Blog

  • Գիտե՞ք՝ ինչպես է ստեղծվել թեյի տոպրակը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Թեյի տոպրակը ստեղծվել է պատահականությա՞մբ

    1908 թվականին ամերիկացի թեյի վաճառական Թոմաս Սալիվանը հաճախորդներին թեյի նմուշներն ուղարկում էր փոքրիկ մետաքսե պարկիկներով։ Որոշ հաճախորդներ դրանք թեյնիկի մեջ էին դնում՝ կարծելով, որ այդպես էլ պետք է պատրաստել թեյը։ Այս պատմությունը համարվում է ժամանակակից թեյի տոպրակի տարածման սկզբնավորման հայտնի վարկածներից մեկը։

  • Մեզ ՀՀ-ից հրամայել էին՝ դիրքերը թողնել ու հեռանալ, ով պիտի հրամայեր՝ Նիկոլը, չենք ենթարկվել (video)

    Մեզ ՀՀ-ից հրամայել էին՝ դիրքերը թողնել ու հեռանալ, ով պիտի հրամայեր՝ Նիկոլը, չենք ենթարկվել (video)

  • Հայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը

    Հայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանըՀայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը, վստահ է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

    «Փաշինյանի թիմի նախաձեռնած՝ Եվրոպական միությունում Հայաստանի համար տեղի որոնումը հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ստացված իրական օգուտներն օգտագործվում են մեկ այլ ինտեգրացիոն բլոկ անցնելու անիրական գաղափարը առաջ մղելու համար»,- ասել է Պանկինը:

    Նրա կարծիքով՝ ստեղծված հանգամանքներում օրինաչափ տրամաբանական ելքը կլիներ հանրաքվեն, որտեղ Հայաստանի ժողովուրդը, ինչպես նախատեսված է երկրի Սահմանադրությամբ, կարտահայտեր իր կամքը իր հետագա ինտեգրացիոն կուրսի վերաբերյալ:

    «Ընդ որում, տրամաբանությունը հուշում է, որ սկզբում պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, իսկ հետո պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչի վրա վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում է Հայաստանի ղեկավարությունը», – նշել է Պանկինը:

    Փոխնախարարը պարզաբանել է, որ եթե հայտը ներկայացվի, ժողովրդի կարծիքը այլևս ոչ ոքի հետաքրքիր չի լինի:

    «Այն ակնհայտ առավելությունների օբյեկտիվ ընկալման համար, որոնք Հայաստանը ստացել է որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, և ինտեգրացիոն կապերի խզումից հնարավոր կորուստների համար վերջերս հանրությանը ներկայացվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման շրջանակներում պատրաստված զեկույցը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին», – հիշեցրել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

    Նա հստակեցրել է, որ զեկույցում շարադրված սցենարը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ տնտեսական անվտանգության ռիսկերը և Միության անդամ պետությունների համար վնասը կանխելու նպատակով:

    «Կիրականացվի արդյոք դա, կախված է Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների մոտ առաջացած մտահոգությունները փարատելու հայկական ղեկավարության պատրաստակամությունից», – նշել է Պանկինը:

    Նա հայտնել է, որ առայժմ այդ հաշվով Երևանից կառուցողական ազդակներ Մոսկվայում չեն ստացել:

  • Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի Հայաստանը

    Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
    Դեռ Ռուսաստանը չի հեռացել ամբողջությամբ մեր տարածաշրջանից, ընդամենը հայտարարել է, որ եթե Հայաստանի քաղաքացիները հանրաքվեով կողմ արտահայտվեն, որ Ռուսաստան
  • ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն

    ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Նշվում է, որ կղզում առնվազն չորս պայթյուն է որոտացել, թիրախավորվել են մի քանի օբյեկտներ։

    Միևնույն ժամանակ, լրատվամիջոցը չի բացառում, որ պայթյունները կապված են եղել Հորմուզի շրջանում իրանական ուժերի գործողությունների հետ։

    Fars-ի հաղորդմամբ՝ թիրախները գտնվել են բնակելի թաղամասերից դուրս, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել կենսական նշանակության ենթակառուցվածքներին հասցված վնասներից։

     

  • 19-րդ դարում մարդիկ զարդերի մեջ թաքցնում էին գաղտնի լուսանկարներ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Պատկերացնո՞ւմ եք՝ սովորական մատանու, գրիչի կամ փոքրիկ հուշանվերի ներսում կարող էր թաքնված լինել իրական լուսանկար։ XIX դարում տարածված այս անսովոր իրերը կոչվում էին «Սթենհոփներ»։ Դրանց ներսում տեղադրված մանրանկար լուսանկարը հնարավոր էր տեսնել միայն հատուկ փոքրիկ ոսպնյակի միջով։ Այսօր նման նմուշներ պահպանվում են նաև Սմիթսոնյան թանգարանի հավաքածուում։

    Աղբյուր՝ Smithsonian National Museum of American History.  ⁠                                 Ambion-ի հետաքրքիր բացահայտումը»։

  • Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է

    Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է:

    Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

  • Նեթանյահուն՝ «լուսանցքում»․ Իսրայելի նախագահն ընդդիմադիր թեկնածուին է հանձնարարել կառավարություն ձևավորել

    Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կառավարություն ձևավորելու մանդատը հանձնել է ընդդիմության և «Յաշար՛» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտին։

    «Իսրայել պետության առջև ծառացած մարտահրավերները հսկայական են։ Դրանցից մի քանիսը հրատապ և անհապաղ ուշադրություն են պահանջում։ Ես Ձեզնից ակնկալում եմ, որ Դուք կանեք Ձեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ ձևավորելու մի կառավարություն, որը կծառայի ամբողջ ազգին»,- Այզենկոտին համապատասխան մանդատի հանձնման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է Հերցոգը։

    Իր հերթին, ընդդիմության առաջնորդն ասել է, որ գիտակցում է իր վրա դրված պատասխանատվությունը և մտադիր է դիմել «կրեատիվ ու արտառոց քայլերի»՝ դրանք հաղթահարելու համար։

    Նախագահը վարչապետի թեկնածուին ընտրել է նորընտիր Քնեսեթի բոլոր անդամների շահերը ներկայացնող պատվիրակությունների հետ խորհրդակցություններից հետո։ Արդյունքում 67 պատգամավոր կողմ է արտահայտվել Այզենկոտին, 46-ը՝ Նեթանյահուին, իսկ մնացածը ձեռնպահ են մնացել։

    Այզենկոտը կունենա 28 օր կառավարություն ձևավորելու համար։ Անհրաժեշտության դեպքում նա կկարողանա խնդրել ևս 14 օր հավելյալ ժամանակ։

    դիտվել է 8 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

  • Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ


    Վիդեո

    Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ։
    Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը։

    «Քաղբլից»-ում՝ կարճ հարցեր, անկեղծ պատասխաններ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ նոր տեսանկյունից։

     

  • ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել

    Ռուսաստանի  ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ  Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ Հայաստանի հանրաքվեն պետք է նախորդի  անդամակցության հայտ ներկայացմանը։

    «Փաշինյանի թիմի նախաձեռնած՝ Հայաստանի համար Եվրամիությունում տեղ գտնելու գործընթացը հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությունից ստացվող իրական օգուտներն օգտագործվում են մեկ այլ ինտեգրացիոն միություն անցնելու անիրական գաղափարը առաջ մղելու համար»,- հայտարարել է ռուս դիվանագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

    Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակի տրամաբանական ելքը հանրաքվեի անցկացումը կլիներ, որի ընթացքում Հայաստանի ժողովուրդը, երկրի Սահմանադրությամբ նախատեսված կարգով, կարտահայտեր իր կամքը՝ հետագա ինտեգրացիոն կուրսի վերաբերյալ։

    «Տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, ապա նոր պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչի վրա վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում է Հայաստանի ղեկավարությունը», -նշել է Պանկինն ու հավելել․«Եթե հայտը ներկայացվի, ժողովրդի կարծիքն այլևս ոչ ոքի չի հետաքրքրի»։

    ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հիշեցրել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ստացած ակնհայտ առավելություններն ու ինտեգրացիոն կապերի խզման հնարավոր հետևանքները օբյեկտիվորեն գնահատելու նպատակով վերջերս հանրությանը ներկայացվել է զեկույց։

    «Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ստացած ակնհայտ առավելություններն ու ինտեգրացիոն կապերի խզման հետևանքով հնարավոր կորուստները օբյեկտիվորեն գնահատելու նպատակով վերջերս հանրությանը ներկայացվել է զեկույց՝ Հայաստանի նկատմամբ ԵՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Զեկույցը պատրաստվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման շրջանակում»,- հիշեցրել է Պանկինը։

    Նա հստակեցրել է, որ զեկույցում ներկայացված սցենարը «դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ միության անդամ պետությունների տնտեսական անվտանգությանը սպառնացող ռիսկերը և նրանց հնարավոր վնասները կանխելու նպատակով»։ «Այդ միջոցը կիրականացվի, թե ոչ, կախված է Հայաստանի ղեկավարության պատրաստակամությունից հանել Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների մոտ առաջացած մտահոգությունները», – նշել է Պանկինը։

    Նրա խոսքով՝ առայժմ Մոսկվան Երևանից այս հարցի վերաբերյալ կառուցողական ազդակներ չի ստացել։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ներկայում չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ), սակայն շարունակում է Եվրամիությանն անդամակցության ուղղությամբ քայլերը․ «Մենք ԵՏՄ-ից դուրս գալու նախապատրաստություն չենք սկսել։ Մենք պատրաստվում ենք մեր ժողովրդին առաջարկել այլընտրանքային տարբերակներ, ինչպես խոստացել էինք։

    Մեր ժողովուրդը պետք է ընտրություն կատարելու հնարավորություն ունենա։ Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵՏՄ-ից, սակայն գիտեք, որ այդ կառույցում մեր գործընկերները բարձրացնում են կողմնորոշման և հանրաքվե անցկացնելու հարցը։ Ես ասել եմ, որ այս պահին հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։

    ԵՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելուց առաջ պետք է անցնենք որոշակի ընթացակարգեր»։

    Փաշինյանը նոյեմբերի 5-ին հայտարարել է, որ Հայաստանը կարող է 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմել ԵՄ-ին՝ անդամակցության գործընթաց սկսելու համար։ Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում զգուշացրել է, որ երկու կառույցներին միաժամանակ անդամակցելն անհնար է, և Երևանին հորդորել է հնարավորինս արագ կողմնորոշվել։

    © factor.am