Category: Oragir.live

  • Հայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) հետ կապված միջոցառման պատշաճ կազմակերպելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

    Նախքան հարցը ներկայացնելը՝ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է. «Քանի որ COP17 համաժողովին մնացել է շուրջ երկու ամիս, նախքան բուն հարցի զեկուցումը թույլ տվեք հակիրճ անդրադառնալ դրա նշանակությանը։ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային բնապահպանական օրակարգի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Համաժողովին կմասնակցեն Կոնվենցիայի անդամ 196 կողմերի ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։ COP17-ին կնախորդի նաև Առաջնորդների գագաթնաժողովը՝ պետությունների, կառավարությունների և միջազգային կառույցների ղեկավարների բարձր մակարդակի մասնակցությամբ, որի շրջանակում նախատեսվում է ընդունել «Երկրի վրա կյանքի պահպանման համար» խորագրով Երևանի հռչակագիրը։

    COP17-ն առանձնահատուկ նշանակություն ունի նաև նրանով, որ Հայաստանում է իրականացվելու Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։

    Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է՝ ամրապնդելու մեր երկրի դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում և աշխարհին ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգն ու հարուստ կենսաբազմազանությունը»։

    Նախարարը նշել է, որ ներկայումս կազմակերպչական աշխատանքներն ակտիվ ընթանում են։ «Քանի որ կազմակերպչական ծախսերը նախապես նկարագրել և հաշվարկել հնարավոր չէ, ուստի համաժողովի կազմակերպիչների հետ կնքվել են շրջանակային պայմանագրեր։ Կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ըստ Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջև կնքված հյուրընկալ երկրի համաձայնագրի։ Նախագծով ներկայացված համաձայնագրերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2 մլրդ 640 մլն դրամ, որի շրջանակներում կազմակերպիչն ապահովելու է համաժողովի անցկացման համար միջազգային ստանդարտներին համապատասխան 4 վրանների, ընդհանուր 5400 քմ, վարձակալությունը, ինչպես նաև ձեռք են բերվելու ամենատարբեր տեսակի կահույք, սարքավորումներ և տրանսպորտի ծառայություններ։ Նման շրջանակային համաձայնագրեր առաջիկայում էլի կներկայացվեն Կառավարության քննարկմանը՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար»,-ասել է Համբարձում Մաթևոսյանը։

    Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է COP17-ը պատշաճ մակարդակով անցկացնելը և ընդգծել, որ այն լավ հնարավորություն է Հայաստանի միջազգային տեսանելիությունը և ճանաչելիությունն ավելի բարձրացնելու առումով։ Ըստ վարչապետի՝ սպասվում է, որ միջոցառմանը ներկա կլինի 10000-15000 մասնակից. «Սա նշանակում է, որ նաև տուրիզմի շատ մեծ ներհոսք է լինելու։ Սա նաև լավ հնարավորություն է մեր մասնավոր հատվածի համար. նախ՝ ծառայություններ մատուցել և հետո՝ իրենց մատուցած ծառայությունները գովազդել, որովհետև մեկ անգամ Հայաստան եկած մարդիկ անպայման ուրիշներին էլ խորհուրդ են տալիս գալ և իրենք էլ են վերադառնում»։

    Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կազմակերպչական աշխատանքները պետական բյուջեից ֆինանսավորելով՝ Կառավարությունը մեծ ներդրում է արել «Մերիդիան» կենտրոնում։ «Այդ ներդրումների դիմաց մենք նաև ձեռքբերում ենք ունեցել։ Մասնավորապես՝ այս որոշումների արդյունքում առաջիկա 8 տարվա ընթացքում 400 օր այդ ձևավորված ենթակառուցվածքը Կառավարությունն իր հայեցողությամբ կարող է օգտագործել։ Նախ ես ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր նախագիծ է, որովհետև մենք այս ներդրմամբ ֆունդամենտալ լուծում ենք այն հարցը, որ ցանկացած մասշտաբի միջոցառում Հայաստանի Հանրապետությունը կարող է հյուրընկալել»,-նշել է երկրի ղեկավարը՝ կարևորելով ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածք ունենալը։

