Blog

  • ՀԷՑ-ի 64 միլիարդը․ կարո՞ղ է սեփականատերը վնասել իր ընկերությանը

    «Իմ ընկերությունն է, չեմ կարող չարաշահում անել»․ արդյո՞ք ճիշտ է Նարեկ Կարապետյանի պնդումը։ FIP.am-ը պարզել է՝ ինչու է այն սխալ, և ինչպես կարող են ՀԷՑ-ի հնարավոր չարաշահումներն ազդել բաժանորդների վրա։

    Մանրամասները՝

    «Մի գրպանից մյուսը»․ ի՞նչն է անտեսում Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ի մասին խոսելիս

    The post ՀԷՑ-ի 64 միլիարդը․ կարո՞ղ է սեփականատերը վնասել իր ընկերությանը appeared first on FIP.AM.

  • 72 մլն դրամ աշխատավարձ ԶՊՄԿ-ից. ինչ է հայտարարագրել Կապանի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուն

    Նոյեմբերի 29-ին Կապան խոշորացված համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

    «Շանթ դաշինքի» թեկնածուն գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանն է։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ռազմական բժիշկ Տիգրան Աղասյանը։ Իսկ ՔՊ-ի թեկնածուն Նարեկ Բաբայանն է. նա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության ներկայացուցիչն է։

    Ընտրություններին մասնակցող ավագանու անդամի թեկնածուները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներակայացնեն գույքի և եկամուտների հայտարարագիր։ Սակայն «Շանթ դաշինքի» և «Ապրելու երկրի» թեկնածուները հայտարարագիր չեն ներկայացրել, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուներից ոչ բոլորն են ներկայացրել հայտարարագիր։

    «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու Նարեկ Բաբյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք։ Նա 75.4 քմ մակերեսով բնակարան և 26.6 քմ մակերեսով ավտոկայանատեղի ունի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Բաբայանը հայտարարագրել է նաև 600 քմ մակերեսով հողամաս և 163.2 քմ մակերեսով այգետնակ Կապանում։

    Նարեկ Բաբայանը 2019 թվականի արտադրույթյան «Toyota Rav4» ունի։

    «ԶՊՄԿ» ՓԲԸ-ից Բաբայանը ստացել է 72 մլն դրամ ծառայությունների վճար։ Այսինքն ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Բաբայանը ամսական ստացել է 6 մլն դրամ։ 946.000 դրամ աշխատավարձ նա ստացել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբից։ 5.2 մլն դրամ էլ նա ստացել է տոկոսավճար բանկային ավանդներից։

    Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Նարեկ Բաբայանը ունեցել է 131.2 մլն դրամ և 24.700 դոլար։

    hetq.am

  • Արագածոտնի մարզում՝ մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահшցել է

    Այսօր մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:40-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։

    Վրաերթից հետո «Mercedes»-ը բախվել է ճանապարհին տեղադրված ցուցանակին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում։

  • 17-ամյա պատանին պատահաբար գտել է 3300-ամյա հնագիտական արժեքավոր ամուլետ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Իսրայելում 17-ամյա ամերիկացի աշակերտ Շիլո Ատունը դպրոցական էքսկուրսիայի ժամանակ պատահաբար հայտնաբերել է շուրջ 3300 տարվա հնության ամուլետ։ Այն զարդարված է երկու կոբրայի պատկերներով և թվագրվում է ուշ բրոնզի դարով։ Պատանին գտածոն հանձնել է Իսրայելի հնությունների վարչությանը, իսկ պատասխանատու քայլի համար ստացել շնորհակալագրի։

    Աղբյուր՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարություն⁠

  • Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ Կարապետյան


    Քաղաքականություն



    Գործող իշխանությունների քաղաքականությունը սպասարկում է արտաքին շահերը, սակայն հայ հասարակությունը և պետության ապագայով մտահոգված ուժերը թույլ չեն տալու երկրի անվտանգային համակարգի զրոյացումը:

    Գեներալ-մայոր Արշակ Կարապետյան



  • Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել

    Թուրքիայի ընդդիմադիր մամուլում եւ սոցկայքերում դատապարտում են Էրդողանի՝ նոյեմբերի 8-ին Բաքու այցելելու քայլը, նշելով, որ այն «աղերսանքի այց» է։

    Նշում են, որ Էրդողանը չի պահպանել դիվանագիտական փոխադարձության սկզբունքը՝ Բաքու այցը անվանելով դիվանագիտական ստորացում։

    Հատուկ ուշադրության են դարձնում այն հանգամանքի վրա, որ Էրդողանի անձնական հրավերն Ալիեւը ակնհայտ  մերժեց, իսկ Էրդողանը փորձում է ամեն գնով հաշտության գնալ Ալիեւի հետ՝ նույնիսկ զոհաբերելով իր թիմակիցներին։ Օրինակ աշխատանքից հեռացրել է իր խորհդականին։

    դիտվել է 6 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

  • Իսրայելի նախագահն ընդդիմադիր առաջնորդին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել

    Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը նոյեմբերի 8-ին ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Էյզենքոթին պաշտոնապես հանձնարարել է ձևավորել երկրի նոր կառավարությունը։ Էյզենքոթը 28 օր ունի խորհրդարանական աջակցություն ապահովելու և կառավարություն կազմելու համար։ Անհրաժեշտության դեպքում նախագահը կարող է այդ ժամկետը երկարաձգել ևս 14 օրով։ Այս մասին հայտնում են Իսրայելի նախագահի գրասենյակից։

    Հերցոգի որոշմանը նախորդել են հոկտեմբերի 27-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում քաղաքական ուժերից ոչ մեկը չի ապահովել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը։

    Իսրայելի նախագահի գրասենյակի տվյալներով՝ 120-տեղանոց Քնեսեթում 67 պատգամավոր ներկայացնող խմբակցությունները կառավարության ձևավորման մանդատն առաջարկել են վստահել Այզենկոտին, 46 պատգամավոր ներկայացնող խմբակցությունները՝ գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Յոթ պատգամավոր ունեցող մեկ խմբակցություն որևէ թեկնածուի չի աջակցել։

    Նոյեմբերի 8-ին Երուսաղեմում՝ նախագահի նստավայրում, Հերցոգը պաշտոնապես մանդատը փոխանցել է Այզենկոտին։ Վերջինս հայտարարել է, որ ձգտելու է հնարավորինս արագ ձևավորել ազգային արտակարգ կառավարություն։

    «Մենք արտակարգ իրավիճակում ենք, մոտենում ենք Իսրայել պետության համար անվերադարձ կետի»,- ասել է Այզենկոտը՝ ընդգծելով, որ նոր կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ կլինեն «ստեղծագործական և ոչ ավանդական քաղաքական քայլեր»։

    Այզենկոտին մանդատ տրամադրելը, սակայն, դեռ չի նշանակում, որ նա դարձել է երկրի վարչապետը։ Կառավարությունը պետք է ստանա Քնեսեթի վստահությունը։ Մինչ այդ Բենիամին Նեթանյահուն շարունակում է պաշտոնավարել որպես անցումային կառավարության ղեկավար։

    Ընտրությունների արդյունքներով Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը ստացել է 27 մանդատ՝ դառնալով խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը։ Նրա աջակողմյան և կրոնական դաշնակիցների հետ միասին ձևավորված ճամբարը ստացել է 53 տեղ՝ անհրաժեշտ 61-ից պակաս։

    Էյզենքոթի «Յաշար» կուսակցությունը ստացել է 21 մանդատ, իսկ նրան աջակցող հրեական չորս կուսակցությունների դաշինքը՝ ընդհանուր 48 տեղ։ Արաբական երկու կուսակցությունները, որոնք միասին ունեն 19 մանդատ, նույնպես աջակցել են Այզենկոտին կառավարության ձևավորման մանդատը տրամադրելու հարցում։

    Սակայն արաբական կուսակցությունների աջակցությունը դեռ չի ապահովում կառավարության ձևավորումը։ Էյզենքոթն ու նրա դաշնակիցները նախկինում բացառել են այդ կուսակցությունների հետ կառավարական կոալիցիա կազմելը։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր «Իսրայել մեր տունը» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը դեմ է նաև արաբական կուսակցությունների արտաքին աջակցությամբ փոքրամասնության կառավարություն ձևավորելուն։

    Reuters-ի փոխանցմամբ՝ Էյզենքոթի հնարավոր տարբերակներից են փոքրամասնության կառավարության ձևավորումը, ուլտրաօրթոդոքսական կուսակցությունների հետ համագործակցությունը կամ Նեթանյահուի հետ ազգային միասնության կառավարության շուրջ համաձայնությունը։ Սակայն բոլոր տարբերակների դեպքում կողմերի միջև էական տարաձայնություններ կան։

    Նոյեմբերի 8-ին Էյզենքոթը սկսել է կոալիցիոն բանակցությունները՝ հանդիպելով նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ։ Նոյեմբերի 9-ին նախատեսված է նրա հանդիպումը Ավիգդոր Լիբերմանի հետ՝ տարաձայնությունները հաղթահարելու նպատակով։

    Նեթանյահուն իր հերթին առաջարկել է ձևավորել ազգային միասնության կառավարություն, սակայն չի հայտնել՝ պատրաստ է արդյոք աշխատել Այզենկոտի ղեկավարությամբ։

    Իսրայելի նոր գումարման Քնեսեթի պատգամավորների երդմնակալությունը նախատեսված է նոյեմբերի 10-ին։

    Եթե Էյզենքոթին չհաջողվի սահմանված ժամկետում կառավարություն ձևավորել, նախագահը կարող է մանդատը փոխանցել մեկ այլ պատգամավորի, այդ թվում՝ Նեթանյահուին։ Եթե հետագա փորձերը նույնպես ձախողվեն, երկիրը կարող է գնալ նոր խորհրդարանական ընտրությունների։

  • Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

    Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն։ 2023 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է նրան պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն: ՊՆ նախկին նախարարը պետք է դատախազությանը ներկայացնի դիրքորոշում, ինչպես նաև՝ հայտարարագիր: Նշվում է, որ ներկայանալ անհրաժեշտ է 2026 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, հայտնել է 24 News-ը:

    Գլխավոր դատախազություն են հրավիրվել նաև Արշակ Կարապետյանի հետ փոխկապակցված անձինք, կինը՝ Ռոզա Կարապետյանը, Դավիթ Կարապետյանը և Հենրիխ Կարապետյանը։

    Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը 2021 թվականի հուլիսի 20֊ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին նշանակվել էր պաշտպանության նախարար, պաշտոնանկ է արվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին։

  • Զգուշացում․ զեղծարարները կրկին ՆԳՆ անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին

     ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

     

    Քաղաքացիները շարունակում են iMessage համակարգի միջոցով ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։

     

    Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։

     

    Դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։

     

    ❗ Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․

     

    • Մի՛ բացեք նման հաղորդագրություններում առկա հղումները։

    • Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։

    • Տեղեկության իսկությունը ստուգեք միայն պետական մարմինների պաշտոնական աղբյուրներից։

    • Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն և նշեք հաղորդագրությունը որպես անցանկալի (Spam/Junk)։

    • Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ, անհապաղ կապ հաստատեք Ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

     

    ❗ Հիշե՛ք․ պետական մարմնի անունից ուղարկված հաղորդագրությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Մի՛ վստահեք կասկածելի հղումներին և մի՛ փոխանցեք Ձեր անձնական տվյալները։

     

    ՆԳՆ կիբեռոստիկանություն՝ t.me/cyberpolice_arm

  • Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները



    Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման մասին։ Citibank N.A.-ն աշխարհի առաջատար ֆինանսական հաստատություններից է և ԱՄՆ դոլարով միջազգային վճարումների համակարգի առանցքային մասնակիցներից մեկը։

    Citibank N.A.-ի հետ հաստատված թղթակցային հարաբերություններն ավելի են ամրապնդում Բանկի միջազգային բանկային ենթակառուցվածքը և ընդլայնում ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումներ ու հաշվարկներ իրականացնելու հնարավորությունները։ ԱՄՆ-ում գործող բանկային գործընկերոջ հետ անմիջական համագործակցության շնորհիվ Բանկը բարձրացնում է միջսահմանային գործարքների արագությունը, հուսալիությունը, արդյունավետությունն ու անվտանգությունը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։

    Այս համագործակցությունը կարևոր հանգրվան է Կոնվերս Բանկի՝ միջազգային ներկայությունն ամրապնդելու և հաճախորդներին առաջարկվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու շարունակական ջանքերում։ Հայաստանի տնտեսության պայմաններում ԱՄՆ ֆինանսական համակարգին անմիջական հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի։ Այն Բանկին հնարավորություն է տալիս պահպանել մրցունակությունը և արձագանքել միջազգային առևտրով ու ներդրումներով զբաղվող, ինչպես նաև անձնական ֆինանսական գործարքներ իրականացնող հաճախորդների փոփոխվող կարիքներին։

    Առաջատար միջազգային ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային հարաբերությունների հաստատումը պահանջում է պատշաճ ուսումնասիրության խիստ գործընթացներ, ամուր գործառնական ենթակառուցվածք և հուսալի համապատասխանության համակարգեր։ Citibank N.A.-ի հետ համագործակցությունն արտացոլում է Կոնվերս Բանկի շարունակական ներդրումները միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկերի կառավարման, համապատասխանության և գործառնական համակարգերի զարգացման գործում՝ ապահովելով միջազգային ֆինանսական գործարքների անվտանգ և արդյունավետ իրականացումը։

    Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանն ասում է. «Citibank N.A.-ի հետ համագործակցությունը Կոնվերս Բանկի համար կարևոր ռազմավարական ձեռքբերում է։ Այն ամրապնդում է միջազգային վճարումներ իրականացնելու մեր հնարավորությունները և վկայում առաջատար համաշխարհային ֆինանսական հաստատությունների վստահության մասին։ Ամենակարևորն այն է, որ համագործակցությունը մեր հաճախորդների համար ստեղծում է ավելի լայն հնարավորություններ, ապահովում անխափան հասանելիություն միջազգային շուկաներին և թույլ է տալիս մատուցել այն բարձրորակ ծառայությունը, որն ակնկալում են մեզնից։

    Ներդրումներ կատարելով իր միջազգային բանկային ենթակառուցվածքում և ընդլայնելով վստահելի միջազգային գործընկերների ցանցը՝ Կոնվերս Բանկը շարունակում է կենտրոնանալ հուսալի, անվտանգ և նորարարական ֆինանսական լուծումների մատուցման վրա։ Դրանք հաճախորդներին կապում են աշխարհի տարբեր հնարավորությունների հետ և ապահովում բարձրակարգ ֆինանսական ծառայություններից օգտվելու ու համաշխարհային տնտեսությանն առնչվելու հնարավորություն»։

    Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: