Blog

  • Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ Զաքարյան

    Սաուդյան արքայազնը, օգնություն խնդրելու նպատակով, կարծես, արդեն բոլորին զանգահարել է։ Նախորդ գրառմամբ նշել էինք, որ «ամենաթարմ» ռազմական դաշնակիցներ Թուրքիան և Պակիստանը հրաժարվել են: Քաղաքավարի կերպով հրաժարվել են, նաև մյուսները, և միայն բրիտանացիներն են խոստացել մտածել այդ մասին։ Թեև նրանց մոտ կարծես, «Ֆոլկլենդյան հակամարտություն 2»-ն է ուրվագծվում, այնպես որ Եմենի և սաուդցիների համար դժվար, թե բրիտանացիները ժամանակ գտնեն։ Բացի այդ՝ Թագավորական նավատորմի հնարավորություններն այսօր այլևս այնպիսին չեն, ինչպիսին էին ծովակալ Նելսոնի փառավոր ժամանակներում էր:

  • Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր



    Հասարակություն





    Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Մհեր Գ․-ն իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով Սարալանջ բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կորցրել է կառավարումը և կողաշրջվել։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

    Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




  • Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան

    Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավորելու, նրանից բազմաթիվ զիջումներ կորզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի: Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։

    «Ալիևի հայտարարությունն այն մասին, որ պատերազմի ժամանակ իրենք միայն ռազմական ստորաբաժանումներն են թիրախավորել, աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակահարությունը, որն, ի դեպ, հենց ադրբեջանցիներն էլ տեսանկարահանել ու զետեղել էին համացանցում:

    Նույնը վերաբերվում է ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական դիվերսիոն խմբի՝ Թալիշ ներխուժմանն ու Խալափյանների ընտանիքի 2 մեծահասակ անձանց դաժան սպանությանը:

    Դեռ չեմ խոսում այն մասին, որ 44-օրյա պատերազմի օրերին բազմաթիվ կադրեր հրապարակվեցին հայերի գերության մեջ գտնվելու մասին, իսկ դրանից հետո այդ մարդիկ կա՛մ սպանվեցին, կա՛մ ներկայումս ունեն անհետ կորածի կարգավիճակ:

    Այնպես որ, Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավորելու, նրանից բազմաթիվ զիջումներ կորզելու, իր ուզած ձևով «ֆռցնելու» և մինչև վերջ իր պարտադրածները ստանալու մասին, բայց մարդասիրության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի, համաշխարհային մշակույթի ու կրոնական արժեքների նկատմամբ իր նվիրվածության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. ի վերջո, իրենց իրական դեմքը բոլորը գիտեն՝ թե՛ ներսում, թե՛ դրսում»,- գրել է Աբրահամյանը:

  • Ուժեղ բանակի հիմքում մարդու արժանապատվության և հոգեկան առողջության պաշտպանությունն է. Մեհրաբյան

    Ուժեղ բանակի հիմքում մարդու արժանապատվության և հոգեկան առողջության պաշտպանությունն է. Մեհրաբյան

    «Ամբիոն նյուզ»-ի հարցերին պատասխանում է ՀԳԹ դոցենտ Մարիամ Մեհրաբյանը

    – Տիկին Մեհրաբյան, այս տարի ՀՀ զինված ուժերում պաշտոնական տվյալներով արձանագրվել է մահվան 11 դեպք, որոնցից 6-ը եղել են ինքնասպանության, և ինքնասպանության հասցնելու դեպքեր։ Ըստ Ձեզ ` ո՞րն է այն կարմիր գիծը, որը հատելիս, անձը կարող է ստիպել մեկ ուրիշին ինքնասպան լինել։ Ինչպե՞ս  կանխենք բուլլինգը, սարսափելի հետևանքներից խուսափելու համար։

    – ՀՀ բանակում ինքնասպանության, բռնության և բուլլինգի դեպքերը պետք է դիտարկել ոչ միայն որպես առանձին անձանց խնդիր, այլև որպես հոգեբանական միջավայրի և համակարգային գործոնների համադրության հետևանք։
    Զինվորական ծառայությունն ինքնին կարող է առաջացնել բարձր սթրես՝ ընտանիքից հեռու լինելը, խիստ կարգապահությունը, անորոշությունը, քնի պակասը, սոցիալական մեկուսացումը և պատասխանատվության մեծ զգացումը։ Երբ դրանց գումարվում են նվաստացումը, վախի մթնոլորտը, բուլլինգը կամ օգնություն խնդրելու դժվարությունը, մարդու հոգեբանական դիմադրողականությունը կարող է զգալիորեն նվազել։

    Կարևոր է հասկանալ, որ ինքնասպանության վարքագիծը սովորաբար մեկ պատճառ չունի։ Իմ համոզմամբ՝ բանակում ինքնասպանությունների, բռնության և բուլլինգի կանխարգելումը պետք է սկսել ոչ թե ողբերգությունից հետո, այլ շատ ավելի վաղ։
    Դրա համար անհրաժեշտ է ձևավորել հոգեբանական անվտանգ միջավայր, որտեղ զինծառայողը կարող է ազատորեն խոսել իր խնդիրների, վախերի կամ ճնշումների մասին՝ առանց ամաչելու կամ պատժվելու մտավախության։ Կարևոր է նաև ունենալ անկախ և հասանելի հոգեբանական աջակցության համակարգ, պարբերաբար գնահատել զինծառայողների հոգեբանական վիճակը և արագ արձագանքել բուլլինգի, նվաստացման, սպառնալիքի կամ մեկուսացման յուրաքանչյուր դեպքի։

    Պետք է փոխել նաև «դիմանալը ուժ է» մոտեցումը։ Օգնություն խնդրելը թուլություն չէ։ Ժամանակին օգնություն ստանալը կարող է կանխել անդառնալի հետևանքները։

    Ուժեղ և առողջ բանակի հիմքում ոչ միայն կարգապահությունն ու պատրաստվածությունն են, այլև մարդու արժանապատվության, անվտանգության և հոգեկան առողջության պաշտպանությունը։

    – Իսկ արդյո՞ք նախարարի մակարդակով զորամասեր այցելությունները կարող են իրականում կանխարգելիչ նշանակություն ունենալ և նպաստել նման ողբերգական դեպքերից խուսափելուն։ Եվ այս համատեքստում ի՞նչ դեր կարող էին ունենալ գնդերեցները՝ զինվորների հոգեբանական վիճակի, նրանց խնդիրների բացահայտման և հնարավոր վտանգավոր իրավիճակների կանխարգելման հարցում։

    – Այո՛, նախարարի մակարդակով զորամասերի այցելությունները կարող են ունենալ կանխարգելիչ նշանակություն։ Դրանց իրական արժեքը այն է, որ նախարարն ու բարձրաստիճան պաշտոնյաները տեղում կարող են անմիջականորեն ծանոթանալ զինծառայողների առօրյային, լսել նրանց խնդիրները, գնահատել հրամանատարական մթնոլորտը և տեսնել այն խնդիրները, որոնք երբեմն կարող են չերևալ պաշտոնական զեկույցներում։

    Այս համատեքստում կարևոր դեր կարող էին ունենալ նաև գնդերեցները։ Նրանք զինվորների հետ շփվում են ավելի անմիջական միջավայրում և, ճիշտ կազմակերպված աշխատանքի դեպքում, կարող են նկատել հոգեբանական լարվածության, մեկուսացման, կոնֆլիկտների կամ այլ խնդիրների նշաններ։ Գնդերեցը կարող է լինել զինծառայողի վստահելի զրուցակից, օգնել նրան բարձրաձայնել իր խնդիրները և անհրաժեշտության դեպքում դրանք փոխանցել համապատասխան մասնագետներին կամ հրամանատարությանը։ Բայց այստեղ կարևոր սահման կա․ գնդերեցը չի կարող փոխարինել ռազմական հոգեբանին կամ բժշկին։ Նրա դերակատարումն առավել արդյունավետ կլինի, եթե նա գործի հոգեբանական և բժշկական ծառայությունների հետ համակարգված՝ պահպանելով զինծառայողի վստահությունն ու անձնական տվյալների գաղտնիությունը։

    Այսինքն՝ կանխարգելման արդյունավետ համակարգը պետք է կառուցված լինի ոչ թե մեկ պաշտոնյայի կամ մեկ ծառայության, այլ մի քանի օղակների համագործակցության վրա՝ հրամանատարություն, ռազմական հոգեբաններ, բժշկական ծառայություն, գնդերեցներ և զինվորների նկատմամբ իրական վերահսկողություն իրականացնող վերադաս մարմիններ։ Այդ դեպքում զորամաս այցելությունը կարող է ոչ միայն վերահսկողական, այլև վաղ նախազգուշացման գործիք դառնալ։

    Անաստասիյա Հարությունյան

  • Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգ


    Տեսանյութեր



    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրել է 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ամփոփելով ոչ միայն իրականացված աշխատանքներն ու արդյունքները, այլև այն փոփոխությունները, որոնք ձևավորում են ընկերության հետագա զարգացման օրակարգը և կայունության թեմաները դիտարկվել են ավելի լայն և համակարգային շրջանակում։ Սա ընկերության հինգերորդ Կայուն զարգացման հաշվետվությունն է, ինչը բացառիկ ցուցանիշ է Հայաստանի համար։ ԶՊՄԿ-ն միակ ընկերությունն է, որ հետևողական կերպով ամեն տարի ներկայացնում է այս կարևոր զեկույցը։ Արդեն երրորդ անգամ ընկերության Կայուն զարգացման հաշվետվությունն անցնում է նաև արտաքին աուդիտ։

     Առաջին անգամ իրականացվել է կրկնակի էականության գնահատում (DMA)՝ հնարավորություն տալով միաժամանակ գնահատել, թե կայուն զարգացման չափանիշներն ինչպես կարող են ազդել ընկերության գործունեության վրա և, հակառակ ուղղությամբ, ինչ ազդեցություն ունի ընկերության գործունեությունը շրջակա միջավայրի ու համայնքների վրա։

     ԶՊՄԿ-ն Հայաստանում առաջին ընկերությունն է, որն իրականացրել է TNFD շրջանակին համապատասխան գնահատում՝ ուսումնասիրելով բնության հետ կապված ազդեցությունները, կախվածությունները, ռիսկերն ու հնարավորությունները:
    Հանքարդյունաբերության ոլորտում բնական ռեսուրսների և էկոհամակարգերի հետ փոխազդեցությունը գործունեության առանցքային բաղադրիչներից է։

     Մշակվել է 2026–2040 թվականների կլիմայական փոփոխության ռազմավարությունը, ինչը կլիմայական օրակարգը տեղափոխում է առանձին բնապահպանական նախաձեռնություններից` դեպի երկարաժամկետ բիզնես պլանավորման մակարդակ։

     Շարունակվել է նաև ԶՊՄԿ գործող պոչամբարի կառավարման և մոնիթորինգի համակարգերի կատարելագործումը՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։

     



  • Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանըԵԽ-ն հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ԵՄ նախագծինԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարներըՄենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասինՍուրեն Պապիկյանը ժամանել է ՊեկինԱրարատ Միրզոյանն այս ամիս Ն

    Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանըԵԽ-ն հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ԵՄ նախագծինԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարներըՄենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասինՍուրեն Պապիկյանը ժամանել է ՊեկինԱրարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարինՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազությունՍևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ ԱրմենիաՎարչապետի խալաթն ավելի շատ օրակարգ է թելադրում, քան ընդդիմության առաջնորդները։ Տարոն ՉախոյանTour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրելՀայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է ԽաչվերացըՀարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանԴպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարարՍուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցերԳրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՍոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն Սիմոնյան

  • Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում

    Հյուսիսային Կորեայի ղեկավարը նամակ է հղել Ռուսաստանի նախագահին, հայտարարել՝ երկու երկրի ժողովուրդները, աշխարհում բարդ զարգացումների ֆոնին, ամրապնդում են վստահությունն ու համերաշխությունը և միասին պաշտպանում արդարությունն ու խաղաղությունը։

    Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում:

    «Խորապես վստահ եմ, որ Ռուսաստանը կհաղթի հանուն սեփական անվտանգության և միջազգային արդարության մղվող սուրբ պատերազմում»,- ասված է Հյուսիսային Կորեայի առաջնորդի նամակում։ Կիմ Չեն Ընը վերահաստատել է, որ Փհենյանը պատրաստակամ է շարունակել Ռուսաստանին աջակցությունը:

  • «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում





    «Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ փոխխոսնակ, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը երեկ թեպետ հերքեց, թե ՔՊ վարչությունն իր նիստում Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցն է քննարկելու, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ Սարգսյանի հարցն արդեն կուսակցության վերահսկող հանձնաժողովում է:

    Ըստ ՔՊ կանոնադրության, դիմումը նախ հանձնաժողովն է քննում, եթե հավանության է արժանացնում, հարցը մտնում է ՔՊ վարչություն։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ Հայկ Սարգսյանի հարցն աներկբա հասնելու է վարչություն՝ ոչ միայն հրապարակային արտահայտությունների պատճառով, այլեւ քրեական վարույթի: Սարգսյանը վարչության կողմից արդեն մեկ նկատողություն ունի, երկրորդի դեպքում մեխանիկորեն հեռացվելու է կուսակցությունից։




    դիտվել է 135 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանը

    Սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 13-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է նախարարությունը։

    Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:

  • Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ»

    Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ պատկեր ունի խտրականությունը Հայաստանում, եւ ի՞նչ են ցույց տալիս համապետական ուսումնասիրության արդյունքները» թեմայով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է խտրականության վերաբերյալ համապետական ուսումնասիրություն, որի տվյալներն օրեր առաջ ցուցահանդեսի տեսքով ներկայացվեցին Սիրահարների այգում։

    Միջոցառմանը ներկա էին նաեւ գործադիր եւ օրենսդիր մարմինների կանայք, որոնք սրտառուչ հայացքներով դատապարտում էին ներկայացված վիճակագրությունը, այն դեպքում, երբ նրանցից ոմանք խտրականության «աստվածներ» են` բառի բուն իմաստով։ Օրինակ, արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի իմաստով: Ուսումնասիրության արդյունքներով՝ արցախցիներն արժանանում են հանրության 32.4 տոկոսի խտրական վերաբերմունքին, եւ արցախցիներին թիրախավորելն առաջին հերթին իրականացվում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա խմբակի կողմից ու խրախուսմամբ: 2023-ից սկսած, նրանց պարբերաբար մեղադրել են չկռվելու, հայրենիքը հանձնելու, փախուստի դիմելու եւ անգամ չզոհվելու մեջ, եւ հանրությունն էլ էստաֆետը սիրով վերցրել է։