Category: Oragir.live

  • Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան

    Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան

  • ԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԱՄՆ-ը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադրված է ուժեղացնել ճնշումը Հավանայի վրա՝ անկախ վերջինիս ցանկությունից։ Ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա կղզուն «չարամիտ ազդեցություն» ունենալ Արևմտյան կիսագնդում։

    «Վերջնարդյունքում նրանք արդեն շատ վաղուց սպառնում են Միացյալ Նահանգներին՝ թույլ տալով օտարերկրյա թշնամական պետություններին և չարամիտ սուբյեկտներին լրտեսել Ամերիկան՝ ձեռք բերելով զենք, որը կարող է հասնել Միացյալ Նահանգներ, և սա անհանգստություն է առաջացնում», – հայտարարել է Հեգսեթը։

    Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը շարունակելու է հետևողականորեն պայքարել տարածաշրջանում իր անվտանգությանը սպառնացող գործոնների դեմ՝ ուշադրության կենտրոնում պահելով Կուբայի սերտ կապերը Վաշինգտոնի համար անբարյացակամ տրամադրված երկրների հետ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենա


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վերջին ամիսներին Երևանում սնկի նման ավելացել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը ու կարծես թե պատվավոր առաջին հորիզոնականում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն է։ Հայտնում է Shamshyan-ը։

    Այդ օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակիչ 33-ամյա Էդուարդ Օ.-ն և հայտնել, որ գիշերը իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Lixiang» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիների ապակիները և 2 համարանիշները։

    Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի բնակիչ 40-ամյա Կարեն Խ.-ն և հայտնել, որ գիշերն իրենց բակից գողացել են «Changan» մակնիշի՝ իրեն պատկանող ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները։Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Րաֆֆու փողոցի բնակիչ 36-ամյա Լևոն Ղ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Jeep» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները գողացել են։Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակիչ 48-ամյա Վահե Պ.-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են զույգ կողային հայելիները։

    Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի բնակիչ 41-ամյա Լիլիթ Հ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Changan» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են զույգ կողային հայելիների ապակիները։Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Բաբաջանյան փողոցի բնակիչ 41-ամյա Տիգրան Խ.-ն և հայտնել, որ գիշերը իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Changan» և «BYD» մակնիշի ավտոմեքենաների վրայից գողացել են զույգ կողային հայելիների ապակիները։

    Բոլոր դեպքերի փաստով ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ էլ անձնական ունեցվածքի գողություն հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ և պարզվում են տուժածներին պատճառված վնասի չափերը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ուժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտի


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը։
    Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի 4/2 հասցեի դիմաց, ժողովրդին հայտնի «Կրկեսի» խաչմերուկում, ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է ճանապարհի 3 երթևեկելի գոտիները։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։

    Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա Ղահրամանյան





    Երեկ իմացանք բանակում ոչ մարտական պայմաններում նոր զոհի մասին։ Մեկ ամսվա ընթացում երկրորդ զոհը։

    Բաց աղբյուրների տվյալներով, 2026 թվականին ՀՀ ԶՈՒ-ում արդեն արձանագրվել է ոչ մարտական պայմաններում 31 մահվան դեպք (ներառյալ երեկվա դեպքը), որից 12-ը կապվում են զինվորական ծառայության հետ, 19-ը՝ չեն կապվել ծառայության հետ։

    Ոչ մարտական պայմաններում ԶՈւ-ում մահվան դեպքերի երկարաժամկետ պատկերը առավել մտահոգիչ է։

    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն, 2010-2017 թթ ընթացքում ՀՀ և ԱՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում 299-ը մահվան դեպք է գրանցվել։

    2018-2025 թթ ընթացքում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության

    427-ը դեպք։

    Այս տվյալները վկայում են, որ ՔՊ-ական իշխանության օրոք բանակում

    մահացության դեպքերի թիվն ավելանում է։

    Այս թվերը քաղաքական շահարկման նյութ չեն։ Այս թվերը պետության պատասխանատվության ներքո, հարյուրավոր ընտանիքների անդառնալի կորուստների մասին են։ Նրանցից մեկը երեկ մահացած Գրիգոր Էդգարի Զաքարյանն էր։ Այս թվերը զինծառայողի կյանքի և անվտանգության նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին են և խոսում են խորը համակարգային խնդիրների մասին։

    Զինված ուժերում իբրև թե բարեփոխումների մասին մեծագոչ հայտարարություններ անող ՔՊ-ական իշխանությունը պարտավոր է հասարակությանը տալ հստակ ու ամբողջական պատասխաններ՝

    Ի՞նչ հանգամանքներում են տեղի ունենում այս մահերը

    Ինչ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել

    Քանի՞ դեպք է պատշաճ և ամբողջությամբ ուսումնասիրվել

    Եվ ամենակարևորը՝ ի՞նչ է հետևել դրան ու ինչ է փոխվել, որպեսզի նույն ողբերգությունները չկրկնվեն

    Երեկվա ցավալի դեպքին պաշտոնանկություն հաջորդեց, կփոխվի անունը, որն ի դեպ, արդեն շրջանառվում է ու լուրջ հարցադրումներ է առաջացնում, բայց արդյո՞ք համակարգը կփոխվի։

     


  • Իսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդ


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իսպանիայում ավելի քան 530 մարդ դիմել է բժշկական օգնության Արեգակի լրիվ խավարումից հետո, որը հնարավոր էր դիտել թագավորության մայրցամաքային մասում: Այս մասին հաղորդում է Europa Press գործակալությունը:

    Դիմումների զգալի մասը կապված է եղել խավարումը դիտելուց հետո աչքերի հետ կապված խնդիրների հետ։ Արձանագրվել են նաև թեթև գլխապտույտի և ջերմային հարվածի դեպքեր, սակայն հոսպիտալացում պահանջող ոչ մի լուրջ դեպք չի գրանցվել։

    Օգոստոսի 12-ի երեկոյան Իսպանիայում հնարավոր է եղել դիտել ավելի քան մեկ դարի ընթացքում Արեգակի առաջին լրիվ խավարումը, որը տեսանելի էր Պիրենեյան թերակղզուց: Այս երևույթն անվտանգ վայելելու համար թագավորության բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել կրել հավաստագրված ակնոցներ:

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Մահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզում


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 62-ամյա Ֆարող Ա.-ն իր վարած «Budsun» մակնիշի կցորդիչով բեռնատարով վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 92-ամյա Ժորա Բ.-ին։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

    Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում

    Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում

  • Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses


    Հասարակություն






    Շուրջ 20 տարի առաջ Արամ Մնացականյանը մեկնարկեց իր բիզնես գործունեությունը՝ արտադրելով բարձրորակ ներքնակներ։ 

    Սկզբում Արամն աշխատում էր սեփական ձեռքերով պատրաստած մեխանիկական հաստոցով, որն առ այսօր նորագույն հաստոցների կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում։

    Տարիների ընթացքում Արամն  ընդլայնում է արտադրական ծավալները, համալրում արտադրությունն ու ավտոմատացնում ներքնակների պատրաստման ամբողջ գործընթացը։ 

    Այժմ Արամ Մնացականյանի Royal Mattresses ընկերությունը պատրաստում է շուրջ 30 տեսակ ներքնակ` էկոնոմ դասից մինչև օրթոպեդիկ, ինչպես նաև բազմատեսակ  անկողնային պարագաներ, վերմակներ  ու ծածկոցներ:

     Royal Mattresses-ի զարգացման ճանապարհին գործընկերներ են դառնում Ակբա բանկն ու լիզինգային շուկայի առաջատար Ակբա լիզինգը, որոնց աջակցությամբ էլ ընկերությունն ընդլայնվում է և արտադրությունը համալրում նորագույն հաստոցներով։

     «Ի սկզբանե որոշել էինք արտադրել փափուկ կահույքի համար նախատեսված զսպանակային համակարգեր, և այդ մի զսպանակի պատմությունից սկսվեց մեր բիզնեսն ու վերածվեց ներքնակների, անկողնային պարագաների ու նաև մահճակալների արտադրության։ Ժամանակի ընթացքում, երբ արտադրանքի ծավալները մեծանում էին, անհրաժեշտություն առաջացավ ավտոմատացնել բոլոր գործընթացները։ Այս փուլում մեր գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի հետ աշխատում ենք մինչև այսօր։ Տարիներ անց սկսեցինք համագործակցել նաև Ակբա Լիզինգի հետ, որի աջակցությամբ էլ մի քանի հաստոց ձեռք բերեցինք»,- նշում է Royal Mattresses ընկերության տնօրեն Արամ Մնացականյանը։

     Royal Mattresses ընկերությունն այժմ ունի չորս խանութ-սրահ Երևանում և Վանաձորում: Ընկերությունը շարունակում է զարգացնել իր արտադրությունն ու ընդլայնել գործունեությունը։

    Մանրամասն՝ տեսանյութում։ 

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։



  • Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Բագրատունյաց պողոտա 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ․ Նժդեհի փողոց 16, 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզ՝

    11:00-14:30 Բյուրավան գյուղ մասնակի,

    Օգոստոսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Մանթաշյան փողոց 1, 2, 3, 4, 26 շենքեր, Մանթաշյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ. Նժդեհի փողոց 12, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզ՝

    13:00-14:30 Մխչյան, Մրգավետ գյուղեր մասնակի։

    Օգոստոսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Ֆրունզեի փողոց 8, 8/1, 10, 10/1, 12, 16, 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Ֆրունզեի փողոց 4/2, 4/3, 6/4, 6/5, 6/6, 6/7, 6/8 շենքեր, Գ. Նժդեհի փողոց 28/Ա, 28/Բ, 28/Գ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։

    Հետևեք մեզ՝ այստեղ