Մեծ Բրիտանիան Երկրի մակերևույթի դիտարկման համար ուղեծիր է արձակել Titania երկրորդ ռազմական արբանյակը: Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Արձակումն իրականացվել է հոկտեմբերին: Ինչպես նշել են բրիտանական ՊՆ-ում, Titania-ն կշռում է մոտ 100 կգ և 27 000 կմ/ժ արագությամբ շարժվելով՝ Երկրի շուրջ պտույտ է կատարում յուրաքանչյուր 90 րոպեն մեկ: Արբանյակը մշակվել և արտադրվել է անգլիական Հեմփշիր կոմսությունում՝ Պաշտպանական գիտության և տեխնոլոգիաների լաբորատորիայի (DSTL – Defence Science and Technology Laboratory) և BAE Systems ընկերության միջև գործընկերության շրջանակներում:
Իր առաջին Tyche ռազմական արբանյակը Մեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել 2024 թվականի օգոստոսին: Ակնկալվում է, որ 2027 թվականին դուրս կբերվեն Juno և Oberon արբանյակները:
Բացի այդ, Լոնդոնը Inaros նախագծի շրջանակներում կանցկացնի երեք նեյրոմորֆ սենսորների փորձարկումներ՝ տիեզերական տարածությունում տեղաշարժերին հետևելու համար: Դրանք տեղակայվելու են Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում և Կիպրոսում գտնվող օբյեկտներում: Ինչպես նշել են Թագավորության պաշտպանության նախարարությունում, այդ տվիչները կարող են օգտագործվել որպես վաղ ազդարարման համակարգ՝ բրիտանական արբանյակների հարևանությամբ անսովոր կամ սպառնալից գործունեությունը հայտնաբերելու համար:
դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


Leave a Reply