Blog

  • Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավnր

    Երեկ՝ նոյմեբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Քոբեր — Թումանյան հատվածում, բախվել են «Ford Transit» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

    դիտվել է 4 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

  • 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան

    Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
     
    44-օրյա պատերազմը ծնեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի աղետաբեր հետևանքներին բախվում ենք առ այսօր…
    Ըստ հայտարարության առաջին կետի՝ հաստատվ
  • Օգտակար ուսումնասիրություն մեդիա լեզվաբանության մասին և ոչ միայն

    Ընթերցողի գրադարակը վերջերս համալրվել է ուշագրավ մի գրքով, որի հեղինակը Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանն է։ Լեզվաբանի հետաքրքրությունների ոլորտը նաև հայոց լեզվի մաքրության և ոճի հարցերն են, արևմտահայերենի և արևելահայերենի փոխհարաբերության խնդիրը, լեզվական տեղաշարժերը արդի գրական հայերենում և այլն։ Վերջերս էլ քննության նյութ է դարձրել մամուլի, էլեկտրոնային լրատվամիջոցների, սոցիալական հարթակների լեզուն։ Պրպտումների արդյունքում ծնվել է «Զանգվածային հաղորդակցության միջոցների լեզուն․ կառուցվածքային և գործառական առանձնահատկություններ» ուսումնասիրությունը։

    Ձեռնարկը լույս է ընծայվել ճիշտ ժամանակին։ Բանն այն է, որ 1990-ական թվականներից հետո, երբ Հայաստանը ձեռք բերեց անկախություն, լրատվական նոր դաշտ ձևավորվեց։ Մանավանդ տպագիր մամուլը ձերբազատվեց կուսակցական պարտադրանքից։ Հիշենք՝ խորհրդային մամուլին բնորոշ էին «սեզոնային» և պարտադրված թեմաները (բերքահավաք, խոտհունձ, անասնակերի կուտակում և այդպես շարունակ)։ Հայաստանի անկախացումից հետո ստեղծվեցին լրատվամիջոցներ, որոնք նոր փուլ նշանավորեցին հայ մամուլի պատմության մեջ։ ԶԼՄ-ների այս առատությունը ենթադրում էր թեմատիկայի բազմազանություն, հանրային կյանքի լուսաբանման տարբեր մեթոդներ ու միջոցներ, նյութի մատուցման նոր ձևեր, ինչը և եղավ իրականում։

    Վերջին երեք-երեքուկես տասնամյակում ավանդական լրատվամիջոցներին (թերթ, ռադիո, հեռուստատեսություն) ավելացան հաղորդակցության նոր հարթակներ՝ սոցիալական ցանցեր, բլոգներ, փոդքաստներ և այլն։ Մանավանդ այս վերջիններում լեզուն դարձավ ամենաարագ զարգացող և ոճական առումով ամենից բազմաշերտ միջավայրը, որն էլ դարձավ Յուրի Ավետիսյանի ուսումնասիրության նյութը։

    Լրագրողիս համար ավելի արժեքավոր է գրքի «Լեզվաոճական բազմազանություն» մասը, որտեղ մանրամասն անդրադարձ կա լրագրային ժանրերի բազմազանությանը՝ պայմանավորված լեզվաոճական առանձնահատկություններով։ Գիտական պատշաճ մակարդակով են ներկայացված լրագրողական պատկերման ձևերն ու ժանրերը։ Առանձին-առանձին քննվում են տպագիր մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության, առցանց մամուլի սոցցանցային հաղորդակցության միջոցներում կիրառվող լեզվի առանձնահատկությունները։ Մատուցվող նյութն այնքան հետաքրքրական է, որ պարզապես յուրաքանչյուր էջից կարելի է սկսել գրքի ընթերցանությունը։

    Ուշագրավ են լեզվական վթարները, որոնք մատնանշում է հեղինակը։ Բերված օրինակները ընդամենը մեկ-մեկուկես տարվա վաղեմություն ունեն և չեն կորցրել այժմեականությունը։ Թվում է՝ այսօր կատարվող իրադարձությունների մասին ես ընթերցում։

    Ուսումնասիրությունը, ըստ ամենայնի, բուհական ձեռնարկ կարող է ծառայել լրագրողների, խմբագիրների, լրագրության ֆակուլտետի ուսանողների և ընդհանրապես բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են խնդրո առարկայի ուսումնասիրությամբ։

    Այս օգտակար հետազոտության համար, հին ու բարի ժամանակների հիշողությունները մտքումս, շնորհավորում եմ ուսանողական տարիների ընկերոջս, մաղթում ամուր առողջություն, ստեղծագործական թարմ ներշնչանքներ և նոր գրքերի լույսընծայումներ։

     

    Վահրամ Օրբելյան

  • Ուզում եք օլիգարխին ազատության մեջ տեսնել և դա փաթեթավորում եք որպես սահմանադրական փոփոխությունների դեմ պայքար

    Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը գրառում է արել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի, «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի և մյուս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների Երևանի մետրոպոլիտենում քարոզչություն իրականցնելու գործողություններին, որը միտված է նրան, որ քաղաքացիները դեմ արտահայտվեն ՀՀ իշխանության ծրագրած Սահմանադրության փոփոխությանը:

    «Նարեկ Կարապետյանը քաղաքացիների հետ զրույցում ասում է՝ մենք քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ ենք, բայց միավորվել ենք։

    Եկեք ավելի կոնկրետացնենք. դուք ուղղակի տարբեր անուններ ունեք, բայց նույն կենտրոնից եք հրահանգավորվում։ Այդպես էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այդպես է արդեն 8 տարի։

    Սահմանադրության փոփոխության հարցը հանրությունն է որոշելու հանրաքվեով։ Եթե դուք դեմ եք դրան, ավելի լավ է սպասեք հանրաքվեին, երբ քաղաքացին ինքը կարտահայտի իր դիրքորոշումը։ Բայց մի կարևոր հանգամանք էլ կա. խորհրդարանական ընտրություններից առաջ էլ մարդիկ տեղյակ էին, որ մենք գնալու ենք սահմանադրական փոփոխությունների։ Քաղաքացիները դա շատ լավ գիտեին, դուք էլ ձեր այս նույն ստերը փորձեցիք տարածել ու բախվեցիք պատի։

    Հետևաբար ի՞նչ նպատակ եք հետապնդում ձեր մի քանի հոգանոց ակցիաներով։ Պատասխանը շատ պարզ է. ուզում եք կալուգացի օլիգարխին ազատության մեջ տեսնել։ Ձեր ամբողջ քաղաքական կյանքը սկսվել և շարունակվում է մեկ անձի շահերը սպասարկելու շուրջ, և եթե նա հիմա լիներ ազատության մեջ, բնականաբար, դարձյալ հանգիստ նստելու էիք տեղներդ։

    Սա է մեր ընդդիմության ամբողջ պերճանքն ու թշվառությունը. փողոց են դուրս գալիս բացառապես քրեական գործերով անցնող, հանրության միջոցները մսխողներին ազատ արձակելու պահանջով՝ դա փաթեթավորելով որպես սահմանադրական փոփոխությունների դեմ պայքար։

    Փոփոխություններ, որոնց բովանդակությանն անգամ ծանոթ էլ չեն»,- գրել է նա:

  • Այս օրը՝ պատմության մեջ․ նոյեմբերի 9 – ԱՄԲԻՈՆ NEWS

    1989 թ․ նոյեմբերի 9․ Բեռլինի պատի անկումը

    Արևելյան Գերմանիան բացեց սահմանային անցակետերը, և հազարավոր մարդիկ կարողացան անցնել Արևմտյան Բեռլին։ Այս իրադարձությունը դարձավ Սառը պատերազմի ավարտի և Գերմանիայի վերամիավորման ճանապարհի կարևոր խորհրդանիշներից մեկը։

  • Ի՞նչ գաղտնի գործեր եք անում․ մենք տեսնում ենք Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի հրապարակային խոսքը․Սիմոնյան (video)

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

  • Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

    Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Շիրակի փողոցում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, անմիջապես զանգահարել է և դեպքի վայր կանչել շտապօգնության մեկ այլ մեքենա՝ տուժածին հնարավորինս արագ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

    Դեպքի վայրում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ վարորդը եղել է սթափ։

    Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։

  • Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. Չալաբյան

    Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. Չալաբյան

  • Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան


    Քաղաքականություն

    Վերջին շրջանում հասարակական-քաղաքական օրակարգում կրկին ակտիվորեն քննարկվում են սահմանադրական փոփոխությունների, տարածաշրջանային պայմանագրերի և անվտանգային մարտահրավերների թեմաները: Այս և այլ հարցերի շուրջ «Փաստ»-ը զրուցել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ:

    Զրույցի ընթացքում Ա. Կարապետյանը զարմանք հայտնեց հասարակության մի հատվածի՝ մոտ 35 տոկոսի անտարբերության ու դիրքորոշման վրա: Նա ընդգծեց, որ գործող իշխանությունների քաղաքականությունը սպասարկում է արտաքին շահերը, ինչի հետևանքով երկիրը կանգնել է լուրջ սպառնալիքների առաջ:

    Անդրադառնալով գալիք տարվա պետական բյուջեի նախագծին՝ Կարապետյանը մանրամասնեց մի շարք գերատեսչությունների ֆինանսավորման կտրուկ ավելացումները: Նա նշեց, որ Արդարադատության նախարարության բյուջեն ավելացել է շուրջ 2 միլիարդ 262 միլիոն դրամով, Բարձրագույն դատական խորհրդինը՝ 1 միլիարդ 912 միլիոն դրամով, Քննչական կոմիտեինը՝ 548 միլիոն դրամով, Դատախազությանը՝ 451 միլիոն դրամով, ինչպես նաև ավելացումներ են գրանցվել Հակակոռուպցիոն կոմիտեում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, Պետական վերահսկողական ծառայությունում, Սահմանադրական դատարանում և Նախագահի աշխատակազմում:

    Ըստ նրա՝ այս հավելյալ ֆինանսական միջոցները ծառայելու են ոչ թե պետության անվտանգությանը, այլ ներքին քաղաքական գործընթացների ու սահմանադրական փոփոխությունների սպասարկմանը:

    Զրույցում շոշափվեցին նաև տնտեսական խնդիրների, հարկային քաղաքականության, ֆերմերային ու գյուղացիական տնտեսությունների վրա հարկային բեռի հնարավոր ավելացման և սահմանային անվտանգության հարցերը: Ամփոփելով խոսքը՝ գեներալ-մայորը հայտարարեց, որ հասարակությունը և պետության ապագայով մտահոգված ուժերը թույլ չեն տալու երկրի անվտանգային համակարգի զրոյացումը: