Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն։ 2023 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է նրան պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն: ՊՆ նախկին նախարարը պետք է դատախազությանը ներկայացնի դիրքորոշում, ինչպես նաև՝ հայտարարագիր: Նշվում է, որ ներկայանալ անհրաժեշտ է 2026 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, հայտնել է 24 News-ը:
Գլխավոր դատախազություն են հրավիրվել նաև Արշակ Կարապետյանի հետ փոխկապակցված անձինք, կինը՝ Ռոզա Կարապետյանը, Դավիթ Կարապետյանը և Հենրիխ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը 2021 թվականի հուլիսի 20֊ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին նշանակվել էր պաշտպանության նախարար, պաշտոնանկ է արվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին։
Leave a Reply