Category: Oragir.live

  • Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ

    Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ

  • Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ

     «Ուսանողական ամառ 2026» ծրագրի շրջանակում Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ քաջարանցի ուսանողները ճանաչողական այց կատարեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայր։ 

    Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան լինել իրենց ծնողների աշխատավայրում, տեղում ծանոթանալ հանքարդյունաբերության առանձնահատկություններին, տեսնել իրականացվող աշխատանքն ու պատկերացում կազմել այն մեծ գործընթացների մասին, որոնք ամեն օր ապահովում են ընկերության գործունեությունը։

    Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացան նաև ԶՊՄԿ-ի տեխնիկական վերազինման և արտադրական ենթակառուցվածքների զարգացման ընթացքին, տեսան, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաներն ու նորարարական լուծումները ներդրվում արտադրական գործընթացներում։

    Նման այցերը երիտասարդների համար ոչ միայն ճանաչողական, այլև կարևոր մասնագիտական փորձառություն են․ դրանք հնարավորություն են տալիս ավելի մոտիկից բացահայտելու իրենց համայնքի ու, թերևս Հայաստանի խոշորագույն ու ցանկալի գործատուներից մեկի աշխատանքը, պատկերացում կազմելու հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությունների մասին և տեսնելու այն մասնագիտական հնարավորությունները, որոնք ապագայում կարող են կապել իրենց հայրենի համայնքի հետ։

  • Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան





    Անվճար տրանսպորտ թոշակառուներին։հարգարժա՛ն Երևանցիներ,

    Այսօր մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, որը ոչ միայն տնտեսական անհեթեթություն է, այլև բացահայտ սոցիալական անարդարություն։

    Երևանում բնակվում է շուրջ 150 000 կենսաթոշակառու։ Նրանցից մոտ 120 000-ը ստիպված է ամսական 6500 դրամ վճարել «զեղչված» տրանսպորտային փաթեթի համար։

    Մեկ պարզ հաշվարկ․

    * Ամսական կտրվածքով մեր թոշակառուների գրպանից կորզվում է 700 միլիոն դրամ։

    * Տարեկան կտրվածքով դա կազմում է 8,5 միլիարդ դրամ։

    8,5 միլիարդ դրամ՝ նրանցից, ովքեր իրենց ամբողջ կյանքն ու քրտինքն են դրել այս քաղաքի ու այս պետության շենացման գործում։

    Ինչո՞ւ։ Ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը որոշել, որ տարեց մարդը, որի միջին թոշակը հազիվ բավարարում է տարրական դեղորայքին ու կոմունալ վճարներին, պետք է տարեկան տասնյակ հազարավոր դրամներ վճարի ընդամենը հարազատին այցելելու, բուժկենտրոն կամ դեղատուն հասնելու համար։

    Սա «արտոնություն» չէ, սա ծաղր է սոցիալական պետության ideayi նկատմամբ։ Քաղաքային բյուջեում գտնվում են միլիարդավոր դրամներ տարատեսակ անարդյունավետ ծախսերի, ճոխությունների ու PR ակցիաների համար, բայց երբ հարցը վերաբերում է ավագ սերնդին, համակարգը դառնում է անխիղճ հաշվիչ։

    Մեր պահանջը հստակ է և անսակարկելի․

    * Տրանսպորտը թոշակառուների համար պետք է լինի ԱՆՎՃԱՐ։ Ոչ թե «զեղչված», ոչ թե «կես գնով», այլ ամբողջությամբ անվճար։

    * 8.5 միլիարդ դրամի բեռը պետք է վերցնի համայնքային ու պետական բյուջեն։ Դա վարչական ապարատի ու անհարկի ծախսերի օպտիմալացման ուղիղ արդյունք պետք է լինի, այլ ոչ թե թոշակառուի գրպանի հաշվին։

    Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է։ Ժամանակն է դադարեցնել տրանսպորտային բարեփոխումների անվան տակ սոցիալապես խոցելի խմբերի հաշվին բյուջե լցնելու արատավոր պրակտիկան։

     


  • Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան

    Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը

    Հայրենասե՛ր Հայ ժողովուրդ

    «Թրամփի ուղի» կամ, նույնն է՝ «Զանգեզուրի միջանցք» անվամբ ներկայացվող հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը մահացու վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության և ազգային-պետական շահերի համար։

     

    «Թրամփի ուղի» կամ, նույնն է՝ «Զանգեզուրի միջանցք» անվամբ ներկայացվող ծրագիրը, մեր համոզմամբ, «Մեծ Թուրան» թուրքական ծրագրի ժամանակավորապես փոխված անվանումն է։

     

    ԱՄՆ նախագահ առևտրական Թրամփը, նախապես պայմանավորված լինելով ցեղասպան Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, առաջիկայում, իր անունը կրող այս անձնական բիզնես ծրագիրը կվաճառի Էրդողանին, իսկ Էրդողանն էլ, կյանքի կոչելով «Մեծ Թուրան» թուրքական ծրագիրը, կիրականացնի մեր թվարկության 1299 թվականին Թուրքիան ստեղծած Օսմանի երազանքը՝ Հայաստանի կործանումը։

    «Մեծ Թուրան» թուրքական ծրագիրը ուղղակի սպառնալիք է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հայաստանի բարեկամներ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համար։

     

    «Թրամփի ուղի» ծրագիրը պետք է դիտարկել ոչ թե որպես տնտեսական կամ հաղորդակցային նախագիծ, այլ որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքական ծրագիր, որի վերջնական հետևանքները կործանարար կլինեն Հայաստանի Հանրապետության համար։

     

    Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի.

    Չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը։

    Հենց այս պահին Հայաստանում անցկացրե՛ք զորահավաք, ձևավորե՛ք 150.000-անոց Ազգ-Բանակ, վերականգնե՛ք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սրբորեն պաշտպանե՛ք Հայ ազգը, Հայոց հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայոց պետությունը, ասել է թե՝ Հայաստանը։

    Հայրենասե՛ր Հայ ժողովուրդ

     

    Իսկական խաղաղությո՛ւն բերողը ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐՆ է՝ զե՛նքը ձեռքին կանգնած սահմանին։

    Խաչիկ Ասրյան

     

    1988 թվականի մայիսից մինչև 1991 թվականի մայիսը (3 տարի) ծառայել է Խորհրդային բանակում` Հեռավոր Արևելքում՝ Խաղաղօվկիանոսյան Ռազմածովային ՈՒժերի ծովային հետևակում:

     

    1992–1994 թվականներին 30 հոգանոց իր քաջերի ջոկատով, հերոս Գնդապետ Ռեմիկ Մարդանյանի հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է Արցախյան պատերազմին՝ Քաշաթաղի (Լաչինի) հարավարևելյան հատվածում։

     

    2016 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 29-ը 60 հոգանոց իր քաջերի ջոկատով, ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հերոսական հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է Ապրիլյան պատերազմին՝ Արցախի Ջրականի (Ջաբրայիլի) հատվածում։

     

    2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը 100 հոգանոց իր քաջերի ջոկատով, ԱՀ ՊԲ Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի հերոսական հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Իր քաջերի ջոկատով պաշտպանել և անառիկ է պահել Արցախի Մարտունի և Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը, մերժել է հետնահանջի հրամանը, չի նահանջել և ԱՍՏԾՈ կամքով ողջ է մնացել։

     

    «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր։

     

    «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հիմնադիր Հրամանատար։

    Պահեստազորի Գնդապետ (զինվորական կոչումը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի N 1057ա/վ հրամանով)։

    «Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ։

     

    «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ

    (2002 թվականի սեպտեմբերին Սյունիքում հիմնադրված «Սյունյաց Արծիվներ» և 2010 թվականի հունվարին Երևանում հիմնադրված «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմքի վրա (Հայաստանի 301 համայնքում՝ 301 մասնաճյուղ, 45․117 անդամ, 1․500 միջոցառում՝ 15 տարվա ընթացքում․ www.hayocartsivner.am), 2018 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերի դահլիճում, հազար հայորդիների մասնակցությամբ, կազմակերպել է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում Խաչիկ Ասրյանը միաձայն ընտրվել է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ)։

    2007–2018 թվականներին ազնիվ և անբասիր կերպով աշխատել է Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնում։

     

    Պարգևատրվել է 42 մեդալով (հուշամեդալ, շքանշան, կրծքանշան, կոչում) և 270-ից ավել պատվոգրով ու շնորհակալագրով։

    Կից ներկայացվում են Խաչիկ Ասրյանի կենսագրությունը՝ Ֆեյսբուքի էջում, ինչպես նաև այլ կարևոր նյութեր։

  • Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա

    Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա

  • Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզում


    Տնտեսություն





    Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզում: Հաստատությունը կգտնվի Օկտյաբրսկի շրջանում և շինարարությունը կավարտվի մինչև 2027 թվականի վերջը: Այդ մասին հայտարարել է մարզի նահանգապետ Վասիլի Օրլովը ամփոփելով կառավարության վերջին հինգ տարիների աշխատանքը, գրում է portamur.ru–ն:

    «Տարածաշրջանը մեծ ներուժ է տեսնում կանաչ էներգիայի զարգացման մեջ: Զավիտինսկի շրջանում կկառուցվեն երկու հողմաէլեկտրակայաններ՝ 400 մեգավատ համակցված հզորությամբ: Այդ նախագիծը գտնվում է ավարտման առաջադեմ փուլում, և առաջին կայանը կսկսի գործել հաջորդ տարի՝ 2027 թվականին: Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Օկտյաբրսկի շրջանում, դրա հզորությունը կգերազանցի 600 մեգավատը: Ներդրողը նախատեսում է շինարարությունը սկսել այս տարի և գործարկել մինչև 2027 թվականի վերջը», – ասել է Վասիլի Օրլովը:

    Հիշեցնենք, որ արևային էլեկտրակայանի կառուցման մտադրության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մայիսին AmurExpo ցուցահանդեսի շրջանակներում: Նախագծի արժեքը գնահատվում է 65 միլիարդ ռուբլի: Նախատեսվում է օգտագործել միայն ռուսական սարքավորումներ, այդ թվում առաջադեմ արևային մոդուլներ, տրանսֆորմատոր և ծրագրային տեխնոլոգիաներ։

    Մարզպետը նաև նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում տարածաշրջանում խոշոր էլեկտրակայանների թիվն աճել է: 160 մեգավատտ հզորությամբ Սվոբոդնենսկայա ջերմաէլեկտրակայանը (ՋԷԿ) կառուցվել է 2021 թվականին, 450 մեգավատտ հզորությամբ գազային էլեկտրակայանի երկրորդ փուլը ներկայումս կառուցվում է: Նախատեսվում է նաև Նիժնե-Զեյսկայա հիդրոէլեկտրակայանի (Նիժնե-Զեյսկայա) կառուցումը։ Մարզում բոլոր խոշոր էլեկտրակայանների հզորությունը նախատեսվում է 4300 մեգավատից հասցնել 6300 մեգավատի:

    Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]



  • Oragir.live | «Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ին


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում կայացել է իտալական գրանդների դիմակայությունը. ընկերական խաղում ուժերն են չափել «Յուվենտուսն» ու «Ինտերը»։ Հանդիպումն ավարտվել է միլանյան ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով ։

    «Ինտերի» կազմում 20-րդ րոպեին հաշիվը բացել է Ֆեդերիկո Դիմարկոն, իսկ 63-րդ րոպեին միլանցիների առավելությունը կրկնապատկել է Էնդի Դիուֆը։ «Յուվենտուսի» կազմում 85-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատել է Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։

    Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցել է մեկնարկային րոպեներից՝ «Ինտերի» հիմնական կազմում և խաղադաշտում անցկացրել է 58 րոպե։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ալիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել


    Քաղաքականություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ալիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։

    Գոհունակությամբ ընդգծվել է, որ անցած մեկ տարվա ընթացքում տարածաշրջանում ապահովվել է խաղաղություն և կայունություն, և չի արձանագրվել որևէ միջադեպ, որը կարող էր վնասել տարածաշրջանային խաղաղությանը։

    Թրամփ-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է TRIPP նախագծի նշանակությունը տարածաշրջանային կապակցվածության տեսանկյունից։

    Նշվել է, որ Ադրբեջանի տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքների աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ադրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվել


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ադրբեջանի  Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվել։Ինչպես հայտնում է APA-ի տեղական բյուրոն։ 

    Ներկայումս դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և դատախազության աշխատակիցները։

    Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ։ Մահացածի դին ուղարկվել է փորձաքննության։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Գերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմ


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարության քաղաքականության դեմ Սաքսոնիայի Պլաուեն քաղաքում անցկացված ցույցը շուրջ 10 հազար մարդ է հավաքել։ Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

    Ցույցը նախաձեռնել էր Projekt M1llion բողոքի շարժումը։ Մասնակիցները, մասնավորապես, պահանջում էին դաշնային կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը, էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցումը, հանրային-իրավական հեռուստառադիոհեռարձակման համակարգի բարեփոխումը, ինչպես նաև «հանցագործություններ կատարած բոլոր դատապարտված անօրինական միգրանտների անհապաղ արտաքսումը»։

    «Այս կարտելը, այս կառավարությունը պետք է հեռանա», – հայտարարել է ելույթ ունեցողներից մեկը։

    Ցուցարարները ծածանում էին Գերմանիայի ազգային դրոշներ, ինչպես նաև խաղաղության աղավնի պատկերով կապույտ դրոշներ։ Որոշ մասնակիցների պաստառներին գրված էր. «Մերցը պետք է հեռանա», «Մեր փողերը՝ մեր ժողովրդի համար»։

    Հակացույցներին մասնակցել է ընդամենը շուրջ 400 մարդ։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ցույցերն անցել են խաղաղ։

    Հետևեք մեզ՝ այստեղ