    Վարչապետն անդրադարձել է նաև դրա շրջանակում Երևանի այդ հատվածում վերջին շրջանում կատարված աշխատանքներին. «Ներդրումների արդյունքում նոր շունչ է ստանում այդ հատվածը։ Այս աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի «Հաղթանակ» կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ։ Այս աշխատանքի ընթացքում նաև Երևանը նոր փողոց կունենա, և ես առաջարկել եմ, որ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ փողոցն անվանեն COP17-ի փողոց՝ որպես նաև այդ համաշխարհային միջոցառման նշանավորում։ Եվ, բացի այդ, հարակից ենթակառուցվածքներ, ճանապարհ, մայթեր, այդ ենթակառուցվածքներ վերականգնվում են։ «Կարմիր կամուրջ»-ի հետ, դրանք շատ կարևոր մի մաս են կազմում։ Եվ, իհարկե, Հայաստանի միջազգային դերակատարման մասով նույնպես սա շատ կարևոր միջոցառում է, և հաջողություն եմ մաղթում մեզ այս կարևորագույն միջոցառումը պատշաճ ձևով իրականացնելու գործում»։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • «Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնում





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծաղկունք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ («Անգեղակոթ-Ջերմուկ» DN500 տրամագծով մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 19-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 20-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր քաղաքների, Գնդեվազ, Կեչուտ, Հերհեր, Զառիթափ, Արին, Ազատեկ, Փոռ, Մալիշկա, Ագարակաձոր, Վերնաշեն, Գլաձոր, Գետափ բնակավայրերի գազասպառողների, «Գլաձոր ՄԳՀ», «Վահգալ», «Ս․Ավետյան և ընկերներ», «Վայք գազ», «Ռոբեն Յ.Հ.», «Թամսար», «Մելինե Էմիլիա» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Վայքի ՃՇՇ», «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ների, «Ջերմուկի նոր կյանք», «Ջերսան», «Այս Էներջի» ՍՊԸ-ների և նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ («Սևան-Գավառ» DN500 տրամագծով մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով` օգոստոսի 18-ին ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 19-ը ժամը 18։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, ինչպես նաև Հացառատ և Արծվաքար թաղամասերի, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն, Նորատուս, Այրիվան, Լճափ, Բերդկունք, Ծովազարդ բնակավայրերի գազասպառողների, Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ, Գեղհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների, Վարդենիս քաղաքի, Խաչաղբյուր, Լուսակունք, Ծովակ, Կարճաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Լճավան, Մաքենիս, Շատջրեք, Սոտք, Վանեվան, Տորֆավան բնակավայրերի գազասպառողների, «Հայլենդ Ֆրութ», «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ», «ՄարտԳազ», «Մակվիչ», «Գոգա-Սեդա» ՍՊԸ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ բնակավայրի հարավային հատվածի գազասպառողների գազամատակարարումը։

     
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 19-ը ժամը 18:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Ծղուկ, Գորայք բնակավայրերի գազասպառողների, «Բորիսովկա», «Ս.Կ.ԿԱԶ» ՍՊԸ-ների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Երևանյան, Սայաթ-Նովայի, Նալբանդյան, Թումանյան, Հ.Ավետիսյան, Սահմանապահների, Մուրացանի, Գորկու փողոցների (մասնակի), Եղոյան փողոցի, Բաղրամյան փողոցի թիվ 3, 6, 8, 10, Մաշտոցի փողոցի թիվ 1, 3, 3ա, 3բ, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 28, Երևանյան փողոցի թիվ 38, 40, 42, 55, 38ա, 40ա բազմաբնակարան շենքերի, Երևանյան փողոցի 1-ին, 2-րդ, Շահումյան փողոցի 4-րդ, 5-րդ, Մյասնիկյան փողոցի 5-րդ, 6-րդ, Չարենցի փողոցի 4-րդ, Մուրացան փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, Լերմոնտովի փողոցի 1-ին նրբանցքի (մասնակի), Հանրապետության փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների (մասնակի), Հ.Ավետիսյան փողոցի 2-րդ նրբանցքի, Թումանյան փողոցի 5-րդ նրբանցքի (մասնակի), Սահմանապահների 3-րդ, 5-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումը


    Տնտեսություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ալմաթիում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում հանդիպեցի Իրանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ։ Հայտնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


    Քննարկվել է երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում առկա համագործակցության խորացման հնարավորությունները։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը


    Հասարակություն





    Կոնվերս Բանկը հայտարարում է Գլոբբինգի («ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ) ԱՄՆ դոլարով պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին։

    Պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի 2026 թվականի օգոստոսի 14-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ Converse Mobile հավելվածով և Կոնվերս Բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով։

    Այս տեղաբաշխման ընդհանուր ծավալը 2 մլն ԱՄՆ դոլար է։ Պարտատոմսերի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 8.25%։ Արժեկտրոնների վճարումները նախատեսված են կիսամյակային պարբերականությամբ։

    Գլոբբինգի պարտատոմսերի առաջին երկու տրանշերը ևս տեղաբաշխել էր Կոնվերս Բանկը. տեղաբաշխումն ավարտվել էր վաղաժամկետ: Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղել է Հայաստանում և արտերկրում լոքերների ցանցի, ինովացիոն սպասարկման սրահների ընդլայնմանը, նոր ծառայությունների ներդրմանը, վերաֆինանսավորմանն ու թվային լուծումների կիրառմանը։

    Գլոբբինգ ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը նշել է. «Ուրախ էինք տեսնել, որ մեր պարտատոմսերի թողարկումն այսքան մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Մեզ համար հատկապես կարևոր էր, որ ներդրողների շուրջ 90%-ը ֆիզիկական անձինք էին: Սա ոչ միայն ֆինանսական արդյունք է, այլև Globbing-ի նկատմամբ ձևավորված վստահության կարևոր ցուցանիշ։ Նոր թողարկման միջոցով նախատեսում ենք ներգրավել լրացուցիչ միջոցներ՝ մեր զարգացման ծրագրերը շարունակելու և ընկերության հետագա աճը խթանելու նպատակով»։

    Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը կարևորել է բիզնեսի ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացումը, ինչը ընկերություններին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարել կապիտալի կառուցվածքը, իսկ ներդրողներին՝ ընդլայնել ներդրումային պորտֆելի հնարավորությունները։

    Հրանտ Հակոբյանն ասել է. «Գլոբբինգի պարտատոմսերի առաջին տրանշի վաղաժամկետ տեղաբաշխումը ցույց տվեց, որ ընկերությունների հետաքրքրությունը կապիտալի շուկայի նկատմամբ համադրվում է ներդրողների կողմից նման գործիքների նկատմամբ ձևավորված պահանջարկի հետ։ Կոնվերս Բանկն այսուհետ ևս շարունակելու է աջակցել բիզնեսին այս հարցում՝ թողարկումների միջոցով մեծացնելով բիզնեսին հասանելի ներդրումային գործիքների շրջանակը և նպաստելով կապիտալի շուկայի խորացմանը»:

    Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար:

    Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին և Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

    Conversebank.am, 010 511 211

    Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։



  • ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները


    Հասարակություն





    ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներին հասանելի է «Էքսպրես» վարկը, որը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 20 մլն ՀՀ դրամ բիզնեսի զարգացման նպատակով։ Պրոդուկտը նախատեսված է ընկերությունների ընթացիկ ու ներդրումային խնդիրների լուծման համար և առանձնանում է վարկային հայտը դիտարկելու արագությամբ։

    «Էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավային ապահովվածության կամ գրավի մասնակի ապահովմամբ՝ 1-ից մինչև 60 ամիս ժամկետով։ Ֆինանսավորման գումարը կազմում է 500 հազ․ ՀՀ դրամից մինչև 20 մլն ՀՀ դրամ։ Տարեկան տոկոսադրույքը՝ 10% – 16% (փաստացի տոկոսադրույք՝ 12․7% – 20․92%)։

    Վարկային միջոցները նախատեսված են տարատեսակ բիզնես խնդիրների լուծման համար՝ հիմնական և շրջանառու միջոցների համալրում, ինչպես նաև՝ գործող վարկերի մարում։

    «Մենք տեսնում ենք ձեռնարկատերերի կայուն պահանջարկն արագ և հասանելի ֆինանսավորման նկատմամբ, որը հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով լուծել ընթացիկ խնդիրները և իրականացնել զարգացման ծրագրերը։ «Էքսպրես» վարկի պորտֆելի դրական դինամիկան վկայում է նման մոտեցման պահանջված լինելու մասին և հաստատում փոքր բիզնեսի համար ֆինանսավորման արագ հասանելիության կարևորությունը։ Բանկի համար սա նաև ուղենիշ է պրոդուկտային շարքի հետագա ընդլայնման գործում․ մենք ձգտում ենք տալ լուծումներ, որոնք հաշվի են առնում ձեռնարկատերերի իրական կարիքները և օգնում նրանց վստահորեն շարժվել առաջ»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

    Բանկի վիճակագրության համաձայն՝ տվյալ վարկային պրոդուկտի վարկառուների 80%-ը մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում գործող ընկերություններն են, իսկ 20%-ը բաժին է ընկնում արտադրական ոլորտի ձեռնարկություններին։ Շուկայում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող խոշոր ընկերությունները, որպես կանոն, նախընտրում են գրավով ապահովված վարկեր և ֆինանսավորման ավելի երկար ժամկետներ։

    Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում։

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



  • ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան


    Քաղաքականություն





    ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց, որ դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը Ռուսաստանի հետ չի ստացվում։

    Հիշեցնեմ` հուլիսի 2-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարել էր, թե խնդիրը քաղաքական մակարդակում լուծված է։ Փաստորեն, այս անգամ էլ է արվել իրականության հետ կապ չունեցող հայտարարություն։ 



  • Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները


    Հասարակություն






    Ակբա Ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի գործունեությունը՝ նպաստելով Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը, ոլորտի մրցունակության բարձրացմանն ու համայնքների հզորացմանը։

    2025 թվականի առանցքային ցուցանիշները

    • Գիտելիք և կրթություն։ Գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել է 24 մասնագիտական դասընթաց (372 մասնակից, միջին տարիքը՝ 45)։ Իսկ 2022–2025թթընթացքում դասընթացներին մասնակցել է շուրջ 800 շահառու։ Թեմաներն ընդգրկել են բարձրարժեք մշակաբույսերի աճեցումից և մեղվաբուծությունից մինչև հյուրատնային բիզնես։
    • Փորձի փոխանակում։ Գյուղատնտեսության ոլորտում հաջողության կարևոր նախապայմաններից է առաջատար փորձի ուսումնասիրությունը։ Իրականացվել է 8 խմբային այցելություն (113 մասնակից)։ Ընդհանուր առմամբ, 2023–2025թթ. կազմակերպվել է 41 այցելություն (շուրջ 285 մասնակից)։ Այցելություններն իրականացվել են Հայաստանի մի քանի առաջատար գյուղատնտեսական կազմակերպություններում։

    • Startup-ների աջակցություն։ Ֆինանսավորվել է 10 նոր Startup։ Ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է ստացել 72 Startup։ Startup-ների հետ իրականացված աշխատանքների արդյունքում նրանց 73%-ն արդեն գրանցվել է որպես բիզնես։
    • Համայնքների զարգացում։ Ակբա Ֆեդերացիան աջակցել է համայնքային զարգացման նախաձեռնություններին՝ խրախուսելով տեղական գաղափարների իրականացումը։  Ստացված 95 հայտից ընտրվել և ֆինանսավորվել է գյուղական տուրիզմի 5 նոր ծրագիր։

    • Աջակցություն գինեգործության զարգացմանն ու արտահանմանը։ GIZ-ի և Հայաստանի գինու հիմնադրամի հետ համագործակցությամբ գործարկվել է Winesofarmenia.store հարթակը՝ Եվրամիության տարածքում հայկական գինիների վաճառքն ու պատվերները խթանելու համար։

    2025 թվականը հաջող էր ավելի գիտելիքահեն, մրցունակ և կայուն գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։ Ակբա Ֆեդերացիայի նպատակը մնում է անփոփոխ՝ ստեղծել հնարավորություններ, որոնք զարգացնում են համայնքներն ու գյուղական մշակույթը Հայաստանի ամբողջ տարածքում։ 

    Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին:

    Մանրամասն՝ տեսանյութում



  • Oragir.live | ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ-ի 2026 թվականի Սուպերգավաթի հանդիպումը, որում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ն ուժերն էր չափում Եվրոպայի լիգայի հաղթող անգլիական «Ասթոն Վիլայի» հետ։ Դրամատիկ և ռեկորդներով հարուստ խաղն ավարտվեց փարիզեցիների հաղթանակով՝ 2։1 հաշվով։

    Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին Դեզիրե Դուեի փոխանցումից հետո բացեց ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան: Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին, բիրմինգհեմյան ակումբի կազմում հավասարությունը վերականգնեց Բրայան Մաջոն։ Սակայն 61-րդ րոպեին Դեզիրե Դուեն արդեն ինքը դարձավ գոլի հեղինակ՝ խփելով ֆրանսիական ակումբի հաղթական գնդակը։

    Դառնալով գոլի հեղինակ 17 տարեկան և 212 օրական հասակում՝ Բրայան Մաջոն դարձավ եվրոպական ակումբային մրցաշարերի վճռորոշ հանդիպումներում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։ Նա գերազանցեց անգլիացի լեգենդար հարձակվող Ջիմի Գրիվզի ռեկորդը (18 տարեկան և 13 օրական), որը սահմանվել էր Տոնավաճառների գավաթի (ՏԳ/ՈւԵՖԱ-ի գավաթ) 1958 թվականի եզրափակչում։

    «Ասթոն Վիլայի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի համար սա ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում չորրորդ պարտությունն էր 4 հնարավորից։ Նախկինում նա այս տիտղոսը զիջել էր նաև «Սևիլիայի» (2014-ին՝ «Ռեալին», 2015-ին՝ «Բարսելոնային») և «Վիլյառեալի» ղեկին (2021-ին՝ «Չելսիին»):

    Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի համար սա 2026 թվականին նվաճած 4-րդ տիտղոսն է։ Ավելի վաղ ՊՍԺ-ն դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել երկրի Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգայի տիտղոսը․ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթելով Լոնդոնի «Արսենալին»։ Մյուս կողմից, «Ասթոն Վիլան» այս խաղին մասնակցում էր որպես Եվրոպայի լիգայի հաղթող, որտեղ եզրափակչում 3։0 հաշվով ջախջախել էր «Ֆրայբուրգին»:

    Փարիզյան ակումբը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը նվաճեց պատմության մեջ երկրորդ անգամ և երկրորդ տարին անընդմեջ․ 2025 թվականին նրանք հաղթել էին «Տոտենհեմին»։ Միակ պարտությունն այս մրցաշարում թիմը կրել էր 1996 թվականին՝ զիջելով Թուրինի «Յուվենտուսին»:

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Oragir.live | Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին


    Տնտեսություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Oragir.live | ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը


    Հասարակություն






    2026 թվականի առաջին կիսամյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գրանցել է իր պատմության լավագույն արտադրական արդյունքները՝ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

    «Ընկերության զարգացման ռազմավարությունը հիմնված է արտադրական և ենթակառուցվածքային խնդիրների համալիր լուծման վրա, ուստի հետևողականորեն իրականացվում է արտադրական հզորությունների արդիականացման ծրագիրը»,- ընդգծել է ընկերության գլխավոր տնօրենը։

    2025 թվականին ձեռք է բերվել 26 ժամանակակից հանքային ինքնաթափ՝

    • 10 LGMG RTH 100
    • 10 БелАЗ 75585
    • 3 Komatsu 785-7
    • 3 CAT 789D

    «ԶՊՄԿ-ի զարգացման ռազմավարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել ժամանակակից արդյունաբերական լուծումներ՝ միջազգային լավագույն փորձին և չափանիշներին համապատասխան»,-նշել է Խուդոլին։

    Նա նաև հավելել է, որ այս համատեքստում 2025 թվականին և 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 50 միլիարդ դրամ է ուղղվել նոր սարքավորումների ձեռքբերմանն ու արտադրական ակտիվների արդիականացմանը։

    2025 թվականին և 2026 թվականի առաջին կիսամյակում ավելի քան 7 միլիարդ դրամ է հատկացվել սոցիալական ծրագրերի իրականացմանն ու համայնքների աջակցությանը։

    Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն ՊԵԿ-ին վճարած 41,7 մլրդ դրամ հարկերով գլխավորում է 1000 խոշոր հարկատուների 2026 թվականի առաջին կիսամյակի ցանկը։