Blog

  • Խաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում է



    Սպորտ





    Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում է։ Այս մասին Խաչանովը հայտնել է ՏԱՍՍ-ին։

    Ավելի վաղ Խաչանովը հասել էր «US Open»-ի կիսաեզրափակիչ։

    «Հիմա հարյուր տոկոսով կարող եմ ասել, որ գտնվում եմ իմ լավագույն մարզավիճակում։ Շատ երկար եմ դրան հասել և ուրախ եմ, որ կարողացա լավ մարզավիճակ հավաքել։ Բայց այս գործընթացը մեզ մոտ երբեք չի ավարտվում»,- ասել է Խաչանովը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր:

    Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP զարգացման ընկերության (TDC) իրավապայմանագրային փաթեթին և առաջիկա անելիքներին, մասնավորապես՝ ներկայացվել են ընկերության կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի նախագծի շուրջ ընթացող աշխատանքները:

    Նախագծի իրականացման ուղղությամբ նման ձևաչափով քննարկումները կկրեն շարունակական բնույթ։

  • Արդյունքահեն վարձատրություն. շուրջ 20 հազար պետական և համայնքային ծառայող ու պաշտոնյա կունենա աշխատավարձի աճ

    2027 թվականի հունվարի 1-ից ներդրվող արդյունքահեն վարձատրության համակարգի շնորհիվ շուրջ 20 հազար պետական և համայնքային ծառայող ու պաշտոնյա կստանա ավելի բարձր աշխատավարձ։ Վարձատրությունը կախված կլինի յուրաքանչյուր կառույցի և յուրաքանչյուր պաշտոնյայի կամ ծառայողի կատարված աշխատանքի արդյունքից։ Օրենսդրական փաթեթը, որն այսօրվա Կառավարության նիստում ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, բխում է Կառավարության 2026–2031 թվականների ծրագրից։

    Ծրագրի նպատակներից է ստեղծել արհեստավարժ և մասնավոր հատվածի հետ մրցունակ հանրային ծառայություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս բարեփոխումն անվանել է Կառավարության ամենաբարդ, բայց և ամենակարևոր բարեփոխումներից մեկը, որի նպատակը պետության և պետական համակարգի ուժեղացումն է։ Նոր համակարգում աշխատավարձը կազմված կլինի երեք մասից.

    • պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձ,

    • ստաժի հավելավճար՝ ծառայության միևնույն պաշտոնային խմբում յուրաքանչյուր տարվա համար 2%, առավելագույնը՝ 30%,

    • կատարած աշխատանքի արդյունքի համար տրվող լրավճար։ Նախ սահմանվում են Կառավարության ծրագրից բխող նպատակները, հետո գնահատվում է, թե որքանով է պետական մարմինը դրանց հասել, և միայն դրանից հետո՝ յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը։ Որքան բարձր է արդյունքը, այնքան մեծ է վարձատրությունը։

    2025 թվականից գործող պիլոտային ծրագրում աշխատավարձի հավելաճի շեշտը ղեկավար կազմի վրա էր։ Նոր կարգավորումներն ավելի շատ են տարածվում մասնագիտական պաշտոնների վրա։ Գործադիր իշխանությունում արձանագրված լավ արդյունքները հիմք կդառնան լրացուցիչ միջոցներ հատկացնելու նաև այլ մարմիններին, այդ թվում՝ դատական իշխանությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նոր համակարգով պարգևատրումը դառնում է բացառություն. այն կտրվի միայն հատուկ առաջադրանքի կամ որակյալ աշխատանքի համար, իսկ տարեվերջին տնտեսված միջոցներից պարգևատրումներ այլևս չեն տրվի։

    Օրենքով սահմանվում են նաև հավելումների վերին շեմեր։ Ծառայողը լրավճարի 10%-ը պետք է ներդնի իր կրթության և մասնագիտական զարգացման մեջ։ Բարեփոխումն իրականացնելու համար պետական բյուջեից կհատկացվի 2026 թվականի համեմատ 25 միլիարդ դրամով ավելի միջոց։

  • Կոնյակի գործարանում ԲՀԿ վարձակալած տարածքի մասին պնդումները սուտ են |

    Ի պատասխան Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի երեկ հնչեցրած հայտարարության, թե «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի տարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից վարձակալվող տարածքի հետագա վարձակալության հարցը քննարկելու նպատակով մեկ ամիս որևէ մեկը չի կապվել իրենց հետ», «որևէ առաջարկ չի եղել», հարկ ենք համարում նշել, որ այս պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

    Կոմբինատին պատկանող և նախկինում վարձակալության հանձնված տարածքների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ մի շարք տարածքներ վարձակալության են հանձնվել շուկայական արժեքից էականորեն ցածր պայմաններով, ինչը չի համապատասխանում Կոմբինատի տնտեսական շահերին։

    Իվետա Տոնոյանը հանդիպել է Կոմբինատի ղեկավարության հետ, որի ընթացքում հստակ ներկայացվել է, որ նախ պետք է որոշվի տարածքի իրական շուկայական արժեքը, որից հետո միայն կքննարկվեն վարձակալության հետագա պայմանները։ Այս համատեքստում առավել քան տարակուսելի են հանդիպումից հետո Իվետա Տոնոյանի կողմից հրապարակայնորեն հնչեցված ձևակերպումները, որոնք չեն արտացոլում հանդիպման ընթացքում ներկայացված ամբողջական տեղեկատվությունն ու Կոմբինատի դիրքորոշումը։ Կոմբինատի գույքը կառավարվելու է բացառապես օրենքի, շուկայական արժեքի և կազմակերպության տնտեսական շահերի հիման վրա՝ անկախ առանձին անձանց կամ շրջանակների ցանկություններից և ակնկալիքներից։

    Ինչ վերաբերում է աշխատասենյակների բաշխման վերաբերյալ պնդումներին, ապա դա բացառապես կազմակերպության ներքին կառավարման գործընթացների մաս է և կարգավորվում է գործող ղեկավարության որոշումներով՝ ելնելով կազմակերպության գործունեության անհրաժեշտությունից և չի կարող պայմանավորված լինել նախկինում ձևավորված գործելակերպի պահպանման ակնկալիքներով։ Հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և հանրությանը ապակողմնորոշող հայտարարություններ տարածելուց։

  • Երբ մեկը նաև ուրիշի իրավունքի համար է պայքարում, դա քաղաքացիական պատասխանատվություն է․ Անի Կարապետյան

    Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Երբ ինձ հարցնում եք՝ այս բազմաթիվ խնդիրների մեջ որտեղի՞ց եմ ուժ գտնում, պատասխանը մեկն է՝ այն բոլոր քաղաքացիներից, ովքեր անտարբեր չեն իրենց հայրենակիցների խնդիրների նկատմամբ։

    Հենց այսպիսի մարդիկ են ինձ ուժ տալիս շարունակելու։ Որովհետև երբ մեկը պայքարում է ոչ միայն իր, այլև ուրիշի իրավունքի համար, դա արդեն պարզապես պայքար չէ․ դա քաղաքացիական պատասխանատվություն է։

  • ԿԲ-ն զգուշացնում է․ «G Class invest»-ի անվամբ կեղծ ներդրումային առաջարկ է տարածվում

    ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ «G Class invest» անվամբ (www.gcard.am, www.gclass.am) ներկայացող «ՋԱՎԱ ԹԻՄ» ՍՊԸ-ն հանդես է գալիս արժեթղթերի ձեռքբերման հրապարակային կեղծ առաջարկով։


    «Տեղեկացնում ենք , որ Կենտրոնական բանկը չի գրանցել Ընկերության կողմից նման առաջարկ ներկայացնելու հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ, և Ընկերությանը չի տրամադրվել ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա։

    Հետևաբար, Ընկերությունը գործում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս։


    Հորդորում ենք քաղաքացիներին լինել զգոն և ներդրում կատարելուց առաջ համոզվել, որ համապատասխան ազդագիրը գրանցված և հրապարակված է Կենտրոնական բանկի կողմից։

     Կենտրոնական բանկը շարունակելու է ոլորտի վերահսկողությունը և խախտումների հայտնաբերման դեպքում ձեռնարկելու է օրենքով սահմանված գործողություններ։

  • Կրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել է


    Հասարակություն



    Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Արմավիր-Երևան Մ5 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Մրգաշատի խաչմերուկում, անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, որից հետո վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի է ենթարկել «Լադա» մակնիշի ավտոմեքենան։

    Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում | Սպորտ

    Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է կարիերան ընտրանու կազմում:

    «Որոշել եմ ավարտել ելույթներս Հայաստանի ազգային հավաքականում։ Այս որոշումն ընդունելը հեշտ չէր․ հավաքականի մարզաշապիկը կրելն իմ կյանքի ամենամեծ պատիվներից է եղել։

    Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին՝ վստահության, թիմակիցներիս՝ ուս-ուսի անցած ճանապարհի, հավաքականի ամբողջ անձնակազմին՝ ամենօրյա աշխատանքի համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս ու մեր երկրպագուներին՝ սիրո և աջակցության համար, հատկապես ամենադժվար պահերին։

    Մեր հավաքականին մաղթում եմ հաջողություններ ու հաղթանակներ, որոնք հպարտություն ու ուրախություն կպարգևեն բոլորիս։ Միշտ ձեր կողքին եմ լինելու և ամբողջ սրտով ուրախանալու եմ ձեր յուրաքանչյուր հաջողությամբ։ Շնորհակալ եմ այս տարիների համար, իմ հավաքակա՛ն»,- գրել է նա։ 

  • Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՆիկոլ Փաշինյանը և Բրազիլի դեսպանը կարևորել են տարբեր ոլորտներում քաղաքական սերտ երկխոսությունըՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ Գևորգ ՊապոյանԳործարար Նարեկ Նալբանդյանի փաստաբանական թիմը հերքում է պահանջել լրագրող Վահե ՄակարյանիցՉենք պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. ՇոյգուՀաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք, Փաշինյանն էլ է ծափահարելու․ ԿարապետյանՎարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներովՀուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրությու

    Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՆիկոլ Փաշինյանը և Բրազիլի դեսպանը կարևորել են տարբեր ոլորտներում քաղաքական սերտ երկխոսությունըՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ Գևորգ ՊապոյանԳործարար Նարեկ Նալբանդյանի փաստաբանական թիմը հերքում է պահանջել լրագրող Վահե ՄակարյանիցՉենք պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. ՇոյգուՀաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք, Փաշինյանն էլ է ծափահարելու․ ԿարապետյանՎարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներովՀուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. ԿԸՀ նախագահԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելքՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԱնահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ վարչապետՊատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը աղոթք են հնչեցրելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքըԽլուրդը հերդ ա․ Չախոյանը պատասխանել է Լևոն Քոչարյանի վիրավորանքին. MediaNews Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՆախագծի հրապարակումը մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության մասինԱլեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերՍահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի վերաբերյալ որոշում է կայացրելԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցերՊաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնովԾավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա․ Անահիտ ԱվանեսյանԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններումՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանըԵԽ-ն հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ԵՄ նախագծինԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարներըՄենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասինՍուրեն Պապիկյանը ժամանել է ՊեկինԱրարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարինՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազությունՍևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ ԱրմենիաՎարչապետի խալաթն ավելի շատ օրակարգ է թելադրում, քան ընդդիմության առաջնորդները։ Տարոն ՉախոյանTour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրելՀայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է ԽաչվերացըՀարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանԴպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարարՍուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցերԳրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտե

  • Իրանի և Թուրքիայի ՆԳ նախարարները կքննարկեն սահմանային անվտանգությունը, առևտուրը և ահաբեկչության դեմ պայքարը

    Իրանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարները Անկարայում կայանալիք համատեղ հանդիպման ընթացքում կքննարկեն սահմանի հատման, անվտանգության, առևտրային փոխանակման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, հայտնել է Իրանի ՆԳ նախարար Էսքանդար Մոմենին, հաղորդում է Mehr-ը։

    Նրա խոսքով՝ երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համատեղ նիստերը, որպես կանոն, անցկացվում են տարին մեկ անգամ։ Նախորդ տարի հանդիպումը կայացել էր Թեհրանում, իսկ այս տարի, գերատեսչությունների պայմանավորվածության համաձայն, այն հյուրընկալում է Անկարան։

    Բանակցությունների ընթացքում կողմերը կանդրադառնան երկու նախարարությունների իրավասության տակ գտնվող հարցերի լայն շրջանակի։ Դրանց թվում են սահմանային անցակետերի աշխատանքը, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, անվտանգության ապահովումը, առևտրային փոխանակումներն ու կազմակերպված հանցավորության դեմ մղվող պայքարում իրականացվող համագործակցությունը։

    Մոմենին ընդգծել է, որ Իրանի և Թուրքիայի հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն և հենվում են երկու ժողովուրդների մշակութային կապերի վրա։

    «Թուրքիան մեր բարեկամ ու եղբայրական երկիրն է, ուստի այս այցն առանձնահատուկ կարևորություն ունի», — հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարարը։