Ավստրիական Ալպերում գտնվող Շվարցմիլցֆերները անոմալ շոգ ամռանից հետո կորցրել է սառցադաշտի կարգավիճակը։ Մի քանի տաք ամիսների ընթացքում դրա հաստությունը նվազել է ավելի քան չորս մետրով, իսկ սառույցի ծավալը կրճատվել է գրեթե կիսով չափ, ասվում է Բավարիայի գիտությունների ակադեմիայի հաղորդագրության մեջ։
Բավարիայի գիտությունների ակադեմիայի սառցադաշտագետ Քրիստոֆ Մայերի խոսքով՝ սառցադաշտի ամբողջական անհետացումը սպասվում է մինչև հաջորդ ամառ։
Մայերն ու նրա գործընկերները 26 տարի շարունակ հետևել են Շվարցմիլցֆերներին, որը համարվում էր Ալգաուի Ալպերի ավստրիական հատվածի վերջին սառցադաշտը։ Սառցային զանգվածի զգալի կորուստ է արձանագրվում 2016 թվականից, իսկ 2022 թվականից գործընթացն արագացել է։
«Այդ ժամանակվանից պարզ դարձավ, որ սառցադաշտի օրերը հաշված են», — նշել է գիտնականը։
Սառցադաշտի հիմնական հատկանիշներից է ոչ միայն սառույցի առկայությունը, այլև դրա շարժումը։ Շվարցմիլցֆերներն այլևս չի շարժվում, ուստի կորցրել է սառցադաշտին բնորոշ կարևոր հատկանիշներից մեկը։
Այն գտնվում է ծովի մակարդակից մոտ 2450 մետր բարձրության վրա՝ Ավստրիայի և Գերմանիայի սահմանից ոչ հեռու։ Սակայն դրա հետ կատարվողը բացառություն չէ․ ալպյան փոքր սառցադաշտերն անհետանում են ամեն տարի։
«Նույնիսկ եթե ձմռանը առատ ձյուն է տեղում, սառցային զանգվածներն արագ կրճատվում են։ Ամառը դրանց համար չափազանց շոգ է դարձել», — պարզաբանել է Մայերը՝ այս միտումը գործնականում անշրջելի անվանելով։
Սառցադաշտագետի գնահատմամբ՝ ներկայիս միտումների պահպանման դեպքում Արևելյան Ալպերը կարող են ամբողջությամբ զրկվել սառցադաշտերից 2060–2070 թվականներին։
դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


Leave a Reply