Blog

  • Մի քիչ դժվար եմ պատկերացնում 6 ամսվա բյուջեն քննարկել կես ժամում. Լիանա Մանուկյան |

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Լիանա Մանուկյանն ԱԺ ամբիոնից մանրամասնեց, թե ինչը դուր չի եկել ՔՊ-ական պատգամավորներին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ նրանք հորդորում են Ռուբեն Մխիթարյանին չլինել Մանուկյանի նման հանձնաժողովի նախագահ։ Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան»-ը Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը առաջադրել է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

    «Այդ նիստը սովորականից մի քիչ ավելի երկար տևեց, 3 ժամից մի քիչ ավելի, որովհետև մի քիչ դժվար եմ պատկերացնում 6 ամսվա բյուջեն քննարկել կես ժամում։ Դա շատ վրդովվեցրեց  իշխանական պատգամավորներին, նրանք անընդհատ բողոքում էին, որ ստիպված են լսել այդ հարցերը, այդքան աշխատել»,-ասաց Լ. Մանուկյանը։

    Նա նշեց, որ իրենք աշխատանքային այլ մշակույթի են սովոր, ՔՊ-ականներին հորդորեց համակերպվել դրա հետ։

    «ՔՊ-ն ուզում էր, որ դուք լսեիք՝ մենք ունենք տնտեսական աճ, նախատեսածից ավելի շատ փող ենք հավաքել, նախատեածից ավելի քիչ փող ենք ծախսել, այսպիսի հրաշալի կառավարություն ենք մենք։ Իսկ «Ուժեղ Հայաստան»-ի բարձրացրած արդյունքում դուք լսեցիք, որ առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի առևտրյանին հաշվեկշիռը 20 տոկոսով վատթարացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-ասաց Մանուկյանը

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբինյանը հունից դուրս եկավ. Աժ-ում թեժ է

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբինյանը հունից դուրս եկավ. Աժ-ում թեժ է

  • Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնա



    Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ երկիրը երբեք չի ենթարկվի օտարերկրյա թելադրանքին և կպահպանի իր ազգային ինքնիշխանությունը։

    «Մեքսիկան երբեք ոչ մեկի գաղութը կամ պրոտեկտորատը չի լինի։ Մեքսիկան չի խոնարհվում, ծնկի չի գալիս և երբեք չի վաճառվում»,- ասել է երկրի ղեկավարը՝ Անկախության համար պայքարի մեկնարկի 216-րդ տարեդարձի առթիվ անցկացվող ավանդական ռազմաքաղաքացիական շքերթի ժամանակ։

    Շեյնբաումը պատմական զուգահեռներ է անցկացրել՝ նշելով, որ դարեր շարունակ մեքսիկացիները ստիպված են եղել դիմակայել արտաքին միջամտությանն ու օտարերկրյա կառավարում պարտադրելու փորձերին։ Նրա խոսքով՝ «հիշողությունը ազատ ժողովուրդների հոգին է», իսկ երկրի պատմությունը սովորեցնում է, որ «ազատությունը նվաճվում է, ինքնիշխանությունը պաշտպանվում, իսկ արդար և արժանապատիվ հայրենիքը կառուցվում է ամեն օր»։

    Նախագահն ընդգծել է նաև ներքաղաքական պայքարի շարունակականությունը։ Նա նշել է, որ ամբողջ 19-րդ դարի ընթացքում, «ինչպես նաև այսօր», Մեքսիկայում հակադրվել են զարգացման երկու նախագծեր՝ լիբերալ-հանրապետականն ու պահպանողականը, որի կողմնակիցները հուսահատության պահերին «ողջունել են օտարերկրյա միջամտությունը»։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը

  • «Մոտեցեք ամբիոնին ու հայտարարեք, որ Գանձասարը հայկական է». Լենա Մաթևոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

    «Օրեր առաջ Հաջիևը, 58 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների առաջ ծաղրեց մեզ՝ հայերիս ու մեր պատմությունը՝ փորձելով խեղաթյուրել Գանձասարի՝ հայկական լինելու փաստը, ինչին չարձագանքեցիք: Բայց բացը կարող ենք լրացնել. մոտեցեք ամբիոնին ու հայտարարեք, որ Գանձասարը հայկական է»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը: Վարչապետն արձագանքեց. «Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ մատյանում առավել ևս հիշատակված վանական համալիրի ծագումնաբանություն, պետք է դիմենք էդ մատյանին ու բնագրերին: ՀՀ-ն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է ու արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը, և անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը… Թե՛ ՀՀ-ում, թե՛ Ադրբեջանում անհրաժեշտ է խնամքով վերաբերվել խաղաղությանը և այն, ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից, անընդունելի է»:


    https://www.youtube.com/watch?v=mK5zVW_XV1A

  • Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ

    Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջՆոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ՝ գործընկերների հետ քննարկումներն ամփոփելուց հետո։

    ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

    Նա նաև ընդգծել է, որ օրերս համացանցում տարածված տեքստը որևէ փուլում Արդարադատության նախարարության մշակած աշխատանքային կամ սևագիր տարբերակ չի եղել։

    «Նախ ուզում եմ ասել, որ այն տեքստը, որը հրապարակվել էր, որևէ աղերս չունի Արդարադատության նախարարության կողմից մշակված տեքստի հետ և երբևէ չի հանդիսացել որևէ աշխատանքային կամ սևագիր տարբերակ, որովհետև մեր հերքումը կրկին փորձ արվեց մանիպուլացնել՝ ասելով, որ գուցե որևէ ժամանակահատվածում դա հանդիսացել է աշխատանքային տարբերակ։ Ո՛չ, երբևէ նմանաբովանդակ տեքստ Սահմանադրության նախագծի քննարկման առարկա չի դարձվել»,- ասել է Գալյանը։

  • Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ Վարդանով

    Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ Վարդանով

  • Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելու

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝

    10:00–13:00 Քաջազնունի փողոց 8/1, 10 շենքերի բնակիչ-բաժանորդներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Նար Դոսի» անվան միջնակարգ դպրոց, Զավարյան փողոց 72–86 առանձնատներ, Քաջազնունի փողոց 1, 3, 7, 9 շենքեր,

    Երևանի Արաբկիր Վարչական շրջան՝

    13:00–16:00 Գրիբոյեդովի փողոց 42, 44 շենքեր, թիվ 82 դպրոց, Գրիբոյեդովի փողոց 28–40 շենքեր, Կոմիտասի 1-ին նրբանցքի 6–24 առանձնատներ,

    Երևանի Քանաքեռ Զեյթուն Վարչական շրջան՝

    11:00–16:00 Հասրաթյան փողոց 15–80/4 առանձնատներ, Ֆանարջյան փողոց 48/7–52/7 առանձնատներ, Սարկավագի փողոց 32/19–42/14 առանձնատներ, Հասրաթյան փողոց 15–80/4 շենքեր, թիվ 249 մանկապարտեզ,

    11:00–16:30 Ռուբինյանց փողոց 12/1 շենք, Պարույր Սևակի փողոց 106 շենք,

    11:00–17:00 Սարկավագի փողոց 147, 149, 149/1, 151 շենքեր, Սարկավագի փողոց 106/7, 145, 145/1, 147/1 շենքեր, թիվ 161 մանկապարտեզ, Սարկավագի փողոց 100–106 առանձնատներ, Ֆանարջյան փողոց 87 առանձնատուն, Սարկավագի փողոց 131/1, 131/2 շենքեր, Աճառյան փողոց 43/16 շենք, Սարկավագի փողոց 78–98 առանձնատներ, Աճառյան փողոց 43/19, 43/21, 43/27, 53/16 առանձնատներ, Սարկավագի փողոց 151/1, 151/3, 151/4 շենքեր, Մելիքյան փողոց 5–9 շենքեր, Մելիքյան փողոց 13–32 առանձնատներ,, Թբիլիսյան խճուղի 20/21 առանձնատներ, Մելիքյան փողոց 13–17, 24/12 շենքեր, Թբիլիսյան խճուղի 26/5 շենքեր, Թբիլիսյան խճուղի 14/8, 14/9, 14/11, 20/11, 22/15, 26/4 առանձնատներ, Սարկավագի փողոց 106/1, 106/2, 151/2, 171 շենքեր, Սարկավագի 6-րդ նրբանցքի 1–21 առանձնատներ,

    Երևանի Աջափնյակ Վարչական շրջան՝

    11:00–15:00 Մարգարյան 2-րդ նրբանցքի 8, 8/2, 10, 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա Վարչական շրջան՝

    11:00–15:00 Րաֆֆու փողոց 45 շենք, Անդրանիկի փողոց 61, 62, 64, 66, 68, 72 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Անաստաս Միկոյանի փողոց 4/15, 4/16 հասցեներ և հարակից տարածքներ,

    Երևանի Նոր Նորք Վարչական շրջան՝

    11:00–14:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Մոլդովական փողոց 1, 3 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Գայի պողոտա 1/1 շենք, «Մանի Քոմփ», «Հայկ-57» ՍՊԸ-ներ, «Յուքոմ» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան՝

    11:00–12:00 Գ. Հովսեփյան փողոցի առանձնատներ մասնակի, Գ. Հովսեփյան փողոց 24/30, 24/33, 56/7, 56/6, 56/9, 58/9 շենքեր, «Սոֆթ Կոնստրակտ», «Քլինսոֆթ», «Սահալքո», «Դիջիթեք Էյեմ», «Գ. Թ. Բիլդինգ», «Պարտնյոր Գրուպ», «Հ.Լ. Քոնսթրաքշն», «Մռավ Սար», «Պրեմիում Ռիելթի», «Պանարամա», «Տիդա-2023», «Բուլդոզեր Գրուպ» ՍՊԸ-ներ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:30 Գ. Հովսեփյան փողոց 48/1, 48/3, 48/4 շենքեր, Նորքի Այգիներ թաղամաս 181/ա առանձնատներ, «Նորք Հաուս», «Մաունթայն Պլազա», «Մագշին» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:30–16:30 Գ. Հովսեփյան փողոց 24/2, 60/4 շենքեր, Նորք 7-րդ փողոց 114–116 առանձնատներ, «Սմարթ Աուտո» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00–15:00 «Գարիկ Հարությունյան», «Արթուր Անաստասյան» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00–12:00 Շարուրի փողոց 7, 8, 9, 10, 26, 28, 28Ա, 28Բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի փողոց 7/1, 7/Ա, 72 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    11:00–15:00 Սասունցի Դավիթ, Խորենացու փողոցներ, Որմնադիրների, Ազատամարտիկների փողոցներ մասնակի, Ռոստովյան փողոց մասնակի, Նոր Արեշ 2, 4, 8, 11 հասցեներ, Էրեբունի փողոց մասնակի, Աթոյան փողոց մասնակի, Աթոյան անցուղին մասնակի, Նոր Արեշ 7, 9, 20, 26, 14, 48, 22, 42, 50-րդ փողոցներ, Նոր Արեշի ծննդատուն, Ազատամարտիկների 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ փողոցներ, Այվազովսկի փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–14:00 Փշատավան գյուղ մասնակի, Ջանֆիդա գյուղն ամբողջությամբ,

    11:00–15:00 Ջրառատ գյուղ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00–16:00 Ուջան գյուղ մասնակի, Աշնակ, Կաթնաղբյուր, Դավթաշեն գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00–12:00 Մասիս քաղաք՝ 1–7-րդ, Հերացի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Շիրազի, Շիրակի փողոցներ մասնակի, 1–6-րդ և Նոր թաղամասեր մասնակի, «Տելեկոմ Արմենիա» ընկերության շենք, Կադաստր, Քաղաքապետարան, Երաժշտական դպրոց, Շուկա և կից խանութներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–14:00 Մասիս քաղաք՝ Կայարան թաղամաս մասնակի, Գործարանային, Երկաթուղայինների, Շիրակի փողոցներ մասնակի, Սայաթ-Նովա, Զորակ, Նորաբաց գյուղեր, Դարակերտ գյուղ մասնակի, Արարատ քաղաք՝ Չարենցի, Իսահակյան, Սպանդարյան, Խանջյան, Կոմիտասի, Սերոբ Աղբյուրի, Շահումյան, Գայի, Արարատյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–14:30 Քաղցրաշեն գյուղ մասնակի,

    12:00–14:00 Նոր Կյուրին, Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,

    14:00–16:00 Սուրենավան գյուղ,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:30 Արենի գյուղ մասնակի,

    11:00–14:00 Կեչուտ, Բարձրունի գյուղեր մասնակի,

    Կոտայքի մարզ`

    11:00–16:00 Բջնի համայնք` «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քասախ գյուղ մասնակի, Մուշ թաղամաս 4, 5 հասցե, Ֆիդայինների փողոց, Ա. Մարտիրոսյան փողոց, Ս. Փարաջանովի փողոց, Ֆիդայինների 2-րդ նրբանցք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    10:30–16:30 Կաթնաղբյուր գյուղ, Արամուս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–12:15 Վարդենիկ գյուղ՝ 37-րդ, 38-րդ փողոցներն ամբողջությամբ, 11-րդ փողոց մասնակի և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Վարդենիկ գյուղ՝ 24-րդ փողոցն ամբողջությամբ, 11-րդ փողոց մասնակի, և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Վարդենիկ գյուղ՝ 6-րդ փողոց՝ մասնակի և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Վարդենիկ գյուղ՝ Կ. Շահինյան և 42-րդ փողոցներ մասնակի և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:00 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Զորավոր Անդրանիկի, Իսակովի, Լեռնագործների, Հովհաննես Արզոյան, Մեսրոպ Մաշտոցի, Տիգրան Մեծի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00–16:50 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Զորավոր Անդրանիկի, Իսակովի, Լեռնագործների, Հովհաննես Արզոյանի Մեսրոպ Մաշտոցի, Տիգրան Մեծի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–14:00 Ճամբարակ քաղաք՝ Գարդմանի, Գ. Նժդեհի, Բայրոնի, Հ. Նադարյան, Չարենցի, Կոմիտասի, Սեպտեմբերի 21-ի և Մաշտոցի փողոցներ, «ՃՇՇ», զորամաս և գազալցակայան,

    11:00–16:00 Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղեր, բոլոր բնակիչ-բաժանորդներ, ոչ բնակիչ-բաժանորդներ և ՊՈԱԿ կազմակերպություններ,

    11:00–17:00 Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Նորակերտ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    11:30–12:00 Ծովակ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Սևան ազգային պարկ», Խաչատրյան Ահարոն ԱՁ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    11:30–12:30 Լուսակունք, Խաչաղբյուր, Տորֆավան, Վանևան, Գեղաքար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Կապավոր» ՍՊԸ, «Անուշ Քնար», «Գոգա-Սեդա» գազալցակայաններ, Վանևան զինմաս, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    Լոռու մարզ՝

    11:00–14:00 Լոռի Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան, Հովնանաձոր, Կողես գյուղեր,

    12:00–16:00 Նեղոց գյուղ,

    Տավուշի մարզ՝

    11:00–14:00 Այգեձոր, Չինարի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–15:30 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց, Դիլիջան–Իջևան մայրուղին մասնակի, Թեղուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի փողոց և Թբիլիսյան խճուղին մասնակի,

    11:00–13:00 Սարիգյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ փողոցներ մասնակի,

    13:30–14:30 Սարիգյուղի 1–7-րդ փողոցներ մասնակի,

    Սյունիքի մարզ՝

    11:00–14:00 Սիսիան քաղաք՝ Ա. Մանուկյան փողոց 3 առանձնատուն, Իսրայելյան փողոց 35, 39Ա, 39Բ, 39Գ շենքեր, Սիսական փողոց 34 շենք, Գարեգին Նժդեհի փողոց 3, 4 շենքեր, Ադոնցի փողոց 1 առանձնատուն,

    14:30–16:45 Սիսիան քաղաք՝ Սպանդարյան, Շահումյան, Մյասնիկյան, Սիսական փողոցներ՝ մասնակի, Կոմիտասի, Հ. Որոտնեցի, Մելիք Թանգի փողոցներ,

    12:00–15:00 Վերիշեն գյուղ,

    Շիրակի մարզ՝

    11:00–17:00 Արթիկ համայնք՝ Հոռոմ, Սարատակ, Լուսակերտ, Փանիկ, Գետափ գյուղեր:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան

    10:00–13:00 Արհեստավորների փողոց 3–14, 91–163 առանձնատներ, Եր. Քոչար փողոց 22, 28 շենքեր, Զավարյան փողոց 18, 47 առանձնատներ, Գրողներ փողոց 1, 3, 16 առանձնատներ, Նար-Դոսի փողոց 39, 43 առանձնատներ, Տիգրան Մեծի պողոտա 23–31 շենքեր, Արհեստավորների փողոց 5–118 առանձնատներ, Խորենացու փողոց 33 շենք,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան

    11:00–15:00 Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 1, 1/1, 3, 5, 7/1, 16 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 39 մսուր-մանկապարտեզ, Մարգարյան փողոց 18, 20, 22, 39 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան

    11:00–15:00 Րաֆֆու փողոց 57, 59, 61, 69 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ. Մելքոնյան փողոց 16 շենք,

    11:00–17:00 Բաբաջանյան այգիներ մասնակի, Գունավոր տպարանի տարածք, Մայրաքաղաքային փողոց մասնակի, Ծ. Իսակովի պողոտա 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/7, 52/1, 52/2, 52/3, 52/4, 52/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան

    11:00–12:00 Ա. Ահարոնյան, Ա. Արմենակյան և Գ. Հովսեփյան փողոցներ մասնակի, Նորքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցք մասնակի, Նորքի 9-րդ փողոց մասնակի, Նորքի Այգիներ թաղամաս 250, 250/7, 250/8, 269 առանձնատներ, «Վիվա Արմենիա» ՓԲԸ, «Նաիրի Բիզնես Տուր», «Կեչի» ՍՊԸ-ներ, Ա. Արմենակյան փողոց 125 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:30 Ա. Արմենակյան փողոց 228, 123, 123/2, 125, 125/2, 125/4, 228/4, 228/9, 238, 238/1, 88, 90/2 առանձնատներ, Նոր Մարաշ թաղամաս մասնակի, Նորքի Այգիներ թաղամաս 125, 157, 227/Ա, 238, 245, 269/2 առանձնատներ, «Այ Վի Էֆ Լայֆ» վերարտադրողական կենտրոն, «Յուքոմ» ՓԲԸ, «Գուանցա Ռիելթի», «Այգի», «Լյուդվիգովիչ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00–15:00 Ա. Արմենակյան փողոց 50, 50/2, 60, 80, 84, 90/2, 121–239 առանձնատներ, Նորքի Այգիներ թաղամաս 231–239 առանձնատներ, Ամառանոցային փողոց 121, 238 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Ավան վարչական շրջան

    11:00–13:00 Աճառյան փողոց 20, 22/1, 22/2 շենքեր, թիվ 11 քոլեջի շենք, հարակից տարածքների առանձնատներ, «Սամեգա», «Մուլտի Քաստ», «Մարինկա» ՍՊԸ-ներ, Աճառյան փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքներ մասնակի, Ա. Շահինյան փողոց մասնակի, Ա. Շահինյան փողոցի 1-ին նրբանցք մասնակի, Ավանի 3-րդ փողոց մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան

    11:00–16:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Ն. Ստեփանյան փողոց 11, 13 շենքեր, Մոլդովական փողոց 30, 30/1, 32, 32/1, 36 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Այ Նետ», «Նյու-Յորք» ՍՊԸ-ներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ և ՕԿԿ շենք, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00–12:00 Շարուրի փողոց 12, 14, 16, 18, 20, 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շարուրի փողոց 17, 19, 20, 21, 23, 25, 27, 29, 33, 35 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Չարբախ թաղամաս, Նոր Չարբախի 1-ին, 6-րդ, 7-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00–12:00 Արցախի փողոց 63, 46 հասցեներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արին Բերդի փողոց 17/13 հասցե և ոչ բնակիչ-բաժանորդ,

    11:00–15:00 Ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Նոր Արեշի 46-րդ փողոց, Նոր Արեշի 42-րդ փողոց, Նոր Արեշի 42-րդ փողոցի 1-ին շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ`

