Blog

  • Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստանի և Իրանի միջև անխափան երկաթուղային կապը Նախիջևանով․ Հայաստանում Իրանի դեսպան

    Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստանի և Իրանի միջև անխափան երկաթուղային կապը Նախիջևանով, «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:

    «Կարծում ենք՝ աշխարհաքաղաքական փակուղին է նպաստել, որ Հայաստանում ձևավորվի այն մտածողությունը, որ պետք է օգտագործել սեփական երկրի ներուժն այդ փակուղուց դուրս գալու համար։ Աշխարհաքաղաքական այս մեկուսացման և սեղմվածության զգացողությունը, տնտեսական նկատառումներից էլ ավելի մեծ դեր է ունեցել նաև մտածողության ձևավորման գործում, ինչն ի վերջո հանգեցրել է Նախիջևանն Ադրբեջանի Հանրապետության տարածքին, իսկ դրա միջոցով Թուրքիան Բաքվին կապող նախագծին Հայաստանի միանալու որոշմանը։

    Այն, թե ինչպես կարող է այս նախագիծը նպաստել, որ Հայաստանը դուրս գա մեկուսացումից, վերջ տրվի այս սեղմվածությանը, վիճելի հարց է․ տարբեր կարծիքներ կարող են լինել և նույնիսկ կարող են լինել վիճաբանություններ, և միայն ժամանակը կարող է ցույց տալ՝ արդյոք դա իրականանալի՞ է, թե՞ ոչ»,-նշել է նա։

     

  • Փաշինյանն իր «հիստերիկ ու խեղկատակ» ելույթի արժանի պատասխանը ստացավ․ Քրիստինե Նազարյան (video)





    Սա Ալիևի հնչեցրած քաղաքական պատվերն է, որը Փաշինյանն ուղղակի կատարում է․ Քրիստինա Նազարյան 

    Դատավորները պետք է հիշեն, որ իրենք առաջին հերթին պետք է օրենքով առաջնորդվեն, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի լայվերով կամ հիստերիկ ելույթներով․ «Հայաստան» դաշինքի անդամ




    դիտվել է 99 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

    Երեւան: Մեդիամաքս: TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր են քննարկվել սեպտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

    Կառավարությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել TRIPP զարգացման ընկերության (TDC) իրավապայմանագրային փաթեթին: Ներկայացվել են ընկերության կանոնադրության եւ բաժնետիրական համաձայնագրի նախագծի շուրջ ընթացող աշխատանքները:

  • Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները

    Տարիներ շարունակ ոստիկանական ծառայությունը Հայաստանում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում, ընկալվել է հիմնականում որպես տղամարդկանց մասնագիտություն։ Այդ պատկերն աստիճանաբար փոխվում է, սակայն Հայաստանում կանանց ներգրավվածությունը համակարգում շարունակում է մնալ սահմանափակ։ 

    Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տրամադրած տվյալներով՝ ներկայում ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ծառայում է 887 կին, որոնցից 144-ը՝ Պարեկային ծառայությունում։ Սակայն ոստիկանության անձնակազմի ընդհանուր թիվը հրապարակային չէ, ուստի հնարավոր չէ հաշվարկել կին ծառայողների տոկոսային մասնաբաժինը։

    Վերջին տարիներին ՆԳՆ-ն իրականացրել է իրազեկման ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ՝ փորձելով մեծացնել կանանց ներգրավվածությունը ոստիկանությունում և վերացնել ծառայության անցնելու որոշ խոչընդոտներ։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվել, ինչ արդյունքներ են արձանագրվել և ինչ խնդիրներ են շարունակում խոչընդոտել կանանց մուտքը ոստիկանական համակարգ։

    Ինչո՞ւ է կանանց ներգրավվածությունը կարևորվում

    Կանանց ներգրավվածությունը ոստիկանությունում դիտարկվում է ոչ միայն գենդերային հավասարության, այլև իրավապահ համակարգի աշխատանքի առանձնահատկությունների համատեքստում։

    Միջազգային ուսումնասիրություններում, մասնավորապես, դիտարկվում է կին ծառայողների դերը լարված իրավիճակների ապաէսկալացման, հաղորդակցության, ինչպես նաև ընտանեկան և սեռական բռնությունից տուժածների ու անչափահասների հետ աշխատանքի ընթացքում։

    Հայաստանում կանանց ներգրավվածության հարցն առավել ակտիվ օրակարգ մտավ Պարեկային ծառայության ներդրմանը զուգահեռ։ Պարեկային ծառայությունը Երևանում գործարկվեց 2021 թվականի հուլիսի 7-ին, իսկ հետագայում տարածվեց նաև մարզերում։

    Սակայն համակարգում կանանց թիվը շարունակում էր մնալ համեմատաբար փոքր, ինչի պատճառով սկսել են ուսումնասիրվել նրանց ներգրավմանը խոչընդոտող գործոնները։

    Ի՞նչն է կանանց հետ պահում ոստիկանական ծառայությունից

    ՆԳՆ ոստիկանության՝ 2026 թվականի ուսումնասիրության արդյունքներով, հարցվածների 54%-ը համաձայնել է, որ «ոստիկանական աշխատանքը կնոջ համար հարմար աշխատանք է», 21%-ը չի համաձայնել, իսկ 22%-ը չեզոք դիրքորոշում է հայտնել։ Ընդհանուր առմամբ, հետազոտության ուղղություններից մեկը վերաբերել է ոստիկանությունում գենդերային հավասարությանը և կանանց ներգրավվածության վերաբերյալ հասարակական ընկալումներին։ Իսկ թիրախային խմբերում ընդգրկվել են ՀՀ չափահաս քաղաքացիները, ովքեր բնակվել են ՀՀ-ում ավելի քան 6 ամիս՝ հարցման անցկացման դրությամբ։

    Կանանց ներգրավմանը խոչընդոտող գործոնների թվում հետազոտության մասնակիցները նշել են աշխատանքի և ընտանիքի միջև հավասարակշռությունը պահպանելու մտահոգությունը, հասարակության կարծրատիպերը, ոստիկանական միջավայրում չինտեգրվելու վախը, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ մտահոգությունները։

    Հետազոտության արդյունքներով մշակվել են նաև ոստիկանության մարդկային ռեսուրսների համալրման, այդ թվում՝ կանանց ներգրավման գործընթացը բարելավելու առաջարկներ։

    Իրազեկման արշավներ՝ կարծրատիպերը փոխելու համար

    Ոստիկանությունում կանանց աշխատանքի վերաբերյալ կարծրատիպերը հաղթահարելու համար ՆԳՆ-ն վերջին տարիներին մի շարք իրազեկման միջոցառումներ է իրականացրել։ 

    2024 թվականի փետրվարին Երևանում անցկացվել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովը։ Դրան հաջորդել են Երևանում և մարզերում տարբեր միջոցառումներ, որոնց մի մասին մասնակցել են նաև կին պատգամավորներ։

    Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունը խթանելու նպատակով իրականացվել է նաև «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» համապետական իրազեկման արշավը։ Դրա շրջանակում քաղաքացիներին ներկայացվել են պարեկային ծառայության առանձնահատկությունները, ծառայողական մեքենաների տեխնիկական հնարավորություններն ու ոստիկանությունում աշխատանքի պայմանները։

    Կազմակերպվել են ոչ ֆորմալ հանդիպումներ գործող կին ծառայողների և ոստիկանությունում ծառայությամբ հետաքրքրված կանանց հետ։ 2023-ին նման հանդիպումներից մեկին նախորդած՝ Պարեկային ծառայությունում աշխատանքի նախագրանցման գործընթացին մասնակցել էր 532 կին։

    2026 թվականին իրականացվել է նաև «Վստահիր քեզ, միացիր մեզ» իրազեկման արշավը։ Ոստիկանությունում ծառայությամբ հետաքրքրված երիտասարդներին ներկայացվել են Պարեկային ծառայության վարչական համալիրը, նյութատեխնիկական բազան, ավտոպարկն ու աշխատանքային պայմանները։

    Մարզերում կազմակերպվել են նաև հանդիպումներ երիտասարդական կենտրոնների հետ, իսկ Կապանում ՆԳՆ-ն մասնակցել է «Մասնագիտական կողմնորոշում էքսպո-2025»-ին։

    Հեռուստատեսային տարբեր հաղորդումներում կին ոստիկանները պատմել են իրենց աշխատանքի, ծառայության ընթացքում հանդիպած խնդիրների և մասնագիտության վերաբերյալ կարծրատիպերի մասին։ Այդ ծրագրի շրջանակում պատրաստվել է նաև «Համազգեստից դուրս» տեսաշարը, որտեղ կին ծառայողները ներկայացվել են ոչ միայն մասնագիտական գործունեության, այլև ծառայությունից դուրս իրենց հետաքրքրությունների համատեքստում։

    Փոխվել են նաև ոստիկանություն ընդունվելու պայմանները

    ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ կանանց և ընդհանրապես, նոր կադրերի ներգրավման քաղաքականությունը չի սահմանափակվել միայն իրազեկման ծրագրերով։ Փոփոխվել են նաև ոստիկանությունում ծառայության անցնելու որոշ պահանջներ։

    Մասնավորապես, վերացվել է ոստիկանությունում ծառայության անցնելու նախկին 35 տարեկանի վերին տարիքային շեմը։ Նոր կարգավորմամբ ծառայության անցնելու հնարավորություն ունեն 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են կրթության, մասնագիտական ու անձնական հատկանիշների, ֆիզիկական պատրաստվածության և առողջական վիճակի պահանջներին։

    Վերանայվել են նաև մուտքային ֆիզիկական չափանիշները, այդ թվում՝ հասակի և քաշի վերաբերյալ նախկին պահանջները։

    Ըստ ՆԳՆ-ի՝ փոփոխությունների նպատակն է ծառայության համար պիտանի թեկնածուներին չբացառել միայն այնպիսի ֆորմալ ֆիզիկական չափանիշների պատճառով, որոնք ուղղակիորեն չեն որոշում ծառայողական պարտականությունները կատարելու կարողությունը։

    Միաժամանակ պահպանվել են ծառայության համար նախատեսված ֆիզիկական պատրաստվածության և առողջական վիճակի պահանջները։

    Հիփոթեքային արտոնություն ոստիկանների համար

    Ոստիկանական ծառայության գրավչության բարձրացման մեկ այլ ուղղություն վերաբերում է սոցիալական երաշխիքներին։

    Նախատեսվել է ոստիկանության ծառայողներին հնարավորություն տալ արտոնյալ պայմաններով օգտվելու բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար նախատեսված պետական հիփոթեքային ծրագրերից։

    Կառավարությունը 2026 թվականի ապրիլին հավանություն է տվել համապատասխան օրենսդրական նախաձեռնությանը, իսկ մայիսի 7-ին Ազգային ժողովն այն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

    90 նախատեսված հաստիք, բայց աշխատանքի ընդունված ընդամենը 21 կին

    Իրականացված միջոցառումների արդյունքները գնահատելու համար կարևոր է դիտարկել ոչ միայն հետաքրքրվածների կամ դիմողների, այլև ընտրության փուլերը հաղթահարած և փաստացի աշխատանքի ընդունված կանանց թիվը։

    2024 թվականին Պարեկային ծառայությունում հայտարարված ընդունելության ժամանակ եղել է 139 թափուր հաստիք, որոնցից 90-ը նախատեսված էր կանանց համար։ Սակայն ծառայության է ընդունվել ընդամենը 21 կին։ Այսինքն՝ կանանց համար նախատեսված հաստիքների շուրջ 23%-ն է համալրվել։

    Հաջորդ ընդունելության ժամանակ ևս կին դիմորդների թիվը զգալիորեն փոքր է եղել տղամարդկանց թվից։ 2025 թվականի հոկտեմբերի 27-ից մեկնարկած՝ Պարեկային ծառայության թափուր հաստիքների համալրման միասնական ընդունելություն-մրցույթին դիմել է 655 մարդ, որոնցից 135-ը՝ կին։ Կին դիմորդները կազմել են բոլոր դիմողների մոտ 20.6%-ը։

    135 կին դիմորդից 31-ը հաղթահարել է մրցույթը, սակայն ներկայում կրթություն է ստանում 28-ը․ երեքը դուրս են մնացել կրթական գործընթացից։ 

    Այսպիսով, մրցույթը հաղթահարել է կին դիմորդների մոտ 23%-ը, իսկ կրթությունը շարունակում է մոտ 20.7%-ը։

    Կանանց համամասնությունը ընդհանուր ոստիկանության թվաքանակում ևս պարզել չհաջոցվեց, քանի որ ոստիկանության անձնակազմի թիվը գաղտնի է։

    Ոստիկանությունում 887 կին է ծառայում

    ՆԳՆ-ի տրամադրած տվյալներով՝ ներկայում ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ծառայում է 887 կին, այդ թվում՝ 144-ը Պարեկային ծառայությունում։ Այսինքն՝ ոստիկանությունում ծառայող կանանց շուրջ 16.2%-ն աշխատում է Պարեկային ծառայությունում։ Սա, սակայն, չի նշանակում, որ պարեկների 16.2%-ը կանայք են։ Այդ ցուցանիշը հաշվարկելու համար անհրաժեշտ է իմանալ Պարեկային ծառայության անձնակազմի ընդհանուր թիվը։

    Ի՞նչ է ցույց տալիս ընդհանուր պատկերը

    Վերջին տարիներին կանանց ներգրավվածությունը մեծացնելու համար ՆԳՆ-ն իրականացրել է միաժամանակ մի քանի ուղղությամբ փոփոխություններ՝ իրազեկման արշավներից և երիտասարդների հետ հանդիպումներից մինչև ընդունելության պայմանների վերանայում և սոցիալական նոր երաշխիքների նախատեսում։

    Սակայն ՆԳՆ-ի տրամադրած թվերը ցույց են տալիս, որ իրազեկվածությունը կամ նախնական հետաքրքրվածությունը միշտ չէ, որ վերածվում են աշխատանքի ընդունման։ 2023 թվականի նախագրանցմանը մասնակցել էր 532 կին, մինչդեռ 2024 թվականին կանանց համար նախատեսված 90 թափուր հաստիքից համալրվել էր միայն 21-ը։ 2025 թվականի հոկտեմբերին մեկնարկած մրցույթում 135 կին դիմորդից 31-ն էր հաղթահարել ընտրությունը, իսկ կրթությունը շարունակում է 28-ը։

    Հետևաբար, իրականացված ծրագրերի վերջնական արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն իրազեկման միջոցառումների կամ դիմումների քանակը, ինչպես FIP.am-ին ներկայացված պատասխանում ներկայացրել է ՆԳՆ-ն, այլ առաջին հերթին կանանց փաստացի ներգրավվածության դինամիկան՝ քանի՞ կին է դիմում, քանի՞սն են հաղթահարում ընտրության փուլերը, քանի՞սն են աշխատանքի ընդունվում և որքա՞ն ժամանակ են շարունակում ծառայությունը։

    Արեն Նահապետյան

    Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

  • Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է

    ԱԺ նախկին պատգամավոր, ապօրինի կալանավորված Մարտուն Գրիգորյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու իշխանական որոշումը ցույց է տալիս, որ գործող ռեժիմը ռեպրեսիոն համակարգից հետ կանգնելու նպատակ չունի, և անօրինականությունների շղթան շարունակվելու է․ գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է, առաջին հերթին, որպես Գյումրիում հեղինակություն ու վստահություն վայելող մարդ, և այնտեղ ՔՊ-ի հայտարարած արտահերթ պրոցեսների մտադրության ֆոնին տարբեր կերպ չեզոքացվել ու չեզոքացվելու են այն անձինք, ովքեր իշխանական մտահղացումների մեջ չեն տեղավորվում:

    Խափանման միջոցի փոփոխության քննարկման ժամանակ Մարտունը հստակ նշեց, որ իր գնահատականներից ու սկզբունքներից երբեք չի հրաժարվելու, իսկ իշխանությունն էլ դրան ի պատասխան որոշում կայացրեց՝ երկարացրեց կալանավորման ժամկետը», – նշել է Աբրահամյանը։

  • Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ



    Հասարակություն


    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի   Մամիկոնյանց   21-51/2, 54-62 Շենքերի, Արղության 1 Շենքի , Մալխասյանց, Հ.Էմինի 1 Նրբ., Ա.Խաչատրյանի 1 Նրբ., Ա.Խաչատրյան  27-33/5 Շենքերի  ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:






  • Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց

    Սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը և նրան՝ «դեմքի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք, ձախ վերին վերջույթի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածք, զույգ ստորին վերջույթների 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ, տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Է․ Ա․-ն է։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արտաշատի համայնքային ոստիկանները պարզել են, որ երեխան նույն օրը՝ ժամը 21։15-ի սահմաններում, իրենց տան թոնրատանը պատահաբար ընկել է կիսաայրվող թոնրի մեջ, որի հետևանքով ստացել է նշված այրվածքները։

    Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

  • Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր



    Տնտեսություն





    Arca ազգային վճարային համակարգի և UnionPay-ի համագործակցության շրջանակում պաշտոնապես տրվել է Հայաստանում Arca UnionPay քարտերի մեկնարկը: Կոնվերս Բանկը Հայաստանում առաջիններից իր քարտապաններին հնարավորություն է տալիս ստանալ մեկ քարտ՝ երկու տեղական և միջազգային քարտերի հնարավորություններով:

    Arca UnionPay քարտերի թողարկման մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր արարողությունը կայացել է սեպտեմբերի 18-ին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԲ, Armenian Card ազգային վճարային համակարգի, UnionPay International համակարգի, ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան, ֆինանսական համակարգի ներկայացուցիչներ:

    Կոնվերս Բանկը ներկայացրել է և Բանկի բրենդինգով խորհրդանշական քարտը ստորագրել է Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը:

    Նա նշել է. «Այս նախաձեռնությանը առաջիններից միանալը Կոնվերս Բանկի համար բնական է։ Մենք հետևողականորեն ներդնում ենք նոր տեխնոլոգիաներ և ֆինանսական լուծումներ, և այս համագործակցությունն այդ մոտեցման շարունակությունն է:

    Կոնվերս Բանկի կողմից Arca UnionPay քարտերի թողարկումը հատկապես կարևորում եմ երկու տեսանկյունից։ Առաջինը մեր հաճախորդների համար ստեղծվող հավելյալ արժեքն է։ Եթե նախկինում Arca քարտի կիրառելիությունը հիմնականում սահմանափակվում էր Հայաստանի վճարային ենթակառուցվածքով, ապա համատեղ քարտով հնարավոր է գործարքներ կատարել նաև UnionPay-ի միջազգային ցանցում՝ օգտվելով երկու համակարգերի առավելություններից։

    Մյուս կարևոր ուղղությունը Հայաստանի ազգային վճարային համակարգի միջազգային ինտեգրումն է։ Arca-ի և UnionPay-ի համագործակցությամբ այն կապվում է միջազգային լայն ցանցի հետ՝ ընդլայնելով հայկական բանկերի և նրանց հաճախորդների հասանելիությունը»։

    Arca-ի տնօրեն Վարդան Խաչատրյանի խոսքով` «Այս նախագիծն աննախադեպ է ոչ միայն Arca-ի, այլև Հայաստանի վճարահաշվարկային էկոհամակարգի համար։ Երկու ազգային վճարային համակարգերի՝ Arca-ի և UnionPay-ի համագործակցության արդյունքում հայկական բանկերն առաջին անգամ հնարավորություն են ստանում թողարկելու համատեղ քարտ, որի սպասարկումը Հայաստանում իրականացվում է Arca-ի կանոններով, իսկ երկրից դուրս՝ UnionPay-ի սպասարկման ցանցում։

    Սա համագործակցության առաջին փուլն է․ նախատեսվում են նաև այլ լուծումներ, այդ թվում՝ արագ դրամական փոխանցումների ուղղությամբ»։

    UnionPay International-ի բիզնեսի զարգացման դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Սյան Յուն ասել է. «Arca-ի հետ համագործակցությունը կարևոր քայլ է UnionPay-ի ներկայության ընդլայնման և Հայաստանի վճարային շուկայի հետ ավելի սերտ ինտեգրման ճանապարհին։ Համատեղ քարտի գործարկմամբ մենք միավորում ենք Arca-ի տեղական փորձն ու ենթակառուցվածքը UnionPay-ի միջազգային ցանցի հետ՝ Հայաստանի քարտապաններին հասանելի դարձնելով մեր ծառայություններն աշխարհի տարբեր երկրներում։

    Մենք բարձր ենք գնահատում Arca-ի, Կոնվերս Բանկի և ծրագրին միացած մյուս գործընկերների հետ համագործակցությունը և վստահ ենք, որ սա երկարաժամկետ գործընկերության նոր հնարավորությունների սկիզբն է»։

    Arca Unionpay քարտերը Կոնվերս Բանկում արդեն հասանելի են:

    010 511 211, conversebank.am

    Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. Ի՞նչ է պատմում ջրի մեջ սնդիկ հայտնաբերած Ծավի բնակիչը. նոր մանրամասներ

    Սյունիքի Ծավ գյուղում օրերս բնակիչներից մեկը ջրի մեջ արծաթագույն զանգված է նկատել եւ ահազանգել համապատասխան մարմիններին։

    ArmLur.am-ի նկարահանող խումբը Ծավում հանդիպել է բնակչին՝ հենց իր տան շեմին։ Նա պատմել է, թե ինչպես է հայտնաբերել ջրի մեջ առկա զանգվածը։

    Բնակչի ահազանգից հետո ջրի նմուշներ են վերցվել լաբորատոր հետազոտության համար, որոնց արդյունքում ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել։

    Դեպքից հետո բնակիչներին հորդորվել է չօգտագործել ջուրը՝ մինչեւ խնդրի վերջնական պարզաբանումը։

    Թե որտեղից է սնդիկը հայտնվել Ծավի ջրում եւ որն է աղտոտման պատճառը՝ դեռեւս պարզ չէ։

    Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

    Մանրամասները՝ տեսանյութում․ 

    https://www.youtube.com/watch?v=aYjMUURdhj0

     

  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

     

    Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:

     

    Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ: