Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ։
Ուղերձում Էրդողանը նշել է, թե «Ադրբեջանի հաղթանակը» հպարտության աղբյուր է դարձել ողջ թյուրքական աշխարհի համար։
Էրդողանը նաև ընդգծել է, թե այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» շնորհիվ երկու երկրների հարաբերությունները հասել են բարձրագույն մակարդակի՝ հիմնվելով «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա։
«Ես լիովին համոզված եմ, որ, ուժ ստանալով բարեկամության և եղբայրության անխախտ կապերից, մենք այսուհետ ևս կշարունակենք սերտ համագործակցությունն ու համերաշխությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային հարթակներում»,– ասվում է ուղերձում։
Թուրքիայի նախագահը նշել է նաև, թե «տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելուն ուղղված երկու երկրների համակարգված աշխատանքի արդյունքում Հարավային Կովկասն արդեն ընկալվում է ոչ թե որպես հակամարտությունների և անկայունության, այլ համագործակցության ու զարգացման տարածաշրջան»։
դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


Leave a Reply