Category: Oragir.live

  • Արտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքի


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Արդեն 4-րդ օրն է լրանում, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 127/32 հասցեի 6 հարկանի բնակելի շենքում, որտեղ ապրող 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երեխաներն ու առողջական խնդիրներ ունեցող մեծահասակները, հերթական անգամ հայտնվել են անօգնական վիճակում։

    Օգոստոսի 17-ին, բնակիչները, ինչպես նաև երեխաները, մութ սենյակներից ու բակի խաղահրապարակից խնդրանքով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Նրանք ասում էին. «Հարգելի Նիկոլ Փաշինյան, մեզ փրկեք էս մութ ու գորշ դարձած կյանքից։ 21-րդ դարում մենք 4-րդ օրն է մութն ընկնելուն պես չգիտենք ինչ անել։ Էլ չենք ասում, որ մեր շենքում կան մեծ թվով մեծահասակներ, ովքեր բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալու համար հատուկ սարքավորումներ միացնելու կարիք ունեն, սակայն 4-րդ օրն է զրկված ենք էլեկտրաէներգիայից ու հիմա իսկապես հայտնվել ենք քարե դարում։ Մենք գիտենք, որ ձեր մի հանձնարարականը բավական է, որպեսզի պատասխանատու ընկերությունը, որը տվյալ դեպքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է, խնդիրը կարգավորի։ Մենք գիտենք, որ այստեղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ոչ մի մեղք չունի։ Էն որ ասում են՝ շան գլուխը թաղված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տակ ու իրենք են մեղավոր, որ 250-ից ավելի քաղաքացիներ էս օրն են ընկել։ Պատկերացնո՞ւմ եք, ամառվա այս տապին ամբողջ սնունդը սառնարաններում փչացել է, այն թափել ենք։ Էդ հոսանք չլինելու պատճառով նասոսներն էլ չեն աշխատում ու ստիպված խանութներից ջուր ենք կրում, բերում, երեխաների հիգիենան հոգում։ Լվացք ենք ուզում անել, բայց դրա համար հոսանք է պետք, արդուկ է պետք։ Չգիտենք ինչ անել, դրա համար դիմում ենք ձեզ՝ վստահ լինելով, որ մեր հարցը վերջնականապես կլուծվի։ Նույնիսկ ուզում ենք դառնալ ՀԷՑ-ի հիմնական բաժանորդ ու այլևս գործ չունենանք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ։Հիմա չգիտենք էլ, թե քանի օր կտևի էս մեր մութ ու գորշ, անլույս կյանքը»։

    Երկաթգծից բնակիչներին ասել են, որ պատճառը վթարն է, սակայն բնակիչները պարզել են, որ դա սուտ է, ոչ մի վթար էլ չի եղել»,-հայտնում է shamshyan.com-ը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երևան քաղաքում՝
    Օգոստոսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։

    Հանրապետության տարածքում`
    Օգոստոսի 18-ին գիշերը և կեսօրից հետո, 19-20-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի  19-22-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
    Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ին Լոռիում և Տավուշում ցերեկը կբարձրանա 5-8 , Սյունիքում 3-4 աստիճանով։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Իրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակը


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասուր Բարզանին հայտարարել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են իր անձնական գրասենյակը և Քուրդիստանի անվտանգության ու հետախուզության գործակալության ղեկավարի տունը։ Այս մասին Բարզանին հայտնել է X միկրոբլոգում գրառման մեջ։

    «Հիմնվելով Քուրդիստանի հակաահաբեկչական ստորաբաժանման կողմից անցկացված հետաքննության վրա՝ իմ անձնական գրասենյակը և Անվտանգության ու հետախուզության գործակալության ղեկավարի տունն այսօր ավելի վաղ ենթարկվել են իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումների», – գրել է նա։

    Բարզանին դատապարտել է հարձակումները՝ դրանք անվանելով «անխոհեմ և անընդունելի»։


    «Սա վտանգավոր սրացում է և Քուրդիստանի տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը սպառնացող ուղղակի սպառնալիք», – հավելել է նա։

    Բարզանիի խոսքով՝ հարձակումները չեն խանգարի իշխանություններին կատարել իրենց պարտականությունները և պաշտպանել բնակիչներին։

    Վերջին շրջանում Իրաքյան Քուրդիստանը տուժել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ծավալած պատերազմի հետևանքներից։ Փետրվարի վերջին պատերազմի սկսվելուց ի վեր հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են հարվածել քրդական տարածաշրջանին։

    Թեհրանը և Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումները բազմիցս մեղադրել են Իրաքի կիսաինքնավար Քուրդիստանի տարածաշրջանին Իրանի քուրդ ընդդիմադիր խմբավորումներին ապաստան տալու համար, որոնց Թեհրանը համարում է անվտանգության սպառնալիք: Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հերքում են, որ թույլ են տալիս իրենց տարածքն օգտագործել հարևան երկրներին սպառնալու համար:

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանն այս օրերին մասնակցում է Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում ընթացող «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարին։

    Հայկ Մարտիրոսյանը մեկնարկային տուրում պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ երկրորդ տուրում պարտություն է կրել։

    «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 10 շախմատիստ։ Մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի օգոստոսի 23-ին։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան

    Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան

  • Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Ջրառատ գյուղի տարածքում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքի վրա։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վագոնի առաստաղի փայտյա կոնստրուկցիաների և ռելսերից մոտ 2 քմ հատվածում հրդեհ է բռնկվել։

    Մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջները, գնացքի աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

    Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում 2-0 հաշվով առավելության հասավ «Վանի» նկատմամբ:


    Խաղի հաշիվը երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, բացեց Ալիուն Նդուրը։ Իսկ տանտերերի երկրորդ գոլը 89-րդ րոպեին հեղինակեց Արայիկ Էլոյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

    Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» վաստակած միավորների քանակը հասցրեց 9-ի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վանը», անցկացրած երեք խաղերում կրելով նույնքան պարտություն, 0 միավորով 11-րդն է։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Վարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին օգոստոսի 4-ին։ Ժամը 12․45-ին, Մեծ Մասրիկ գյուղի գազալցակայանի մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով իրավապահները ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Դարանակ գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդու։ Հիմնավորվեցին նաև ոստիկանների մյուս կասկածները։

    Բաժնում տղամարդն ընդունեց, որ խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված կաթուցիչում մարիխուանա է, տանն էլ ունի զնեք-զինամթերք և աճեցնում է կանեփ։
    Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Վարդենիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։

    Նույն օրը Դարանակ գյուղի 52-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա, կանեփի սերմ, առանց փաստաթղթերի երկու հրացան, ինքնաձիգի 124 փամփուշտ, դանակներ, կանեփի 21 թուփ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է պահանջել Միացյալ Նահանգներից և Թուրքիայից՝ Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունների կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    Ավելի վաղ թուրքական կողմը հերքել էր տեղեկությունները, թե Անկարան կարող է մասնակցել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային սպառազինություն փոխանցելու ծրագրին։ Թուրքիայի պաշտոնական շրջանակները հայտարարել էին, որ նման պայմանավորվածության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

    Զախարովան, անդրադառնալով թեմային, նշել է, որ Մոսկվան ակնկալում է հստակ պարզաբանումներ ինչպես Վաշինգտոնից, այնպես էլ Անկարայից՝ Կիևին զենքի հնարավոր մատակարարումների մեխանիզմների վերաբերյալ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինային արևմտյան սպառազինության մատակարարումները, իր գնահատմամբ, երկարաձգում են հակամարտությունը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ Ադամյան

    Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ Ադամյան