ԱՄՆ իշխանություններն առաջարկել են մինչև 20 միլիոն դոլար պարգևավճար, ինչպես նաև Միացյալ Նահանգներ տեղափոխվելու հնարավորություն՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը։
Տվյալ առաջարկն ԱՄՆ Պետդեպարտամենտի «Պարգևներ՝ հանուն արդարության» ծրագրի մի մասն է։
Պարգև է սահմանվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների համար, այդ թվում՝ դրա օբյեկտների, սարքավորումների և դրա հետ կապված անձնակազմի, օրինակ՝ գիտական հանրության ներկայացուցիչների մասին։
Ծրագիրը հիմնադրվել է 1984 թվականին՝ որպես կառավարական լայնածավալ նախաձեռնության մաս, որի նպատակն է պարգևատրել այն տեղեկությունների տրամադրման համար, որոնք ուղղված են ամերիկացի քաղաքացիների կյանքի և Միացյալ Նահանգների շահերի պաշտպանությանը։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նկատմամբ ստանձնած երաշխիքների վերաբերյալ պարտավորություններն Իրանի կողմից չկատարելու հետևանքով գործակալությունը կորցրել է հիմնական բաղադրիչների՝ մասնավորապես ցենտրիֆուգների արտադրության և պաշարների նկատմամբ մշտական վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը։
դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


Leave a Reply