Category: Oragir.live

  • Ձորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ


    Հասարակություն





    Սեպտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Ձորաղբյուր բնակավայրում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Գառնիկ Խ․-ի վարած «Mercedes GLS 450» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Փառնակ Ա․-ի վարած «JAC» մակնիշի և 49-ամյա Զորայր Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Փառնակ Ա․-ն և ուղևոր, Երևանի բնակիչ 40-ամյա Գրիգոր Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

    Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտի


    Հասարակություն





    Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարբախում՝ Շիրակի փողոցում՝ «MG» սուպերմարկետի հարևանությամբ վագոն-տնակ է այրվում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ու մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները։

    Ժամանած հրշեջները մարել են այն։ Վագոն-տնակն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

    Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Ստամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կան

    Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել։

    Փլուզման հետևանքով զոհվել է 2 մարդ, փրկվել է 10-ը, այդ թվում՝ 3 երեխա։ Փրկարարները շարունակում են փլատակների տակ մնացած երեք մարդու որոնումները։

    Շենքը կառուցվել է գրեթե 40 տարի առաջ։ Ըստ փաստաթղթերի՝ այն պետք է հինգ հարկանի լիներ, սակայն ապօրինի կերպով կառուցվել էին ևս երկու հարկ։ Հնարավոր է՝ հենց դա էլ դարձել է փլուզման պատճառը։

  • «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ


    Քաղաքականություն





    Սիրելի՛ էջմիածինցիներ,

    շնորհավորում ենք բոլորիս Սուրբ Էջմիածնի՝ մեր հոգևոր մայրաքաղաքի տոնի առթիվ:

    Դարեր շարունակ Էջմիածինը եղել է հայ ժողովրդի կրթության ու հոգևոր դաստիարակության, ազգային մտքի և մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը։

    Այստեղ են պահպանվել ու սերնդեսերունդ փոխանցվել մեր ժողովրդի հոգևոր և ազգային արժեքները։

    Այսօր Սուրբ Էջմիածինն ու Հայ Առաքելական Եկեղեցին հարձակումների են ենթարկվում թե՛ դրսից, թե՛ ներսից։

     

    Դրսից` Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն է ստի և ագրեսիայի միջոցով փորձում թուլացնել Հայոց Եկեղեցին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ցավոք, նույնպես հարձակումներ է գործում Եկեղեցու դեմ՝ փորձելով թուլացնել այն ներսից։

    «Ուժեղ Հայաստանը» հետևողական քայլեր է ձեռնարկում մեր ազգային ինքնությունն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անկախությունը պաշտպանելու ուղղությամբ։

    Ազգային դիմագծի պահպանումն ու ամրապնդումը Ուժեղ Հայաստան կառուցելու մեր տեսլականի առանցքային բաղադրիչներից են։

    Դարեր շարունակ, անգամ պետականության բացակայության պայմաններում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է այն համախմբող ուժը, որը պահպանել է մեր լեզուն, մշակույթը, հավատքն ու ազգային ոգին։

    «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը։ Սուրբ Էջմիածինն իր դարավոր պատմությամբ և հարուստ հոգևոր ժառանգությամբ եղել և մնալու է մեր միասնության, արժանապատվության և տոկունության խորհրդանիշը։

    Մաղթում ենք Սուրբ Էջմիածնին և մեր ողջ ժողովրդին անսասան հավատք, ուժ և միասնականություն։

     



  • Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա Կոստանյան


    Վիդեո





    Դեռ մի կողմ դնենք գլխներիս պարբերաբար տեղացող խիստ դոզավորված սպառնալիքներն ու ագրեսիան, որոնք արդեն սովորականի պես ենք ընդունում, այս հայտարարությունն ինքնին արդեն հող է նախապատրաստում ցանկացած հայ զինվորի` «շատ պատահական» ադրբեջանական սահմանից այն կողմ հայտնվելուն: Դեռ հաթաթա էլ տալիս է, թե քթներիցս է բերելու, այսինքն էդքան վստահ է հետագա հնարավոր դեպքերի իրականացման մեջ, որ մի օր հայ զինվորը հայտնվելու է սահմանից էն կողմ, ու ինքն արդեն մեր քթից է պատրաստվում բերել:

    Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը. ոչ կեցվածք ունի, ոչ նորմալ խոսք, ոչ բովանդակություն, ոչ էլ վարք: Ողբամ ազգս, բա սրա՞ն էինք արժանի…

     



  • Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան

    Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան

  • Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները


    Հասարակություն





    Ucom-ը, իր բնապահպանական նախաձեռնությունների շրջանակում, գնահատել է ընկերության գլխամասային գրասենյակի ջերմոցային գազերի արտանետումները՝ ձևավորելով հետագա կառավարման և նվազեցման քայլերի համար անհրաժեշտ բազային պատկեր։

    Գնահատումն իրականացվել է միջազգային ընդունված մեթոդաբանությունների՝ GHG Protocol-ի և ISO 14064-1:2018 ստանդարտի մոտեցումների հիման վրա։ Ուսումնասիրությունը ներառել է գլխամասային գրասենյակի գործունեության հետ կապված հիմնական արտանետման աղբյուրների վերլուծությունը՝ հնարավորություն տալով առանձնացնել այն ուղղությունները, որտեղ հետագա քայլերը կարող են առավել մեծ ազդեցություն ունենալ։ Գործընթացում կարևոր դեր է ունեցել նաև Ucom-ի աշխատակիցների ակտիվ ներգրավվածությունը, որը հնարավորություն է տվել առավել ամբողջական պատկեր ձևավորել ընկերության գործունեության հետ կապված որոշ անուղղակի արտանետումների վերաբերյալ։

    «Ucom-ի համար բնապահպանական ուղղությունը մեր երկարաժամկետ զարգացման կարևոր բաղադրիչներից է։ Մենք կարևորում ենք ոչ միայն առանձին նախաձեռնությունների իրականացումը, այլև մեր գործունեության ազդեցությունը հասկանալու և ավելի պատասխանատու որոշումներ կայացնելու կարողությունը։ Այս գնահատումը ևս մեկ գործիք է՝ այդ աշխատանքն ավելի հետևողական և չափելի դարձնելու համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    Գնահատման արդյունքների հիման վրա Ucom-ը մշակել է մինչև 2036 թվականը նախատեսված ճանապարհային քարտեզ, որը ներառում է էներգաարդյունավետության բարձրացման, շենքի ջեռուցման համակարգերի օպտիմալացման, ընկերության տրանսպորտի և աշխատակիցների տեղաշարժի հետ կապված արտանետումների նվազեցման, ինչպես նաև այլ համապատասխան ուղղություններով միջոցառումներ։

     

    Ճանապարհային քարտեզը նախատեսվում է վերանայել ամեն տարի՝ արդյունքներն ու առաջնահերթությունները գնահատելու և անհրաժեշտության դեպքում հետագա քայլերը հստակեցնելու համար։  Հետագա փուլերում Ucom-ը նախատեսում է աստիճանաբար ընդլայնել գնահատման շրջանակը՝ ներառելով նաև տվյալների կենտրոնները, ցանցային ենթակառուցվածքը և մասնաճյուղերը։

     



  • Փաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջը


    Քաղաքականություն





    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կանգնած ծափահարում է քաջ կնոջը, որը ողջ է մնացել և փրկել է իր երեխաներին ադրբեջանցի ահաբեկչի հարձակումից, իսկ իշխող կուսակցությունն, ըստ երևույթին, վախենում է ադրբեջանցի ղեկավարից և մնում է նստած։



  • Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun


    Աշխարհ





    Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկ-թերապևտ Հաննա Թերին մահացած է հայտնաբերվել իր տանը, որը գտնվում է Անգլիայի արևելքում՝ Նորֆոլկ կոմսության Սանդրինգհեմի կալվածքի մերձակայքում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

    Լրատվամիջոցի տեղեկություններով՝ 45-ամյա Թերիի մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 4-ին։ Նշվում է, որ կինը մահացել է բութ առարկայով գլխին հասցված հարվածի հետևանքով։ Սպանության մեղադրանք է առաջադրվել նրա ամուսնուն՝ Մարկ Քեյնին, որին ավելի վաղ ձերբակալել էին իրավապահները։

    Հաղորդվում է, որ Հաննա Թերին բուժօգնություն է ցուցաբերել թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներին՝ Սանդրինգհեմի կալվածքում նրանց գտնվելու ընթացքում։


    Պարբերականի աղբյուրների համաձայն՝ թագավոր Չարլզ III-ը և թագուհի Կամիլան արդեն տեղեկացվել են Թերիի մահվան մասին։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ


    Հասարակություն





    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու վայրի կենդանիների բարեկեցության ապահովման նպատակով, շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի վերահսկողության գործընթացը։

    Ինչպես տեղեկանում է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, հոկտեմբերի 6-ին Տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման տարածքից, համապատասխան թույլտվության բացակայության հիմքով, վերցրել են 2 գորշ արջ։

    Կենդանիները տեղափոխվել են Հիմնադրամի Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։


    Կառույցից հիշեցնում են, որ Վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