Category: Oragir.live

  • Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Գյուղատնտեսությունը Հայաստանի նման երկրների համար գոյաբանական նշանակություն ունի, քանի որ այն ինչ-որ առումով հազարավոր համայնքների գոյության տնտեսական հիմքն է, հարյուր հազարավոր ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրը և երկրի բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման կարևորագույն միջոցը։ Սակայն վերջին տարիներին ոլորտում կուտակված համակարգային խնդիրները գնալով ավելի տեսանելի են դառնում՝ արտահայտվելով ոչ միայն արտադրության ծավալների նվազման, այլև ընդհանուր տնտեսական աճի վրա բացասական ազդեցության տեսքով։

    Հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 11,9 տոկոս անկումը հենց այդ խորքային խնդիրների արտահայտություններից մեկն է, որն, ինչպես ցույց է տալիս «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը, տնտեսական ակտիվության ընդհանուր աճին հակազդել է շուրջ 1,1 տոկոսային կետով։ Այս ցուցանիշը լուրջ ազդակ է այն մասին, որ երկրի տնտեսության կարևորագույն հատվածներից մեկը կանգնած է կառուցվածքային վերափոխումների անհրաժեշտության առաջ։ Եթե տնտեսության մյուս ճյուղերը կարողանում են որոշ չափով փոխհատուցել գյուղատնտեսության անկումը, դա չի նշանակում, որ խնդիրը կորցնում է իր կարևորությունը, քանի որ գյուղատնտեսության ճգնաժամը շղթայական ազդեցություն է թողնում տնտեսության բազմաթիվ ոլորտների վրա՝ սկսած սննդի վերամշակումից մինչև առևտուր, լոգիստիկա, տրանսպորտ, ծառայություններ և արտահանում։

    Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ գյուղատնտեսության անկումը պայմանավորված չէ մեկ առանձին գործոնով։ Այստեղ միաժամանակ գործում են կլիմայական, տնտեսական, տեխնոլոգիական, ժողովրդագրական, ֆինանսական, կառավարման և արտաքին շուկաների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք փոխկապակցված են միմյանց հետ։ Երբ ոլորտում առկա են ջրի պակաս, հողի արդյունավետ օգտագործման խնդիրներ, տեխնիկայի մաշվածություն, աշխատուժի դեֆիցիտ, ֆինանսավորման սահմանափակումներ և արտահանման խոչընդոտներ, նույնիսկ հաջող բերքատվության մեկ տարին չի կարող ապահովել կայուն զարգացում։ Գյուղատնտեսությունը պահանջում է երկարաժամկետ կանխատեսելի քաղաքականություն, կայուն ներդրումներ և ժամանակակից կառավարման մեխանիզմներ, իսկ դրանց բացակայության պայմաններում ոլորտը դառնում է առավել խոցելի ցանկացած արտաքին կամ ներքին ցնցման նկատմամբ։

    Վերջին զարգացումների համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Ռուսաստանի կողմից կիրառվող արտահանման սահմանափակումների հնարավոր ազդեցությունը։ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը ավանդաբար ուղղվում է ռուսական շուկա, և այդ շուկան շարունակում է մնալ տեղական արտադրողների հիմնական արտահանման ուղղություններից մեկը։ Ներկա պահին ոչ մի այլ արտահանման շուկա չի կարող փոխարինել ռուսական շուկայի ընձեռած հնարավորություններին։ Իսկ սահմանափակումների շարունակման պարագայում ամբողջ ագրոպարենային համակարգի դիմադրողականության հետ կապված խնդիրների առաջացման դեպքում բացասական ազդեցությունը կարող է տարածվել սննդի վերամշակման ձեռնարկությունների, պահեստավորման համակարգերի, տրանսպորտային կազմակերպությունների, արտահանման ծառայություններ մատուցող ընկերությունների, մեծածախ և մանրածախ առևտրի, ինչպես նաև բազմաթիվ հարակից ծառայությունների վրա։ Սա նշանակում է, որ գյուղատնտեսության յուրաքանչյուր՝ թեկուզ փոքր տոկոսանոց անկում իրականում բազմապատկվում է տնտեսության տարբեր հատվածներում՝ նվազեցնելով ներդրումային ակտիվությունը, հարկային մուտքերը և զբաղվածության մակարդակը։

    Հայաստանի գյուղատնտեսության համակարգային մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ ջրային ռեսուրսների կառավարումը։ Ջուրը Հայաստանի գյուղատնտեսության համար արտադրության գլխավոր գործոններից մեկն է, սակայն առկա ենթակառուցվածքների զգալի մասը կառուցվել է տասնամյակներ առաջ և այսօր գտնվում է մաշված վիճակում։ Ոռոգման համակարգերում ջրի կորուստները տարբեր գնահատականներով հասնում են մինչև 40-50 տոկոսի, ինչը նշանակում է, որ հսկայական ծավալի ջուր պարզապես չի հասնում գյուղատնտեսական նշանակության հողերին։ Այս կորուստները ոչ միայն մեծացնում են ոռոգման ծախսերը, այլև սահմանափակում են այն տարածքների թիվը, որոնք հնարավոր է արդյունավետ մշակել։ Ջրի յուրաքանչյուր կորուստ անմիջականորեն վերածվում է բերքատվության կորստի, արտադրողականության նվազման և գյուղացու եկամտի կըրճատման։

    Միաժամանակ, կլիմայի փոփոխությունը խորացնում է այս խնդիրը։ Երաշտների հաճախականության աճը, ջերմաստիճանի կտրուկ նվազումը կամ բարձրացումը, տեղումների ռեժիմի փոփոխությունը և ջրամբարների թերլցվածությունը հանգեցնում են նրան, որ ջրի հասանելիությունը դառնում է ավելի անկանխատեսելի։ Այս պայմաններում ավանդական ոռոգման մեթոդները այլևս չեն կարող ապահովել անհրաժեշտ արդյունավետությունը, մինչդեռ կաթիլային և անձրևացման ժամանակակից ոռոգման համակարգերի ներդրման տեմպերը դեռևս բավարար չեն՝ ոլորտում լայնածավալ փոփոխություններ իրականացնելու համար։ Արդյունքում մեծ թվով տնտեսություններ շարունակում են օգտագործել հնացած տեխնոլոգիաներ, որոնք ոչ միայն անարդյունավետ են, այլև մեծացնում են ջրի սպառումը և արտադրության ինքնարժեքը։

    Ոչ պակաս կարևոր խնդիր է հողային հարաբերությունների ներկայիս կառուցվածքը։ Սեփականաշնորհումից հետո ձևավորված հողօգտագործման մոդելը հանգեցրել է հողակտորների չափազանց մեծ կտրտվածության։ Շատ գյուղացիներ ունեն մի քանի փոքր հողամասեր, որոնք հաճախ գտնվում են միմյանցից զգալի հեռավորության վրա։ Այս իրավիճակը դժվարացնում է ժամանակակից գյուղտեխնիկայի կիրառումը, բարձրացնում արտադրական ծախսերը, սահմանափակում մասշտաբային արտադրության հնարավորությունները և նվազեցնում ներդրումների արդյունավետությունը։ Փոքր հողակտորների վրա բարձր արտադրողականությամբ գյուղատնտեսություն կազմակերպելը զգալիորեն ավելի դժվար է, քան խոշոր տնտեսություններում։

    Միաժամանակ, Հայաստանի վարելահողերի զգալի մասը շարունակում է մնալ անմշակ։ Տարբեր գնահատականներով, վարելահողերի շուրջ 30-40 տոկոսը չի օգտագործվում, ինչը պայմանավորված է ինչպես արտագաղթով և աշխատուժի պակասով, այնպես էլ ֆինանսական սահմանափակումներով, ոռոգման խնդիրներով և շուկաների նկատմամբ անվստահությամբ։ Անմշակ հողերը ոչ միայն չեն ստեղծում տնտեսական արժեք, այլև աստիճանաբար ենթարկվում են դեգրադացիայի՝ կորցնելով իրենց բերրիությունը և պահանջելով ավելի մեծ ներդրումներ հետագա վերականգնման համար։

    Հողերի դեգրադացիան ևս դարձել է ոլորտի ամենալուրջ մարտահրավերներից մեկը։ Երկար տարիներ նույն մշակաբույսերի աճեցումը, ռոտացիոն սկզբունքների անտեսումը, հողի գիտական վերլուծությունների սահմանափակ կիրառումը, պարարտանյութերի չհավասարակշռված օգտագործումը և բնական ռեսուրսների գերշահագործումը հանգեցրել են հողերի էրոզիայի, որոշ շրջաններում՝ նաև աղակալման և բերրիության նվազման։ Հողի որակի վատթարացումը նշանակում է, որ նույն արդյունքը ստանալու համար անհրաժեշտ է ավելի շատ ներդրում կատարել, սակայն այդ ներդրումները հաճախ տնտեսապես արդարացված չեն փոքր տնտեսությունների համար։ Արդյունքում ձևավորվում է փակ շրջան, որտեղ ցածր եկամուտները թույլ չեն տալիս կատարել անհրաժեշտ ներդրումներ, իսկ ներդրումների բացակայությունը շարունակում է նվազեցնել արտադրողականությունը։

    Տեխնոլոգիական ապահովվածության ոլորտում իրավիճակը ևս շարունակում է մնալ բարդ։ Հայաստանի գյուղատնտեսական տեխնիկայի զգալի մասը դեռ խորհրդային տարիների արտադրության է։ Տրակտորների, կոմբայնների և այլ գյուղտեխնիկայի մաշվածությունը ոչ միայն բարձրացնում է արտադրության ծախսերը, այլև հաճախ դառնում է բերքահավաքի ուշացման և բերքի կորստի պատճառ։ Ժամանակակից գյուղատնտեսությունը հիմնվում է բարձր ճշգրտության տեխնոլոգիաների, ավտոմատացման, թվայնացման և տվյալների վերլուծության վրա, մինչդեռ Հայաստանի բազմաթիվ տնտեսություններ դեռևս աշխատում են ավանդական մեթոդներով։ Այս տեխնոլոգիական բացը նվազեցնում է մրցունակությունը ոչ միայն միջազգային, այլև ներքին շուկայում։

    Բացի այդ, որակյալ սերմացուի և տնկանյութի տեղական արտադրության սահմանափակ զարգացումը ստիպում է բազմաթիվ տնտեսությունների օգտագործել ոչ միշտ բարձրորակ կամ տեղական պայմաններին ամբողջությամբ չհարմարեցված սորտեր։ Արդյունքում նվազում է բերքատվությունը, մեծանում են հիվանդությունների և վնասատուների տարածման ռիսկերը, իսկ արտադրության արդյունավետությունը շարունակում է մնալ ցածր։

    Ժամանակակից ջերմոցային տնտեսությունների, խելացի անասնագոմերի, ավտոմատ կերակրման համակարգերի, կլիմայի կառավարման տեխնոլոգիաների և թվային մոնիթորինգի ներդրումները դեռևս չեն ստացել այնպիսի մասշտաբ, որը կկարողանար արմատապես փոխել ամբողջ ոլորտի պատկերը։ Թեև առանձին հաջողված նախագծեր կան, դրանք հիմնականում կենտրոնացած են սահմանափակ թվով խոշոր տնտեսություններում և դեռևս չեն վերածվել լայն տարածում ունեցող գործելակերպի։ Սա նշանակում է, որ տեխնոլոգիական առաջընթացը դեռևս չի հասել հազարավոր փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին, որոնք շարունակում են արտադրել երկրի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։

    Ֆինանսավորման խնդիրները նույնպես շարունակում են սահմանափակել զարգացման հնարավորությունները։ Չնայած պետական աջակցության ծրագրերին և որոշ վարկային սուբսիդավորման մեխանիզմներին, փոքր ֆերմերների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը շարունակում է մնալ բարդ։ Բանկերը խոշոր գումարներ տրամադրելիս հաճախ պահանջում են բարձր գրավային ապահովում, իսկ փոքր տնտեսությունները չունեն բավարար ակտիվներ այդ պահանջները բավարարելու համար։ Նույնիսկ այն դեպքերում, երբ վարկ ստանալը հնարավոր է, գյուղատնտեսական գործունեության բարձր ռիսկայնությունը և եկամուտների սեզոնայնությունը հաճախ դժվարացնում են վարկերի սպասարկումը։ Սա սահմանափակում է տեխնիկայի արդիականացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, այգիների հիմնման, անասնագլխաքանակի ավելացման և արտադրության ընդլայնման հնարավորությունները։

    Շուկաների հասանելիությունը ևս շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Գյուղատնտեսական արտադրանքի իրացման շղթայում բազմաթիվ միջնորդների առկայությունը հանգեցնում է նրան, որ վերջնական սպառողը վճարում է բարձր գին, մինչդեռ արտադրողը ստանում է համեմատաբար փոքր եկամուտ։

    Միաժամանակ, սառնարանային տնտեսությունների, ժամանակակից պահեստների, չորանոցների և լոգիստիկ ենթակառուցվածքների պակասը հանգեցնում է նրան, որ բերքի զգալի մասը սեզոնի ընթացքում արագ փչանում է կամ վաճառվում է ցածր գներով՝ միայն կորուստներից խուսափելու նպատակով։ Այս իրավիճակը հատկապես ցավոտ է մրգի, բանջարեղենի և հատապտուղների արտադրողների համար, որոնց արտադրանքը խիստ զգայուն է պահպանման պայմանների նկատմամբ։

    Մարդկային կապիտալի խնդիրը ևս գնալով խորանում է։ Գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը շարունակվում է, իսկ գյուղատնտեսական մասնագիտությունները՝ ագրոնոմ, անասնաբույժ, գյուղատնտեսական ինժեներ, հողագետ, ոռոգման մասնագետ, դեռևս բավարար հետաքրքրություն չեն առաջացնում երիտասարդների շրջանում։ Արդյունքում ոլորտում ձևավորվում է որակյալ կադրերի պակաս, որն իր հերթին սահմանափակում է նորարարությունների ներդրումը և ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը։ Գյուղատնտեսությունը վերածվում է տարեց աշխատուժի վրա հիմնված ոլորտի, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է ավելի խորացնել արտադրողականության խնդիրները։

    Ռիսկերի կառավարման տեսանկյունից ևս ոլորտը մնում է խոցելի։ Ագրոապահովագրության համակարգը դեռևս ամբողջությամբ չի ծածկում գյուղատնտեսության առջև ծառացած բոլոր հիմնական ռիսկերը։ Կարկուտը, ցրտահարությունը, երաշտը, հիվանդությունների տարածումը և այլ բնական վտանգներ կարող են մեկ սեզոնի ընթացքում ոչնչացնել գյուղացու ամբողջ տարվա աշխատանքը։ Եթե այդ վնասները չեն փոխհատուցվում արդյունավետ ապահովագրական համակարգի միջոցով, ապա տնտեսությունները կորցնում են վերականգնվելու հնարավորությունը և հաճախ հրաժարվում են հետագա ներդրումներից։ Այս պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է չափազանց բարձր ռիսկային գործունեություն՝ հատկապես փոքր տնտեսությունների համար։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Արժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունը


    Մշակույթ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը, որն ուղղված է Շիրակի մարզի հարուստ և ինքնատիպ երգիծական բանահյուսության փաստագրմանն ու հանրայնացմանը՝ հեռուստատեսային և թվային մեդիա ձևաչափերով։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

    Ծրագրի իրականացումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ «Շիրակի երգիծական բանահյուսությունը» մշակութային տարրը ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 1719-Ա որոշմամբ գրանցվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում՝ այդ կերպ առաջնահերթություն ստանալով պահպանության և կենսունակության ապահովման ուղղությամբ: Առաջարկը ներկայացրել է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը՝ մարզի համայնքներում գրանցած դաշտային հետազոտական նյութերի հիման վրա և հավանության է արժանացել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի կողմից:

    Ծրագրի ընթացքում Շիրակի երգիծական բանահյուսությունը կրկին հանրային դաշտի ուշադրության կենտրոնում է՝ որպես մշակութային ինքնության կենսունակ բաղադրիչ՝ պահպանելով համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգությունը, երիտասարդության կողմից այդ ժառանգության նորովի արժևորումը: Սոցիալական հարթակներում երգիծական բանահյուսության նմուշների տարածումն ընդլայնում է դրա պահպանության և շարունակականության ապահովման հետագա հնարավորությունները:

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Օգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստը

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստ

    հասցե` Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

  • Հնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությունը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

    «Հեռախոսազրույց ունեցա վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Մենք քննարկեցինք Հնդկաստանի և Իսրայելի միջև հատուկ ռազմավարական գործընկերության տարբեր ասպեկտների զարգացումը, որը շարունակում է ամրապնդվել։ Մենք նաև մտքեր փոխանակեցինք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ»«ՏԱՍՍ»-ը, այս մասին X-ում գրել է Մոդին։

    Հետևեք մեզ՝ այստեղ3



  • Վինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնական


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ։


    Պայմանագիրը նախատեսված է մինչև 2032 թվականի ամառը, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։

    Վինիսիուսը «Ռեալ Մադրիդում» է 2018 թվականի ամռանից։


    Նա ակումբ է տեղափոխվել բրազիլական «Ֆլամենգոյից»45 միլիոն եվրոյի դիմաց։ Անցյալ մրցաշրջանում նա «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրել է 53 հանդիպում, խփել 22 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • 8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթը


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությամբ բարձրացել են Արարատի գագաթը՝ դառնալով Արարատի 5165/5137մ բարձրությունը ընդամենը 8 տարեկանում հաղթահարած երեխաները։

    Նրանք «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի անդամներ են։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Oragir.live | Երևանում երթուղիների փոփոխություն կլինի


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով օգոստոսի 7-ն և 8-ին Տ4 տրոլեյբուսը կերթևեկի Խանջյան փ.-Ագաթանգեղոսի փ.-Գր.Լուսավորչի փ. երթուղով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

    Երթուղու ուղեգիծը չի ընդգրկի Տիգրան Մեծի պողոտայով մինչև Սասունցի Դավիթ երկաթգծի կայարան հատվածը:

    Ավտոբուսային երթուղներ

     Թիվ 10 երթուղի – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

     Թիվ 14 երթուղի – Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

     Թիվ 18 երթուղի – Կորյունի փողոց – Չարենցի փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Թիվ 41 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Թիվ 46 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Թիվ 50 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

     Թիվ 74 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին


    Տնտեսություն





    Չնայած արևային էներգիան համարվում է ավելի էկոլոգիապես մաքուր, քան բրածո վառելիքը, բայց շատերը մտահոգված են մեծ տարածքները վահանակների անպտուղ դաշտերի վերածելու հեռանկարով։ Սակայն գործնական փորձն արդեն իսկ ապացուցում է, որ արևային էլեկտրակայանները պարտադիր չէ, որ նշանակեն տարածքի կորուստ տեղական էկոհամակարգից, գրում է unian.net–ը։ Ըստ Ecoportal-ի Անգլիայի հարավում անսպասելի միջոց է գտնվել վերականգնվող էներգիայի արտադրությունը բնական էկոհամակարգերի վերականգնման հետ համատեղելու համար։

    Westmill Sustainable Energy Trust արևային էլեկտրակայանը կառուցվել է նախկին Թագավորական ռազմաօդային ուժերի ավիաբազայի տեղում։ Սկզբից նախագիծը մշակվել էր պահպանության նկատառումներով։ Արևային վահանակների տեղադրումից հետո տարածքը վերատնկվեց տեղական բուսատեսակներով, որպեսի տարածքը վերականգնի իր բնական վիճակը և ինտեգրվի շրջակա էկոհամակարգին։

    Արդյունքում տարածքը վերածվեց հողի մանրէների, սնկերի և փոշոտող միջատների համար բարենպաստ միջավայրի։ Սակայն կենսաբազմազանության պահպանումը ապացուցեց ավելին, քան պարզապես տնկելը։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, էկոհամակարգը պահանջում է ակտիվ կառավարում՝ առանձին տեսակների կողմից մյուսների տեղահանելը կանխելու համար։

    Ահա թե ինչու տեղանք բերվեց տեղական ոչխարների հոտ։ Կենդանիները բնականաբար վերահսկում են բուսականությունը վերացնելով մոլախոտերի դեմ պայքարի կամ կանոնավոր խոտհնձման անհրաժեշտությունը։ Արածեցումը կատարվում է ձմռանը (անգլիական ձմեռը ձյունազուրկ է, իսկ խոտը կանաչ)՝ գետնի վրա բնադրող տեսակներին խանգարելուց խուսափելու և գարնանը և ամռանը միջատների համար անհրաժեշտ ծաղկող բույսերը պահպանելու համար։ Ոչխարները նաև բնական պարարտացում են ապահովում հողի համար։

    Այնուամենայնիվ, ամենաանսպասելի արդյունքը տեղի ունեցավ էներգետիկայի ոլորտում։ Կենդանիների առկայության պատճառով ինժեներները ստիպված էին փոփոխել արևային կայանի դիզայնը։ Սարքավորումները պաշտպանելու համար վահանակները տեղադրվեցին գետնից ավելի բարձր և օգտագործվեցին ամրացված հենարանային կառուցվածքներ։

    Ինչպես նշվում է հրապարակման մեջ, դա բերեց լրացուցիչ առավելություններ. ոչխարների առկայությունը պահանջեց լրացուցիչ հաշվի առնել սարքավորումների ֆիզիկական ամրությունը։ Արդյունքում, նոր դիզայնը ավելի դիմացկուն էր ծայրահեղ եղանակային պայմաններին և ավելի հեշտ էր պահպանել։ Կենդանիները պաշտպանված էին քամուց և անձրևից արևային վահանակների միջոցով, ինչը դրականորեն ազդեց նրանց բարեկեցության վրա։

    Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]



  • «Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալ


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբն ու գերմանական «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել հարձակվող Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալ։

    Պայմանագիրը նախատեսված է մինչև 2033 թվականի հունիսի 30-ը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան


    Վիդեո





    Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան