Blog

  • Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է թաց ձյուն

    Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-9-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 3-5, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։

    Երևան քաղաքում`

    Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը
    սպասվում է առանց տեղումների եղանակ։

    դիտվել է 26 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • ԱՄՆ մինչև 20 միլիոն դոլար է առաջարկել տեղեկությունների դիմաց

    ԱՄՆ իշխանություններն առաջարկել են մինչև 20 միլիոն դոլար պարգևավճար, ինչպես նաև Միացյալ Նահանգներ տեղափոխվելու հնարավորություն՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը։

    Տվյալ առաջարկն ԱՄՆ Պետդեպարտամենտի «Պարգևներ՝ հանուն արդարության» ծրագրի մի մասն է։

    Պարգև է սահմանվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների համար, այդ թվում՝ դրա օբյեկտների, սարքավորումների և դրա հետ կապված անձնակազմի, օրինակ՝ գիտական ​​հանրության ներկայացուցիչների մասին։

    Ծրագիրը հիմնադրվել է 1984 թվականին՝ որպես կառավարական լայնածավալ նախաձեռնության մաս, որի նպատակն է պարգևատրել այն տեղեկությունների տրամադրման համար, որոնք ուղղված են ամերիկացի քաղաքացիների կյանքի և Միացյալ Նահանգների շահերի պաշտպանությանը։

    Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նկատմամբ ստանձնած երաշխիքների վերաբերյալ պարտավորություններն Իրանի կողմից չկատարելու հետևանքով գործակալությունը կորցրել է հիմնական բաղադրիչների՝ մասնավորապես ցենտրիֆուգների արտադրության և պաշարների նկատմամբ մշտական ​​վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը։

    դիտվել է 23 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Հայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում

    Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում Ռուսաստանը կներկայացնեն ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը, հայտնել են Կրեմլից։

    ՌԴ նախագահի օգնական, պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկուց բացի, պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յուրի Ժիգարլովսկին, «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

    դիտվել է 17 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

    Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 35-ամյա Յաշա Ա․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին քաղաքացիները իրենց անձնական ավտոմեքենայով տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Գալստյանը և Տարոն Հակոբյանը։

    Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «Թալին» բժշկական կենտրոնում որպես բժիշկ։

    դիտվել է 33 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Գույքի բռնագանձման հայց՝ Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ․ «Հետք»

    2026թ. նոյեմբերի 29-ին Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվելու են ավագանու ընտրություններ: Համայնքում ընտրապայքար չկա. առաջադրվել է մեկ քաղաքական ուժ՝ «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցություններից: Հայտնում է Հետքը։

    ««Հետքը» ներկայացնում է քաղաքական ուժի ընտրական ցուցակի թեկնածուների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունները: Ցուցակում ներառված է 63 թեկնածու:

    Քաղաքական ուժի ցուցակը գլխավորում է Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը: Նա համարվում է նաև համայնքի ղեկավարի թեկնածու: Կ. Եղիազարյանը 2017թ. ընտրվել է Ապարանի համայնքապետի պաշտոնում, վերընտրվել՝ 2021թ. դեկտեմբերի 5-ին: 2012-2015թթ. եղել է Ապարանի քաղաքապետարանի աղբահանության կազմակերպիչ:

    Համայնքը ղեկավարելու տարիների ընթացքում Կարեն Եղիազարյանը մի քանի անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա և ընտանիքի անդամների դեմ հայց է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով:

    Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2023թ.-ի հոկտեմբերի 3-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Կարեն Եղիազարյանից և կնոջից՝ Սիրուն Սարգսյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության գույք և գումար բռնագանձելու պահանջով։

    Մասնավորապես՝ Դատախազությունը պահանջում է Սիրուն Եղիազարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում Սիրուն Սարգսյանի անվամբ բացված հաշվեհամարին առկա 3 մլն 800 հազ. դրամ ավանդը, իսկ անհնարինության դեպքում դրան համարժեք գումար, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարումը դրա վրա հաշվեգրված  տոկոսագումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ:

    Ինչպես նաև բռնագանձման պահանջ է դրվել Կարեն Եղիազարյանից և Սիրուն Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել մոտ 107 մլն 445 հազ. դրամի չափով գումար, որն ըստ Դատախազության՝ չի հիմնավորվում  անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: Ինչպես նաև Դատախազությունը պահանջում է բռնագանձել մոտ 167 մլն 655 հազ. դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:

    Կարեն Եղիազարյանի նկատմամբ նախաձեռնվել է նաև քրեական վարույթ: 2025թ. նոյեմբերի 18-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Կարեն Եղիազարյանին մեղսագրվող քրեական գործը, ըստ որի՝ նա, 2021թ.-ի դեկտեմբերի 8-ից տեղեկացված լինելով Ապարան բնակավայրում «Ապարան Ջուր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ինքնակամ շինարարության վերաբերյալ, չի ձեռնարկել իր լիազորություններից բխող համապատասխան միջոցներ, ինչի հետևանքով տեղական ինքնակառավարման մարմինը զրկվել է ակնկալվող 1 մլն 500 հազ. դրամ եկամուտից։ Այս գործի քննությունը ևս շարունակվում է:

    Մեկ այլ քրեական գործով, որով Կարեն Եղիազարյանին մեղադրանք էր առաջադրվել Ապարան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում,  ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ առաջադրված մեղադրանքով նա արդարացվել է։

    Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի՝ Կ. Եղիազարյանի վերջին մեկ տարվա ընթացքում ստացած միակ եկամուտը աշխատավարձն է՝ 7 մլն 200 հազ. դրամ: Դրամական միջոց,  թանկարժեք գույք չի հայտարարագրել:

    Ապարան համայնքում ունի 2 միավոր հողատարածք, ինչպես նաև «Volkswagen Caddy» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներ: 2023թ-ի ապրիլից Կ. Եղիազարյանի մոր՝ Լիանա Եղիազարյանի անունով է գրանցված «Գնթունիք» ՍՊԸ-ի 100 տոկոս սեփականությունը: Մինչ այդ սեփականատերը եղել է Կարեն Եղիազարյանը:

    Կարեն Եղիազարյանի ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում առկա են անհամապատասխանություններ, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրում նշել է 9 միավոր անշարժ գույք, ունեցել է 8 մլն 500 հազ. դրամ կանխիկ գումար: Համայնքի գործող ղեկավարին է պատկանում 2007թ.-ին հիմնված «Նոտոֆ» ՍՊԸ-ի 10 տոկոսը:

    Ցուցակի երկրորդ համարը Ապարան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Կարապետյանն է: Նա որպես եկամուտ հայտարարագրել է միայն աշխատավարձը՝ 5 մլն 760 հազ. դրամ:

    Հայտարարագրել է նաև 5 միավոր հողատարածք Ապարան համայնքում, ինչպես նաև՝ երկու մարդատար և մեկ բեռնատար ավտոմեքենա՝ «IM LS7 Elite» էլեկտրական, «Infiniti QX4 3.5» և «Ford Transit»:

    «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքի ցուցակի երրորդ համարը Մերի Մելքոնյանն է։ Նա աշխատում է Միրաք գյուղի հիմնական դպրոցում։ Թեկնածուի հայտարարագրած միակ եկամուտը դպրոցից ստացած աշխատավարձն է՝ 960 հազ. դրամ։

    Թեկնածուն հայտարարագրել է նաև 4 միավոր հողատարածք, որոնք ձեռք է բերել 2005թ.-ին Սարալանջ գյուղում։

    Թեկնածուներից ոչ մեկը դրամական միջոց չի հայտարարագրել

    Ուսումնասիրել ենք ավագանու 63 թեկնածուների հայտարարագրերը։ Պարզվել է, որ նրանցից ոչ մեկը դրամական միջոց չի հայտարարագրել։ Այսինքն՝ թեկնածուներից որևէ մեկը հայտարարագիր ներկայացնելու օրվա՝ 2026թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, գումար չի նշել։

    Թեկնածուներից 32-ի հայտարարագրերում նշված է, որ աշխատում են, 30-ը չեն աշխատում, իսկ մեկ թեկնածուի հայտարարագրում զբաղվածության վերաբերյալ տեղեկություն չկա»։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։

  • Որ դեպքում է Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրը հնարավոր

    Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմը դադարեցնելու նպատակով խաղաղության համաձայնագիրը չի կարող կնքվել առանց Եվրամիության մասնակցության։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

    «Մենք չենք կարող ասել, թե ինչպես կամ երբ Ուկրաինան և Ռուսաստանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել, բայց ԵՄ-ի ներգրավվածությունն անհրաժեշտ կլինի նման ցանկացած համաձայնագրի իրագործման համար»,-ասել է Կալլասը։

    դիտվել է 15 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Կաթվածահար է էլեկտրամատակարարումը. մի շարք վթարներ են տեղի ունեցել

    Հայաստանի մի շարք բնակավայրերում հոսանքազրկումներ են, ինչի մասին «Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել քաղաքացիներից։

    Այս տեղեկությունը հաստատեցին նաև «ՀԷՑ»-ից։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ընկերության մամուլի խոսնակ Լանա Մինասյանը նշեց, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մի շարք վթարներ են տեղի ունեցել։

    Վերջինս մեզ փոխանցել է նաև, որ վթարային անջատումներ են «Գեղամա», «Էրեբունի», «Դեբեդ», «Արաքս» մասնաճյուղերում, իսկ էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի ժամը 15։00-ից մինչև 17։00-ն։

    Այսինքն՝ ընդամենը մեկ անգամ թեթև ձյուն է եկել, ու միանգամից չորս մասնաճյուղում վթար է արձանագրվել։ Իսկ ի՞նչ կլինի, եթե տեղումներն առավել ինտենսիվ լինեն։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Ամանորի նախաշեմին և անգամ Ամանորի գիշերը հոսանքազրկումները ևս եղանակային անբարենպաստ իրավիճակով էին պայմանավորված։ Մարդիկ ստիպված էին մոմերի լույսի ներքո դիմավորել Նոր տարին։ Հիմա կարծես թե իրավիճակը կրկնվում է, երբ անձրևների գալն «ազդարարում է» հոսանքազրկումները։

    ՀԷՑ-ից նաև նշել են, որ հոսանքազրկումներ են Քաջազնունու փողոցում, Կաթնաղբյուր գյուղում, Ողջաբերդում, Հարթագյուղում, Լուսաղբյուրում, Գոգարանում, Սարահարթում, Կամարիոսում, Ուրցաձորում և Քաղցրաշենում։

    «Վթարների հիմնական պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։ Նշված բոլոր ուղղություններով այս պահին վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում»,- նշել է խոսնակը։

    Հավելենք, որ առավոտից հոսանքազրկումներ են նաև Լենինգրադյանում, ինչի մասին ՀԷՑ-ից չեն հայտնել։

    դիտվել է 46 անգամ

  • Դատարանում կքննվի Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործը

    Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը ։ 2016 թվականի նոյեմբերի 9-ին` ժամը 15։30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Տիգրան Մեծի 23/1), նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական նիստը։

    Անդրանիկ Թևանյանը գտնվում է բանտային կալանքում մոտ 6 ամիս, իսկ Արեգնազ Մանուկյանը 2 ամսից ավել բանտային կալանքից հետո, երեք ամիս ժամկետով և հաղորդակցության սահմանափակումներով գտնվում է տնային կալանքում։

    դիտվել է 19 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • «Հնդիկներից հոտ է գալիս, գյումրեցիները բռի են, վրացիներն էլ՝ տուտուց»․ ԱԽ քարտուղար

    ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հարևան երկրների կողմից հայկական տեղանունների փոփոխված անվանումների օգտագործմանն ու նշել, որ հայերը չպետք է նման դեպքերին չափազանցված արձագանքեն։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա ասել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում։

    Սիմոնյանը հարց է բարձրացրել, թե ինչու են հայերը այլայլվում, երբ որևէ մեկը Սևանա լիճն անվանում է Գյոյչա, կամ Երևանը՝ Էրիվան։

    «Երևանին Էրիվան ասացին, մեր Սևանին Գյոյչա ասացին, դե պետք է հասկանանք: Ինչո՞ւ ենք մենք այլայլվում, երբ Սևանին ինչ-որ մեկը Գյոյչա է ասում, դե երգ էր, մշակութային բան էր, ասաց։ Մենք ինչ ենք ասում՝ Կասպից ծովում ոտքերներս ենք լվանալու։ Ադրբեջանցիներին մի կողմ դնենք, տեսե՞լ եք վրացիների հետ ոնց ենք շփվում։ Որ մի հայ մտնում է Վրաստան, իր պարտքն է համարում մի վրացու բռնել ու ասել՝ «Դու գիտե՞ս, որ ձեր այբուբենը Մեսրոպ Մաշտոցն է գրել»։ Ասենք՝ ինչո՞ւ ենք մենք դա անում։ Վրացուն կարող է դա մեկ է, կարող է՝ մեկ չէ։ Այդ նույն տրամաբանության մեջ՝ «վրացիները տուտուց են, հնդիկներից հոտ է գալիս, գյումրեցիները բռի են, ապարանցիները տարօրինակ են»։ Բայց ուզում եմ հասկանալ, թե ումից մենք ինչ ենք ուզում»,- նշել է նա։

    դիտվել է 38 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Վանաձորի «VP դհոլի ստուդիա»-ն նվաճել է «ԿԱՆՉ» հանրապետական մրցույթ-փառատոնի բարձրագույն «Գրան-պրի» մրցանակը

    Օրերս կայացել է «ԿԱՆՉ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնի հերթական փուլը, որին իրենց բարձր պատրաստվածությամբ և տաղանդով ներկայացել են թե՛ Երևանի, և թե՛ մարզերի լավագույն անհատ կատարողներն ու երաժշտական խմբերը։ Մրցույթում փայլուն հաջողություն են գրանցել Վանաձորի «VP դհոլի ստուդիա»-ի սաները՝ արժանանալով փառատոնի ամենաբարձր՝ «Գրան-պրի» մրցանակին։
    Այս հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցեց ստուդիայի սաների բարձր վարպետությունն ու նվիրումը հայկական ավանդական երաժշտարվեստին:
    Խմբի ղեկավար Վ. Փաշիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր նպատակը միայն դհոլ սովորեցնելը չէ, այլև սաների հոգում ազգային ինքնության կրակը վառ պահելը։

    «Հայկական դհոլի ամեն մի հնչյունի մեջ մեր դարավոր պատմությունն է, տոկունությունն ու վերածնվելու ուժը»,- ընդգծեց Վ. Փաշիկյանը։