Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Written by

in

Նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ռ․ Լեմկինի՝ ժողովրդին հայտնի Նոտարի փողոց տանող ճանապարհից մի քաղաքացու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ նշված վայրում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով «Skoda» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա է արնանման հետքեր, իսկ «Skoda»-ից մոտ 30 մետր հեռավորության վրա համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի վայրում  հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Չհասկացանք, թե ինչ էր կատարվում, բայց տեսանք, որ երիտասարդ մի տղայի, ում պարանոցի հատվածից արյուն էր հոսում և նրան առաջինը օգնության հասան Լեմկինի փողոցում գործող «Opera Suite hotel»-ի աշխատակիցները և լավ էր բավականին արագ, կարելի է ասել 2-3 րոպեում շտապօգնության բժիշկները ժամանեցին ու այդ տղային նախ առաջին բուժօգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին հիվանդանոց։ Թե ինչն էր պատճառը, ով էր, դա դեռ չգիտենք։ Դա երևի ոստիկաններն ու քննիչները կպարզեն։ Մի բան հաստատ է, եթե շտապօգնությունը մի քիչ ուշանար՝ հնարավոր է վիրավորի կյանքը փրկել չհաջողվեր»։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ, ինչպես նաև վիրավորի, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

դիտվել է 8 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *