72 մլն դրամ աշխատավարձ ԶՊՄԿ-ից. ինչ է հայտարարագրել Կապանի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուն

Written by

in

Նոյեմբերի 29-ին Կապան խոշորացված համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

«Շանթ դաշինքի» թեկնածուն գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանն է։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ռազմական բժիշկ Տիգրան Աղասյանը։ Իսկ ՔՊ-ի թեկնածուն Նարեկ Բաբայանն է. նա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության ներկայացուցիչն է։

Ընտրություններին մասնակցող ավագանու անդամի թեկնածուները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներակայացնեն գույքի և եկամուտների հայտարարագիր։ Սակայն «Շանթ դաշինքի» և «Ապրելու երկրի» թեկնածուները հայտարարագիր չեն ներկայացրել, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուներից ոչ բոլորն են ներկայացրել հայտարարագիր։

«Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու Նարեկ Բաբյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք։ Նա 75.4 քմ մակերեսով բնակարան և 26.6 քմ մակերեսով ավտոկայանատեղի ունի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Բաբայանը հայտարարագրել է նաև 600 քմ մակերեսով հողամաս և 163.2 քմ մակերեսով այգետնակ Կապանում։

Նարեկ Բաբայանը 2019 թվականի արտադրույթյան «Toyota Rav4» ունի։

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ից Բաբայանը ստացել է 72 մլն դրամ ծառայությունների վճար։ Այսինքն ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Բաբայանը ամսական ստացել է 6 մլն դրամ։ 946.000 դրամ աշխատավարձ նա ստացել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբից։ 5.2 մլն դրամ էլ նա ստացել է տոկոսավճար բանկային ավանդներից։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Նարեկ Բաբայանը ունեցել է 131.2 մլն դրամ և 24.700 դոլար։

hetq.am

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *