Թուրքիան Հարավային Կովկասով անցնող և տարածաշրջանը թուրքական տարածքի հետ կապող Միջին միջանցքը համարում է միջազգային առևտրային ու տրանսպորտային կապերի զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով՝ տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացումը դառնում է ռազմավարական անհրաժեշտություն, քանի որ այն հնարավորություն է տալիս ընդլայնել շուկաների հասանելիությունն ու ամրապնդել մատակարարման համաշխարհային շղթաները։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան իր աշխարհագրական դիրքը դիտարկում է ոչ միայն որպես մայրցամաքները կապելու հնարավորություն, այլև որպես ռազմավարական պատասխանատվություն։
Այս ներուժն իրացնելու համար, նախարարի խոսքով, անհրաժեշտ են զարգացած ենթակառուցվածքներ, դիվանագիտական ջանքեր և տրանսպորտային երթուղիների անվտանգության բարձրացում։
Թուրքիայի արտգործնախարարը հեռանկարային նախագծերից է համարել նաև Պարսից ծոցը Իրաքի և Թուրքիայի տարածքով Եվրոպային կապող տրանսպորտային երթուղու ստեղծումը։ Անկարան ձգտում է նաև դիվերսիֆիկացնել էներգետիկ երթուղիներն ու մատակարարման աղբյուրները։
Ֆիդանի խոսքով՝ նման նախագծերը տարածաշրջանային կապերի ավելի լայն համակարգի մաս են, որը կարող է նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել և ամրապնդել քաղաքական համագործակցությունը։
դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


Leave a Reply