Category: Oragir.live

  • Արտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբ


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Լուսինե Հ․-ն և հայտնել, որ իր եղբայրը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Արթուր Հ․-ն, մոտ մեկ տարի առաջ իր ծանոթ՝ Երևանի բնակիչ 33-ամյա Արման Ա․-ից, տարբեր չափերի տոկոսներով գումարներ է վերցրել, սակայն դրանք ամբողջովին մարել է, որից հետո Արման Ա․-ն տարբեր պատճառաբանություններով և սպառնալիքներով իր եղբորից վերցրել է տարբեր չափերի գումարներ՝ նաև պատճառաբանելով, որ պատժում է իրեն ստելու համար։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լուսինե Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 31-ին Արման Ա․-ն իր եղբոր՝ Արթուր Հ․-ի հետ գնացել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, որտեղ Արման Ա․-ն և Երևանի բնակիչ 32-ամյա Արմեն Ա․-ն ծեծել են եղբորը և վերջինից պահանջել 17 մլն դրամ, որի դիմաց՝ որպես նշված գումարը ստանալու երաշխիք, պահանջել են նրա «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որը նա 27 մլն դրամով գնել էր Արման Ա․-ից։ Սակայն մերժում ստանալուց հետո վերջինիս հրահանգով մի խումբ անձինք իր ավտոմեքենան Հալաբյան փողոցում գտնվող «SAS» սուպերմարկետի ավտոկայանատեղիից քարշակով տարել են անհայտ ուղղությամբ։

    Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է «Չան-հոմ» (Chan-hom) թայֆունը:

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել են Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունից՝ նշելով, որ թայֆունը Ճապոնիայի Իբարակի նահանգ է հասել տեղական ժամանակով ժամը 20:00-ին:

    Գործակալությունից նշում են, որ ցիկլոնը շարժվում է ոչ բնորոշ հետագծով՝ արևելքից հարավ-արևմուտք, մինչդեռ սովորաբար թայֆունները Ճապոնիա են գալիս հարավից: Այդ կապակցությամբ գործակալությունում նախազգուշացնում են ցածրադիր շրջաններում սողանքների, ջրհեղեղների, ինչպես նաև քամու ուժեղ պոռթկումների մասին:

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Oragir.live | Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, այդ պահին նշված հատվածում ավտոմեքենաներ չեն եղել։ 

    Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հուսիկ Հակոբյանն ու Վարդան Հակոբյանը։

    Պարեկներն ու քաղաքացիները ծառը հեռացրել են երթևեկելի մասից և այն դարձել է երթևեկելի։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Միասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում


    Մշակույթ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը միասնական ժամերգություն է անցկացնելու Ծաղկահովիտ համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Արագածոտնի թեմից նշում են․

    «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

    Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Ծաղկահովիտ համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

    Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը, աղոթելու՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ժողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ Վարդևանյան

    Ժողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ:

    Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին 

    Աստված պահապան մեր ժողովրդի

  • Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլ


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձն այսօր ինքնասպանության փորձ է կատարել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից՝ հավելելով, որ փորձը կանխվել է։

    Armlur.am–ի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը պետական դավաճանության մեջ մեղադրվող Թորոս Թորոսյանն է։ Կայքն ավելի վաղ գրել էր, որ Թորոսյանը հացադուլ էր հայտարարել, քանի որ դժգոհություն ունի իրեն առաջադրված մեղադրանքից և պնդում է, որ արդեն 1,4 տարի է՝ իրեն անհիմն են կալանավորել։

    Թորոսյանին մեղադրում են հակառակորդին մարտական դիրքերի և ռազմական օբյեկտների մասին տեղեկություններ փոխանցելու մեջ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան

    Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան

  • Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ Ադամյան

    Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ Ադամյան

  • Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան

    Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան

  • 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր Կամենդատյան





    Գույքահարկի հաշվարկման ժամանակ թոշակառուների համար նախատեսված արտոնությունների համատեքստում բնակելի տարածքի մակերեսից որոշակի քառակուսի մետր նվազեցնելու մոտեցումը հաճախ կիրառվող սոցիալական մեխանիզմ է։

    Եթե դիտարկում ենք ըստ 1 թոշակառուի հաշվարկով 30 քմ նվազեցման մոդելի, ապա հաշվարկային տրամաբանությունը հետևյալն է.

    * Արտոնության կիրառումը. Տան/բնակարանի ընդհանուր մակերեսից (օրինակ՝ 80 քմ) հանվում է 30 քմ նվազեցվող շեմը։

    * Հարկվող բազա. Գույքահարկը հաշվարկվում է միայն մնացած տարածքի (տվյալ դեպքում՝ 50 քմ) կադաստրային արժեքի հիման վրա։

    * Բազմաթիվ թոշակառուների դեպքում. Եթե տանը բնակվում է մեկից ավելի թոշակառու, նվազեցումը կարող է հաշվարկվել յուրաքանչյուրի համար (օրինակ՝ 2 թոշակառուի դեպքում՝ 60 քմ)՝ ընդհուպ մինչև հարկման բազայի ամբողջական զրոյացում։

    Գործող օրենսդրական համատեքստ.

    ՀՀ Հարկային օրենսգրքի ներկայիս կարգավորումներով գույքահարկի հաշվարկը հիմնված է անշարժ գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքի և առաջադիմական (պրոգրեսիվ) դրույքաչափերի վրա։

    Տեղական ինքնակառավարման մարմիններն (համայնքները) ունեն օրենքով սահմանված լիազորություններ՝ համայնքի ավագանու որոշմամբ առանձին սոցիալական խմբերի (այդ թվում՝ կենսաթոշակառուներին) տրամադրելու գույքահարկի արտոնություններ (հարկի լրիվ կամ մասնակի ազատում):