Գազայի հատվածում հորդառատ անձրևների պատճառով տարհանում են փախստականների վրանային ճամբարը

Written by

in

Գազայի հատվածում տեղացած հորդառատ անձրևների և ուժեղ քամու հետևանքով փախստականների ճամբարներում հեղեղվել է ավելի քան 70 հազար վրան։ Տեղի քաղաքացիական պաշտպանության ջոկատները տարհանում են բնակիչներին։ Այս մասին Maan գործակալությանը հայտնել է Պաղեստինի անկլավի իշխանությունների ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ տասնյակ հազարավոր տեղահանվածներ հայտնվել են հեղեղված տարածքներում և շտապ օգնության կարիք ունեն։ Վերջին 12 ժամվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևներն ու ուժեղ քամին ավելի են խորացրել առանց այդ էլ աղետալի հումանիտար իրավիճակը։

Հողի էրոզիայի և ջրհեղեղների հետևանքով մի շարք վայրերում փլուզվել են ժամանակավոր կացարաններ, կան տուժածներ։ Արտակարգ ծառայություններն աշխատում են ուժեղացված պատրաստվածության ռեժիմով։ Փրկարարները ստացել են ավելի քան 1500 ահազանգ, սակայն փրկարարական տեխնիկայի պակասի պատճառով մարդկանց տարհանումը դժվարանում է։

Առավել տուժած տարածքներից են Գազայի նավահանգստի շրջակայքում գտնվող տեղահանվածների ճամբարները, անկլավի հյուսիսում՝ Ջաբալիան և Բեյթ Լահիան, ինչպես նաև կենտրոնական հատվածում՝ Դեյր ալ Բալահը և Նուսեյրաթը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ ճամբարներում օգտագործվող վրանների մեծ մասը մաշված է և հարմարեցված չէ ուժեղ անձրևներից ու ցրտից պաշտպանվելու համար։

դիտվել է 8 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *