«Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին

Written by

in

Իսպանիայի Լա լիգայի 2026/27 մրցաշրջանի 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս խոշոր հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ (3-0), հաղորդում է ArmSport.am-ը։

«Սերուցքայինների» կազմում հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց Ֆեդերիկո Վալվերդեն։ 36-րդ րոպեին Արդա Գյուլերը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում՝ 75-րդ րոպեին, Գյուլերի փոխանցումից հետո Կիլիան Մբապեն խփեց մադրիդցիների երրորդ գնդակը։

79-րդ րոպեին դաշտի տերերը մնացին տասը հոգով. «Վալենսիայի» ավագ Խոսե Լուիս Գայան ուղիղ կարմիր քարտ ստացավ Կիլիան Մբապեի նկատմամբ թույլ տված կանոնների խախտման համար՝ ընդհատելով մադրիդցիների վտանգավոր արագ հակագրոհը։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 30 միավոր և հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բարսելոնային»։ Կատալոնական թիմն այս տուրի իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ նոյեմբերի 8-ին, հյուրընկալվելով 28 միավորով 3-րդ տեղում ընթացող Մադրիդի «Ատլետիկոյին»։

դիտվել է 6 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *