Blog

  • Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը



    Մշակույթ





    Սեպտեմբերի 21-ին Արագածավան համայնքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման մեկամյա տարեդարձի ուրախ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից։

    Նշվում է․ որ կմատուցվի Սուրբ Պատարագ և հավատացյալներն հնարավորություն կունենան խոնարհվել սրբազան մասունքի առջև ու աղոթքով հաղորդակից դառնալ Խաչի փրկարար զորությանը:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, այստեղ սեթևեթելու բան չկա․ Փաշինյանը՝ Արցախի ներկայացուցչության մ

    Շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, այստեղ սեթևեթելու բան չկա, այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախի ներկայացուցչության մասին։

    «ՀՀ-ում 2 պետություն, 2 կառավարություն չի կարող լինել։ Չի կարող լինել Հայաստանում Ձեր նշած անունով կառույց։ Էլի եմ ասում՝ ես որպես ՀՀ վարչապետ, պետության մեջ երկրորդ պետություն, երկրորդ կառավարություն կամ երկրորդ խորհրդարան ձևավորելու բոլոր փորձերն ամենակոշտ միջոցներով կասեցնելու եմ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

  • Հայաստանի ակադեմիական ապտակը Հաջիևի ցնդաբանությանը

    Հայաստանի ակադեմիական ապտակը Հաջիևի ցնդաբանությանը

  • Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանում է զինամթերքի պակասի մասին. AFP

    Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմն սկսվելուց վեց ամիս անց Միացյալ Նահանգներն առաջին անգամ պաշտոնապես խոստովանել է, որ ամերիկյան զինված ուժերը բախվում են զինամթերքի պակասի հետ, հաղորդել է AFP-ն:

    Կոնգրեսի անկախ բյուջետային գրասենյակի տվյալներով՝ Իրանում պատերազմը երկրին արժեցել է 38 միլիարդ դոլար (33 միլիարդ եվրո)։ Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցի համաձայն՝ այդ գումարից 22.3 միլիարդ դոլարը ծախսվել է զինամթերքի վրա։ «Պատերազմը բացեր է ստեղծել ռազմավարական պաշարներում և պակասորդներ զինամթերքի արտադրության ու համալրման ոլորտներում»,- մեջբերում է AFP-ն զեկույցից։

    Խնդիրը լուծելու համար Պենտագոնը «աշխատում է արագացնել գնումների և արտադրության գործընթացները, ինչպես նաև կուտակել նյութեր, բաղադրիչներ և ընտրված զինամթերքի տեսակներ»։ Սակայն ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ արտադրական հզորությունների ընդլայնումը պահանջում է «նախապատրաստման զգալի ժամանակ»։

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցսհերքել է Իրանի պատերազմի պատճառով ամերիկյան սպառազինությունների պաշարների կրճատման հետ կապված քննադատությունը:

    Ըստ AFP-ի՝ ԱՄՆ զինված ուժերի սպառազինության պակասը կարող է մտահոգել Ուկրաինային և Թայվանին, որոնք կախված են ԱՄՆ-ի զենքի մատակարարումներից: Ռուսաստանի դեմ պաշտպանական պատերազմ մղող Ուկրաինային շտապ անհրաժեշտ են հրթիռներ ԱՄՆ Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար: Միաժամանակ, Վաշինգտոնի հետ զենքի գնման պայմանագրերը կարևոր դեր են խաղում Թայբեյի համար Պեկինին զսպելու գործում, որը Թայվանը համարում է Չինաստանի մաս:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի վրան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի վրան

  • Մանկապարտեզի շենքը կեղծ ներդրումային ծրագրով նվիրատվությամբ հափշտակվել է․ Դատախազությունը դիմել է դատարան

    Դատախազությունը մանկապարտեզի շենքը Տավուշի մարզի Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան:

    ‼️‼️‼️ Պետշահերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը մանկապարտեզի շենքին տիրանալու դիտավորությամբ, 2014 թվականին համայնքի իրավասու պաշտոնյաներին է ներկայացրել մանկապարտեզի շենքի տարածքում գարեջրի արտադրամաս հիմնելու վերաբերյալ կեղծ տեղեկություն: Համաձայն կեղծ տեղեկության՝ ՍՊ ընկերությունն առաջին մեկ տարվա ընթացքում կատարելու էր 300 հազար եվրո ներդրում, իսկ արտադրամասը գործելու էր առնվազն 10 տարի՝ մինչև 2024 թվականը:
    Վերոնշյալ ներդրումային ծրագրի հիման վրա՝ մանկապարտեզի շենքը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Ոսկեվան համայնքի ավագանու և ղեկավարի որոշումներով՝ նվիրատվությամբ հանձնվել է ՍՊ ընկերությանը: Որոշումներում նշված պայմանները չեն կատարվել, մանկապարտեզի շենքը խաբեությամբ հափշտակվել է:

  • ԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ Ղալիբաֆ


    Միջազգային



    ԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։


    Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում ներկայիս տնտեսական ճգնաժամը և գնաճը պայմանավորված են էներգամատակարարման ցնցումով, որը պայմանավորված է համաշխարհային էներգետիկ հիմնական զարկերակների՝ Հորմուզի նեղուցի և Բաբ էլ-Մանդեբի խցանմամբ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը





    Սեպտեմբերի 11-ին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է ահազանգել Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գեղամ Ն․-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Ներքին Դվին գյուղում գործող «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողություն են կատարել։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանին Գեղամ Ն.-ն հայտնել է, որ սեպտեմբերի 10-ին ժամը 19:30-ից մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 14:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են եկեղեցու գանձանակը։Նա հայտնել է նաև, որ եկեղեցու մուտքի դուռը և պատուհանները վնասված չեն եղել։

    Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։




    դիտվել է 51 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • «Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքը կլինի պատասխան նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը։

    «(Ընտրությունների արդյունքը՝ խմբ.) կլինի մեր համընդհանուր պատասխանը նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, զսպել դրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից»,- ընտրություններին ընդառաջ ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում ասել է Պուտինը։

    Պետական դումայի իններորդ գումարման պատգամավորների ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերին։ Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ից 20-ը։ Պուտինը Պետական դումայի առաջիկա ընտրություններն անվանել էր երկրի կարևորագույն ներքաղաքական իրադարձությունը։

  • Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝

    10:00–13:00 Քաջազնունի փողոց 8/1, 10 շենքերի բնակիչ-բաժանորդներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Նար Դոսի» անվան միջնակարգ դպրոց, Զավարյան փողոց 72–86 առանձնատներ, Քաջազնունի փողոց 1, 3, 7, 9 շենքեր,

    Երևանի Արաբկիր Վարչական շրջան՝

    13:00–16:00 Գրիբոյեդովի փողոց 42, 44 շենքեր, թիվ 82 դպրոց, Գրիբոյեդովի փողոց 28–40 շենքեր, Կոմիտասի 1-ին նրբանցքի 6–24 առանձնատներ,

    Երևանի Քանաքեռ Զեյթուն Վարչական շրջան՝

    11:00–16:00 Հասրաթյան փողոց 15–80/4 առանձնատներ, Ֆանարջյան փողոց 48/7–52/7 առանձնատներ, Սարկավագի փողոց 32/19–42/14 առանձնատներ, Հասրաթյան փողոց 15–80/4 շենքեր, թիվ 249 մանկապարտեզ,

    11:00–16:30 Ռուբինյանց փողոց 12/1 շենք, Պարույր Սևակի փողոց 106 շենք,

    11:00–17:00 Սարկավագի փողոց 147, 149, 149/1, 151 շենքեր, Սարկավագի փողոց 106/7, 145, 145/1, 147/1 շենքեր, թիվ 161 մանկապարտեզ, Սարկավագի փողոց 100–106 առանձնատներ, Ֆանարջյան փողոց 87 առանձնատուն, Սարկավագի փողոց 131/1, 131/2 շենքեր, Աճառյան փողոց 43/16 շենք, Սարկավագի փողոց 78–98 առանձնատներ, Աճառյան փողոց 43/19, 43/21, 43/27, 53/16 առանձնատներ, Սարկավագի փողոց 151/1, 151/3, 151/4 շենքեր, Մելիքյան փողոց 5–9 շենքեր, Մելիքյան փողոց 13–32 առանձնատներ,, Թբիլիսյան խճուղի 20/21 առանձնատներ, Մելիքյան փողոց 13–17, 24/12 շենքեր, Թբիլիսյան խճուղի 26/5 շենքեր, Թբիլիսյան խճուղի 14/8, 14/9, 14/11, 20/11, 22/15, 26/4 առանձնատներ, Սարկավագի փողոց 106/1, 106/2, 151/2, 171 շենքեր, Սարկավագի 6-րդ նրբանցքի 1–21 առանձնատներ,

