Օրերս կայացել է «ԿԱՆՉ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնի հերթական փուլը, որին իրենց բարձր պատրաստվածությամբ և տաղանդով ներկայացել են թե՛ Երևանի, և թե՛ մարզերի լավագույն անհատ կատարողներն ու երաժշտական խմբերը։ Մրցույթում փայլուն հաջողություն են գրանցել Վանաձորի «VP դհոլի ստուդիա»-ի սաները՝ արժանանալով փառատոնի ամենաբարձր՝ «Գրան-պրի» մրցանակին։
Այս հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցեց ստուդիայի սաների բարձր վարպետությունն ու նվիրումը հայկական ավանդական երաժշտարվեստին:
Խմբի ղեկավար Վ. Փաշիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր նպատակը միայն դհոլ սովորեցնելը չէ, այլև սաների հոգում ազգային ինքնության կրակը վառ պահելը։
«Հայկական դհոլի ամեն մի հնչյունի մեջ մեր դարավոր պատմությունն է, տոկունությունն ու վերածնվելու ուժը»,- ընդգծեց Վ. Փաշիկյանը։
Leave a Reply