Category: Oragir.live

  • Մոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ արգելված սոցցանցում 24 ժամում հավաքելով 303 միլիոն դիտում short-տեսանյութի (reel) համար։ Կարճ տեսանյութերի միջոցով քաղաքական գործիչը փորձում է ժողովրդականություն վայելել «զումերների» (Z սերնդի) շրջանում՝ բողոքի ակցիաների ֆոնին։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Oragir.live | Հայհիդրոմետի տնօրենը գրել է


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

    «Նախորդ երկու ամիսները Եվրոպայում դարձել են օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգը։

    ERA5 վերավերլուծության տվյալներով՝ հունիս–հուլիս ամիսներին Եվրոպայում օդի միջին ջերմաստիճանը կազմել է +20,79°C, ինչը կլիմայական նորմայից բարձր է եղել 1,74°C-ով։

    Հատկանշական է, որ նոր ռեկորդ սահմանելու համար պահանջվել է ընդամենը մեկ տարի․ նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2025 թվականին»,-գրել է նա։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ճապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ը


    Մշակույթ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ճապոնական գեղագիտությունը` թեյի պարագաների, սեղանի սպասքի և ժամանակակից կերամիկական առարկաների տեսքով. Հայաստանի պատմության թանգարանում շարունակվում է «ՅԱԿԻՇԻՄԵ. երկրային կերպարանափոխություններ» ժամանակավոր ցուցահանդեսը։ Այն ներկայացնում է Ճապոնիայում ձևավորված Յակիշիմե կերամիկայի ավանդույթի պատմությունը` դրա սկզբնավորումից մինչև մեր օրերը։


    Բաց մի՛ թողեք Երևանի սրտում ճապոնական յուրօրինակ մշակութային միջավայրին և ավանդույթներին ծանոթանալու հնարավորությունը։


    Ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ը։

    ՄՈՒՏՔԸ` թանգարանի հիմնական ցուցադրության տոմսով։

    Ցուցահանդեսն իրականացվել է Հայաստանի պատմության թանգարանի և Ճապոնիայի դեսպանության համագործակցությամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ճապոնիա հիմնադրամի աջակցությամբ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Հետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր Կամենդատյան





    Հետվճարի (cashback) համակարգը ֆիքսված, արժանապատիվ թոշակի փոխարեն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ, որոնք քննադատության են արժանի թե՛ սոցիալական արդարության, թե՛ տնտեսագիտական տրամաբանության և թե՛ պետական կառավարման արդյունավետության տեսանկյունից։

     

    1. Սոցիալական անարդարություն և «աղքատից դեպի հարուստ» վերաբաշխում

    * Հարուստ թոշակառուն ստանում է ավելի շատ. Հետվճարի չափը անմիջականորեն կախված է ծախսած գումարի ծավալից։ Այն թոշակառուն, ով ունի խնայողություններ կամ հարազատների աջակցություն և ամսական աննախդրամիկ ծախսում է, օրինակ, 100,000 դրամ, ստանում է առավելագույն հետվճարը։ Իսկ ծայրահեղ աղքատ թոշակառուն, ում եկամուտը միայն նվազագույն թոշակն է, չի կարողանում անհրաժեշտ ծավալի աննկանխիկ շրջանառություն ապահովել և ստանում է չնչին հետվճար։

    * Կախվածություն ծախսելու սովորույթներից. Պետությունը թոշակառուին «ստիպում է» ծախսել գումարը, որպեսզի նա ստանա իրեն հասանելիք սոցիալական աջակցությունը։

     

    2. Տնտեսական անտրամաբանություն և վարչարարական ավելորդություն

    * Եթե ՀԴՄ-ն և ֆիսկալ վերահսկողությունը կան, հետվճարի խրախուսումն ավելորդ է. Հետվճարի համակարգի սկզբնական նպատակը ստվերային տնտեսության կրճատումն ու անանխիկ շրջանառության խթանումն էր։ Եթե պետությունն արդեն իսկ ներդրել է պարտադիր անկանխիկ առևտրի, ՀԴՄ կտրոնների և ֆիսկալ QR կոդերի խիստ վերահսկողություն, ապա թոշակառուին «սպառողական պաշտոնյա» սարքելն ու նրանով ստվերը կրճատելն այլևս տնտեսագիտական հիմնավորում չունի։

    * Բանկային համակարգի միջնորդավճարներ. Համակարգի սպասարկումը պահանջում է բանկային տրանզակցիոն ծախսեր, ծրագրային ապահովում և վարչարարություն, որոնք կլանում են պետական բյուջեից կամ բանկերից հոսող ռեսուրսները՝ փոխանակ դրանք ուղղակիորեն թոշակառուին փոխանցելու։

     

    3. Տարիքային և ենթակառուցվածքային խտրականություն

    * Թվային անհավասարություն. Բազմաթիվ տարեցներ, հատկապես բարձր տարիքային խմբերում, տեխնիկապես անկարող են կամ դժվարանում են օգտվել անկանխիիկ վճարային միջոցներից, բանկային հավելվածներից կամ հսկել հետվճարի մուտքերը։

    * Մարզային խտրականություն. Գյուղական համայնքներում և փոքր բնակավայրերում անկանխիկ առևտրի ենթակառուցվածքները (POS-տերմինալներ) հաճախ բացակայում են կամ թերի են աշխատում։ Արդյունքում՝ մարզաբնակ թոշակառուն զրկվում է այդ հավելումից՝ ոչ իր մեղքով։

     

    4. Պետության պատասխանատվության փոխանցում

    * Պետության պարտավորությունն է ապահովել ֆիքսված, արժանապատիվ թոշակ. Թոշակը սոցիալական երաշխիք է, ոչ թե «քեշբեքային բոնուսային ծրագիր»։ Փոխանակ պետությունը բարձրացնի բազային թոշակը՝ ապահովելով կանխատեսելի և ֆիքսված եկամուտ, նա սոցիալական ապահովության խնդիրը պայմանավորում է թոշակառուի առօրյա առևտրային վարքագծով։

     

    Ֆիքսված և բարձր թոշակը երաշխավորում է հավասարություն, կանխատեսելիություն և արժանապատիվ ծերություն, մինչդեռ հետվճարի համակարգն այս պայմաններում վերածվում է անարդյունավետ և խտրական մեխանիզմի։


  • «Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ


    Տնտեսություն






    12 տարի առաջ փոքր արտադրամասից իր ճանապարհը սկսած «Սմայլ Սվիթ»-ն այսօր դարձել է հայկական հրուշակեղենի շուկայում զարգացող արտադրողներից մեկը։ Ընկերության հաջողության ճանապարհի հիմքում որակի նկատմամբ հետևողական մոտեցումն է, նոր արտադրատեսակների ստեղծումն ու սպառողների վստահությունը։

    Այսօր «Սմայլ Սվիթ»-ն արտադրում է մոտ 50 տեսակի թխվածքաբլիթ և հրուշակեղեն, իսկ ընկերության զարգացման հարցում առաջնորդվում է շուկայի ուսումնասիրությամբ, բարձրորակ հումքի ընտրությամբ և կայուն որակի ապահովմամբ։

    «Սմայլ Սվիթ»-ում նշում են՝ այսուհետ ևս ընդլայնելու է արտադրական հնարավորությունները, ավելացնելու է ներկայությունը վաճառքի կետերում և ներկայացնելու նոր արտադրատեսակներ։

    Հիմնադրման հենց սկզբից ընկերության գործընկերն է եղել Կոնվերս Բանկը՝ իր Converse Leasing պրոդուկտով, որի շրջանակում Բանկը տրամադրում է մինչև 1 մլրդ ՀՀ դրամի/համարժեք արտարժույթի չափով ֆինանսավորում՝ առավելագույնը 84 ամիս ժամկետով:

    Ընկերությունում վստահեցնում են, որ առաջիկայում ներկայացնելու են շուկայում նորույթ հանդիսացող նոր տեսականի: Իսկ զարգացման և ընդլայնման ճանապարհին «Սմայլ Սվիթ»-ի գործընկերը շարունակելու է մնալ Կոնվերս Բանկը՝ աջակցելով բիզնեսի աճի և նոր նպատակների իրականացմանը։

    Տեսանյութն՝ այստեղ

    conversebank.am, 010 511 211

    Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:





  • Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարը


    Տնտեսություն





    Իրավաբան, գործարար Արմեն Սաքապետոյանն իր տեսաուղերձում անդրադարձել է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների զանգվածային արտահոսքին՝ նշելով, որ խնդիրը դուրս է եկել անձնական տիրույթից:

    Նա հայտնել է, որ 2024 թվականին բացահայտել է, որ դեռևս 2021 թվականին իր, կնոջ, եղբոր և հորեղբոր որդու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն ապօրինի եղանակով հայտնվել են ոստիկանության աշխատակցի տիրապետության տակ, ինչն էլ հիմք է հանդիսացել մեկ այլ ապօրինի գործընթաց սկսելու համար: Սաքապետոյանն ընդգծել է, որ դիմել է Հայաստանում գործող բոլոր բանկերին, սակայն վերջիններս հերքել են արտահոսքի փաստը:

    Նա հավելել է, որ բանկային գաղտնիքի տրամադրումը հնարավոր է բացառապես դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առկայության և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կասկածանքի դեպքում, մինչդեռ իրենց նկատմամբ որևէ քրեական հետապնդում առկա չէ:

    Գործարարը նշել է, որ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին, սակայն քրեական վարույթի նախաձեռնումը մերժվել է, ինչն ինքը բողոքարկել է դատարան: Նա շեշտել է, որ առանց բանկային գաղտնիքի երաշխիքի անհնար է երկրում խոսել ներդրումային միջավայրի և արդարադատության մասին:

    Մանրամասները՝ տեսանյութում:



  • Թուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Կենցաղային ապրանքների և տեքստիլի «Madame Coco» թուրքական ապրանքանիշն ամբողջությամբ դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում: Այդ մասին հայտնել է էլեկտրոնային առևտրի շուկայի մասնակիցների ասոցիացիայի փորձագետ Նատալյա Քերմեդչիևան, փոխանցում է Ermenihaber.am-ը։

    Քերմեդչիևայի խոսքով՝ ապրանքանիշը ռուսական շուկա է մտել 2023-ի փետրվարին և երկու տարվա ընթացքում խանութներ է բացել Մոսկվայի, Եկատերինբուրգի, Կազանի, Գրոզնիի և այլ քաղաքների խոշոր առևտրի կենտրոններում: 2025-ի սկզբին ընկերությունը հայտարարել է հետագա ընդլայնման ծրագրերի մասին:

    Նա նշել է, որ սա գործունեության ժամանակավոր դադարեցում կամ առանձին խանութների փակում չէ, այլ ընկերության լիակատար դուրսբերում ռուսական շուկայից :«Madame Coco»-ն Ռուսաստանում շահագործում էր 29 խանութ:

    Փակման հիմնական պատճառներն են հաճախորդների հոսքի և պահանջարկի նվազումը, վարձավճարների բարձր գինը, ինչպես նաև վաճառքի անկումը փոխհատուցելու անկարողությունը, ինչի պատճառով, ամենայն հավանականությամբ, ընկերությունը սնանկացման եզրին է հասել:

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Օգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ Հայաստան





    Օգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է։

     

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Գևորգյանը և ազգությամբ ասորի պատգամավոր Արման Ավչյանը օգոստոսի 7-ին ծաղկեպսակ են դրել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ասորի ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։

     

    Հիշողությունը պարտավորեցնում է կանխել նման ոճրագործությունների կրկնությունը:



  • Oragir.live | ԱԱԾ-ն զեկույց է ներկայացրել





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում հակահետախուզական, ռազմական հակահետախուզական, պետական սահմանի պահպանության, և հանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և խափանվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ համապատասխան հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, այդ թվում կանխվել և չեզոքացվել են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու, իշխանության յուրացման նպատակ ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց կողմից պետության անվտանգության, ինքնիշխանության, ՀՀ զինված ուժերի և այլ զինվորական կառույցների դեմ նախապատրաստվող հետախուզական-քայքայիչ, դիվերսիոն, ահաբեկչական ծրագրեր և գործողություններ:        

    2026 թվականի առաջին կիսամյակում հանցագործությունների վերաբերյալ  նախաքննական մարմիններին ներկայացված առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 573 քրեական վարույթ:

    Պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 22 քրեական վարույթ, որից՝

    • 4-ը՝ պետական դավաճանության, 
    • 1-ը՝ պետական դավաճանության և լրտեսության փորձի,
    • 1-ը՝ լրտեսության փորձի, 
    • 1-ը՝ պետական դավաճանության, լրտեսության, իշխանության յուրացման նախապատրաստության, սահմանադրական կարգի տապալման նախապատրաստության, 
    • 5-ը՝ լրտեսության, 
    • 2-ը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելու, 
    • 5-ը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով: 

    Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, որից՝

    • 1-ը՝ ահաբեկչության նախապատրաստության, 
    • 2-ը՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու,
    • 3-ը՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հատկանիշներով:

     

    Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության, և պետական սահմանում անվտան­գութ­յան ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներոի արդյունքում բացահայտված կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 197 քրեական վարույթ, որից՝

    • 97-ը՝ պետական սահմանն ապօրինի հատելու, դրա փորձի կամ հանցակցությամբ ապօրինի սահմանահատման (որից 56-ը՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ), 
    • 83-ը՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու,
    • 3-ը՝ անօրինական միգրացիայի կազմակերպման հատկանիշներով:

     

    Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, որից՝

    • 28-ը՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառության կամ դրանց ապօրինի իրացման, 
    • 12-ը՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության,
    • 4-ը՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության հատկանիշներով:

     

    Սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 33 քրեական վարույթ, որից՝ 

    • 23-ը՝ ընտրակաշառք ստանալու և/կամ տալու, 
    • 3-ը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, 
    • 3-ը՝ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, 
    • 2-ը՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու, 
    • 2-ը՝ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով:

                       

    Հանրային ծառայության շահերի, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որից՝                                                                                        

    • 7-ը՝ կաշառք տալու և/կամ ստանալու,                                                            
    • 19-ը՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու,                                                                                              
    • 10-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու,                                                            
    • 12-ը՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության,                                          
    • 4-ը՝ փողերի լվացման,                                                                                          
    • 3-ը՝ ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու հատկանիշներով:
       

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նախաքննական մարմիններին առերևույթ հանցանքների վերաբերյալ ներկայացված պատշաճ հաղորդումների հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների հատկանիշներով: 

    ԱԱԾ

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • ԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումը


    Քաղաքականություն





    Էդմոն Մարուքյանն իր տելեգրամյան էջում գրում է․

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու մեկնարկող դատավարությունը վերջին տարիներին պետական ինստիտուտների հեղինակազրկման և ապապետական գործողությունների նոր խայտառակ հանգրվանն է։

    Իրավական տեսանկյունից այս գործընթացը գնահատում ենք որպես կրոնական կազմակերպության ինքնակառավարմանն ու ներքին գործերին անթույլատրելի և կոպիտ միջամտություն։ Ավելին, այն կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով խղճի, դավանանքի և կրոնի ազատության հիմնարար իրավունքը։

    Խստորեն դատապարտում ենք այս գործընթացը և պահանջում անհապաղ դադարեցնել այն, կարճել հարուցված քրեական վարույթը և պետության անունից ներողություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ պատճառված վնասի համար։

    Միաժամանակ համոզված ենք, որ սույն գործի ապօրինի նախաձեռնողները, դրանց քաղաքական հրահանգավորողներն ու պատասխանատվություն կրող անձինք պատժվելու են՝ ՀՀ-ում իշխանափոխության հաջորդ օրվանից։

    ԼՀԿ կառավարման խորհուրդ
    07.08.2026թ. Երևան, ՀՀ