    Երևանի Աջափնյակ Վարչական շրջան՝

    11:00–15:00 Մարգարյան 2-րդ նրբանցքի 8, 8/2, 10, 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա Վարչական շրջան՝

    11:00–15:00 Րաֆֆու փողոց 45 շենք, Անդրանիկի փողոց 61, 62, 64, 66, 68, 72 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Անաստաս Միկոյանի փողոց 4/15, 4/16 հասցեներ և հարակից տարածքներ,

    Երևանի Նոր Նորք Վարչական շրջան՝

    11:00–14:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Մոլդովական փողոց 1, 3 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Գայի պողոտա 1/1 շենք, «Մանի Քոմփ», «Հայկ-57» ՍՊԸ-ներ, «Յուքոմ» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան՝

    11:00–12:00 Գ. Հովսեփյան փողոցի առանձնատներ մասնակի, Գ. Հովսեփյան փողոց 24/30, 24/33, 56/7, 56/6, 56/9, 58/9 շենքեր, «Սոֆթ Կոնստրակտ», «Քլինսոֆթ», «Սահալքո», «Դիջիթեք Էյեմ», «Գ. Թ. Բիլդինգ», «Պարտնյոր Գրուպ», «Հ.Լ. Քոնսթրաքշն», «Մռավ Սար», «Պրեմիում Ռիելթի», «Պանարամա», «Տիդա-2023», «Բուլդոզեր Գրուպ» ՍՊԸ-ներ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:30 Գ. Հովսեփյան փողոց 48/1, 48/3, 48/4 շենքեր, Նորքի Այգիներ թաղամաս 181/ա առանձնատներ, «Նորք Հաուս», «Մաունթայն Պլազա», «Մագշին» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:30–16:30 Գ. Հովսեփյան փողոց 24/2, 60/4 շենքեր, Նորք 7-րդ փողոց 114–116 առանձնատներ, «Սմարթ Աուտո» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00–15:00 «Գարիկ Հարությունյան», «Արթուր Անաստասյան» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00–12:00 Շարուրի փողոց 7, 8, 9, 10, 26, 28, 28Ա, 28Բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի փողոց 7/1, 7/Ա, 72 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    11:00–15:00 Սասունցի Դավիթ, Խորենացու փողոցներ, Որմնադիրների, Ազատամարտիկների փողոցներ մասնակի, Ռոստովյան փողոց մասնակի, Նոր Արեշ 2, 4, 8, 11 հասցեներ, Էրեբունի փողոց մասնակի, Աթոյան փողոց մասնակի, Աթոյան անցուղին մասնակի, Նոր Արեշ 7, 9, 20, 26, 14, 48, 22, 42, 50-րդ փողոցներ, Նոր Արեշի ծննդատուն, Ազատամարտիկների 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ փողոցներ, Այվազովսկի փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–14:00 Փշատավան գյուղ մասնակի, Ջանֆիդա գյուղն ամբողջությամբ,

    11:00–15:00 Ջրառատ գյուղ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00–16:00 Ուջան գյուղ մասնակի, Աշնակ, Կաթնաղբյուր, Դավթաշեն գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00–12:00 Մասիս քաղաք՝ 1–7-րդ, Հերացի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Շիրազի, Շիրակի փողոցներ մասնակի, 1–6-րդ և Նոր թաղամասեր մասնակի, «Տելեկոմ Արմենիա» ընկերության շենք, Կադաստր, Քաղաքապետարան, Երաժշտական դպրոց, Շուկա և կից խանութներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–14:00 Մասիս քաղաք՝ Կայարան թաղամաս մասնակի, Գործարանային, Երկաթուղայինների, Շիրակի փողոցներ մասնակի, Սայաթ-Նովա, Զորակ, Նորաբաց գյուղեր, Դարակերտ գյուղ մասնակի, Արարատ քաղաք՝ Չարենցի, Իսահակյան, Սպանդարյան, Խանջյան, Կոմիտասի, Սերոբ Աղբյուրի, Շահումյան, Գայի, Արարատյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–14:30 Քաղցրաշեն գյուղ մասնակի,

    12:00–14:00 Նոր Կյուրին, Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,

    14:00–16:00 Սուրենավան գյուղ,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:30 Արենի գյուղ մասնակի,

    11:00–14:00 Կեչուտ, Բարձրունի գյուղեր մասնակի,

    Կոտայքի մարզ`

    11:00–16:00 Բջնի համայնք` «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քասախ գյուղ մասնակի, Մուշ թաղամաս 4, 5 հասցե, Ֆիդայինների փողոց, Ա. Մարտիրոսյան փողոց, Ս. Փարաջանովի փողոց, Ֆիդայինների 2-րդ նրբանցք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    10:30–16:30 Կաթնաղբյուր գյուղ, Արամուս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–12:15 Վարդենիկ գյուղ՝ 37-րդ, 38-րդ փողոցներն ամբողջությամբ, 11-րդ փողոց մասնակի և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Վարդենիկ գյուղ՝ 24-րդ փողոցն ամբողջությամբ, 11-րդ փողոց մասնակի, և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Վարդենիկ գյուղ՝ 6-րդ փողոց՝ մասնակի և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Վարդենիկ գյուղ՝ Կ. Շահինյան և 42-րդ փողոցներ մասնակի և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:00 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Զորավոր Անդրանիկի, Իսակովի, Լեռնագործների, Հովհաննես Արզոյան, Մեսրոպ Մաշտոցի, Տիգրան Մեծի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00–16:50 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Զորավոր Անդրանիկի, Իսակովի, Լեռնագործների, Հովհաննես Արզոյանի Մեսրոպ Մաշտոցի, Տիգրան Մեծի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–14:00 Ճամբարակ քաղաք՝ Գարդմանի, Գ. Նժդեհի, Բայրոնի, Հ. Նադարյան, Չարենցի, Կոմիտասի, Սեպտեմբերի 21-ի և Մաշտոցի փողոցներ, «ՃՇՇ», զորամաս և գազալցակայան,

    11:00–16:00 Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղեր, բոլոր բնակիչ-բաժանորդներ, ոչ բնակիչ-բաժանորդներ և ՊՈԱԿ կազմակերպություններ,

    11:00–17:00 Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Նորակերտ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    11:30–12:00 Ծովակ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Սևան ազգային պարկ», Խաչատրյան Ահարոն ԱՁ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    11:30–12:30 Լուսակունք, Խաչաղբյուր, Տորֆավան, Վանևան, Գեղաքար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Կապավոր» ՍՊԸ, «Անուշ Քնար», «Գոգա-Սեդա» գազալցակայաններ, Վանևան զինմաս, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    Լոռու մարզ՝

    11:00–14:00 Լոռի Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան, Հովնանաձոր, Կողես գյուղեր,

    12:00–16:00 Նեղոց գյուղ,

    Տավուշի մարզ՝

    11:00–14:00 Այգեձոր, Չինարի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–15:30 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց, Դիլիջան–Իջևան մայրուղին մասնակի, Թեղուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի փողոց և Թբիլիսյան խճուղին մասնակի,

    11:00–13:00 Սարիգյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ փողոցներ մասնակի,

    13:30–14:30 Սարիգյուղի 1–7-րդ փողոցներ մասնակի,

    Սյունիքի մարզ՝

    11:00–14:00 Սիսիան քաղաք՝ Ա. Մանուկյան փողոց 3 առանձնատուն, Իսրայելյան փողոց 35, 39Ա, 39Բ, 39Գ շենքեր, Սիսական փողոց 34 շենք, Գարեգին Նժդեհի փողոց 3, 4 շենքեր, Ադոնցի փողոց 1 առանձնատուն,

    14:30–16:45 Սիսիան քաղաք՝ Սպանդարյան, Շահումյան, Մյասնիկյան, Սիսական փողոցներ՝ մասնակի, Կոմիտասի, Հ. Որոտնեցի, Մելիք Թանգի փողոցներ,

    12:00–15:00 Վերիշեն գյուղ,

    Շիրակի մարզ՝

    11:00–17:00 Արթիկ համայնք՝ Հոռոմ, Սարատակ, Լուսակերտ, Փանիկ, Գետափ գյուղեր:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: