-րդ հոդվածը սահմանում է վարույթում ներգրավված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացու և պետության միջև հաշտության պայմանները։ Այդպիսով, օրենքը թույլ է տալիս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտել հաշտության համաձայնությամբ, որով պետությանը փոխանցվող գույքի կամ գումարի չափը չի կարող պակաս լինել ուսումնասիրության եզրակացությամբ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75%-ից։ 

    «Ես հանձնարարել եմ, որ այդ կարգավորումը վերացնեն։ Չկա՛ այլևս 25 տոկոս։ Առհասարակ։ Չպիտի՛ լինի։ Տվել ենք այդ շանսը, 8 տարի (Օրենքն ընդունվել է 2020 թվականին, հետևաբար Փաշինյանի նշած ութ տարին չի կարող վերաբերել հաշտության այս մեխանիզմի գործողության ժամանակահատվածին։ 2026 թվականի սեպտեմբերի դրությամբ օրենքի ընդունումից անցել է շուրջ վեց տարի-խմբ․) չեն օգտվել այդ շանսից, հիմա պետք է զրոյացվի, 100 տոկոսը պետք է վերադարձվի։ Այո, առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն, և այդ հաշտության հնարավորությունը կվերացվի»,— հայտարարել է Փաշինյանը։ 

    «Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել հարցմամբ՝ պարզելու, թե քանի՞ անձ է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների շրջանակում հաշտություն կնքել պետության հետ։ 

    11 անձ հաշտվել է, վերադարձվել է 5,5 միլիարդ դրամ

    Այսպես, FIP.am-ին Դատախազությունից հայտնել են, որ օրենքի ընդունումից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 11-ը օրենքի շրջանակում պետության հետ հաշտություն է կնքել 11 անձ։ 

    Այս շրջանակում վերադարձվել է մոտ 5,552 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց։ 

    FIP.am-ը դատախազությունից խնդրել էր նաև այդ անձանց ցանկը, սակայն պետական այս մարմնից այն չեն տրամադրել, հետևաբար ստորև բերված՝ հաշտություն կնքածների ցանկը հիմնված է բաց աղբյուրներում առկա տվյալների հիման վրա։ 

    Պետության հետ հաշտություն կնքածների թվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը․ նա 2023 թվականին «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները վերադարձրեց Հայաստանի Հանրապետությանը․ Գլխավոր դատախազության մասնակի հաշտության համաձայնությունը հաստատվել է դատարանի կողմից։ 

    Համաձայն բաց աղբյուրների՝ հաշտության օրենսդրական հնարավորությունից է օգտվել նաև Պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, որը պետությանն է վերադարձրել 200 միլիոն դրամ։ 

    Հաշտություն է կնքվել նաև Պետական եկամուտների կոմիտեի նախկին պաշտոնյա Գևորգ Հակոբյանի հետ, որի շրջանակում նա պետությանն է վերադարձրել 50 միլիոն դրամի տրանսպորտային միջոց և ընկերություն։ 

    Պետության հետ հաշտություն է կնքել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի կինը՝ Նանի Օսկանյանը․ նա պետությանն է վերադարձրել Դիլիջանում գտնվող մանկապարտեզի շենքը, որը մոտ 20 տարի առաջ անհատույց կերպով նրա ղեկավարած հիմնադրամին էր փոխանցվել։ 

    Նշենք, որ համաձայն Դատախազության տվյալների՝ 2026 թվականի մարտի 1-ի դրությամբ, օրենքի գործողության 6 տարիների ընթացքում դատարաններում քննվում է ընդհանուր թվով 166 հայց, որոնց ընդհանուր հայցագինը 612 միլիարդ 592 միլիոն 172 հազար դրամ է:  

    Իսկ ահա հաշտության համաձայնությունների շրջանակում պետությանը վերադարձված 5,552 միլիարդ դրամը թվային առումով այդ գումարի շուրջ 1%-ին է համարժեք։ 

    Այսպիսով, 2026 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետության հետ հաշտություն է կնքել 11 անձ, իսկ պետությանը վերադարձվել է 5,552 միլիարդ դրամի գույք և դրամական միջոցներ, ինչը թույլ չի տալիս եզրակացնել՝ արդյունավետ է կիրառվե՞լ հաշտության մեխանիզմը, թե՞ ոչ։

    Նանե Մանասյան

  • Ռևանշիստներն ու սփյուռքը դեռ փորձում են խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը․ Հաջիև

    Բաքուն զգուշացնում է, որ Հայաստանում ռևանշիստական ուժերը և հայկական սփյուռքը դեռևս ուժեղ են և փորձում են խաթարել Ադրբեջանի հետ պատմական խաղաղության գործընթացը։ Դուբայում Արաբական մեդիաֆորումի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է Euronews-ը։

    Նրա խոսքով՝ խաղաղությունը ձեռք է բերվում մեծ դժվարությամբ, և Հայաստանի ղեկավարությունը նույնպես պետք է աշխատի իր ժողովրդին խաղաղության պատրաստելու ուղղությամբ։