Category: Oragir.live

  • Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները


    Մշակույթ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը` Մելինե Սիմոնյանի ղեկավարությամբ, Թալինի իջևանատանը շարունակում է հնագիտական պեղումները։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետազոտական աշխատանքների ընթացքում արդեն իսկ գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները:

    «Առաջին սենյակի պեղումների արդյունքում հայտնաբերվել են ուլունքահատիկներ և ծխամորճի բեկոր։ Բակի հատվածում իրականացված աշխատանքների շնորհիվ ի հայտ է եկել կենդանական պատկերներով զարդարված կավանոթի բեկոր»,-տեղեկացրել են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Թալինի իջևանատան պեղումները մեկնարկել են հուլիսի 25-ից։ Իրականացվել է հուշարձանի ներքին բակի և կամարակապ սրահների աջակողմյան հատվածի մաքրման աշխատանքներ՝ տարածքն ազատելով խոտածածկույթից ու քարակուտակումներից։

    Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև խեցեղենի տարբեր բեկորներ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Մենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ Կարապետյան





    Անցած տարի այս օրը ԱԱԾ մեկուսարանի մոտ էինք դիմավորում:

    Հորեղբորս տեսնելու իրավունք ունեին միայն ամիսը 2 անգամ` երեխաները:

    Ամեն անգամ նրանց դուրս գալուց մենք ստանում էինք իր ուժը, լավատեսությունը և ծրագրերի մարտավարություն : Նաև իրեն հատուկ հումորը

     

    Այսօր մենք համ ունենք մեծ պատասխանատվություն համ էլ մեեծ սպասելիքներ մեր ժողովրդի կողմից, որոնք երբեմն համեմվում են դժգոհություններով, չէ որ մեր ժողովուրդն էլ հավես չունի սպասելու այս իշխանության փոփոխության ուշացմանը, ուզում է այսօր և հիմա:

     

    Իմ հայրենակից , հայերի շարժումը երկրին տեր դառնալու հաջողություն է ունենալու միայն իրար հետ: Միայն մեկս մյուսով:

     

    Կարող եք շատ գոհ լինել մի բանից, կարող եք դժգոհ լինել մեկ այլ բանից, բայց կարծում եմ, եթե մեր տեղը լիներ որևէ այլ մարդ , գուցե նա այլ կերպ կվարվեր: Գնահատենք իրար…

    Մենք գնահատում ենք Ձեզ..

    Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան:

     


  • Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ին

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ուշադրություն
    Օգոստոսի 19-23-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևան քաղաքում՝
    Օգոստոսի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում`
    Օգոստոսի  19-20-ին գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    Քամին`հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 , Սյունիքում 3-4 աստիճանով։

  • «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակով


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը դարձել է կատալոնական ակումբի երկրորդ թիմի մարզիչ՝ միանալով Ժուլիանո Բելետիի մարզչական շտաբին։ Իսպանացին կկատարի օգնականի պարտականությունները։

    Բուսկետսը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 15 մրցաշրջան, որից հետո պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ, որտեղ էլ ավարտել է կարիերան։ Ակումբային մակարդակում նա անցկացրել է 840 հանդիպում՝ խփելով 19 գոլ և կատարելով 62 գոլային փոխանցում։ Բուսկետսը նվաճել է 35 տիտղոս, այդ թվում՝ Իսպանիայի առաջնությունը՝ 9 անգամ, Իսպանիայի գավաթն ու Սուպերգավաթը՝ 7-ական անգամ, Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն ու Աշխարհի ակումբային առաջնությունը՝ 3-ական անգամ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • ՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենին


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնապես հայտնել է կազմակերպության գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնից Քևին Լամուրի հեռանալու մասին։ «Մենք կարող ենք հաստատել, որ ՖԻՖԱ-ի և գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնը զբաղեցրած Քևին Լամուրի աշխատանքային հարաբերություններն ավարտվել են 2026 թվականի օգոստոսի 17-ին։ ՖԻՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Քևինին երկու տարվա աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա գործունեության մեջ»,- ասվում է կազմակերպության հրապարակման մեջ։

    2026 թվականի Աշխարհի առաջնության ավարտից կարճ ժամանակ անց ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել էր որոշ իրավունքներ արտաքին ներդրողներին վաճառելու ծրագրերի մասին։ Հայտարարությունը բացասական արձագանք էր առաջացրել ֆուտբոլային համայնքում և հանգեցրել 2030 թվականի Աշխարհի առաջնության բոյկոտի սպառնալիքների։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մեծ Բրիտանիան «100 տոկոսով» կաջակցի Ուկրաինային Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է վարչապետ Էնդի Բըրնհեմը Մոսկվայի նախազգուշացումից հետո, թե Լոնդոնի կողմից Կիևին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը «հետևանքների» կունենա։

    «Լոնդոնի գործողություններն անխուսափելիորեն հետևանքներ կունենան, որոնց համար նա ստիպված կլինի պատասխան տալ, և որքան մեծ է աջակցությունը Կիևի ահաբեկչական մեքենային, այնքան բարձր կլինի այն գինը, որը նա կվճարի», – ավելի վաղ Telegram-ի իր ալիքում հրապարակված հայտարարության մեջ նշել էր Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը։

    Բըրնհեմն ընդգծել է, որ սա «Մեծ Բրիտանիայի կողմից այն քաղաքականության շարունակությունն է, որի մասին վաղուց հայտարարել է՝ 100 տոկոսով աջակցել Ուկրաինային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից սանձազերծված այս անօրինական պատերազմի դեմ»։

    «Մենք իրավիճակային ընկերներ չենք։ Մենք Ուկրաինայի կողքին կլինենք նրա կարիքի պահին, և դա չի փոխվի», – ասել է վարչապետը։

    Ուկրաինան հեռահար հարվածներ հասցնող անօդաչու սարքեր է օգտագործում նավթավերամշակման գործարաններին և լոգիստիկ օբյեկտներին հարվածելու համար։

    Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի հաստատել, թե արդյոք բրիտանական արտադրության անօդաչու սարքեր են օգտագործվել այդ հարձակումներում։

    Հունիսին Միացյալ Թագավորությունը հայտարարել էր, որ 2026 թվականի ավարտին Ուկրաինային կտրամադրի 150 հազար անօդաչու սարք՝ 752 միլիոն ֆունտ ստեռլինգի (996 միլիոն դոլար) ֆինանսավորման փաթեթի շրջանակում։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում


    Հասարակություն





    Նոր ուսումնական տարվան ընդառաջ Ucom-ը ներկայացնում է «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկը՝ հնարավորություն տալով հատուկ պայմաններով և լրացուցիչ առավելություններով ձեռք բերել նոր Samsung Galaxy A27 5G սմարթֆոնը։ Մինչև հոկտեմբերի 10-ը Ucom-ից Samsung Galaxy A27 ձեռք բերող բաժանորդները կստանան նաև Samsung Galaxy Buds Core բրենդային ականջակալ, ինչպես նաև Level Up+ 3000 սակագնային պլանով գեղեցիկ հեռախոսահամար՝ 2 ամիս անվճար։

    Samsung Galaxy A27-ը համատեղում է ժամանակակից դիզայնը, 5G կապի հնարավորությունը և առօրյա օգտագործման համար պահանջված տեխնիկական բնութագրերը։ Սմարթֆոնն ունի 6.7 դյույմանոց Super AMOLED էկրան, 50 ՄՊ հիմնական տեսախցիկ, 5000 մԱժ մարտկոց և AI գործառույթներ։ Այն հասանելի է 6ԳԲ / 128ԳԲ և 8ԳԲ / 256ԳԲ հիշողության տարբերակներով՝ բաց վարդագույն, սև և կապույտ գույներով։

    «Նոր ուսումնական տարին նոր նպատակների ու հնարավորությունների շրջան է, և մեզ համար կարևոր է այդ փուլում մեր բաժանորդների կողքին լինել՝ ժամանակակից տեխնոլոգիաները դարձնելով առավել հասանելի։ Ucom-ում մենք շարունակաբար ձևավորում ենք առաջարկներ, որոնք համադրում են նորարարական լուծումները, հարմար պայմաններն ու իրական արժեքը՝ օգնելով մարդկանց ավելի արդյունավետ օգտվել թվային հնարավորություններից ուսման, աշխատանքի, հաղորդակցության և առօրյա կյանքի տարբեր իրավիճակներում», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    Նոր սմարթֆոնը նախատեսված է հատկապես նրանց համար, ովքեր մեկ սարքում փնտրում են ուսման, շփման, ժամանցի և ամենօրյա գործերի համար անհրաժեշտ հնարավորությունների լավ համադրություն։ Մեծ ու որակյալ էկրանը հարմար է տեսանյութեր և ուսումնական նյութեր դիտելու համար, 50 ՄՊ տեսախցիկը՝ լուսանկարներ ու տեսանյութեր ստեղծելու, իսկ տարողունակ մարտկոցը՝ սմարթֆոնն օրվա ընթացքում ակտիվ օգտագործելու համար։ 5G և AI հնարավորությունները լրացնում են ժամանակակից օգտատիրոջ համար անհրաժեշտ ֆունկցիոնալությունը։

    Առաջարկի շրջանակում Samsung Galaxy A27-ի 6 ԳԲ / 128 ԳԲ և 8 ԳԲ / 256 ԳԲ տարբերակները հասանելի են համապատասխանաբար 122 900 և 141 900 դրամով, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ՝ սկսած 2560 դրամից, 0%-0%-0% պայմանով առաջին 8 ամիսների համար։

    Samsung Galaxy Buds Core բրենդային ականջակալը լրացնում է առաջարկը՝ սմարթֆոնն առավել հարմար դարձնելով երաժշտություն լսելու, տեսանյութեր դիտելու, առցանց դասերին միանալու կամ զանգեր կատարելու համար։ Իսկ Level Up+ 3000 սակագնային պլանով գեղեցիկ հեռախոսահամարը հնարավորություն է տալիս նոր սմարթֆոնն անմիջապես օգտագործել Ucom-ի կապի ծառայություններով՝ առաջին 2 ամիսն անվճար։

    «Վերադարձ դպրոց 2026»  առաջարկը գործում է 2026 թվականի օգոստոսի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում և առցանց խանութում https://shop.ucom.am/am/։ 



  • Oragir.live | Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում


    Հասարակություն





    «ԴՈՄՈՒՍ» ՓԲԸ-ն հիանալի առաջարկ ունի բոլոր բոլորին։ Ընկերությունը թողարկում է պարտատոմսեր՝ հնարավորություն ընձեռելով ներդրումային ձևաչափով մասնակցելու ընկերության զարգացմանը։

    Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է «Դայմենշն» ՓԲԸ-ն՝ 2026 թվականի օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 15-ը։ Պարտատոմսի անվանական արժեքն է 100 000 դրամ, տարեկան եկամտաբերությունը՝ 12,5 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։

    Վստահություն, թափանցիկություն, զարգացում։ Սա է մեր կարգախոսը։

    Պարտատոմսերի պայմաններին, թողարկման մանրամասներին, ներդրողների համար նախատեսված պաշտոնական փաստաթղթերին կարող եք ծանոթանալ   domus.am/investments կայքում։

    Հարցերի, պարտատոմսերին վերաբերող մանրամասների, դրանց գների, ինչպես նաև ձեռքբերման համար կարող եք զանգահարել «Դայմենշն» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 88 29 81 և 043 88 29 81, ինչպես նաև այցելելով www.dimension.am կայք։

    ՀՀ ԿԲ նախագահի 05.08.2026թ.-ի թիվ 1/323 Ա որոշմամբ գրանցվել է «ԴՈՄՈՒՍ» ՓԲԸ-ի ազդագիրը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ «ԴՈՄՈՒՍ» ՓԲԸ Ազդագիր:



  • Ավտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի մեջտեղում շինարարական աշխատանքների համար տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին և մոտ 100 մետր առաջ ընթանալով հայտնվել ճանապարհի մեջտեղում։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով մի քանի երկաթե ճաղավանդակներ շպրտվել էին։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Օդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մեկ օր առաջ «աջ նախաբազկի օտար մարմին» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խմբի կողմից պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ, 2,5-ամյա տղա է։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 27-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի զբոսայգում գտնվող տիրի հրաձգարանում երեխայի 28-ամյա հոր կողմից, «Տիր» տեսակի օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ հրացանի մեջ դրված պարկուճը դուրս է թռել և դիպել երեխայի աջ նախաբազկի շրջանին՝ պատճառելով վնասվածք։

    Հետևեք մեզ՝ այստեղ