Blog

  • Հերթական ոտնձգությունը՝ եկեղեցու նկատմամբ, «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակը

    Հերթական ոտնձգությունը՝ եկեղեցու նկատմամբ, «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըՍեպտեմբերի 11-ին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։

    Այդ օրը ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է ահազանգել Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գեղամ Ն․-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Ներքին Դվին գյուղում գործող «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողություն են կատարել։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանին Գեղամ Ն.-ն հայտնել է, որ սեպտեմբերի 10-ին ժամը 19:30-ից մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 14:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են եկեղեցու գանձանակը։

    Նա հայտնել է նաև, որ եկեղեցու մուտքի դուռը և պատուհանները վնասված չեն եղել։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գեղամ Ն.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված եկեղեցու հոգևոր հովիվն է։

    Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

  • Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ Ֆարմանյան

    Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ Ֆարմանյան

  • Արփինե Սարգսյանը Բաթումիում ներկա է եղել ցուցադրական փրկարարական վարժանքին |

    Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ այցելել է փորձաքրեագիտական վարչություն, ծանոթացել վարչության գործունեության առանձնահատկություններին։

    Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամները շրջել են ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում, ծանոթացել տրանսպորտային ու տեխնիկական միջոցներին, բարձր տեխնոլոգիական շարժական քրեագիտական լաբորատորիաներին։

    Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Շալվա Թադումաձեի և փորձաքրեագիտական վարչության տնօրեն Թենգիզ Սիսաուրիի հետ։

    Սուլխան Թամազաշվիլին և Արփինե Սարգսյանը Բաթումիում ներկա են եղել ցուցադրական փրկարարական վարժանքին։

    Մասնակցել են նախարարության Սահմանային ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի, հատուկ նշանակության ավիացիայի դեպարտամենտի և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցներ։

    Ներկայացվել են ծովում տեղի ունեցած պատահարներին արագ արձագանքելու, տարբեր ստորաբաժանումների համագործակցության և փրկարարական միջոցառումները պատշաճ կազմակերպելու կարողությունները։

    Ցուցադրական միջոցառման ընթացքում կիրառվել են լողամիջոցներ, անօդաչու թռչող սարք և Սահմանային ոստիկանության ուղղաթիռ։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա Մանուկյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա Մանուկյան

  • Թարթիչների հաճախակի երկարացումը կարող է նպաստել կոպերի շրջանում մաշկային տզերի բազմացմանը

    Նոր հետազոտության համաձայն՝ թարթիչների հաճախակի երկարացումը կարող է կապված լինել աչքերի գրգռվածության, չորության և կոպերի գեղձերի աշխատանքի խանգարման հետ։ 10-ից ավելի անգամ նման միջամտություն կատարած կանանց 85%-ի մոտ հայտնաբերվել են այդ գեղձերի խցանման կամ աշխատանքի խանգարման նշաններ։

    Ուսումնասիրության ընթացքում պարբերաբար թարթիչներ երկարացրած 25 կանանցից 24-ի մոտ հայտնաբերվել է Demodex folliculorum մաշկային տիզ։ Մասնագետները խորհուրդ են տալիս երկարացված թարթիչները պարբերաբար մաքրել և ախտանշանների դեպքում դիմել բժշկի։

  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնովԾավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա․ Անահիտ ԱվանեսյանԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններումՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանըԵԽ-ն հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ԵՄ նախագծինԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նոր

    Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնովԾավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա․ Անահիտ ԱվանեսյանԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններումՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանըԵԽ-ն հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ԵՄ նախագծինԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարներըՄենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասինՍուրեն Պապիկյանը ժամանել է ՊեկինԱրարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարինՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազությունՍևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ ԱրմենիաՎարչապետի խալաթն ավելի շատ օրակարգ է թելադրում, քան ընդդիմության առաջնորդները։ Տարոն ՉախոյանTour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրելՀայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է ԽաչվերացըՀարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանԴպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարարՍուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցերԳրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՍոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

  • Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video)

    Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video)

  • Լոս Անջելեսի NBC4 լրատվականի ուղղաթիռը վթարի է ենթարկվել՝ ավտոբուսի ողբերգական վթարի լուսաբանման պահին․ զոհեր կան

    Լոս Անջելեսի արվարձանում լրատվական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, իսկ երկուսը՝ տեղափոխվել հիվանդանոց, հայտնում են քաղաքային հրշեջ ծառայության աշխատակիցները։

     

    NBC Los Angeles-ը հաստատել է, որ ուղղաթիռը պատկանում է NewsChopper4 ստորաբաժանմանը, որը նաև աշխատում էր Telemundo 52-ում և այդ տարածքում էր՝ լուսաբանելու ավտոբուսի ողբերգական վթարը։

     

    Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Չաթսվորթ թաղամասում գտնվող երկու առևտրային շենքերի միջև։

     

    Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը հայտարարել է, որ դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է եղել ներսում, զոհերի անունները չեն հրապարակվել։

     

    Լոս Անջելեսի հրշեջ ծառայության տվյալներով՝ վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել, այրվել են չորս մեքենա, երկու պահեստային տարա։ Դեպքի վայր է ուղարկվել ավելի քան 70 հրշեջ խումբ։

     

    NBC4-ը հաստատել է, որ վթարվածը իր տեղական լրատվական կայանի ուղղաթիռն է։

     

  • Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա



    Հասարակություն


    Յունիբանկն ընդլայնել է Թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատանքային գրաֆիկը՝ հաճախորդների համար բանկային աջակցությունը դարձնելով ավելի հասանելի։ Բանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնը երկուշաբթիից ուրբաթ աշխատում է շուրջօրյա, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 22:00-ն։ Նոր գրաֆիկը հնարավորություն է տալիս հաճախորդներին դիմել Բանկ՝ խորհրդատվություն և աջակցություն ստանալու իրենց հարմար ժամին։

    Թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատանքային գրաֆիկի ընդլայնումը բանկային սպասարկման հասանելիության և որակի բարձրացմանն ուղղված ևս մեկ քայլ է։ Յունիբանկը հետևողականորեն զարգացնում է հեռավար սպասարկման ուղիները՝ հաշվի առնելով հաճախորդների կարիքներն ու դիմումների բնույթը։ Այսօր բազմաթիվ բանկային ծառայություններ հասանելի են առցանց շուրջօրյա, ուստի Բանկի համար կարևոր է հաճախորդներին անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն օպերատիվ ստանալու հնարավորություն ապահովելը։ Նոր աշխատանքային ռեժիմը հատկապես հարմար է արտերկրում գտնվող և այլ ժամային գոտիներում բնակվող հաճախորդների համար: 

    Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոն կարող եք դիմել +374 10 71 22 22 և +374 10 59 55 55 հեռախոսահամարներով։






  • 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին


    Քաղաքականություն





    18 արդարների գործով գալիք դատական նիստին կրկին «ՔԿ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներ են հարցաքննվելու:

    4 փորձագետներ արդեն հարցաքննվել են, մնացել են ևս 4-ը»:

    Իսկ ի՞նչ են տվել մինչ այս կատարված փորձաքննությունները.

    1. Պարզվեց, որ փորձագետներին ընդամենը հանձնարարվել է հաստատել, թե հայտնաբերված զենքը զե՞նք է, վառոդը վառո՞դ է:

    Բայց Գնդապետ Իսրայելյանը հրաժարվո՞ւմ էր ընդունել, որ պետության կողմից նվեր ստացած զենքը զենք է, կամ որսորդմիության անդամներ Մովսես Շարբաթյանն ու Արսեն Ղազարյանը հրաժարվո՞ւմ էին հաստատել, որ իրենց որսորդական օրինական զենք-զինամթերքը զենք-զինամթերք է: Իհարկե ոչ:

    1. Պարզվեց, որ «ՔԿ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում փորձաքննությունների համար օգտագործվում են 80-ականների սովետական գրականություն, կենտրոնը չունի անհրաժեշտ սերտիֆիկացված նմուշներ, որպեսզի պարզի առգրավված վառոդի մակնիշը:
    2. Պարզվեց, որ փորձագետներից մեկը մասնագիտությամբ քիմիայի և կենսաբանության ուսուցիչ է, մյուսը` պատմաբան:

    Տեսնենք` գալիք դատական նիստին փորձագետներն էլ ինչ սենսացիոն բացահայտումներ կանեն Քննչական կոմիտեի փնթի աշխատանքի մասին:

    Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):