Category: Oragir.live

  • Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ


    Աշխարհ





    Իսրայելի ավիահարվածի հետևանքով Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ։

    Al Jazeera-ի հաղորդմամբ՝ ևս 6 մարդ ծանր վիրավորվել է։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Հերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձին


    Հասարակություն





    SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 1-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում՝ Վերին անտառային և Վահագն Դավթյան փողոցների հատվածում «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարից, որի ժամանակ «Mercedes»-ը բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված  «Wuling» մակնիշի մեքենային, իսկ վերջինն էլ բախվել էր կայանված «Genesis» մակնիշի ավտոմեքենային։Ինչպես վթարի վայրից հայտնել էր shamshyan.com-ը, «Mercedes»-ի վարորդը չէր ընդունում իր մեղավորությունը։

    SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, ինչը հերքում է «Mercedes»-ի վարորդի պնդումը և հաստատում այն, որ հենց «Mercedes»-ն է վթարի մեղավորը, որը ձախ շրջադարձ կատարելիս վթարային իրավիճակ է ստեղծում մյուս վարորդների համար, ինչն էլ դառնում է ավտովթարի պատճառ։
     
    Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, որ հոկտեմբերի 1-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Վերին Անտառային և Վահագն Դավթյան փողոցների հատվածում բախվել էին «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ բախվել էր կայանված «Genesis» մակնիշի ավտոմեքենային։

    Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել։

    Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

    Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզել են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

    Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված հատվածում գրեթե ամեն օր տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, քանի որ կա շրջադարձի նշան և շատ վարորդներ մեկը մեկին չզիջելով ստեղծում են վթարային իրավիճակներ, որոնք երբեմն դառնում են ավտովթարներ։ Այդ հատվածում ավտովթարների թիվը նվազեցնելու նպատակով երևի ամենաճիշտ որոշումը արգելել շրջադարձ կատարելը։
    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Շուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. Կարապետյան

    Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը:

    Շատ շուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի:

  • Ֆրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. Politico

    Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունն ակտիվացնելու փորձը կասեցվել է Ֆրանսիայի և Թուրքիայի միջև առկա տարաձայնությունների պատճառով այն պահին, երբ Ռուսաստանը թուլացնում է իր վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ, գրել է Politico-ն։

    Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ գործընկերության նոր ծրագիրը՝ որպես հիմնական պատճառ նշելով ֆրանսիացի քաղաքացու կալանավորումը. այս մասին հայտնել են ՆԱՏՕ-ի երեք դիվանագետներ, որոնք ցանկացել են անանուն մնալ՝ ազատորեն խոսելու համար։ Ի պատասխան՝ Թուրքիան արգելափակել է Հայաստանի ծրագրի թարմացման զուգահեռ գործընթացը՝ ի նշան իր մերձավոր դաշնակից Ադրբեջանի հետ համերաշխության։

    «Կովկասյան երկու պետությունները ձգտում են խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ զորավարժությունների, ռազմական պատրաստության և այլ ոլորտներում»,- հայտնել են ՆԱՏՕ-ի հինգ դիվանագետներ։ Արդյունքում՝ երկու ծրագրերն էլ ավելի քան մեկ տարի է՝ անորոշ վիճակում են մնացել, հավելել են նրանք։

    ՆԱՏՕ-ում տիրող այս երկարատև փակուղային իրավիճակն առավել հրատապ է դարձել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Ֆրանսիան արգելափակեց Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի դաշնակիցների դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգումը։ Փարիզը հրաժարվել է իր առարկությունից միայն այն բանից հետո, երբ Բրյուսելը հանել է սահմանափակումները ռուս-ուզբեկական ծագմամբ միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի նկատմամբ, ինչը դրդել է Ադրբեջանին ազատ արձակել մի քանի կալանավորի, այդ թվում՝ Ֆրանսիայի քաղաքացու։

    Այժմ Ֆրանսիան ճնշման է ենթարկվում՝ Բաքվի հետ ՆԱՏՕ-ի սերտ կապերի հաստատման հարցում իր վետոն վերացնելու համար, քանի որ անցյալ չորեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ազատ է արձակել կալանավորներին։

    «Եթե նրանք չվերացնեն արգելքը, դա ո՛չ խելամիտ քաղաքական քայլ կլինի, ո՛չ էլ նրանք իրենց կդրսևորեն որպես դաշինքի շահերից ելնելով գործող դաշնակից», – ասել է ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը։ «Հայաստանի համար սա շատ վտանգավոր է. մենք կարծում ենք, որ լավ է նրանց մերձավոր դաշնակիցների շարքում ունենալը»։

  • ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


    Աշխարհ





    ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական առաքելությունների անձնակազմին, Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Կիևում և Ուկրաինայում ռազմական նշանակության օբյեկտների մոտակայքում օտարերկրյա քաղաքացիների և դիվանագետների գտնվելու վերաբերյալ կրկնակի նախազգուշացման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    «ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական առաքելությունների անձնակազմին, Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից: Հնարավոր բացասական հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են նրանք, ովքեր անտեսում են այս նախազգուշացումը», – ընդգծվում է հայտարարության մեջ:

    ՌԴ ԱԳՆ-ում հիշեցրել են, որ ռուսական կողմը նախապես կոչ է արել Կիևում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել քաղաքը, հրաժարվել Ուկրաինա այցելելուց, իսկ երկրի բնակիչներին՝ չմոտենալ ռազմական և վարչական ենթակառուցվածքների օբյեկտներին:

    «Այս նախազգուշացումը պարունակվում էր ՌԴ ԱԳՆ 2026 թվականի մայիսի 25-ի հայտարարության մեջ, օտարերկրյա գործընկերների հասցեագրված վերբալ նոտաներում և հնչել է 2026 թվականի մայիսի 27-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Մ. Յու. Գալուզինի՝ դիվանագիտական կորպուսի համար ճեպազրույցի ժամանակ», – պարզաբանվում է հայտարարության մեջ:

    Բացի այդ, դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ Ուկրաինա չմեկնելու հանձնարարականներ իրենց քաղաքացիներին բազմիցս տվել են նաև մի շարք պետությունների իշխանություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԵՄ երկրները, Նորվեգիան, Շվեյցարիան:

    «Վերջին անգամ՝ այս տարվա օգոստոսին: Արձանագրում ենք, որ ոչ բոլորն են անսացել այս նախազգուշացումներին և գիտակցաբար իրենց կյանքը մահացու վտանգի են ենթարկում: Կիևում աշխատում են բազմաթիվ դեսպանություններ, Ուկրաինա այցելություններով մեկնում են օտարերկրյա պաշտոնատար անձինք», – ընդգծվում է հայտարարության մեջ:

    Դրանում ասվում է նաև, որ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը կշարունակեն զանգվածային պատժիչ հարվածներ հասցնել»:



  • Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան


    Քաղաքականություն





    «Նախկինում մեր ամենատոնական ամիսը սեպտեմբերն էր, երբ մենք նշում էինք մեր հաղթանակները, ամբողջ ազգով ուրախ էինք, բայց հիմա միայն Հ1-ն է նշում մեր պարտությունները, շատ ուրախ»,-«Հայելի» մամուլի ակումբի խմբագիր Անժելա Թովմասյանին տված հարցազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ գործարար Սամվել Կարապետյանը։

    Նա տարակուսեց, որ ժողովոըրդը չի արձագանքում, երբ այսքան նվաստացնում են մեր հաղթանակները և փառապանում են պարտությունները։

    «Սա ես ուղակի համարում եմ ազգային խայտառակություն և վստահ եմ, որ մենք ողջ ազգով կզարթնենք և այդ սխալները կուղղենք»,- ասաց Կարապետյանը

    «Ուժեղ Հայաստան»  դաշինքի առաջնորդը հայտնեց, որ բացթողումը սկսվեց այն ժամանակ, երբ Արցախում պարտվեցինք, չպետք է թույլ տրվեր, որ կապիտուլյացիա լիներ։

    Սամվել Կարապետյանը հայտնեց, որ Արցախի հայաթափումից առաջ վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի և Ռուբեն Վարդանյանի հետ և առաջարկել է դուրս գալ Արցախից և այդ հնարավորությունը եղել է, բայց Բակո Սահակյանը հրաժարվել է;

     «Իսկ Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իրենց հողը, բայց քանի որ ունեին իշխանություն, որ անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը, դրա ահմար էլ ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Կարապետյանը։



  • Հոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու





    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 21։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նաիրյան 168-180 շենքերի, Սայաթ-Նովայի 17, 19, 21, 23, 25, 27 շենքերի, Նալբանդյան 44, 44Ա, 61, 63, 65, 42 շենքերի, Շինարարների 3, 5 շենքերի, Գործարանային, Խաղաղության, Ս. Սևանցու, Գրիբոյեդով, Կոմիտաս, Բաբաջանյան, Էներգետիկների, Ձկնորսներ փողոցների ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 21։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի` Նաիրյան 168-180 շենքերի, Սայաթ-Նովայի 17, 19, 21, 23, 25, 27 շենքերի, Նալբանդյան 44, 40Ա, 61, 63, 65, 42 շենքերի, Շինարարների 3, 5 շենքերի, Գործարանային, Խաղաղության, Ս․Սևանցու, Գրիբոյեդով, Կոմիտաս, Բաբաջանյան, Էներգետիկների, Ձկնորսներ փողոցների  ջրամատակարարումը:
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ


    Հասարակություն





    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 2-ին չհայտարարված այցեր են իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ից։

    Այցերի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, արձանագրել նրանց կողմից բարձրացված հարցերը։ Ուսումնասիրվել է վերջիններիս իրավունքների ապահովման վիճակը, ներառյալ՝ պահման պայմանները։
    Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմների հետ։
    Այցերի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման:

    Իրականացված այցերի արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։
    Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

    Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ ներկայացոցիչների կողմից քրեակատարողական հիմնարկներ իրականացվող այցերը կրում են շարունակական բնույթ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար


    Հասարակություն





    Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր։



    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:10-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխել մի տղամարդու։

    Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը հրազենային վնասվածք է ստացել աջ ազդրի հատվածում։

    Հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության օպերատիվ խումբը։

    Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

    Այս պահին քրեական ու համայնքային ոստիկանները պարզում են դեպքի վայրը, որտեղ է նա հրազենային վնասվածք ստացել, նրա ամբողջական տվյալները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

    Ու երբ պարզվի դեպքի վայրը, այդ ժամանակ տեղեկությունը կփոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի հանցագործության վայրի վարչական տարածքի քննչական բաժին։
    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Սոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումները


    Հասարակություն





    Շատ մարդիկ կարծում են, որ սոցիալական ցանցերը մանիպուլիացիաների են ենթարկում և  վնասում ժողովրդավարությանը։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Pew հետազոտական կենտրոնը՝ արձագանքելով աշխարհում աճող մտահոգություններին։

    Մի շարք ընկերություններ, որոնք գործարկում են սոցիալական հարթակներ՝ Meta-ն , Snap-ը  և TikTok-ը կանգնել են հազարավոր դատական հայցերի առաջ և վճարել մեծ գումարներ՝ օգտատերերին փոխհատուցելու համար։

    Մինչդեռ շատ երկրների կառավարություններ փնտրել են իրենց քաղաքացիների գաղտնիությունը պաշտպանելու եղանակներ։

    Ավստրալիան առաջարկել է կանոններ, որոնք թույլ կտան օգտատերերին հրաժարվել առաջարկվող լրահոսից՝ դառնալով առաջին երկիրը, որն արգելեց սոցիալական ցանցերը 16 տարեկանից փոքր երեխաների համար։ Pew-ի վերջին հարցումը ցույց է տվել, որ Ավստրալիայի չափահասների 82%-ը  կողմ է այս սահմանափակումներին։

    Ավելի հարուստ երկրներում, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ն, Կանադան և Մեծ Բրիտանիան, բնակիչները հակված են հավատալ, որ սոցիալական ցանցերը վնասում է ժողովրդավարությանը, ի տարբերություն ցածր ՀՆԱ ունեցող երկրների, ինչպիսիք են՝ Գանան, Քենիան և Նիգերիան։

    ԱՄՆ-ում չափահաս հարցվածների 64%-ը նշել է, որ սոցիալական մեդիան վնասում է ժողովրդավարությանը։ Pew Research-ը հայտնել է, որ հարցում է անցկացվել 37 երկրների ավելի քան 45,000 մարդկանց շրջանում, ինչպես նաև ևս 5,511 ամերիկացի չափահասների շրջանում՝ սոցիալական ցանցերի օգտագործման վերաբերյալ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