Սահմանադրության պաշտպանության համար բոլոր գործիքակազմերին պատրաստ ենք, երբ ժամանակը գա, կոչ կուղղենք

Written by

in

«Այս պահին մեր պայքարն ալիևյան Սահմանադրության դեմ է, և այս հարցում բոլորը միասնական են։ Ստիպված ենք պայքարել Փաշինյանի բերած հետևանքների դեմ, որովհետև այդ հետևանքները շատ ծանր հարված են լինելու մեր անկախությանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ընդդիմության միասնական պայքարին։

«Մենք պայքարում ենք, և այս պայքարը կարող է հանգեցնել ավելի լայն համախմբման, ինչի արդյունքում բոլոր ուժերը կմիանան, և Ալիևը չի կարողանա Հայաստանում իր Սահմանադրությունն անցկացնել։ Իհարկե, նրան հաջողվել է իր ընկերներին Հայաստանի իշխանության տարբեր օղակներում տեղավորել, բայց եթե բոլորս միասին պայքարենք, Ալիևը  չի կարողանա իր Սահմանադրությունն անցկացնել»,- հավելել է Նարեկ Կարապետյանը։

Սահմանադրության պաշտպանության համար բոլոր գործիքակազմերին պայքարի դուրս եկածները պատրաստ են, նշել է Կարապետյանը։ Հարկ եղած դեպքում նաև փողոցային պայքար կծավալվի․

«Հուսով եմ՝ մեր հանրությունը կգնա այդ քայլին։ Երբ ժամանակը գա, կոչ կուղղենք մեր ժողովրդին, թույլ չենք տա, որ թշնամին մեզ պարտադրի իր Սահմանադրությունը»։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *