Blog

  • Կիկոսի մшհի տրամաբանությունն է. մեզ պետք չի uպառնալ ՀԱՊԿ-ից հեռացումով, ուզում են հեռացնել, թող հեռացնեն. Փաշինյան

    Մեզ պետք չի սպառնալ ՀԱՊԿ-ից հեռացումով, ուզում են հեռացնել, թող հեռացնեն, Կիկոսի մահի տրամաբանությունն է՝ բա որ գնացի մարդի, ՀԱՊԿ-ից մեզ հեռացրեցին, բարձրացանք ծառը, վեր ընկանք քարը, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան: Այս մասին ասել է Փաշինյանը:

    «Եթե մեզ ուզում են հեռացնեն, թող հեռացնեն, չեն ուզում, թող չհեռացնեն, մենք երբեք Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի հարցը քննարկման չենք դրել, Ռուսաստանն է դրել, մենք էլ դիրքավորվում ենք այդ քննարկման շուրջ»,- նշել է նա:

  • Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելքՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԱնահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ վարչապետՊատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը աղոթք են հնչեցրելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքըԽլուրդը հերդ ա․ Չախոյանը պատասխանել է Լևոն Քոչարյանի վիրավորանքին. MediaNews Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացա

    Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելքՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԱնահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ վարչապետՊատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը աղոթք են հնչեցրելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքըԽլուրդը հերդ ա․ Չախոյանը պատասխանել է Լևոն Քոչարյանի վիրավորանքին. MediaNews Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՆախագծի հրապարակումը մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության մասինԱլեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերՍահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի վերաբերյալ որոշում է կայացրելԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցերՊաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնովԾավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա․ Անահիտ ԱվանեսյանԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններումՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանըԵԽ-ն հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ԵՄ նախագծինԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարներըՄենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասինՍուրեն Պապիկյանը ժամանել է ՊեկինԱրարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարինՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազությունՍևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ ԱրմենիաՎարչապետի խալաթն ավելի շատ օրակարգ է թելադրում, քան ընդդիմության առաջնորդները։ Տարոն ՉախոյանTour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրելՀայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է ԽաչվերացըՀարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանԴպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարարՍուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցերԳրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՍոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ

  • Սեպտեմբերի 17-ի աստղագուշակ

    ԽՈՅ
    Նպատակներին հասնելու համար բարենպաստ շրջան է մոտենում։ Ճիշտ է, օրվա սկիզբն այնքան էլ հաջող չի լինի։ Հավանական են ֆինանսական դժվարություններ և փոքր դրամական կորուստներ։ Որոշ Խոյերի համար ավելորդ ծ
  • Երկրաշարժ է եղել Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք․ զգացվել է Գեղարքունիքի մարզում





    Սեպտեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.48⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ:

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

    Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի՝ Շողակաթ, Արտանիշ, Դրախտիկ և Ջիլ գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։




    դիտվել է 57 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը

  • Փաշինյան. «Մեզ ռուսական ռազմաբազան պետք չի»

    Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մեզ ռուսական ռազմաբազան պետք չի»:

    «Եթե ուզում են հանել՝ խնդրեմ, հենց վաղը թող հանեն, եթե ուզում են մնալ, պատրաստ ենք քննարկել մեզ ոչ անհրաժեշտ բազայի մնալու պայմանները Հայաստանում»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է նա:

     

    Փաշինյանը նշել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան «Հայաստանի անվտանգությանը ոչինչ չի ավելացնում».

     

    «Հայաստանը երբեք ռուսական ռազմաբազան հանելու հարցը չի բարձրացրել: Հիմա այդ հարցը դնում է ռուսական կողմը: Մենք դիրքավորվում ենք այդ տրամաբանությամբ»:

     

    Մեդիամաքսը հիշեցնում է. որ ս.թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր

     

    «Եթե Հայաստանը գտնում է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանն անհրաժեշտ չէ, մենք կհեռանանք հենց վաղը։ Հայաստանը դրան պատրա՞ստ է։ Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ ինչ-որ ռազմական «ռուսական թեւ» լինի, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք»։ 

     

    Սեպտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանն ասել էր.

     

    «Այնպես չի, որ մենք համարում ենք՝ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն է: Եթե Ռուսաստանը որոշի ռազմաբազան դուրս բերել ՀՀ-ից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն հայտնեն այստեղ մնալու, դա էլ կքննարկենք, բայց մենք երբեք այս ընթացքում այդ հարցը չենք բարձրացրել»:

  • Աժ նիստը՝ ուղիղ միացմամբ

    Ազգային ժողովը շարունակում է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։…
  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»



    Lifestyle


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ


    Անգոլա՝ Հերոսների օր, ԱՄՆ՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Փրկարարների օր, Չիլի՝ Խուասոյի ազգային օր:


    ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

    1882 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ն:


    1908– ծնվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայել յանը:


    1918 – ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը:

    1920 – ծնվել է բնանկարիչ Արտաշես Աբրահամյանը:


    1925 –ծնվել է խորհրդային կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը:


    1964– վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Ցոլակ Ամերիկյանը:

    1992– Միավորված ազգերի կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել:


    2004- Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով ազատ է արձակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որին «մասնակի ներում» է շնորհվել:


    2013-Ռուսաստանի մայրաքաղաքում օծվել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցին, և բացվել է եկեղեցական համալիրը:

    2016-«Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը ցուցադրվել է Հայաստանի անկախության 25-ամյակի զորահանդեսի փորձի ժամանակ:


    2018-Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը շուրջ 7 ժամ խուզարկություն են իրականացրել «yerevan.today» լրատվամիջոցի խմբագրությունում և առգրավել խմբագրության մի քանի համակարգիչների հիշողության կրիչները։


    2019-Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

    2022- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Երևան:


    2023-կայացել են Երևանի ավագանու ընտրությունները, մասնակցել է ընտրողների ընդամենը 28,46 տոկոսը, ձայները բաժանվել են այսպես. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 32,57 %, Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց»՝ 18,89 %, «Մայր Հայաստան»՝ 15,43 %, «Հանրապետություն»՝ 11,32 %, «Հանրային ձայն»՝ 9,68 %:


    ԱՇԽԱՐՀ

    14 – Տիբերիոս Կլավդիոս Ներոնը դարձել է Հռոմի կայսր և ընդունել Տիբերիոս Կեսար Ավգուստ անունը։


    335 – թագավոր Կոնստանտինի հրամանով Երուսաղեմում ուխտավորների համար բացվել է Քրիստոսի դամբարանը:


    1156 -ստեղծվել է Ավստրիական հերցոգությունը:

    1394 -թագավոր Կարլ 6-րդի հրամանով Ֆրանսիայից արտաքսվել են հրեաները:


    1598 -հերետիկոսության մեջ մեղադրվող Ջորդանո Բրունոյի գործը Վենետիկից հանձնվել է Հռոմին:


    1598 -հոլանդացի նավաստիները կրկնակի հայտնագործել են մի կղզի, որն անվանել են «Մավրիկիա»:

    1630– հիմնադրվել է Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը:


    1665 –Լոնդոնում սկսվել է Ժանտախտի մեծ համաճարակը(1665-1666), որի արդյունքում մահացել է քաղաքի բնակչության 20 %-ը՝ մոտ 100000 մարդ:


    1787–Ֆիլադելֆիայում Սահմանադրական կոնվեցիան ընդունել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը, որը համարվում է առաջին ժամանակակից Սահմանադրությունը:

    1789- անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Միմասը:


    1793 -Ֆրանսիայում ընդունվել է «Կասկածելիների մասին» օրենքը, ըստ որի, ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի:


    1826 –ծնվել է գերմանացի մաթեմատիկոս Բեռնարդ Ռիմանը:

    1857– ծնվել է ռուս նշանավոր գիտնական Կոնստանտին Ցիալկովսկին, որը համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրերից մեկը:


    1871 – Ալպերում բացվել է 13 կիլոմետրանոց Մոն-Սենի թունելը:


    1910 -Լոնդոնում բժիշկների կողմից կարծիք է հնչել, որ եթե լուսնոտների քանակը շարունակի ավելանալ նույն տեմպերով, ապա 40 տարի անց հոգեկան հիվանդների թիվը ավելի մեծ կլինի, քան բանական մարդկանց թիվը:

    1922 –Բեռլինում աշխարհում առաջին անգամ կինոթատրոնում ցուցադրվել է ձայնային կինոնկար:


    1959 – Կուբայից արտաքսվել է 131 հոգևորական:


    1988– Սեուլում մեկնարկել են 24-րդ Ամառային օլիմպիական խաղերը:

    1994– վախճանվել է ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ Կարլ Փոփերը:


    1991 – Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հարավային և Հյուսիսային Կորեաները դարձել են Միավորված ազգերի կազմակերպության անդամ։


    2001 -չեչեն անջատողականները փորձել են զավթել Գուդերմեսը:

    2006 -Մերձդնեստրում կայացել է անկախության հանրաքվե:


    2022– Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանին վերադարձվել է նախկին Աստանա անվանումը:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Սմբատ Լպուտյան․«Փորձում ենք գալիք տարիներին Կապանում անցկացնել միջազգային մրցաշար»

    Հարցազրույց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր, գլխավոր տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ։

    – Պարոն Լպուտյան, նախ կուզենայինք ամփոփել հենց նոր ավարտված դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները։ Վաղուց Կապանում նման մրցաշար չէր կազմակերպվել։

    – Ինչ խոսք, եզրափակիչ փուլն անցել է շատ լարված, և ուրախ եմ, որ վերջին տարիներին Երևանի շախմատիստները ընդգծված առավելություն չունեն մարզերի շախմատիստների նկատմամբ։ Մարզերից շատ դպրոցներ կարողանում են արժանի պայքար մղել։ Այս մրցաշարում, օրինակ, Արարատի մարզի Այնթապի դպրոցը երրորդ տեղը գրավեց՝ իր առջևում թողնելով Երևանի թիվ Երևանի թիվ 77 դպրոցի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թիմերին։ Այս երեք թիմը ամսվա վերջին կմասնակցեն դպրոցականների շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը, որը կանցկացվի Ծաղկաձորում։ 30 երկրի շախմատիստներ կնստեն խաղատախտակի շուրջ՝ պարզելու, թե ով է ուժեղագույնը։ Հուսանք, որ մեր այս երեք թիմը կպայքարեն մրցաշարային աղյուսակի բարձր տեղերի համար։

    – Երկու տասնամյակից ավելի է, ինչ շախմատը, որպես առարկա, դասավանդվում է հանրակրթական դպրոցներում։ Կուզենայինք ներկայացնել դրա գործնական արդյունքները։

    – Կարծում եմ՝ շախմատը կրթական համակարգում պահանջված մարզաձև է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Հինգ տարի առաջ եվրոպական կառույցներից մեկի կողմից հետազոտություն անցկացվեց, թե քանի երկիր է ցանկանում, որ շախմատն ընդգրկվի իրենց դպրոցների ծրագրում։ Այդ երկրների թիվն անցավ 150-ից։ Ասելս այն է, որ հասարակության գիտակցության մեջ նաև արմատավորվել է այն գաղափարը, որ շախմատը երեխայի համար շատ կարևոր է նրա մտածելակերպի, ստեղծագործական հնարավորությունների, վերլուծական մտքի զարգացման համար։ Այս առումով Հայաստանը լավագույններից է աշխարհում, եթե ոչ՝ լավագույնը, որովհետև մեր երկիրը միակն է, որ ունի շախմատի գիտահետազոտական ինստիտուտ՝ Հայաստանի գիտության պետական կոմիտեի ենթակայությամբ։ Այնպես որ այսօր Հայաստանը շատ կարևոր դեր ունի աշխարհում շախմատի ոլորտում գործընթացն ակտիվացնելու գործում։

    – Հայաստանը շախմատային ավանդույթներ ունեցող երկիր է, աշխարհի չեմպիոն ենք ունեցել՝ Տիգրան Պետրոսյան, արդեն անկախացած Հայաստանում մեր շախմատի հավաքականը աշխարհի և Եվրոպայի թիմային չեմպիոն է դարձել։ Արդյո՞ք  ունենք  մեր մեծերին արժանի հետնորդներ։

    – Միանգամից ասեմ՝ մենք մեծ երկիր չենք, մարդկային այդքան ռեսուրս չունենք։ Երբ պայքարում ենք հարյուր միլիոն և ավելի բնակիչ ունեցող երկրի դեմ, դա բավականին բարդ է։ Բայց ամեն դեպքում մեր դիրքերը փորձում ենք պահպանել։ Ունենք գրոսմայստերներ, ովքեր եղանակ են ստեղծում միջազգային մրցաշարերում։ Իհարկե, տաղանդներ ծնվում են տարին մեկ-երկուսը, որոնք դառնում են համաշխարհային մեծության աստղեր։ Ունենք տաղանդավոր երիտասարդներ, ավելի ստույգ՝ ունենք երկու պատանի, որոնք հնարավոր է՝ լավ ընթացքի դեպքում դառնան առաջատար գրոսմայստերներ։ Մեկը Տիգրան Համբարձումյանն է, մյուսը Մոսկվայից է՝ Սերգեյ Սկլոկին-Բաղիյանը։ Մայրը հայ է, հայրը՝ հրեա, ինչպես Գարի Կասպարովի պարագայում։ Ամեն դեպքում, այդ երկուսը շնորհալի են, տակավին 14 տարեկան, ովքեր արդեն իրենց լավագույն կողմերով են դրսևորում։

    – Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելուց և այդ երկրի դրոշի տակ հանդես գալուց հետո Հայաստանի շախմատի հավաքականը զրկվեց իր ընդգծված առաջատարից։ Երբ տվյալ երկրի թիմը խաղում է շախմատի համաշխարհային օլիմպիադայում կամ Եվրոպայի առաջնությունում, առանց ընդգծված առաջատարի, դժվար է հաջողություն ակնկալել։

    – Միանշանակ, շատ կարևոր է, թե ով է թիմի առաջատարը։ Լևոն Արոնյանից հետո առաջատարը Գաբրիել Սարգսյանն էր։ Բայց քանի որ այժմ առաջատարը որոշվում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակով, թե ով որ խաղատախտակի առջև հանդես պիտի գա, այն փոփոխվում է։ Այժմ Հայկ Մարտիրոսյանն է՝ ըստ ՖԻԴԵ-ի վարկանիշի, մի քանի ամիս առաջ Շանթ Սարգսյանն էր։ ՖԻԴԵ-ի վարկանիշով այս երկու գրոսմայստերները իրար մոտ են, ուստի առաջատար լինելը անցնում է մեկը մյուսին։ Բնականաբար, այսօր լիարժեք առաջատար չունենք։ Դա ինչ-որ տեղ բացասաբար է անդրադառնում, քանզի ինչ-որ մեկը պիտի թիմի առաջատարը լինի։ Այս պահին Ձեր նշած ընդգծված առաջատարը չունենք։

    – Առաջիկայում ի՞նչ է սպասվում մեր շախմատիստներին, ի՞նչ կարևորագույն մրցաշարեր կան։

    – Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան է սկսվում Սամարղանդում սեպտեմբերի 15-ից 27-ը (հարցազրույցը կայացել է սեպտեմբերի 12-ին, Վ․ Օ․)։ Հայաստանի տղամարդկանց հավաքականում ընդգրկվել են Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը։ Կանանց թիմի կազմը ևս ներկայացուցչական է՝ բազմափորձ Էլինա Դանիելյանի գլխավորությամբ

    – Պարոն Լպուտյան, հարցերի հարց է՝ Հայաստանը ե՞րբ կունենա շախմատի թագի համար պայքարող հավակնորդ։ Օրինակ՝ Ուզբեկստանը, որ նախկինում շախմատային երկիր չէր համարվում, այժմ ունի գրոսմայստերներ, ովքեր լուրջ հավակնություններ են դրսևորում։ Այդ երկրի ներկայացուցիչ Ջավոխիր Սինդարովը առաջիկա նոյեմբերին աշխարհի չեմպիոնի կոչման պայքարում ձեռնոց կնետի գործող չեմպիոն հնդիկ Դոմառաջու Գուկեշին։

    – Նախ պիտի ունենանք այդ տաղանդավորը, ով կես միլիարդ մարդկանց մեջ պիտի դառնա առաջինը։ Դա այդքան հեշտ բան չէ։ Ուզբեկստանը 30 մլն  բնակչություն ունի, մենք՝ 3 միլիոն։ Քանակը նույնպես մեծ նշանակություն ունի, այսպես ասեմ՝ քանակը որակ է ստեղծում։

    – Ի՞նչ վիճակ է շախմատի առումով Սյունիքում։ Հեռանկարային շախմատիստներ տեսնո՞ւմ եք։

    – Սյունիքում շախմատը զարգանում է, շախմատի Սյունիքի ֆեդերացիայի նախագահ Արտուր Խոջաբաղյանը դրական աշխատանք է կատարում, կարողանում է ճիշտ կառուցել գործընթացները։ Տեսնում եմ՝ մրցավարներ և մարզիչներ են վերապատրաստվում շախմատի լուրջ մրցաշար է անցկացվել Գորիսում, հաջորդը կլինի Կապանը։ Կապանցի Ալեքս Սահակյանը ՖԻԴԵ-ի վարպետ է, կարծում եմ՝ գրոսմայստեր էլ կունենանք մոտ ժամանակներս, որը պատվաբեր կլինի մարզի համար և ուղենիշ՝ պատանի շախմատիստների համար։

    – Շախմատը մեծ ծախսեր պահանջող մրցաձև չէ, բայց, այնուամենայնիվ, մրցումներ են կազմակերպվում, մրցանակակիրներին պարգևատրել է պետք, նրանց մարզիչների գիշերակացի, սննդի կազմակերպում և այլն։ Այդ ամենին պետական հոգածություն է անհրաժեշտ, վերաբերմունք, նաև հովանավորներ։ Այս ամենը կա՞, թե՞ չկա։

    – Իհարկե կա, բայց ավելի քիչ, քան նախկինում։ Օրինակ, դպրոցականների օլիմպիադայի այս մրցաշարն իրականացվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության գլխավոր հովանավորությամբ։ Արդեն քսան տարի է այդ կազմակերպությունն օլիմպիադայի կողքին է։ Նաև ցանկանում եմ մի հետաքրքիր փաստ հայտնել։

    Երկու տարի առաջ ՖԻԴԵ-ի 100-ամյակն էր։ Պարգևատրումներ եղան մի քանի անվանակարգերում՝ «100 տարվա լավագույն թիմ», «Լավագույն շախմատային գործիչ», «Լավագույն շախմատիստ» և այլն։ Հայաստանին շնորհվեց «100 տարվա լավագույն թիմ» տիտղոսը։ Բայց մենք դա ձեռք բերեցինք 32 տարվա կտրվածքով, այսինքն՝ այդքան տարի առաջ Հայաստանը ձեռք բերեց անկախություն։ Դա ֆանտաստիկ ցուցանիշ է, որը մեր սպորտային կյանքում երկար ժամանակ կլինի միակը։ Ցավում եմ, որ այդ մասին քիչ խոսվեց, հայ հասարակության մեծ մասը անտեղյակ եղավ այդ ամենից։

    – Ի՞նչ կավելացնեիք ասվածին՝ որպես մեր զրույցին վերջաբան։

    – Կուզենայի, որ շախմատը շատ կարևորվի մեր հասարակության կողմից։ Շախմատը պիտի տարածում ստանա Հայաստանի մարզերում, ինչին հասնելու համար քննարկումների մեջ ենք, փորձում ենք գալիք տարիներին Կապանում անցկացնել միջազգային մրցաշար, որը շախմատի առումով Կապանը ճանաչելի կդարձնի, և շատ օգտակար կլինի մարզի ընդհանուր զարգացման առումով։ Դա նաև մի ճանապարհ է, որով շախմատը հասանելի կլինի տաղանդավոր երեխաներին։

     

    Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

  • Կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական նիստը

    Կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական նիստը

  • Կսահմանափակվի պաշտոնյաների լրավճարի չափը |

    Կառավարության նիստում հավանության է արժանացել պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրինագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից վերանայել պաշտոնյաների վարձատրության համակարգը։ Փոփոխությունների փաթեթը ներառում է աշխատավարձերի հաշվարկման գործակիցների վերանայում, կատարողականի հիմքով լրավճարների նոր համակարգ, հավելումների փոփոխություն, ինչպես նաև պետական ծառայության մրցութային կարգի վերափոխում։

    Ավելի բարձր պատասխանատվություն, որոշումներ կայացնելու լիազորություններ և կառավարման ավելի մեծ շրջանակ ունեցող պաշտոնների համար նախատեսվում է տարբերակված բարձրացում։ Միաժամանակ կպարզեցվեն աշխատավարձի հաշվարկման սանդղակները։

    Կներդրվի կատարողականի հիմքով լրավճարի օրենսդրական համակարգ։ Պետական մարմինների աշխատանքը կգնահատվի նախապես սահմանված ռազմավարական նպատակների և չափելի ցուցանիշների հիման վրա։ Նախարարություններում նախատեսվում է նաև անհատական կատարողականի գնահատում։

    Կսահմանափակվի լրավճարների չափը ։Նախագծով առաջարկվում է, որ լրացուցիչ աշխատավարձը չգերազանցի աշխատավարձի ընդհանուր չափի 60 տոկոսը։

    Կշարունակվի մասնագիտական կրթության խրախուսումը։ Կատարողականի խրախուսման միջոցների մի մասը նախատեսվում է ուղղել պետական ծառայողների կրթական ծախսերին՝ անհատական կարիքներին համապատասխան։

    Կփոխվեն աշխատավարձի հավելումները։ Հիմնական աշխատավարձի դերը մեծացնելու նպատակով տարբեր պաշտոնների համար գործող հավելումները և հավելավճարները կվերանայվեն։ Նախատեսվում է դրանք հնարավորինս ներառել հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցներում՝ գործող աշխատավարձերի չափերը պահպանելու պայմանով։ Դատախազների, Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների հավելումները կնվազեն, իսկ մյուս պաշտոնների դեպքում դրանք նախատեսվում է վերացնել։

    Բազային աշխատավարձը կսահմանվի օրենքով։ Ներկայում այն կապված է նվազագույն աշխատավարձի հետ և յուրաքանչյուր տարի սահմանվում է պետական բյուջեի օրենքով։ Նախատեսվում է բազային աշխատավարձի չափը ուղղակիորեն ամրագրել համապատասխան օրենքում։

    Կփոխվի որոշ իրավապահ ծառայողների կենսաթոշակային կարգավորումը։ Դատախազների, Քննչական կոմիտեի քննիչների, Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց և արտաքին հետախուզության ծառայության որոշ պաշտոնյաների համար առաջարկվում է կենսաթոշակի իրավունք ստանալու առումով սահմանել 60 տարեկանի նվազագույն շեմ՝ 20 տարվա ծառայությունից հետո կենսաթոշակի գործող հնարավորության փոխարեն։