Blog

  • Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա


    Միջազգային



    Սեպտեմբերի 16-ի գիշերը ռուսական ուժերը ռեակտիվ շարժիչով անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա՝ հրդեհ առաջացնելով Սվյատոշինսկի շրջանի պահեստներից մեկում։

    Ուկրաինայի մայրաքաղաքում օդային տագնապ է հայտարարվել՝ ռեակտիվ ԱԹՍ-ի մոտենալու պատճառով։

    Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ այդ առավոտ Սվյատոշինսկի շրջանում մեկ մարդ է տուժել՝ պահեստի տարածքի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով։ «Բուժաշխատողները հոսպիտալացրել են տուժածին»,- գրել է Կլիչկոն։



  • Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան | Հասարակություն

    «Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա»:

    Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

    Նախարարի խոսքով օրը մի քանի անգամ օպերատիվ խմբի հետ աշխատանքներ են իրականացվում, կրկնակի փորձաքննությունների արդյունք կլինի` ավելի լայն աշխարհագրությունով։

    «Համայնքը ջրամատակարարմամբ ապահովում է խմելու և կենցաղային ջրով, մինչև մեր հաջորդիվ փորձաքննությունների ավարտն ու ջրի մաքրման ավարտը»,-ասել է Անահիտ Ավանեսյանը։

    Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի պարունակության սահմանային թույլատրելի շեմի գերազանցում։

  • Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա․ Անահիտ ԱվանեսյանԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններումՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանըԵԽ-ն հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ԵՄ նախագծինԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախա

    Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա․ Անահիտ ԱվանեսյանԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններումՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանըԵԽ-ն հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ԵՄ նախագծինԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարներըՄենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասինՍուրեն Պապիկյանը ժամանել է ՊեկինԱրարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարինՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազությունՍևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ ԱրմենիաՎարչապետի խալաթն ավելի շատ օրակարգ է թելադրում, քան ընդդիմության առաջնորդները։ Տարոն ՉախոյանTour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրելՀայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է ԽաչվերացըՀարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանԴպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարարՍուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցերԳրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՍոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին

  • Ռուսաստանը փորձարկում է մեր վճռականությունը․ ՆԱՏՕ-ի հետ ամրապնդում ենք զսպումն ու պաշտպանությունը․ ֆոն դեր Լայեն

    Եվրոպան կրկին արթնացել է Ռուսաստանի անխոհեմ և վտանգավոր գործողությունների նկատմամբ, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

    «Ռուսական ռազմանավը վտանգավոր մոտեցմամբ լուսարձակներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ։

    Ռուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լիտվայի օդային տարածք, նախքան ՆԱՏՕ-ի կործանիչների կողմից խոցվելը։

    Սրանք առանձին միջադեպեր չեն։ Դրանք Ռուսաստանի ագրեսիայի և Եվրոպայի դեմ սադրանքների ավելի լայն օրինաչափության մի մասն են. Ռուսաստանը փորձարկում է մեր պատրաստվածությունն ու վճռականությունը։

    Ռուսաստանը կտեսնի, որ մեր վճռականությունը միայն ամրապնդվում է։

    Մենք ՆԱՏՕ-ի հետ միասին ամրապնդում ենք մեր կոլեկտիվ զսպման և պաշտպանության միջոցները։ Եվ մենք մեծացնում ենք Ռուսաստանի վրա ճնշումը»,-նշել է նա։

  • Երբ ՌԴ–ից զենք էինք ձեռք բերում, Ադրբեջանը վայնասուն էր դնում, իսկ հիմա ծպտուն չեն հանում. Ֆարմանյան (video)

    Երբ ՌԴ–ից զենք էինք ձեռք բերում, Ադրբեջանը վայնասուն էր դնում, իսկ հիմա ծպտուն չեն հանում. Ֆարմանյան (video)

  • «TRIPP-ը եւ ԵՄ-ին անդամակցելը փոխկապակցված բաղադրիչներ են»

    Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան եւ արտաքին գործերի նախկին փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանի Armenia is turning westward — the West should take it seriously հոդվածի թարգմանությունը։

     

    Գրիգոր Հովհաննիսյան

     

    Հայաստանը, որը տասնամյակներ շարունակ Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից էր հետխորհրդային տարածքում, պատրաստվում է Եվրոպական միությանն անդամակցելու հայտ ներկայացնել։

     

    Ռուսաստանն ու Եվրասիական տնտեսական միությունում նրա գործընկերները համառորեն պահանջում են, որ Հայաստանն ընտրություն կատարի երկու դաշինքների միջեւ։ Մոսկվան զգուշացրել է տնտեսական հետեւանքների մասին։ 

     

    Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը՝ զգուշացնելով «խորը առեւտրային հակասությունների մասին, որոնք առաջին հերթին վնաս կհասցնեն Հայաստանին»։ Ազդանշանը միանգամայն պարզ է. Ռուսաստանն ունի բավարար լծակներ՝ դեպի Եվրոպա Հայաստանի ուղին ցավոտ դարձնելու համար։

    Լուսանկարը` ՀՀ կառավարություն

    Կա նաեւ այլ ռիսկ։ Հայաստանը կարող է առերեսվել Ռուսաստանի ուղեծրից դուրս գալու հետեւանքներին՝ Արեւմուտքում հաստատուն կերպով չամրապնդվելով։ Սա հին խնդիր է աշխարհի ամենահին քրիստոնյա պետության համար։ Հայաստանն իր պատմության մեծ մասն անցկացրել է ավելի մեծ տերությունների միջեւ մանեւրելով՝ Հռոմից ու Պարսկաստանից մինչեւ Ռուսաստան ու Արեւմուտք։

     

    1991 թվականից հետո Հայաստանը բախվեց Ադրբեջանի, փակ թուրքական սահմանի եւ Արեւմուտքի կողմից համադրելի անվտանգային երաշխիքների բացակայությանը։ Այս իրավիճակում նա ընդունեց ռազմավարական կախվածությունը Մոսկվայից՝ պաշտպանության դիմաց։

     

    Սակայն 2020 թվականի պատերազմը Ադրբեջանի հետ լրջորեն խարխլեց հայերի վստահությունը Ռուսաստանի նկատմամբ։ Դրան հաջորդած ճգնաժամերն ավելի խորացրին ճեղքվածքը՝ գագաթնակետին հասնելով 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավմամբ եւ տարածաշրջանի գրեթե ողջ էթնիկ հայ բնակչության փախուստով։ Ռուսաստանը ձեւականորեն մնում էր Հայաստանի դաշնակիցը, սակայն հայերն ավելի հաճախ էին եզրակացնում, որ այս դաշինքը չկարողացավ ապահովել այն պաշտպանությունը, որի դիմաց նրանք զոհաբերել էին ռազմավարական ազատությունը։

     

    Ամենից հեշտ կլիներ հետագա իրադարձությունները մեկնաբանել որպես Հայաստանի կողմից նոր հովանավորի փնտրտուք։ Սակայն նախորդ աշխարհաքաղաքական շրջադարձերը հիմնականում գոյատեւման փորձեր էին։ Այսօր տեղաշարժն ավելի խորքային բնույթ ունի։ Արեւմուտքը դառնում այն վայրը, որտեղ հայերը տեսնում են իրենց երկրի ապագան։ Հայաստանի տեխնոլոգիական հատվածը ինտեգրված է համաշխարհային շուկաներին։ Երիտասարդ հայերն ավելի շատ են հայացքն ուղղում դեպի Եվրոպա եւ ԱՄՆ՝ մասնագիտական, կրթական եւ մշակութային հնարավորությունների համար։

     

    Կա նաեւ սփյուռքի գործոնը։ ԱՄՆ-ում է գտնվում հետխորհրդային տարածքից դուրս աշխարհի ամենամեծ հայկական համայնքը։ Ամերիկա-հայկական հարաբերությունների խորացումը կարող է այս համայնքը Հայաստանի շահերի պաշտպանից վերածել կապիտալի, փորձագիտության, տեխնոլոգիաների եւ ինստիտուցիոնալ կապերի հոսք ապահովող ալիքի։

    Լուսանկարը` ՀՀ կառավարություն

    Այդ պատճառով Փաշինյանի հայտարարությունը ԵՄ-ի մասին սոսկ եվրոպական պատմություն չէ։ Հայաստանի շարժումը դեպի Եվրոպա տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ վերափոխող հարաբերությունների ֆոնին, որոնք առավել ակնհայտորեն դրսեւորվում են «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման երթուղու» (TRIPP) միջոցով։

     

    Այս նախագիծը, որն իրականացվում է ԱՄՆ-ի միջնորդությամբ, նախատեսում է հարավային Հայաստանով անցնող 43 կիլոմետրանոց տարանցիկ միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը Նախիջեւանի ու Թուրքիայի հետ։ Հեռանկարում այն կարող է կապել Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ՝ միաժամանակ նվազեցնելով տարածաշրջանային կախվածությունը Ռուսաստանից ու Իրանից, ինչպես նաեւ հնարավորություններ ստեղծելով ամերիկա-հայկական համագործակցության համար ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ առեւտրի ոլորտներում։

     

    Համատեղ ամերիկա-հայկական ընկերության ստեղծման շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին, ինչը հեռանկար է բացում Հայաստանի ենթակառուցվածքներում, տեխնոլոգիաներում եւ առեւտրում ԱՄՆ-ի կայուն մասնակցության համար։

    Լուսանկարը` ՀՀ կառավարություն

    Այսպիսով, TRIPP-ը եւ ԵՄ-ին անդամակցելը միեւնույն աշխարհաքաղաքական պատմության բաղադրիչներ են։ Եվրոպան Հայաստանին առաջարկում է ինստիտուցիոնալ նպատակակետ։ ԱՄՆ-ը կարող է առաջարկել ռազմավարական կապակցվածություն, տեխնոլոգիաներ եւ ներդրումներ։

     

    Եթե այս հարաբերությունները խորանան, Հայաստանի արեւմտյան կողմնորոշումն այլեւս կախված չի լինի առանձին կառավարության կամ վարչապետի նախապատվություններից։ Սա չի նշանակում, որ Հայաստանը պարզապես Մոսկվան փոխարինում է Վաշինգտոնով։ Նա ձգտում է բովանդակալից հարաբերությունների ինչպես Եվրոպայի ու ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի եւ այլ երկրների հետ։

     

    Մի երկրի համար, որի պատմությունն անընդհատ նրան կախյալ էր դարձնում մեկ արտաքին հովանավորից, դիվերսիֆիկացումն ինքնին ինքնիշխանության մի ձեւ է։ Սակայն ԵՄ-ին անդամակցելը որակապես այլ քայլ կլինի։ Ժամանակի ընթացքում այն Հայաստանը կտեղավորի արեւմտյան քաղաքական, տնտեսական եւ ինստիտուցիոնալ համակարգի ներսում։ Զուգակցված ԱՄՆ-ի հետ ընդլայնվող հարաբերությունների հետ՝ սա իսկական աշխարհաքաղաքական վերադասավորում կնշանակի։

    Լուսանկարը` ՀՀ կառավարություն

    Հայաստանն արդեն մեկ անգամ փորձել է դեպի Արեւմուտք շրջադարձ կատարել Ռուսաստանի թուլացման պայմաններում։ Երբ 1917 թվականին փլուզվեց Ռուսական կայսրությունը, անկախ Հայաստանը հայացքն ուղղեց դեպի Արեւմուտք։ Վուդրո Վիլսոնը դարձավ արտաքին երաշխիքների հանդեպ հայկական հույսերի խորհրդանիշը, սակայն արեւմտյան համակրանքն այդպես էլ իրական պաշտպանության չվերածվեց։ Հայոց ցեղասպանությունից հետո, հայտնվելով թուրքական ուժերի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի արանքում, Առաջին Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ 1920 թվականին։

     

    Մեկ դար անց հայերն օգտագործում են նոր հնարավորությունը։ Արեւմուտքն այս անգամ կարող է ամեն ինչ ճիշտ անել։

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

  • Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում

    Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում մայիս-սեպտեմբեր ամիսներին կատարվել են կադրային փոփոխություններ և նշանակումներ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

     

    Նախարարի հրամաններով․

    ՆԳ նախարարությունում՝

     

    Արման Գևորգյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ,

     

    Արթուր Սահակյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության պետի տեղակալ։

    ՆԳՆ ոստիկանությունում՝

     

    Անդրեյ Մանուկյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության պետ,

     

    Վահան Հակոբյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալ,

     

    Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ,

     

    Կարեն Մայիլյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ,

     

    Գևորգ Պալյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի պետ,

     

    Կարեն Արզումանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի պետ,

     

    Արտակ Գուրջանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի պետ,

     

    Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ,

     

    Վազգեն Թադևոսյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետ,

     

    Արտաշես Ալեքսանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ,

     

    Կարեն Գևորգյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի հրամանատար,

     

    Արման Խաչատրյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Եղեգնաձորի պահպանության բաժնի պետ,

     

    Խաչիկ Բախբուդարյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Կենտրոնի պահպանության բաժնի պետ,

     

    Արտյոմ Ալեքսանյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի 1-ին գումարտակի հրամանատար,

     

    Արմեն Ղամբարյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Մաշտոցի պահպանության բաժնի պետ,

     

    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության պետ Դավիթ Սուրենյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,

     

    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հափշտակությունների դեմ պայքարի բաժնի պետ Վաղինակ Մինասյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,

     

    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոմանոս Խլղաթյանն ազատվել է պաշտոնից,

     

    Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի պետ Տիգրան Պողոսյանն ազատվել է պաշտոնից,

     

    Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,

     

    Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ Արմեն Հարությունյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից։

     

    Ոստիկանության գվարդիայի Մաշտոցի պահպանության բաժնի պետ Ալբերտ Ազատյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,

    ՆԳՆ փրկարար ծառայությունում՝

     

    Փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության հարցերով կառավարման մարմինների գործունեության համակարգման բաժնի պետ Էդգար Վաղարշակյանն ազատվել է Փրկարար ծառայությունից։

    Այլ հրամաններով՝ Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում 10 ծառայող նշանակվել է բաժնի պետի տեղակալի պաշտոնի, 3-ն ազատվել են Ոստիկանությունում ծառայությունից, իսկ 1 ծառայող՝ զբաղեցրած պաշտոնից։

  • Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան

    Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան

  • Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ Զաքարյան

    Սաուդյան արքայազնը, օգնություն խնդրելու նպատակով, կարծես, արդեն բոլորին զանգահարել է։ Նախորդ գրառմամբ նշել էինք, որ «ամենաթարմ» ռազմական դաշնակիցներ Թուրքիան և Պակիստանը հրաժարվել են: Քաղաքավարի կերպով հրաժարվել են, նաև մյուսները, և միայն բրիտանացիներն են խոստացել մտածել այդ մասին։ Թեև նրանց մոտ կարծես, «Ֆոլկլենդյան հակամարտություն 2»-ն է ուրվագծվում, այնպես որ Եմենի և սաուդցիների համար դժվար, թե բրիտանացիները ժամանակ գտնեն։ Բացի այդ՝ Թագավորական նավատորմի հնարավորություններն այսօր այլևս այնպիսին չեն, ինչպիսին էին ծովակալ Նելսոնի փառավոր ժամանակներում էր:

  • Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր



    Հասարակություն





    Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Մհեր Գ․-ն իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով Սարալանջ բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կորցրել է կառավարումը և կողաշրջվել։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

    Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։