«Եկեղեցասեր» ՔՊ-ականների համար. ժամանակն է փոխել հավատքը
Ժողովուրդ ջան, եկեք մի պահ կանգ առնենք ու ըմբռնումով մոտենանք մեր «խորապես հավատացյալ» իշխանություններին։ Մարդիկ ամեն օր տառապում են։ Մի կողմից՝ իրենց անբիծ ու յուրօրինակ հավատքն է, մյուս կողմից՝ այս անհնազանդ Հայ Առաքելական Եկեղեցին, որն ամեն կերպ խանգարում է նրանց «լուսավոր» ապագա կերտել։
Բայց ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ տանջվել ու գիշերները վատ քնել մի ինստիտուտի պատճառով, որին գաղտնի (կամ բացահայտ) ատում եք։
Բացեք համաշխարհային աղանդների կամ էկզոտիկ շարժումների կատալոգը։ Ընտրեք որևէ հարմարավետ «բաժին», որտեղ ոչ ոք ձեզ չի հիշեցնելու ո՛չ պատմություն, ո՛չ արմատներ, ո՛չ էլ բարոյական արգելքներ։ Գնացեք, հանգիստ նստեք այնտեղ ու վայելեք ձեր նոր, «լուսավոր» երջանկությունը։
Հանգիստ թողեք Հայ Առաքելական Եկեղեցին ու հոգևորականներին՝ առանց ձեր «քրիստոնեական» ամենօրյա հիստերիայի։
Մի փոքրիկ Q&A (հարց ու պատասխան)՝ հենց քպ ոճով.
* Հարց. – Բայց մենք հո հակառակվո՞ւմ ենք եկեղեցուն։ Մենք պարզապես հավատացյալ ենք, բայց՝ «մեր ձևով»։
* Պատասխան. – Հաճելի է, որ ձևն անսահմանափակ է։ Կարող եք հիմնել «Նոր ՔՊ-ական Կաթոլիկություն» կամ «Հեղափոխական Աղանդավորություն», որտեղ Սուրբ Գրոց փոխարեն ամեն առավոտ կարդալու եք տելեգրամյան սթորիները։
Հարց. – Իսկ ինչո՞ւ ենք ամեն օր կծում եկեղեցին, եթե հավատում ենք։
Պատասխան. – Որովհետև սերը պետք է լինի խիստ, իսկ հավատքը՝ «հեղափոխական»: Առանց եկեղեցու դեմ ամենօրյա կռվի՝ ձեր օրն անիմաստ է անցնում։
Բայց որտե՞ղ է հնարքը… Որովհետև եթե իրոք գնաք ուրիշ կրոն ընդունեք, կկորցնեք ձեր սիրելի զբաղմունքը՝ սեփական ժողովրդի հենասյուների դեմ անընդհատ պատերազմ մղելը։
Մանրամասները՝ այստեղ
Leave a Reply