ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին

Written by

in

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումն ստացել է Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսի կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղղված առաջնահերթ գրավոր հարցմանը տրված պատասխանը:

• Եվրոպական հանձնաժողովի անունից հանձնակատար Մարտա Կոսի կողմից ներկայացված արձագանքը չի պարունակում հստակ պատասխան` հստակորեն բարձրացված հարցերին։

Հիշեցնենք` եվրապատգամավորը Եվրոպական հանձնաժողովին ուղղել էր երկու հիմնական հարց.

– Արդյո՞ք Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցը քննարկվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ 2026 թվականի հուլիսին Հայաստան կատարած այցի ընթացքում։

– Ինչպե՞ս է Եվրոպական հանձնաժողովը գնահատում Ավետիք Չալաբյանի գործը՝ Հայաստանի Հանրապետության կողմից ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության ոլորտներում ստանձնած պարտավորությունների համատեքստում։
Խուսափողական պատասխանում ներկայացվել են Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների, ժողովրդավարական բարեփոխումների, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների վերաբերյալ ընդհանրական բնույթի ձևակերպումներ։ Բացակայում է որևէ անդրադարձ Ավետիք Չալաբյանի գործին, նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման քաղաքական շարժառիթների վերաբերյալ բարձրացված մտահոգություններին, ինչպես նաև` վերջինիս նկատմամբ կիրառված կալանքի իրավաչափությանը։

Առանձնապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Եվրոպական հանձնաժողովը չի պատասխանել, թե արդյոք Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցը քննարկվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան կատարած այցի ընթացքում։ Մինչդեռ հենց այդ հարցն էր եվրապատգամավորի դիմումի առանցքային նպատակներից մեկը։

 

Երբ հասցեական հարցերին տրվում են ընդհանրական և վերացական պատասխաններ, սկզբունքային դիրքորոշումներն անխուսափելիորեն փոխարինվում են քաղաքական նպատակահարմարությամբ։ Նման մոտեցումը վարկաբեկում է ժողովրդավարական արժեքների պաշտպանության հեղինակությունը և խաթարում դրանց նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *