Երբ հանրությունն իշխանությանն ասում էր՝ եվրոպաները մեզ համար հաց ու ջուր չեն, խելքի եկեք, ձեր գոյության կերը ամուր պահեք, «մեզ ուտում էին»։ Ո՞նց կլինի։ Ասում էիք՝ տեսեք՝ Մարթա Կոսն ինչպես է հայկական ծիրանից ջեմ պատրաստում։ Դա աջակցություն է Հայաստանին։
Ավարտվե՞ց հեքիաթը։ Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք։ Ինչո՞ւ չեք ուտում։
Ավելին, Ալեն Սիմոնյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում Նիկոլ Փաշինյանից մեջբերում է անում. «Մեր վարչապետը մի հատ շատ լավ օրինակ ա բերում, ասում ա՝ երբ ՀՀ-ն, Աստված մի արասցե, չլինի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի որևէ մի խանութից ի՞նչ ապրանք է վերանալու, ո՞նց է ֆրանսիացին նկատելու»։
Ո՞նց չի նկատելու։ Բա Կոսի ջե՞մը, Հոլանդիա տարած ձեր վարդե՞րը։ Այդքան ջանք ու եռանդ ներդրեցիք, որ եվրոպացիները Հայաստանի գոյության մասին իմանան, հիմա պարզվում է՝ ոչ ոք էլ չի նկատելու, եթե Հայաստանը չլինի։
Հասմիկ Բաբաջանյան
Հրապարակ
Leave a Reply