Category: Oragir.live

  • 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր Կամենդատյան





    Գույքահարկի հաշվարկման ժամանակ թոշակառուների համար նախատեսված արտոնությունների համատեքստում բնակելի տարածքի մակերեսից որոշակի քառակուսի մետր նվազեցնելու մոտեցումը հաճախ կիրառվող սոցիալական մեխանիզմ է։

    Եթե դիտարկում ենք ըստ 1 թոշակառուի հաշվարկով 30 քմ նվազեցման մոդելի, ապա հաշվարկային տրամաբանությունը հետևյալն է.

    * Արտոնության կիրառումը. Տան/բնակարանի ընդհանուր մակերեսից (օրինակ՝ 80 քմ) հանվում է 30 քմ նվազեցվող շեմը։

    * Հարկվող բազա. Գույքահարկը հաշվարկվում է միայն մնացած տարածքի (տվյալ դեպքում՝ 50 քմ) կադաստրային արժեքի հիման վրա։

    * Բազմաթիվ թոշակառուների դեպքում. Եթե տանը բնակվում է մեկից ավելի թոշակառու, նվազեցումը կարող է հաշվարկվել յուրաքանչյուրի համար (օրինակ՝ 2 թոշակառուի դեպքում՝ 60 քմ)՝ ընդհուպ մինչև հարկման բազայի ամբողջական զրոյացում։

    Գործող օրենսդրական համատեքստ.

    ՀՀ Հարկային օրենսգրքի ներկայիս կարգավորումներով գույքահարկի հաշվարկը հիմնված է անշարժ գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքի և առաջադիմական (պրոգրեսիվ) դրույքաչափերի վրա։

    Տեղական ինքնակառավարման մարմիններն (համայնքները) ունեն օրենքով սահմանված լիազորություններ՝ համայնքի ավագանու որոշմամբ առանձին սոցիալական խմբերի (այդ թվում՝ կենսաթոշակառուներին) տրամադրելու գույքահարկի արտոնություններ (հարկի լրիվ կամ մասնակի ազատում):

     


  • Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանի գլխավորությամբ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Խաչիկ Ստեփանյանը և պարեկ Մարգար Մանուկյանը։

    Տեղում պարզվել է, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում  հորդառատ անձրևի հետևանքով քարաթափում է տեղի ունեցել և ճանապարհը ամբողջությամբ փակվել է։Հրշեջ-փրկարարները ու պարեկները երթևեկելի գոտուց հեռացրել են քարերը և այն դարձել է երթևեկելի։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Հայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնում


    Մշակույթ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստացել է պաշտոնական հրավեր՝ մասնակցելու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում 2026 թվականի նոյեմբերի 27–30-ը կայանալիք XVI International Christmas Choir Festival «Vienna Christmas Voices» միջազգային փառատոնին, որն անցկացվում է WOFA (World Festival Association)-ի և Վիեննայի տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ։

    Փառատոնին Հայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացնեն «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ կազմում գործող «Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը» և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը։

    Համույթները միջազգային հանդիսատեսին կներկայացնեն հայկական երաժշտությունն ու պարարվեստը՝ որպես կենդանի մշակութային ժառանգություն, որը կրում է մեր ժողովրդի պատմական հիշողությունը, ինքնությունն ու ստեղծագործ ոգին՝ ընդգծելով մշակութային ժառանգության պահպանման ու սերունդներին փոխանցման կարևորությունը։

    Մասնակցությունը կարևոր քայլ է կազմակերպության մշակութային դիվանագիտության և միջազգային համագործակցության զարգացման գործում՝ նպատակ ունենալով միջազգային հանրությանը ներկայացնել հայկական մշակույթն ու արցախյան մշակութային ժառանգությունը։

    «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն վերջին տարիներին հետևողականորեն զարգացնում է իր միջազգային մշակութային գործունեությունը։ Այդ գործունեության ճանապարհին կարևոր փուլերից էր մասնակցությունը Իտալիայում անցկացված միջազգային ֆոլկլորային փառատոնին, որը կազմակերպվել էր CIOFF (International Council of Organizations of Folklore Festivals and Folk Arts) միջազգային ցանցի շրջանակում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերությամբ։

    CIOFF-ը ժողովրդական արվեստի և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ոլորտում գործող հեղինակավոր միջազգային ցանց է, որը նպաստում է մշակութային ժառանգության պահպանմանը և ժողովուրդների միջև մշակութային երկխոսության զարգացմանը։

    «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն շարունակում է իր գործունեությունը՝ պահպանելու, հանրահռչակելու և միջազգային մշակութային հարթակներում ներկայացնելու հայկական և արցախյան մշակութային ժառանգությունը՝ խթանելով մշակութային երկխոսությունն ու միջազգային համագործակցությունը։

    Կենտրոնը իրականացնում է ծրագրեր՝ ուղղված արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը, հանրահռչակմանը, միջազգային ներկայացմանը և մշակութային համագործակցության զարգացմանը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Oragir.live | Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

    Երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյից հայտնել են, որ ուժգնությունը կազմել է 3.0 մագնիտուդ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Oragir.live | Նավթի գները աճել են


    Տնտեսություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Նավթի գներն աճել են երկուշաբթի առավոտյան սակարկությունների ընթացքում, քանի որ շուկայի մասնակիցները գնահատում էին ԱՄՆ-ից և Իրանից ստացվող հակասական ազդանշանները և մտավախություն ունեին, որ Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման վերաբերյալ համաձայնությունը կարող է շուտով չկայանալ, հաղորդում է Euronews։

    Միջազգային հենանիշ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարման ֆյուչերսներն աճել են 1,04 %-ով՝ հասնելով 84,42 դոլարի մեկ բարելի դիմաց, մինչդեռ ամերիկյան West Texas Intermediate նավթի սեպտեմբերյան մատակարարման ֆյուչերսներն ավելացել են 0,83 %-ով՝ մինչև 78,83 դոլար մեկ բարելի դիմաց։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • ՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներին


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները մայրաքաղաքում հայտնաբերել ու վարչական պատասխանատվության են ենթարկել այնպիսի վարորդների, ովքեր իրենց վեր են դասել օրենքից ու կոպիտ կերպով խախտել ճանապարհային երթևեկության կանոնները՝ որոշ դեպքերում վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ՊԾ Երևան քաղաքի գնդում հերթական մի քանի օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանում «Mercedes», «BMW», «Lexus» մակնիշի ավտոմեքենաները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները և ավտոմեքենաները վարել են հանդիպակաց։ 

    Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի կարգադրությամբ հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերել է օրինախախտ վարորդներին և ենթարկել վարչական պատասխանատվության, այն է՝ «վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի, որը կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ», ինչի համար «BMW»-ի վարորդ 36-ամյա Էդգար Հ.-ն, «Lexus»-ի վարորդ 44-ամյա Գագիկ Ս.-ն և «Mercedes EQE 350»-ի վարորդ 27-ամյա Արայիկ Ն․-ն ենթարկվել են վարչական պատասխանատվության և նրանց նկատմամբ կիրառվել է 4 տուգանային միավոր։

    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խումբը նաև ձեռք է բերել «օյինբազ» վարորդների խախտումները հիմնավորող տեսանյութեր։
                                                        

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Երկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 10-ին` տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։11-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 46․02⁰ աշխարհագրական կոորդինատներով Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․8 մագնիտուդով երկրաշարժ։

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

    Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի քաղաքներում և Սոտք, Ծովակ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Ծովինար, Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

  • Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆ


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։

    Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։

    Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

    Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։
    ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

    ՆԳՆ ոստիկանություն

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ամփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է


    Հասարակություն






    Մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկներ, ֆինանսական հմտություններ ու անսպառ ոգևորություն․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարի հերթական մրցափուլը։

    Մրցանակների հանդիսավոր հանձնման արարողության ժամանակ տարբեր տարիքային խմբերում առավելագույն բյուրեղներ հավաքած և լավագույնը ճանաչված մասնակիցները ստացան իրենց արժեքավոր մրցանակները։

    IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը փաստում է՝ երեխաների հետաքրքրությունը գնալով աճում է Junius մրցաշարի նկատմամբ։

    «Մասնակցելով Junius մրցաշարին՝ երեխաները ստանում են ֆինանսական ոլորտի վերաբերյալ գիտելիքներ և լուծում մաթեմատիկական խնդիրներ։ Կարծում եմ՝ սա ամառային արձակուրդներն արդյունավետ անցկացնելու հիանալի տարբերակ է»,- ասաց Տաթևիկ Վարդևանյանը։

    Մրցույթի հաղթողները ստացան մի շարք արժեքավոր մրցանակներ` սկիզբ դնելով ապագա մեծ հաջողություններին։

    Junius ֆինանսական մրցաշարի նոր մրցափուլի մեկնարկը կհայտարարվի շատ շուտով։ Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի 3-8-րդ դասարանների աշակերտները։ Մրցույթում հաղթելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ անցնել 1-ից 50-րդ մրցափուլերը՝ կուտակելով առավելագույն միավորներ։

    Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

    Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին։

    ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




  • Oragir.live | «Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունի


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» է միացել 23-ամյա դարպասապահ Անդրանիկ Մարտիրոսյանը:
    Մինչ այս նա հանդես է եկել «Արարատում»:

    «Բարի գալուստ «Արարատ-Արմենիա», Անդրանիկ»,- գրված է ակումբի հայտարարությունում:

    Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սլովենիայում կմրցի «Ցելյեի» հետ:

    Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին:

    Հետևեք մեզ՝ այստեղ