Category: Oragir.live

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին


    Մշակույթ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Քրիստոնյա գործարարների միության» անդամներին։

    Հանդիպման սկզբում երախտագիտության խոսքով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված համակարգող Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանը և միության համահիմնադիր Շավարշ Կարապետյանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայտնելով իրենց որդիական շնորհակալությունը ջերմ ընդունելության և մշտական աջակցության համար:

    Իր օրհնությունը փոխանցելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունեց միության անդամների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունների դերն ու նշանակությունը հայրենական կյանքի շենացման նվիրական գործում։

    Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև Եկեղեցու առաքելության իրականացմանն ուղղված ծրագրերում երիտասարդ քրիստոնյա գործարարների բերած զորակցությանն ու աջակցությանը՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին զորավոր է իր հավատացյալ հայորդիներով։

    Հանդիպման ընթացքում միության անդամներն իրենց հուզող հարցերն ուղղեցին Նորին Սրբությանը՝ հայցելով Հայրապետի օրհնությունը, խորհուրդներն ու հայրական պատգամները՝ իրենց հետագա գործունեությունն առավել արդյունավետ, ազգանվեր ու եկեղեցաշեն ընթացքով իրականացնելու համար։

    Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տիրոջ զորակցությունն ու օրհնությունը մաղթեց ներկաներին՝ պատգամելով նրանց շարունակել իրենց գործունեությունը ի խնդիր հայրենանվեր ու եկեղեցանպաստ ծրագրերի իրականացման և հայրենիքի շենացման։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Հայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշը


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ESPN հեղինակավոր պարբերականը հրապարակել է աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» անգլիացի ռմբարկու Հարի Քեյնը։ Ի դեպ, անգլիացին համարվում է նաև «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներից մեկը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

    Լավագույնների ցուցակի երկրորդ հորիզոնականում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է, իսկ եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի գոլահար Էրլինգ Հալանդը։

    Աշխարհի լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), Խուլիան Ալվարեսը («Ատլետիկո Մադրիդ»), Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»), Կայ Հավերցը («Արսենալ»), Ժոաու Պեդրուն («Չելսի»), Վիկտոր Օսիմհենը («Գալաթասարայ») և Ուգո Էկիտիկեն («Լիվերպուլ»).

    Հիշեցնենք, որ Հարի Քեյնը նվաճել է «Ոսկե խաղակոշիկը»՝ դառնալով 2025/26 մրցաշրջանի եվրոպական բարձրագույն առաջնությունների լավագույն ռմբարկու։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Եվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրել


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Եվրոպայում այս տարվա անտառային հրդեհների հետևանքով արդեն այրվել է շուրջ 576 հազար հեկտար տարածք՝ Լյուքսեմբուրգի մակերեսից ավելի քան երկու անգամ մեծ տարածք։ Այս մասին վկայում են Եվրոպական անտառային հրդեհների տեղեկատվական համակարգի՝ EFFIS-ի տվյալները, գրում է Reuters-ը։

    Ամռան ընթացքում հրդեհներ են տարածվել Ֆրանսիայում, Իսպանիայում, Հունաստանում, Բելգիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում։ Հաջորդական շոգի ալիքներն ու երկարատև երաշտը չորացրել են բուսականությունը՝ նպաստելով կրակի արագ տարածմանը։

    Հրդեհների հետևանքով Եվրոպայում զոհվել է ավելի քան 20 մարդ, իսկ հարյուր հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Մի շարք երկրներ ստիպված են եղել նաև միջազգային օգնություն խնդրել հրդեհաշիջման աշխատանքների համար։

    Բելգիայում, օրինակ, Հոհե Ֆեն բնական տարածքում բռնկված հրդեհը դարձել է երկրի պատմության խոշորագույններից մեկը՝ ընդգրկելով մոտ 30 քառակուսի կիլոմետր տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են շուրջ 500 հրշեջներ և այլ եվրոպական երկրներից ուղարկված օդային միջոցներ։

    Մասնագետները Եվրոպայում հրդեհների աճող վտանգը կապում են նաև ավելի հաճախակի և երկարատև շոգի ալիքների հետ, որոնք ուժեղացնում են երաշտը և մեծացնում հրդեհների տարածման հավանականությունը։

    Աղբյուր՝ Reuters

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ


    Վիդեո






    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՆԳ նախարարությունը շարունակում է իրազեկման արշավը, որի նպատակն անչափահասների նկատմամբ բռնության և նման երևույթների կանխարգելման ուղղությամբ հանրային իրազեկվածության բարձրացումն է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։


    «Շարքի հերթական թողարկման շրջանակում իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը ներկայացնում է անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնության հնարավոր հետևանքներն ու կանխարգելման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը։

    Մասնավորապես, անդրադարձ է կատարվել՝


    -անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնության լատենտայնությանը,

    -ֆիզիկական բռնությունը որպես դաստիարակչական մեթոդի կիրառման անթույլատրելիությանը,

    -բռնության ազդեցությանը երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա,

    -բռնության դեպքերին պատշաճ արձագանքման կարևորությանը»։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ռուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնել


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ռուսաստանը վառելիքի ներկրում է իրականացնում, հայտնել է «Վեստի» տեղեկատվական ծառայությանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

    «Արտահանման արգելքի վերաբերյալ միջոցներ են ձեռնարկվել։ Այժմ արդեն վառելիքի ներկրում է իրականացվում, և ընդունվել են բոլոր անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերը, որպեսզի հնարավոր լինի թողարկել ավելի ցածր դասի վառելիք՝ Եվրո-2, Եվրո-3, Եվրո-4։ Լոգիստիկայի հետ կապված խնդիրներ կան։ Յուրաքանչյուր տարածաշրջանի հետ առանձին աշխատում ենք և լուծում առկա խնդիրները»,- ասել է Նովակը։

    ՌԴ փոխվարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը «մշտապես հետևում է իրավիճակին» և ընկերությունների ու տարածաշրջանների հետ ամեն օր վերահսկում է շուկայում տիրող իրավիճակը։ «Դիտարկում ենք, թե որտեղ է անհրաժեշտ լրացուցիչ կերպով վերաուղղել մատակարարումների հոսքերը»,– հավելել է նա։

    Նրա խոսքով՝ այժմ իսկապես ձևավորվում է շուկայում լարված իրավիճակի, այսպես կոչված, երկրորդ փուլը։ Կառավարությունն ակնկալում է, որ մոտ ապագայում մի շարք նավթավերամշակման գործարաններ կավարտեն վերանորոգման աշխատանքները, և իրավիճակը զգալիորեն կբարելավվի։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան

    Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան

  • Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե Սիմոնյան

    Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե Սիմոնյան

  • Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան

    Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան

  • ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին

    «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումն ստացել է Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսի կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղղված առաջնահերթ գրավոր հարցմանը տրված պատասխանը:

    • Եվրոպական հանձնաժողովի անունից հանձնակատար Մարտա Կոսի կողմից ներկայացված արձագանքը չի պարունակում հստակ պատասխան` հստակորեն բարձրացված հարցերին։

    Հիշեցնենք` եվրապատգամավորը Եվրոպական հանձնաժողովին ուղղել էր երկու հիմնական հարց.

    – Արդյո՞ք Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցը քննարկվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ 2026 թվականի հուլիսին Հայաստան կատարած այցի ընթացքում։

    – Ինչպե՞ս է Եվրոպական հանձնաժողովը գնահատում Ավետիք Չալաբյանի գործը՝ Հայաստանի Հանրապետության կողմից ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության ոլորտներում ստանձնած պարտավորությունների համատեքստում։
    Խուսափողական պատասխանում ներկայացվել են Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների, ժողովրդավարական բարեփոխումների, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների վերաբերյալ ընդհանրական բնույթի ձևակերպումներ։ Բացակայում է որևէ անդրադարձ Ավետիք Չալաբյանի գործին, նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման քաղաքական շարժառիթների վերաբերյալ բարձրացված մտահոգություններին, ինչպես նաև` վերջինիս նկատմամբ կիրառված կալանքի իրավաչափությանը։

    Առանձնապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Եվրոպական հանձնաժողովը չի պատասխանել, թե արդյոք Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցը քննարկվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան կատարած այցի ընթացքում։ Մինչդեռ հենց այդ հարցն էր եվրապատգամավորի դիմումի առանցքային նպատակներից մեկը։

     

    Երբ հասցեական հարցերին տրվում են ընդհանրական և վերացական պատասխաններ, սկզբունքային դիրքորոշումներն անխուսափելիորեն փոխարինվում են քաղաքական նպատակահարմարությամբ։ Նման մոտեցումը վարկաբեկում է ժողովրդավարական արժեքների պաշտպանության հեղինակությունը և խաթարում դրանց նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։

  • 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին


    Իրավունք





    18 արդարների գործով նախորդ դատական նիստին տնային կալանքում գտնվող անձանց ոստիկանությունը կրկին ուշ ներկայացրեց դատական նիստին։ Բագրատ Սրբազանը դատարան ժամանեց 1 ժամ 15 րոպե ուշացած, երբ դատավորն արդեն հետաձգել էր դատական նիստը։

    Պաշտպանները բազմիցս ասել են՝ եթե ցանկանում եք, որ մեղադրյալները պատշաճ կերպով ներկայանան դատական նիստերին, վերացրեք նրանց նկատմամբ կալանքը, քանի որ մեր պետական մարմինները չեն կարողանում ճշգրիտ կատարել իրենց վրա դրված նույնիսկ այս փոքր պարտավորությունը։

    Իսկ մինչ պետական մարմինների անփույթ աշխատանքի պատճառով ձգձգվում է դատական պրոցեսը, ԱԺ ամբիոնից հնչում են անպատասխանատու հայտարարություններ Բագրատ Սրբազանի և մյուս արդարների վերաբերյալ՝ խախտելով անմեղության կանխավարկածը, զրպարտելով և վիրավորելով արդարներին։

    Այս գործընթացի արդյունքում Բագրատ արք. Գալստանյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը և քաղակտիվիստ Վահագն Չախալյանը շարունակում են մնալ ապօրինի տնային կալանքի մեջ, իսկ մյուս մեղադրյալները՝ վարչական հսկողության տակ՝ տարատեսակ սահմանափակումներով։
     
    Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):