Category: Oragir.live

  • «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին


    Քաղաքականություն





    Առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատանը։

    «Ուժեղ Հայաստանի» ցուցակով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանն «Ազատությանը» հայտնեց, որ խուզարկություններն ավարտվել են, իրավապահները հեռացել են: Ըստ նրա՝ Նարեկ Կարապետյանի առանձնատնից ոչինչ չեն առգրավել:

    Նարեկ Կարապետյանն էլ նշեց․ «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»։ Նա նաև անդրադարձավ երեկ Փաշինյան՝ ՀԷՑ-ի մասին արտահայտությանը, իբր թե անազնիվ մրցույթների միջոցով միլիարդներ է խլվել ժողովրդից։

    «Այսօր ՀԷՑ-ում շատ հավելագրումներ կան, եթե իր իմացությամբ ա, ուրեմն էդ հավելագրած գումարը գնում ա իրա տուն»,- ասել է Նարեկ Կարապետյանը։



  • Ալոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին

    Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի տեղափոխության մասին։

    36-ամյա ֆուտբոլիստը, ով հուլիսի վերջին խզել էր պայմանագիրը «Բրենթֆորդի» հետ, լոնդոնյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Կողմերը կնքել են երկու տարվա համաձայնագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը, և անգլիացին արդեն 2026/27 մրցաշրջանից առաջ կմիանա իր նոր խաղընկերներին։

    «Հաշվի առնելով ակումբի մեծությունը, գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին, ումով ես անչափ հիանում եմ, և ֆուտբոլիստների որակը՝ սա հսկայական հնարավորություն էր, որից չէի կարող հրաժարվել։ Ինձ շատ տպավորեց նաև այն, թե որքան են սեփականատերերը ցանկանում, որ «Չելսին» հաջողության հասնի և շարժվի ճիշտ ուղղությամբ։ Ինձ համար կարևորն ամեն օր թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս առավելագույնն անելն է՝ թիմին ու խաղընկերներիս հնարավորինս օգնելու համար։ Անհամբերությամբ եմ սպասում աշխատանքի մեկնարկին»,- նշել է Հենդերսոնը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

  • ՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումները


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՍԱՏՄ-ից հայտնում են․

    «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2026թ. օգոստոսի 1-ից սկսվել են լայնածավալ վերահսկողական միջոցառումները՝ ուղղված սննդամթերքի առաքման ոլորտի կարգավորմանը:

    Տեսչական մարմնի կողմից առաքում իրականացնող կազմակերպություններին ու անձանց տրամադրված վերջնաժամկետը՝ առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական գրքույկների ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար, սպառվել է։

    Վերստին հորդորում ենք առաքում իրականացնող կազմակերպություններին և անձանց խստորեն պահպանել իրավական այս նորմը և տեղեկացնում, որ կհրապարակվեն ոչ միայն արձանագրված խախտումները, այլև այն գործընկեր-կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կկատարեն Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջը:

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Հայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 3-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

    Վիճակահանության արդյունքներով պարզ դարձավ, որ եթե Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» որակավորման երրորդ փուլում հաղթահարի «Սյոնի» արգելքը, ապա անցումային փլեյ-օֆֆում ուժերը կչափի «Այաքս» – «Շելբուրն» զույգի հաղթողի հետ։

    Հաջողության հասնելու դեպքում հայկական ակումբը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 20-ին, իսկ պատասխան դիմակայությունը տեղի կունենա մեկ շաբաթ անց։

    Հիշեցնենք, որ «Սյոնի» դեմ որակավորման երրորդ փուլի առաջին խաղը «Նոան» կանցկացնի օգոստոսի 6-ին՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին։

  • Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երկուշաբթի օրը նավթի գները կտրուկ նվազում են՝ Մերձավոր Արևելքում տիրող հակամարտության կարգավորման հույսերի ֆոնին։

    Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմում է 83,22 դոլար, ինչը 4,71 դոլարով (5,36%) ցածր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման համեմատ։ Ուրբաթ օրն այդ պայմանագրերը թանկացել են 1,05 դոլարով (1,2%)՝ մեկ բարելի համար հասնելով 87,93 դոլարի։

    Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 5,2 դոլարով (6,14%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 87,93 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն աճել էր 1,08 դոլարով (1,29%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 84,67 դոլարի։

    ԱՄՆ-ի և Իրանի կողմից փոխադարձ հարվածների վերսկսման ֆոնին՝ նավթի գները զգալիորեն աճել են. Brent-ը թանկացել է 24%-ով, WTI-ն՝ 21%-ով։

  • Մեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ Արզումանյան

    Մեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ Արզումանյան

  • Պայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր Կամենդատյան


    Քաղաքականություն





    Ազատություն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին։

    Սիրելի՛ հայրենակիցներ,

    Երբ մենք կարդում ենք պատմության գրքերը, երբ թերթում ենք հեղափոխական հերոսների ու ազգային նվիրյալների կյանքի էջերը, ակամայից թվում է, թե այդ մարդիկ հեռավոր անցյալում են մնացել։ Թվում է, թե այսօր այլևս չկան նրանք, ովքեր պատրաստ են հանրային շահի, հայրենիքի ու սկզբունքների համար գնալ անձնական զրկանքների։

    Բայց դա մոլորություն է։

    Իրական հերոսներն ու նվիրյալները երկնքից չեն իջնում, նրանք ապրում են մեր կողքին։ Եվ այսօր էլ կան մարդիկ, ովքեր չեն վաճառում իրենց խիղճը։ Նրանցից մեկը իմ ընկերն է՝ Ավետիք Չալաբյանը ։

     

    Այսօր, երբ ապրում ենք մի ճնշող ու գաղջ իրականության մեջ, երբ ամենուր տիրում է ցիլինդրով գեղջուկի թրքամետ դիկտատուրան և անարդարությունը, Ավոն և մյուս քաղբանտարկյալները վճարում են ամենաթանկ գինը՝ իրենց ազատությունը։ Նրանք վճարում են այդ գինը, որովհետև հրաժարվել են լռել, հրաժարվել են հարմարվել ու ծնկել։

    Վստահ եղեք՝ կգա ժամանակը, և պատմությունը ամեն ինչ կդնի իր տեղը։ Հետո Ավետիքի ու նրա նման անբասիր մարդկանց մասին գրքեր են գրելու, նրանց հոդվածներն ու մտքերն են կարդալու և ուսումնասիրելու։ Իսկ այսօրվա անարդարությունը մնալու է որպես մի սև էջ, որը մենք միասին թերթելու ենք։

    Պայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում։

    Ազատությո՛ւն Ավետիք Չալաբյանին։

    Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։



  • Մի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ Կարապետյան

    «Համահայկական ճակատ» Շարժուման տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել․
    Տեսանյութն՝ այստեղ։
  • Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով


    Հասարակություն





    Յունիբանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով UNIMobile հավելվածում գրանցվելու ևս մեկ հարմար տարբերակ։ Այսուհետ UNIMobile հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ով՝ ընդամենը մի քանի վայրկյանում։ Դրա համար անհրաժեշտ է ներբեռնել UNIMobile հավելվածը App Store կամ Google Play, գրանցման ընթացքում ընտրել «imID նույնականացում» կոճակը և հետևել պարզ հրահանգներին։

    UNIMobile հավելվածի օգտատերերը ստանում են շուրջօրյա հասանելիություն բանկային ծառայություններին։ Հավելվածի միջոցով հնարավոր է բացել բանկային հաշիվ, ձևակերպել սպառողական վարկ, կատարել դրամական փոխանցումներ Հայաստանի ներսում և արտերկիր, համալրել կամ նվազեցնել ավանդները, ստեղծել թվային քարտեր, կատարել կոմունալ և այլ վճարումներ, ինչպես նաև օգտվել բազմաթիվ այլ ծառայություններից։

    UNIMobile հավելվածում առցանց գրանցվել հնարավոր է նաև կենսաչափական նույնականացման միջոցով:

    Յունիբանկը կշարունակի արձագանքել հաճախորդների կարիքներին՝ ներդնելով նորարարական տեխնոլոգիաներ և ֆինանսական ծառայությունները դարձնելով էլ ավելի հասանելի և հարմար։



  • 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք





    Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։ Այս կազմով ձևավորված Ազգային ժողովը չի արտահայտում ՀՀ քաղաքացիների իրական քաղաքական կամքը և ունի լեգիտիմության լրջագույն խնդիրներ, որոնք պայմանավորված են թե՛ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի խմբագրությամբ ամրագրված իշխանության ձևավորման կառուցակարգերով, թե՛ 2026 թվականի ընտրությունների անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում տեղի ունեցած խախտումներով։ 

    Առաջին խնդիրը հենց գործող սահմանադրական համակարգի կառուցվածքում է։ 

    2026 թվականի ընտրություններին ընտրելու իրավունք ուներ 2,503.990 քաղաքացի։ Պաշտոնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն է տվել 726,819 քաղաքացի՝ ընտրություններին մասնակցածների 49.75%-ը և ընտրելու իրավունք ունեցողների մոտ 29%-ը: Արդյունքում այն քաղաքական ուժը, որը չի ստացել ո՛չ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 30%-ի, ո՛չ էլ ընտրություններին մասնակցածների 50%-ի աջակցությունը, առաջիկա հինգ տարիներին իր խորհրդարանական մեծամասնության միջոցով վերահսկելու է օրենսդիր և գործադիր իշխանությունները։ Այն որոշիչ դեր է ունենալու նաև բարձրագույն դատական ատյանների, Դատախազության, Կենտրոնական բանկի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քննչական մարմինների, ոստիկանության, Մարդու իրավունքների պաշտպանի և այլ իրավապահ և ուժային կառույցների ձևավորման հարցում։

    Այսպիսով՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիների կեսից պակաս աջակցություն ստացած քաղաքական ուժն առաջիկա հինգ տարիներին որոշիչ ազդեցություն է ունենալու պետական իշխանության գրեթե ամբողջ համակարգի գործունեության վրա։

    Երկրորդ խնդիրը կապված է ընտրությունների անցկացման և արդյունքների ամփոփման հետ։ Այդ ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց գագաթնակետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապօրինի որոշումն ու Սահմանադրական դատարանի կողմից դրա վավերացումն էին։ Դրա հետևանքով ընդդիմադիր ուժերից մեկին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը քվեարկած քաղաքացիները փաստացի զրկվեցին Ազգային ժողովում ներկայացված լինելու իրավունքից։

    Երրորդ խնդիրը կապված է ընտրությունների անցկացման անհավասար ու անարդար պայմանների հետ. ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների համատարած ձերբակալություններ, կալանավորումներ, անմեղության կանխավարկածի խախտումներ,  բռնություններ, ինչպես նաև արտասահմանից ժամանած` ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց ընտրության իրավունքի վարկաբեկումներ ու անօրինական պատիժներ, դիտորդական առաքելությունների սահմանափակումներ:

    Այս իրավիճակում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունն ունի կարևոր առաքելություն. թեև օրենսդրությամբ նրան վերապահված հնարավորությունները սահմանափակ են, դրանք պետք է օգտագործվեն ամբողջությամբ և հետևողականորեն։ 

    Ակնկալում ենք, որ ընդդիմությունը չի սահմանափակվի շարքային հայտարարություններով։ Այն պետք է իր քաղաքական և իրավական ամբողջ գործիքակազմը ծառայեցնի Հայաստանի Հանրապետության կենսական շահերի պաշտպանությանը։

    «Հանրային դաշինքը» ևս շարունակելու է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով Հայաստանում վերացնել միահեծան իշխանության համակարգը և ձևավորել այնպիսի սահմանադրական և քաղաքական կարգ, որը կբացառի հնարավորությունը, երբ ընտրելու իրավունք ունեցողների 30%-ից և ընտրություններին մասնակցածների 50%-ից պակասի աջակցությունն ստացած որևէ քաղաքական ուժ հինգ տարի շարունակ միանձնյա վերահսկի օրենսդիր և գործադիր իշխանությունները, որոշիչ ազդեցություն ունենան դատական իշխանության, անկախ պետական մարմինների և իրավապահ համակարգի ձևավորման վրա։ 

    «Հանրային դաշինք»՝ իշխանությունների հակակշռման համար նախաձեռնող խումբ

    Աննա Կոստանյան

    Արսեն Թավադյան

    Գոռ Պլուզյան

    Հայկ Դորունց

    Հովհաննես Իշխանյան

    Ռուբեն Հարությունյան

    Վարդան Հարությունյան

    Տարոն Նահապետյան