«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կանգնած ծափահարում է քաջ կնոջը, որը ողջ է մնացել և փրկել է իր երեխաներին ադրբեջանցի ահաբեկչի հարձակումից, իսկ իշխող կուսակցությունն, ըստ երևույթին, վախենում է ադրբեջանցի ղեկավարից և մնում է նստած։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կանգնած ծափահարում է քաջ կնոջը, որը ողջ է մնացել և փրկել է իր երեխաներին ադրբեջանցի ահաբեկչի հարձակումից, իսկ իշխող կուսակցությունն, ըստ երևույթին, վախենում է ադրբեջանցի ղեկավարից և մնում է նստած։
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկ-թերապևտ Հաննա Թերին մահացած է հայտնաբերվել իր տանը, որը գտնվում է Անգլիայի արևելքում՝ Նորֆոլկ կոմսության Սանդրինգհեմի կալվածքի մերձակայքում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ 45-ամյա Թերիի մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 4-ին։ Նշվում է, որ կինը մահացել է բութ առարկայով գլխին հասցված հարվածի հետևանքով։ Սպանության մեղադրանք է առաջադրվել նրա ամուսնուն՝ Մարկ Քեյնին, որին ավելի վաղ ձերբակալել էին իրավապահները։
Հաղորդվում է, որ Հաննա Թերին բուժօգնություն է ցուցաբերել թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներին՝ Սանդրինգհեմի կալվածքում նրանց գտնվելու ընթացքում։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ թագավոր Չարլզ III-ը և թագուհի Կամիլան արդեն տեղեկացվել են Թերիի մահվան մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու վայրի կենդանիների բարեկեցության ապահովման նպատակով, շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի վերահսկողության գործընթացը։
Ինչպես տեղեկանում է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, հոկտեմբերի 6-ին Տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման տարածքից, համապատասխան թույլտվության բացակայության հիմքով, վերցրել են 2 գորշ արջ։
Կենդանիները տեղափոխվել են Հիմնադրամի Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։
Կառույցից հիշեցնում են, որ Վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում։
Հետևեք մեզ՝ այստեղ
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Հետևեք մեզ՝ այստեղ
Թոմաս Տուխելը Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ամենաարագն է հատել 20 հաղթանակի շեմը, հաղորդում է Opta-ն: Գերմանացին 26-րդ խաղում է գրանցել 20-րդ հաղթանակը:
Հոկտեմբերի 6-ին անգլիացիներն Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում 3:0 հաշվով տնային հաղթանակ էին տարել Չեխիայի ընտրանու նկատմամբ: Թոմաս Տուխելը 2025 թվականից է գլխավորում Անգլիայի հավաքականը:
Հետևեք մեզ՝ այստեղ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Ford», «Opel Vectra» ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ աշխատող գազալցակայանի աշխատակիցները ու օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հետևեք մեզ՝ այստեղ
Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Չորս տարի է՝ ես առավոտից երեկո՝ առանց հոգնելու, առանց հետքայլ անելու, փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ։ Ու դա պետք է կանխել քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական գործիքներով։ Այդ չորս տարվա ընթացքում իշխանական տարբեր խմբեր բազմիցս թիրախավորել են ինձ, թե իբր չկա տենց բան։
Հիմա թե՛ իրենք են ասում, որ սա ազգային անվտանգության խնդիր է, թե՛ իրենց հարող ալիքներն են սկսել «նկատել» Ադրբեջանի պաշտոնյաներից հնչող վտանգավոր տեքստերը։ Ի գիտություն ասեմ՝ վերջերս Բաքվի քարոզչական աղբյուրներից մեկը հոդվածով անդրադարձել էր իմ հոդվածին, որտեղ ես փաստերով ապացուցում եմ այդ զավթողականությունը։ Իրենց պատասխան հոդվածում որևէ փաստարկ չկար այն մասին, որ իմ պնդումը սխալ է, հակառակը՝ ապացուցեցին այդ նյութով, որ ես ճիշտ եմ:
Եվս մեկ անգամ համոզված ասում եմ՝ սա կարելի է դարձնել Ալիևի մեծագույն գլխացավանքը, ուղղակի որպես առաջին քայլ պետք է այս վտանգը կոչել իր անունով՝ ԶԱՎԹՈՂԱԿԱՆ ծրագիր։
Ինձ մոտ հարց է առաջանում՝ եթե չորս տարի վատնել եք միայն նրա վրա, որ հասկանաք, որ սա ազգային անվտանգության խնդիր է, ապա քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել»,-գրել է նա:
Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն
Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ Կարապետյան
Այսօր ավտովթար և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ռոստովյան – Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi»-ին, ինչի հետևանքով «Mitsubishi»-ի մոտ կանգնած կինը վրարեթի է ենթարկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայրում «BMW»-ի վարորդը հայտնել է, որ վթար-վրաերթի պատճառը եղել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դեպքի վայրից հեռացել։ Տեղեկությունը իրավապահները ստուգում են։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