    11:00–16:00 Փարաքար և Մուսալեռ գյուղեր մասնակի, Արևաշատ գյուղն ամբողջությամբ,

    Արագածոտնի մարզ`

    11:00–15:00 Ապարան քաղաք մասնակի,

    Արարատի մարզ՝

    11:00–14:30 Քաղցրաշեն գյուղ մասնակի,

    11:00–14:00 Արարատ քաղաք՝ Շահումյան, Խանջյան, Իսահակյան, Սերոբ Աղբյուրի, Երկաթուղայինների, Մովսես Գորգիսյան փողոցներ մասնակի, Մասիս քաղաք՝ 1-ին, 2-րդ, 5-րդ փողոցներ, Հանրապետության, Արարատյան փողոցներ մասնակի, 1-ին թաղամաս մասնակի,

    12:00–15:00 Նոր Խարբերդ, Այնթափ գյուղեր մասնակի,

    13:00–14:00 Մասիս քաղաք՝ 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ, Հերացի, Դպրոցականների, Շիրազի, Շիրակի փողոցներ մասնակի, 2–6-րդ և Նոր թաղամասեր մասնակի, «Տելեկոմ Արմենիա» ընկերության շենք, Կադաստր, Քաղաքապետարան, Երաժշտական դպրոց, Շուկա և կից խանութներ, ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:30 Սալլի գյուղ մասնակի,

    11:00–14:00 Կեչուտ գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ`

    10:30–16:30 Կամարիս, Ակունք, Սևաբերդ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:00 Հրազդան քաղաք` Կենտրոն թաղամաս 55, 83, 85, 87, 91, 93, 95, 97, 101, 103, 105, 107, 111, 113 շենքեր, Երկաթգծի բանավան թաղամաս, Կ. Զարյանի անվան արվեստի դպրոց, մականախաղի և շախմատի մարզադպրոց և հարակից այլ ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Հրազդան քաղաք` Միկրոշրջան թաղամաս 2–50 շենքեր, «Բելլովո Հոլ» հանդիսությունների սրահ, թիվ 4 մսուր-մանկապարտեզ, Գլխավոր արխիվի Հրազդանի մասնաճյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–14:00 Քաղսի գյուղ, ալրաղաց, բենզալցակայան, «Գայանե Հովակիմյան» ՍՊԸ, ավտոտեխսպասարկման կայան, հացի գործարան, ջրմուղի պ/կ, «Բագռաֆ» ՍՊԸ, պահածոների գործարան, Քաղսի սերմնաբուծարան, մշակույթի տուն, գազի լիցքավորման կայան և հարակից տարածքներ,

    11:00–17:00 Քասախ գյուղ մասնակի, Ս. Փարաջանովի փողոց, Ուռենիների 2-րդ փողոց, Ուռենիների 8-րդ փողոց, Պ. Սևակի փողոց 25, 30, 36, 37, 40 հասցեներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ`

    11:00–11:30 Արծվանիստ գյուղն ամբողջությամբ, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00–12:30 Վերին Գետաշեն գյուղն ամբողջությամբ, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00–14:00 Ներքին Գետաշեն գյուղն ամբողջությամբ, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:30–15:00 Լիճք գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:30–16:00 Ձորագյուղ գյուղն ամբողջությամբ, և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:30–16:30 Ճամբարակ համայնք՝ Արտանիշ գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:30–17:30 Ճամբարակ համայնք՝ Արտանիշ գյուղի 5-րդ, 6-րդ և 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:15 Զոլաքար գյուղ՝ 30-րդ փողոցն ամբողջությամբ, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Զոլաքար գյուղ՝ 2-րդ, 4-րդ փողոցներն ամբողջությամբ, 24-րդ փողոց մասնակի և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Զոլաքար գյուղ՝ 9-րդ, 10-րդ փողոցներն ամբողջությամբ, 3-րդ փողոց մասնակի, և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Զոլաքար գյուղի 8-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Նորակերտ գյուղեր, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ,

    11:30–16:50 Արեգունի, Փամբակ, Դարանակ, Ծափաթաղ գյուղեր, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    11:00–15:00 Թթուջուր, Նոր Ճամբարակ գյուղեր, թիվ 4 դպրոց,

    Լոռու մարզ՝

    10:30–13:30 Վանաձոր քաղաք՝ Նարեկացի փողոց 3Ա, 3Բ, 4Ա և Թևոսյան փողոց 13Ա, 13Բ շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդ,

    11:00–12:00 Վահագնաձոր գյուղ,

    Տավուշի մարզ՝

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Այգեգործների, Հակոբջանյան, Օրջոնոկիձեի, Սարի, Կամարինի, Թբիլիսյան, Աթաբեկյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արցախի փողոց մասնակի,

    Սյունիքի մարզ՝

    11:30–14:30 Սիսիան քաղաք՝ Ակսել Բակունցի, Տիգրան Մեծի, Գյորգի Առուստամյան, Աղայան, Սայաթ-Նովայի փողոցներ, Գայի և Րաֆֆու փողոցներ մասնակի,

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»



    Սպորտ





    Իսպանիայի Լա Լիգայի 2026/2027 մրցաշրջանի 6-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունեց «Օսասունային»։ «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց Դիեգո Սիմեոնեի թիմի վստահ և գոլառատ հաղթանակով՝ 4:0 հաշվով։


    Մադրիդյան ակումբն իր առավելությունն սկսեց նյութականացնել առաջին խաղակեսի միջնամասում: 24-րդ րոպեին հաշիվը բացեց հարձակվող Ջոնաթան Դևիդը։ Երկրորդ կեսում տանտերերի գրոհներն ավելի արդյունավետ դարձան. 54-րդ րոպեին Լի Կան Ինը կրկնապատկեց թիմի առավելությունը, իսկ 63-րդ րոպեին պաշտպան Ռոբեն Լե Նորմանը հաշիվը դարձրեց խոշոր: Հանդիպման վերջակետը 82-րդ րոպեին դրեց Ալեքս Բաենան՝ մրցակցի դարպասն ուղարկելով չորրորդ անպատասխան գնդակը:

    Այս վստահ հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակեց 13 միավոր և ամրապնդվեց առաջնության մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակում: «Օսասունան» իր ակտիվում ունի 7 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:


    Հաջորդ տուրում երկրպագուներին սպասվում է կենտրոնական հանդիպում. սեպտեմբերի 20-ին «Ատլետիկոն» մադրիդյան դերբիի շրջանակում կընդունի «Ռեալին», իսկ «Օսասունան» մեկ օր առաջ սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ռայո Վալյեկանոյի» հետ:

    Տուրի մյուս հանդիպումներից մեկում էլ «Սևիլիան» հյուրընկալվելիս նվազագույն՝ 1:0 հաշվով դժվարին հաղթանակ կորզեց «Դեպորտիվոյից»: Խաղի միակ և հաղթական գոլը 52-րդ րոպեին հեղինակեց Միգել Սիեռան: Նշենք նաև, որ Լա Կորունյան ներկայացնող տանտերերը խաղավերջին մոտ մնացել էին տասը հոգով. 59-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել էր Տասենդեն:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը. Սահմանադրական դատարան

    Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի սահմանադրությանը:

    Բարձր դատարանից «Ազատությանը» հայտնեցին, որ որոշումն ամբողջությամբ կհրապարակվի եռօրյա ժամկետում: Սահմանադրական դատարանը երեկ առավոտյան էր սկսել քննել հարցը՝ գրավոր ընթացակարգով ու երեկ էլ կայացրել որոշումը:

    Փաստաթուղթը ՍԴ-ից կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։ Միջազգային պայմանագրի վավերացման օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է մեկ ընթերցմամբ, ընդունվում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Սա նշանակում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայները բավարար են ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրն ընդունելու համար:

    Խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցություններն առայժմ չեն հստակեցրել՝ կողմ, թե դեմ կքվեարկեն:

    «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Երևանն ու Վաշինգտոնը նախաստորագրել էին մայիսի 26-ին։ Ստորագրման գործընթացն ավարտվել էր հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ստորագրություններով։ Հուլիսին Կառավարությունը հավանություն էր տվել համաձայնագիրը վավերացնելու նախագծին։