Blog

  • Կենդանական աշխարհի անսովոր բարեկամություն․ ցուլն ու էշը զարմացրել են գիտնականներին

    Իտալիայում գիտնականների ուշադրությունը գրավել է ցուլի և արու էշի անսովոր կապը։ Ուսումնասիրությունների ընթացքում նկատվել է, որ կենդանիները մշտապես փնտրում են միմյանց ընկերակցությունը, շփվում և միասին ժամանակ անցկացնում։ Հետազոտողները նշում են, որ այս դեպքը նոր հարցեր է առաջացնում կենդանիների սոցիալական վարքագծի վերաբերյալ։

  • Գտնվել է 47 միլիոն տարվա վաղեմության բուի բացառիկ բրածո – ԱՄԲԻՈՆ NEWS

    Գերմանիայում հայտնաբերված շուրջ 47 միլիոն տարվա վաղեմության բուի բրածոն կարող է նոր տեղեկություններ հաղորդել թռչունների էվոլյուցիայի մասին։ Հատկանշական է, որ բրածոյում պահպանվել է նաև թռչնի վերջին կերակուրի հետքը։ Գիտնականները գտածոն կարևոր են համարում բվերի կենսակերպի պատմությունն ուսումնասիրելու համար։

  • Ամերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին

    Ամերիկահայ հայտնի ու վաստակավոր նկարիչ Հովհաննես Քոչինյանի կտավներ է նվիրել Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանին։

    Առաջին ստեղծագործությունը նվիրված է Արթուր Ալեքսանյանին՝ հայ ժողովրդի նշանավոր մարզիկին և օլիմպիական չեմպիոնին։ Այն ներկայացնում է ոչ միայն մարզական հաղթանակը, այլև տարիների աշխատանքի, կամքի ուժի, կարգապահության և տոկունության միջոցով ձեռք բերված փառքը, հայտնում են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայից։

  • Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը

    Օկուպացված տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

    դիտվել է 7 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • «Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր Կամենդատյան

    «Եկեղեցասեր» ՔՊ-ականների համար. ժամանակն է փոխել հավատքը

    Ժողովուրդ ջան, եկեք մի պահ կանգ առնենք ու ըմբռնումով մոտենանք մեր «խորապես հավատացյալ» իշխանություններին։ Մարդիկ ամեն օր տառապում են։ Մի կողմից՝ իրենց անբիծ ու յուրօրինակ հավատքն է, մյուս կողմից՝ այս անհնազանդ Հայ Առաքելական Եկեղեցին, որն ամեն կերպ խանգարում է նրանց «լուսավոր» ապագա կերտել։

     

    Բայց ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ տանջվել ու գիշերները վատ քնել մի ինստիտուտի պատճառով, որին գաղտնի (կամ բացահայտ) ատում եք։

     

    Բացեք համաշխարհային աղանդների կամ էկզոտիկ շարժումների կատալոգը։ Ընտրեք որևէ հարմարավետ «բաժին», որտեղ ոչ ոք ձեզ չի հիշեցնելու ո՛չ պատմություն, ո՛չ արմատներ, ո՛չ էլ բարոյական արգելքներ։ Գնացեք, հանգիստ նստեք այնտեղ ու վայելեք ձեր նոր, «լուսավոր» երջանկությունը։

    Հանգիստ թողեք Հայ Առաքելական Եկեղեցին ու հոգևորականներին՝ առանց ձեր «քրիստոնեական» ամենօրյա հիստերիայի։

     

    Մի փոքրիկ Q&A (հարց ու պատասխան)՝ հենց քպ ոճով.

     

    * Հարց. – Բայց մենք հո հակառակվո՞ւմ ենք եկեղեցուն։ Մենք պարզապես հավատացյալ ենք, բայց՝ «մեր ձևով»։

     

    * Պատասխան. – Հաճելի է, որ ձևն անսահմանափակ է։ Կարող եք հիմնել «Նոր ՔՊ-ական Կաթոլիկություն» կամ «Հեղափոխական Աղանդավորություն», որտեղ Սուրբ Գրոց փոխարեն ամեն առավոտ կարդալու եք տելեգրամյան սթորիները։

     

    Հարց. – Իսկ ինչո՞ւ ենք ամեն օր կծում եկեղեցին, եթե հավատում ենք։

     

    Պատասխան. – Որովհետև սերը պետք է լինի խիստ, իսկ հավատքը՝ «հեղափոխական»: Առանց եկեղեցու դեմ ամենօրյա կռվի՝ ձեր օրն անիմաստ է անցնում։

     

    Բայց որտե՞ղ է հնարքը… Որովհետև եթե իրոք գնաք ուրիշ կրոն ընդունեք, կկորցնեք ձեր սիրելի զբաղմունքը՝ սեփական ժողովրդի հենասյուների դեմ անընդհատ պատերազմ մղելը։

    Մանրամասները՝ այստեղ 

  • Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ Ֆիզուլիի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը երկիր է ժամանել «Հաղթանակի օրվա» տոնակատարությանը մասնակցելու համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

     

    դիտվել է 7 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ՝ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան

    Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

    «Ձեւաչափը, որի շրջանակում ջանքերը մեկտեղելու մասին են հայտարարել ընդդիմադիր քաղաքական ուժեր, արդյո՞ք իդեալական է իր կազմով կամ ձեւով։ Իհարկե ոչ։ Բայց արդյո՞ք լինում է իդեալական ձեւաչափ քաղաքականության մեջ առհասարակ։ Իհարկե ոչ։

    Հետեւաբար, ձեւաչափից «կառչելը» կարող է նշանակել թերեւս մի բան, որ խնդիրը պարզապես թիրախավորելն է, այլ ոչ թե իրապես քաղաքական հեռանկարները դիտարկելը, արդյունավետության մասին հոգ տանելը եւ այլն։ Որովհետեւ, արդյունավետության մասին հոգ տանելու, օգտակարության մղում ունենալու, կամ առնվազն բարձրաձայնված նպատակների հարցում ներհասարակական, ներպետական փոփոխությունների շահառու լինելու դեպքում, կենտրոնացումը կլինի թերեւս աշխատանքային բովանդակության վրա, բովանդակություն–մեթոդաբանություն հարաբերակցության վրա։

    Կրկնեմ, «կառչել» ձեւաչափից, նշանակում է պարզապես առաջնորդվել ոչ թե արդյունավետության, այլ հակառակի՝ ապարդյունության մոտիվով։

    Պե՞տք է ընդդիմախոսության տեսանկյունից լինի այս պրոցեսն անձեռնմխելի։ Իհարկե ոչ։ «Սրբազան կովի» վերածվելը ավելի շուտ ճահճանալու, քան առաջ գնալու գրավական է։ Այդ իմաստով, քաղաքական ուժերը իհարկե պետք է դրսեւորեն նաեւ իսկապես կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն, կամք, քննարկումների ու անգամ բանավեճի խիզախություն։ Բայց, շեշտեմ դաձյալ՝ ընդդիմախոսությունն էլ չի կարող լինել «բա դուք այն ժամանակ», «բա դուք սրան այսպես, նրան այնպես», կամ «աչքիդ վերեւն ունք կա» տրամաբանությամբ։ Բովանդակային եւ մեթոդական։ Մնացյալը ոչ թե «բուժօգնություն» է, այլ «սպանություն»։

    դիտվել է 3 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • 88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն – ԱՄԲԻՈՆ NEWS

    88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ավստրիացի գործարար Գերհարդ Պորշեն՝ աշխարհահռչակ Porsche ավտոմոբիլային ընկերության հիմնադիր Ֆերդինանդ Պորշեի թոռը։

    Գերհարդ Պորշեն մահացել է 2026 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ընտանիքի անդամների շրջապատում։ Նրա մահվան մասին հայտնի է դարձել նոյեմբերի 7-ին՝ ընտանիքի հրապարակած մահախոսականից։ Մահվան պատճառը չի հաղորդվում։Գերհարդ Պորշեն Porsche ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչներից էր։ Նա Ֆերի Պորշեի որդին էր և Վոլֆգանգ Պորշեի եղբայրը։ Ի տարբերություն հայտնի եղբոր՝ նախընտրում էր հեռու մնալ հանրային ուշադրությունից։

    Նա իր գործունեությամբ հայտնի էր Ավստրիայի Կարինթիա շրջանում։ 2010 թվականին Սանկտ Սալվատոր բնակավայրում հիմնադրել էր հազվագյուտ ավտոմեքենաների թանգարան, որտեղ ներկայացված էին Porsche, Rolls-Royce և Bentley մակնիշների մեքենաներ, ինչպես նաև մրցարշավային ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ ու տրակտորներ։

    Գերհարդ Պորշեի հրաժեշտի արարողությունը նախատեսված է նոյեմբերի 17-ին՝ Ավստրիայի Թալգաու բնակավայրում։

    Ambion.news

  • Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում


    Քաղաքականություն

    Դեկտեմբերի 1-ին Բրատիսլավայում նախատեսվում է անցկացնել «Հայաստանի ապագան․ Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրոպական միություն» խորագրով միջազգային համաժողով։ Այս մասին ասվում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի՝ նոյեմբերի 6-ի հայտարարության մեջ, որը ստորագրել է կազմակերպության նախագահ Աշոտ Գրիգորյանը։

    Համաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել փորձագետների, քաղաքական ուժերի և սփյուռքի կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունները, ինքնիշխանությունը, քաղաքական կայունությունն ու Հարավային Կովկասի անվտանգությունը։

    Քննարկումների առանցքում կլինեն Հայաստանի եվրոպական և եվրասիական կապերը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և միաժամանակ զարգացնում է համագործակցությունը Եվրոպական միության հետ։

    Ֆորումը նաև կոչ է անում Հայաստանի ընդդիմադիր ուժերին հաղթահարել ներքին տարաձայնությունները և ձևավորել ընդհանուր քաղաքական հարթակ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու համար։

    Հայտարարությունում կարևորվում է սփյուռքի առավել ակտիվ մասնակցությունը Հայաստանի զարգացմանը՝ ներդրումների, մասնագիտական փորձի, գիտական ներուժի և գործարար կապերի միջոցով։ Առաջնահերթությունների թվում նշվում են արդյունաբերությունը, գիտությունը, կրթությունն ու մշակութային ժառանգության պահպանումը։

    Առանձին ընդգծվում է Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմական, հոգևոր և ազգային ինքնության պահպանման գործում։

    Կազմակերպիչների փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցելու պատրաստակամություն արդեն հայտնել են ընդդիմադիր կուսակցությունների, սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ։