88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ավստրիացի գործարար Գերհարդ Պորշեն՝ աշխարհահռչակ Porsche ավտոմոբիլային ընկերության հիմնադիր Ֆերդինանդ Պորշեի թոռը։

Գերհարդ Պորշեն մահացել է 2026 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ընտանիքի անդամների շրջապատում։ Նրա մահվան մասին հայտնի է դարձել նոյեմբերի 7-ին՝ ընտանիքի հրապարակած մահախոսականից։ Մահվան պատճառը չի հաղորդվում։Գերհարդ Պորշեն Porsche ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչներից էր։ Նա Ֆերի Պորշեի որդին էր և Վոլֆգանգ Պորշեի եղբայրը։ Ի տարբերություն հայտնի եղբոր՝ նախընտրում էր հեռու մնալ հանրային ուշադրությունից։

Նա իր գործունեությամբ հայտնի էր Ավստրիայի Կարինթիա շրջանում։ 2010 թվականին Սանկտ Սալվատոր բնակավայրում հիմնադրել էր հազվագյուտ ավտոմեքենաների թանգարան, որտեղ ներկայացված էին Porsche, Rolls-Royce և Bentley մակնիշների մեքենաներ, ինչպես նաև մրցարշավային ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ ու տրակտորներ։

Գերհարդ Պորշեի հրաժեշտի արարողությունը նախատեսված է նոյեմբերի 17-ին՝ Ավստրիայի Թալգաու բնակավայրում։

Ambion.news

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *