Blog

  • Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիս

    Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին նոյեմբերի 9-ին ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստին։

    ՏԿԵ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, ՀՀ- ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, ով Հայաստան է ժամանել Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակներում։

    © factor.am

  • Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան

    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, ՀՀ- ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին։ Այդ մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

    Նա Հայաստան է ժամանել Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակներում։

  • Համեղ անկյուն․ Լավաշով տաք ռուլետ՝ պանրով և կանաչիով – ԱՄԲԻՈՆ NEWS

    Պատրաստեք համեղ ուտեստ ընդամենը 10 րոպեում

    Անհրաժեշտ է՝

    2 թերթ լավաշ

    200 գ պանիր

    Կանաչի՝ սամիթ, մաղադանոս

    1 ձու

    Մի փոքր կարագ

    Պանիրը խառնել մանր կտրատած կանաչու հետ, լցնել լավաշի վրա, փաթաթել ռուլետի տեսքով, վրան քսել հարած ձու և տապակել թավայի մեջ՝ մինչև ոսկեգույն դառնալը։ Համեղ նախաճաշ կամ արագ ընթրիք՝ ամբողջ ընտանիքի համար։

    Հետաքրքիր փաստ․ հայկական լավաշի պատրաստման ավանդույթը 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

  • Այն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան

    Եվ ոչ թե համախմբում միայն իշխանություն-ընդդիմություն, այլ ընդդիմություն տրամաբանության շրջանակում, այլ համազգային համախմբում, որպեսզի մեր ողջ էլիտան՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, ինքը նախ հասկանա, որ հայ-ռուսական հարաբերությունները բիզնեսի, լավ ապրելու մասին չեն, այլ պետություն ունենալու-չունենալու մասին են։

  • Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

    Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»։ Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «Ադրբեջանական քաղաքական գիծն ու այնտեղից հնչող հռետորաբանությունը լավագույնս արտահայտում են այդ երկրի տրամադրվածությունն ու իրական նպատակները ՀՀ-ի հարցում:

    ՀՀ-ին ռազմական հանցագործություններ վերագրելը, Բաքվում պահվող հայ գերիների փաստը շահարկելը, ՀՀ-ին պարտադրված ադրբեջանական պահանջներն ընդգծելը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»:

    Անարգանքը, թշնամանքը, ագրեսիան, չարությունը, որոնք արտահայտվում են հայի ու հայ ժողովրդի նկատմամբ, երկու երկրներին ոչ մի պարագայում խաղաղության չեն հասցնի»,- նշել է նա:

  • Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել նոյեմբերի 9-ի համար

    Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել նոյեմբերի 9-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 358.09 դրամ է, վաճառքը՝ 362,5 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 396,94 դրամ, վաճառքի դեպքում՝ 408,29 դրամ։

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.29 դրամ, վաճառքինը՝ 4.54 դրամ:

  • ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ – Սյունիք ՀԸ

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

    Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Ծիլքար, Երասխ-Զանգակատուն, Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Սիսիան, Լծեն-Տաթև, Կապան-Մեղրի ավտոճանապարհները և Ապարանից Սպիտակի ոլորաններ ընկած ճանապարհահատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

    Լարսի մասին

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

    Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։

  • Գոհար Սանդոյանը՝ իր հասցեին տարածված տեղեկությունների մասին․ «Իմ լռությունը երբեք չպետք է ընկալվի որպես պատասխանելու անկարողություն»

    Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԻՄ ՄԱՍԻՆ ՏԱՐԱԾՎԱԾ ԿԵՂԾ

    Ու ԱՆՀԻՄՆ ՆՅՈւԹԻ…

     

    Ես՝ Գոհար Սանդոյանս, որպես «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, չեմ կարող անարձագանք թողնել իմ անձի վերաբերյալ տարածված՝ իրականությանը չհամապատասխանող, կեղծ և անհիմն տեղեկությունները։ Լռությունը երբեմն կարող է ընկալվել որպես համաձայնություն կամ անզորություն, մինչդեռ ես երբեք չեմ լռի, երբ ոտնահարվում են իմ պատիվը, արժանապատվությունն ու տարիների ազնիվ աշխատանքը։

    Նժդեհն ասում է․ «Հայի տականքն անգերազանցելի է»։ Ցավոք, որոշ մարդկանց վարքագիծն ու գործելակերպը կրկին ստիպում են հիշել այս դառը բնորոշումը։ Ինձ համար ՀԱՅԸ Հովհաննես Թումանյանն է, Կոմիտասը, Մոնթեն, Պարյուր Սևակը, հայրենիքի համար նահատակված և այսօր էլ սահմաններն անքուն հսկող զինվորները, իր հողամասում ազնվորեն աշխատող հողագործն ու իր հոտը հանդ տանող հովիվը։ ՀԱՅԸ ազնվության, արժանապատվության, աշխատասիրության և հայրենասիրության մարմնավորումն է։ Իսկ սուտ մատնությունն ու ուրիշի անվան հետևում թաքնվելը որևէ կապ չունեն այդ արժեքների հետ։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այս ամենի իրական շարժառիթը ոչ թե «ճշմարտությունը» բացահայտելու ցանկությունն է, այլ հերթական աթոռակռիվը՝ պաշտոնի, դիրքի և անձնական շահի համար։ Խորհուրդ չէի տա ուրիշի անվանը ցեխ շպրտելով, նրա տարիների ազնիվ աշխատանքը նսեմացնելով և կեղծ տեղեկություններ տարածելով փորձել հասնել պաշտոնի։ Նման ճանապարհով ձեռք բերված պաշտոնը երբեք չի կարող ապահովել իրական հարգանք ու հեղինակություն։

    Առավել մտահոգիչ է, երբ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձն իր առջև հստակ նպատակ կամ դիտավորություն ունենալով՝ չի կարողանում այն հիմնավորել ո՛չ մասնագիտական փաստարկներով, ո՛չ էլ իրավական հիմքերով, իսկ երբ չի հաջողվում դիմացինին մոլորեցնել, սկսում է փնտրել այլ ճանապարհներ։ Ղեկավար պաշտոնը պատասխանատվություն է, ոչ թե սեփական դիտավորություններն ու հավակնություններն ուրիշների հաշվին իրականացնելու իրավունք։

    Մարդու պատիվն ու արժանապատվությունն ամեն ինչից վեր են՝ պաշտոնից, աթոռից և նյութական շահից։ Գուցե ձեզ համար այս արժեքները խորթ են, քանի որ ամեն ինչի մեջ սովոր եք շահ փնտրել, սակայն մարդու հարգանքն ու պատիվը փողով չեն գնում, դրանք վաստակում են տարիների ազնիվ աշխատանքով, սկզբունքայնությամբ և մարդկային վերաբերմունքով։ Պաշտոնը ժամանակավոր է, իսկ մարդու անունն ու արժանապատվությունը՝ մնայուն։

    Ես չգիտեմ՝ արդյո՞ք մատնագիր գրելու հակումը և տգիտությունը կարող են գենետիկորեն փոխանցվել, սակայն այս դեպքն առիթ է տալիս խորհելու արժեհամակարգի և դաստիարակության մասին։

    Իմ մտահոգությունը բնավ իմ անձը չէ, քանի որ ինձ և իմ ընտանիքին շատ լավ են ճանաչում։ Իմ մտահոգությունը այն դպրոցն է, որը տասնմեկ տարի ղեկավարել եմ նվիրումով, պատասխանատվությամբ և անմնացորդ աշխատանքով։ Դպրոց, որը տարիներ շարունակ աչքի է ընկել հեղինակավոր բուհեր ընդունվող շրջանավարտների թվով և տարածաշրջանում արժանի հեղինակություն վայելել։ Այդ հաջողությունների հիմքում ոչ միայն աշակերտների գիտելիքներն էին, այլև դպրոցում ձևավորված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, փոխադարձ հարգանքն ու վստահությունը։ Դպրոցը միայն կրթական հաստատություն չէ․ այն միջավայր է, որտեղ ձևավորվում են սերունդների արժեքները։

    Հստակեցնում եմ, որ դպրոցից հեռացել եմ սեփական դիմումիս համաձայն՝ այլ աշխատանքի առաջարկ ստանալու կապակցությամբ։ Իմ հեռանալը որևէ պարտադրանքի հետևանք չի եղել։ Դպրոցի մանկավարժական կոլեկտիվն ինձ ճանապարհել է մեծարանքով, հարգանքով և ափսոսանքով։ Այս մասին կարող են վկայել ինձ հետ տարիներ շարունակ աշխատած մարդիկ։ Կրթության ոլորտում ղեկավար պաշտոն զբաղեցնելը պահանջում է ոչ միայն գիտելիք, այլև լայն աշխարհայացք, պատասխանատվություն և բարոյական նկարագիր։ Պաշտոնը մարդուն մեծություն չի տալիս, մարդն է իր վարքով ու գործով պատիվ բերում պաշտոնին։

    Մի՛ թաքնվեք ուրիշների անվան հետևում, մի՛ փորձեք անանուն հրապարակումներով ու կեղծ տեղեկություններով արատավորել իմ անունն ու տարիների աշխատանքը։ Սակայն, հավանաբար լավ գիտակցում եք, որ կեղծ տեղեկությունների համար ստիպված կլինեք պատասխանատվություն կրել օրենքի առաջ, ուստի նախընտրում եք թաքնվել ուրիշների անվան հետևում և գործել անանուն հրապարակումների միջոցով։ Չէ, որ հաճախ հենց քո հետևից խոսում են նրանք, ովքեր քո կողքին կանգնելու համարձակություն չունեն, իսկ քեզանից առաջ անցնելը նրանց համար մնում է անհասանելի երազանք։ Արդյո՞ք դեռ չեք համոզվել, որ որքան էլ փորձել եք ստվեր գցել իմ անվան վրա, արդյունքում բազմապատիկ ավելի եք վնասել հենց ձեր սեփական հեղինակությունը։ Մարդիկ աչքեր ունեն, հիշողություն ունեն և, ամենակարևորը, կարողանում են տարբերել ճշմարտությունը ստից, արժանապատվությունը՝ չարախոսությունից, իսկ իրական վաստակը՝ կեղծիքից։ Ինձ և իմ ընտանիքին ճանաչում են, գիտեն մեր անցած ճանապարհն ու արժեքները։ Ձեզ և ձեր ընտանիքներին էլ են ճանաչում, ուստի ուրիշի անունը սևացնելուց առաջ արժե խորհել նաև սեփական վարքի մասին։

    Այս ամբողջ ընթացքում, երբ տարբեր ձևերով փորձել են արատավորել իմ անունը և վնասել ինձ ու իմ ընտանիքին, ես նախընտրել եմ ամեն ինչ թողնել Աստծո դատաստանին։ Եվ Աստծո պատասխանը չի ուշացել։ Վստահ եմ, որ այս անգամ էլ Աստծո արդարությունը չի ուշանա։

    Միաժամանակ, ուզում եմ հստակ ասել, որ եթե կրկին անհիմն և կեղծ տեղեկություններ տարածվեն իմ կամ իմ ընտանիքի վերաբերյալ, այս անգամ ես նույնպես անհրաժեշտ քայլեր կձեռնարկեմ՝ մեր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար՝ փաստերով և օրենքի շրջանակներում։

    Իմ լռությունը երբեք չպետք է ընկալվի որպես անտարբերություն կամ պատասխանելու անկարողություն։ Ես միշտ գերադասել եմ պահպանել արժանապատվությունս և պատասխանել ոչ թե նույն մեթոդներով, այլ իմ գործով և իրականությամբ։

    Իմ անցած ճանապարհը, տասնմեկ տարվա աշխատանքը, դպրոցի ձեռքբերումներն ու ինձ հետ աշխատած մարդկանց գնահատականն իմ լավագույն պատասխանն են։ Ես իմ անունը չեմ կառուցել ուրիշի անունը սևացնելով և թույլ չեմ տա, որ որևէ մեկը փորձի այն արատավորել ստով ու կեղծիքով։

    Ի վերջո, մարդուն գնահատում են ոչ թե նրա մասին տարածված խոսակցություններով, այլ նրա անցած ճանապարհով, կատարած աշխատանքով և թողած հետքով։

    Ճշմարտությունը գուցե երբեմն ուշանում է, բայց երբեք չի պարտվում։

    Ի վերջո, յուրաքանչյուրն ի վերուստ ստանում է իր արարքներին արժանի պատասխանը։

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի

    Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազիԵրևան քաղաքում`

    Նոյեմբերի 9-ի գիշերը սպասվում են տեղումներ բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում`

    Նոյեմբերի 9-ի գիշերը ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 9-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։

  • Շանտաժի զոհը չպետք է դառնա հանրային դատաստանի զոհ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Տաթևիկ Սողոյանը իր ֆեսբուքյան էջում գրում է.

    Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար.

    Ուրեմն հրապարակվել է տեսանյութ, որտեղ մի կին կարծես թե սիգարետից տարբերվող բան է ծխում: Այս կինը ինչ-որ երաժշտական դպրոցի տնօրեն է: Կինը չի հերքել, որ տեսանյութում ինքն է, բացատրել է, որ նախկին ամուսնու շանտաժին չենթարկվելու հետևանքն է, տեսանյութն էլ 7-8 տարվա վաղեմության է:

    Մեր ընդդիմադիրներն էլ առիթը բաց չեն թողել «թմրամոլ մանկավարժի» կերպարը ներկայացնելու որպես նիկոլապետության դեմք:

    Մինչև բայցը, ասեմ ` թմրամոլությանը և առավել ևս թմրամոլ մանկավարժների գոյությանը դեմ եմ: Հայաստանում թմրամոլության բազմապատիկ աճի մեղավորը և ուղիղ հովանավորը նիկոլական իշխանությունն է:

    Բայց մեր երկրում, որտեղ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք պաշտոնավարում և կատարում են ապօրինություններ շանտաժի ներքո (ամենայն հավանականությամբ), և որտեղ ընդդիմության պայմանական 6 (այսինքն` յուրաքանչյուր) պատգամավորի գլխին կարող է կախվել շանտաժի մահակը, և նաև անկախ այս երկու հանգամանքից մենք պետք է վերաիմաստավորենք մեր վերաբերմունքը շանտաժի զոհերի նկատմամբ.

    Ոչ միայն որովհետև շանտաժը հիմնականում թիրախավորում է մարդու անձնական կյանքը, արժանապատվությունը, ընտանիքին, երեխաներին, այլ նաև երբեմն արդարությունը ու բարոյականությունը:

    Մենք չգիտենք արդյոք այդ կինը ներկայում ` 8 տարի անց ռեհաբիլիտացվել է թե ոչ, արդյոք այդ դեպքը որևէ կերպ ազդել է իր մանկավարժական աշխատանքի վրա թե ոչ, արդյոք շանտաժի ենթարկող անձը չի դրել կնոջը այդ իրավիճակում, և մի շարք էական հանգանանքներ (երեխա ունի թե ոչ) բայց պատրաստ ենք շատ բաներ ոտնատակ տանք, որ մի հատ ավելի «լավ ցույց տանք ով ով է»:

    Կարծում եմ շատնաժի բացատրության դեպքում չարժեր այսքան պտտել այս թեման և թիրախավորել կնոջը: