Category: Oragir.live

  • ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը՝ հրամայելով դադարեցնել շինարարությունը։ Դատարանը որոշել է, որ դրա համար անհրաժեշտ է Կոնգրեսի հաստատումը։


    Նշենք, որ Թրամփի որոշմամբ նախորդ տարի Սպիտակ տան արևելյան թևում սկսվել էր կառուցվել պարահանդեսային դահլիճը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Երևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներ


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Երգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել Թուրքիայում


    Ֆոտո





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Աշխարհահռչակ փոփ երգչուհի Բեյոնսեն ​​4 առանձին դատական հայցեր է ներկայացրել Թուրքիայում իր անունը որպես ապրանքանիշ օգտագործելու համար։

    Քննված գործերում այդ անունը որպես ապրանքնանիշ օգտագործողները նշել են, որ Բեյոնսեն զուտ անուն է ուղղակիորեն չի հիշեցնում հայտնի արտիստին, բայց դատարանը չի բավարարել այդ տեսակետը։

    Դատարանները արտիստի պահանջներն արդարացված են համարել։ Քննված գործերից երեքում դատարանները ընդունել են Բեյոնսեի առարկությունները և որոշել չեղարկել ապրանքանիշերի գրանցումները։ Որոշումներում նշվել է, որ արտիստի անունն ունի համաշխարհային բարձր ճանաչում, ուստի դրա օգտագործումը երրորդ անձանց կողմից առևտրային նպատակներով չի կարող իրավականորեն պաշտպանված լինել։

    Չորրորդ դեպքում ապրանքանիշի սեփականատերը դատական ​​գործընթացից հետո կամավոր հրաժարվել է գրանցումից ու Բեյոնսեի անունը կրող բոլոր վիճահարույց ապրանքանիշները հանվել են Թուրքիայի գրանցամատյաններից:

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • «Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասին


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է գերմանական «Լայպցիգի» եզրային հարձակվող Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին։

    Ինչպես հաղորդում է իսպանական ակումբը, պայմանագիրը նախատեսված է մինչև 2033 թվականը։

    Ավելի վաղ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Դիոմանդեի տրանսֆերի արժեքը կկազմի 115 միլիոն եվրո, ևս 15 միլիոն եվրո գերմանական ակումբը կարող է ստանալ բոնուսների տեսքով։

    Հարձակվողը «Լայպցիգի» կազմում հանդես էր գալիս 2025 թվականից։ 2025/26 մրցաշրջանում նա մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

    Transfermark-ի տվյալներով՝ ֆուտբոլիստ արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում «Այրվածքաբանության ազգային կենտրոնից» տեղեկություն է ստացվել, որ Սարյան 18 հասցեում կաթսայի պայթյունի հետևանքով դեմքի, զույգ ականջների, պարանոցի, զույգ վերին վերջույթների շրջանում 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 55-ամյա Սուրեն Ս․-ն է։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նա աշխատանքներն իրականացրել է ոչ աշխատանքային ժամի և չի կրել պաշտպանության միջոց հանդիսացող հանդերձանքը, իսկ վիրավորը ոստիկաններին հայտնել է, որ կաթսան վերանորոգելու նպատակով այցելել է նշված հասցե, որտեղ տեխնիկական խնդիրների պատճառով առաջացած գազի կուտակումից տեղի է ունեցել պայթյուն, և ստացել է այրվածքներ։

    Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 28-ին` կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի վարչություն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի Հացավան գյուղի բնակիչ 59-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ապակիների կույտի վրա ընկնելու հետևանքով։

    Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վայոց Ձորի քրեական ոստիկանները հավաստի տեղեկություններ են ստացել, որ Մասիս քաղաքի հարակից տարածքում գտնվող գազալցակայանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ 48-ամյա տղամարդը։

    Նորամարգի բնակիչ 48-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

    Կատարվում է նախաքննություն։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան


    Քաղաքականություն





    Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

    Նիկոլ Փաշինյանը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադառնալով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին, հայտարարել է, որ Հայաստանը չի կարող հանրաքվե անցկացնել մի հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի։

    Բնականաբար, նա իրավացի է․ գոյություն չունեցող հարցի շուրջ հանրաքվե չեն անցկացնում։

    Շուրջ երեք տարի է՝ նույնն եմ ասում Ալիևի պահանջած հանրաքվեի վերաբերյալ, քանի որ այս փաստարկը կիրառելի է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող սահմանադրական հանրաքվեից հրաժարվելու դեպքում։

    Եթե Ալիևը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, ապա Սահմանադրական դատարանը՝ միակ մարմինը, որն իրավասու է նման հարցերի վերաբերյալ որոշում կայացնելու, դեռևս 2024 թվականին արձանագրել է, որ մեր Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած՝ նման հարց գոյություն չունի։

    Ուրեմն ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները մի դեպքում պնդում, որ պարտադրվող հանրաքվեի առարկա գոյություն չունի, և հրաժարվում են այն անցկացնելուց, իսկ մյուս դեպքում հեշտությամբ համաձայնում են նման պարտադրանքին։ Ավելին՝ Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, որ Ադրբեջանում ազդակներ են ստացել, թե Հայաստանում սկսվում է սահմանադրական հանրաքվեի անցկացման գործընթացը։

    Իմ մոտեցումը հետևյալն է․ գոյություն չունեցող հարցերի շուրջ հանրաքվե անցկացնելու ցանկացած արտաքին պարտադրանք՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս, պետք է հավասարապես մերժվի։



  • Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան


    Քաղաքականություն





    Սիրելի հայրենակիցներ այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

    «16:00 կլինենք Վաղարշապատի դատարանի առջև»,- նշել է նա:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։



  • Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը


    Տնտեսություն





    Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ամառային դպրոցի շրջանակում անցկացրեց բնապահպանական կրթական ինտերակտիվ միջոցառում՝ ներկայացնելով «Մտապահիր կենդանիներին» նոր կրթական խաղը։

    Խաղի ընթացքում երեխաները ծանոթացան Հայաստանում հանդիպող կենդանատեսակներին՝ միաժամանակ զարգացնելով հիշողությունը, ուշադրությունն ու ճանաչողական հմտությունները։ Նախաձեռնության նպատակն է խաղային և երեխաների համար հասանելի ձևաչափով զարգացնել նրանց հետաքրքրությունը բնության նկատմամբ, բարձրացնել շրջակա միջավայրի պահպանության և Հայաստանի կենսաբազմազանության վերաբերյալ իրազեկվածությունը։

    Ամառային դպրոցի սաների հետ խաղի փորձարկմանը և բնապահպանական թեմաներով քննարկմանը մասնակցեց նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    «Ucom-ի՝ որպես կանաչ ընկերության համար կարևոր է աջակցել նախաձեռնությունների, որոնք օգնում են ճանաչել Հայաստանի բնությունը և դեռ փոքր տարիքից գիտակցել այն պահպանելու իրենց դերը։ Բնապահպանական մտածողությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ բնության մասին գիտելիքները ներկայացվում են հասկանալի և հետաքրքիր ձևով։ Խաղը լավագույն գործիքներից մեկն է, քանի որ այն միավորում է կրթությունը, հաղորդակցությունն ու անմիջական մասնակցությունը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    ««Արևորդի» ՀԿ-ի առաքելության առանցքում երեխաների ու պատանիների բնապահպանական կրթությունն է։ «Մտապահիր կենդանիներին» խաղը պարզապես ժամանց չէ․ այն հնարավորություն է փոքր տարիքից ճանաչելու Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու եզակի կենդանատեսակները։ Սովորելով սիրել ու պահպանել բնությունը խաղի միջոցով՝ երեխաները դառնում են դրա ապագա պաշտպանները։ Ուրախ ենք Ucom-ի հետ այս համագործակցության համար, որի շնորհիվ ստեղծել ենք գործնական ու հետաքրքիր կրթական գործիք», – ընդգծել է «Արևորդի» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Սոնա Քալանթարյանը։

    Միջոցառման ավարտին խաղի օրինակներ տրամադրվեցին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանին և մասնակից երեխաներին՝ հնարավորություն տալով շարունակել բացահայտել Հայաստանի կենդանական աշխարհը նաև հանդիպումից հետո։

    Նախաձեռնությունն իրականացվում է նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին ընդառաջ իրականացվող իրազեկման աշխատանքների շրջանակում։ Նախատեսվում է տպագրել խաղի ավելի քան 500 օրինակ, որոնք COP17-ի ընթացքում կանաչ գոտում կտրամադրվեն երեխաներին։

    «Յուքոմ» ՓԲԸ

    Մամլո ծառայություն

    Էլ․ փոստ՝ [email protected]



  • Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն է


    Հասարակություն





    Արսեն Վարդանյանն ամենադժվար պայմաններում պատասխանատվություն է կրել իր երկրի, իր զինակցի և իր պետության դրոշի առաջ։ Հետախույզի բարդագույն դպրոցն է կերտել կամք, սկզբունք և աննահանջ բնավորություն։
    Եվ այսօր այդ նույն նվիրումով ու պատասխանատվությամբ նա շարունակում է ծառայել Հայաստանին` ազգային գաղափարի, պետականության ամրապնդման և համախմբման գործին։

    Շնորհավորում ենք և մաղթում ամուր առողջություն, անսասան կամք, հեռատեսություն և հաղթանակներով լի ճանապարհ։
    Թող յուրաքանչյուր որոշում ծառայի Հայրենիքին, յուրաքանչյուր քայլ` ազգի միասնությանը, իսկ պայքարը ավարտվի համահայկական հաղթանակով։

    Վասն Հայրենյաց