Category: Oragir.live

  • Oragir.live | Երևանում երթուղիների փոփոխություն կլինի


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով օգոստոսի 7-ն և 8-ին Տ4 տրոլեյբուսը կերթևեկի Խանջյան փ.-Ագաթանգեղոսի փ.-Գր.Լուսավորչի փ. երթուղով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

    Երթուղու ուղեգիծը չի ընդգրկի Տիգրան Մեծի պողոտայով մինչև Սասունցի Դավիթ երկաթգծի կայարան հատվածը:

    Ավտոբուսային երթուղներ

     Թիվ 10 երթուղի – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

     Թիվ 14 երթուղի – Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

     Թիվ 18 երթուղի – Կորյունի փողոց – Չարենցի փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Թիվ 41 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Թիվ 46 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Թիվ 50 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

     Թիվ 74 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին


    Տնտեսություն





    Չնայած արևային էներգիան համարվում է ավելի էկոլոգիապես մաքուր, քան բրածո վառելիքը, բայց շատերը մտահոգված են մեծ տարածքները վահանակների անպտուղ դաշտերի վերածելու հեռանկարով։ Սակայն գործնական փորձն արդեն իսկ ապացուցում է, որ արևային էլեկտրակայանները պարտադիր չէ, որ նշանակեն տարածքի կորուստ տեղական էկոհամակարգից, գրում է unian.net–ը։ Ըստ Ecoportal-ի Անգլիայի հարավում անսպասելի միջոց է գտնվել վերականգնվող էներգիայի արտադրությունը բնական էկոհամակարգերի վերականգնման հետ համատեղելու համար։

    Westmill Sustainable Energy Trust արևային էլեկտրակայանը կառուցվել է նախկին Թագավորական ռազմաօդային ուժերի ավիաբազայի տեղում։ Սկզբից նախագիծը մշակվել էր պահպանության նկատառումներով։ Արևային վահանակների տեղադրումից հետո տարածքը վերատնկվեց տեղական բուսատեսակներով, որպեսի տարածքը վերականգնի իր բնական վիճակը և ինտեգրվի շրջակա էկոհամակարգին։

    Արդյունքում տարածքը վերածվեց հողի մանրէների, սնկերի և փոշոտող միջատների համար բարենպաստ միջավայրի։ Սակայն կենսաբազմազանության պահպանումը ապացուցեց ավելին, քան պարզապես տնկելը։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, էկոհամակարգը պահանջում է ակտիվ կառավարում՝ առանձին տեսակների կողմից մյուսների տեղահանելը կանխելու համար։

    Ահա թե ինչու տեղանք բերվեց տեղական ոչխարների հոտ։ Կենդանիները բնականաբար վերահսկում են բուսականությունը վերացնելով մոլախոտերի դեմ պայքարի կամ կանոնավոր խոտհնձման անհրաժեշտությունը։ Արածեցումը կատարվում է ձմռանը (անգլիական ձմեռը ձյունազուրկ է, իսկ խոտը կանաչ)՝ գետնի վրա բնադրող տեսակներին խանգարելուց խուսափելու և գարնանը և ամռանը միջատների համար անհրաժեշտ ծաղկող բույսերը պահպանելու համար։ Ոչխարները նաև բնական պարարտացում են ապահովում հողի համար։

    Այնուամենայնիվ, ամենաանսպասելի արդյունքը տեղի ունեցավ էներգետիկայի ոլորտում։ Կենդանիների առկայության պատճառով ինժեներները ստիպված էին փոփոխել արևային կայանի դիզայնը։ Սարքավորումները պաշտպանելու համար վահանակները տեղադրվեցին գետնից ավելի բարձր և օգտագործվեցին ամրացված հենարանային կառուցվածքներ։

    Ինչպես նշվում է հրապարակման մեջ, դա բերեց լրացուցիչ առավելություններ. ոչխարների առկայությունը պահանջեց լրացուցիչ հաշվի առնել սարքավորումների ֆիզիկական ամրությունը։ Արդյունքում, նոր դիզայնը ավելի դիմացկուն էր ծայրահեղ եղանակային պայմաններին և ավելի հեշտ էր պահպանել։ Կենդանիները պաշտպանված էին քամուց և անձրևից արևային վահանակների միջոցով, ինչը դրականորեն ազդեց նրանց բարեկեցության վրա։

    Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]



  • «Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալ


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբն ու գերմանական «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել հարձակվող Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալ։

    Պայմանագիրը նախատեսված է մինչև 2033 թվականի հունիսի 30-ը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան


    Վիդեո





    Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան



  • «Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ Վարդևանյան


    Քաղաքականություն






    «Քաղաքական գործընթացներից դուրս էի եկել․․․ Երբ ստացա առաջարկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից՝ միանալու կուսակցությանը, գիտակցեցի, որ Կարապետյանն ունի բացառիկ տեսլական ՀՀ քաղաքացիների համար․․․ Եվ պատվով եմ ընդունել այդ առաջարկը»,- նշել է ԱԺ փոխնախագահի թեկնածուն, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ այլևս չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը:

    «Ես որոշել եմ, որ այլևս վերադարձ փաստաբանական գգործունեությանը չեմ իրականացնելու։ Սա ճանապարհ է, որը պետք է անցնեմ, անցնելու եմ»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը:

     



  • Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան

    Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան

  • Հիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը

    Հիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը

  • Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք Չալաբյան

    Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք Չալաբյան

  • Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

    Նշվում է, որ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Երևան քաղաքում ևս օգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։

    Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 35-37 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +30…+32 աստիճան։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • «ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակման

    «ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակման