Blog

  • 8 տարի է իշխանության եք․կրիմինալը Երևանի փողոցներում է․ բացահայտեք․ Ռուբեն Մխիթարյանի կոշտ արձագանքը (video)

    8 տարի է իշխանության եք․կրիմինալը Երևանի փողոցներում է․ բացահայտեք․ Ռուբեն Մխիթարյանի կոշտ արձագանքը (video)

  • ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին |

    Ռուսաստանը Հայաստանից որևէ դիմում չի ստացել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ. «Известия» թերթին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

    «Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ որևէ դիմում չենք ստացել»,– ասել է նա։

    Գալուզինի խոսքով՝ Մոսկվան շարունակում է ելնել այն դիրքորոշումից, որ ռուսական ռազմաբազան Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչն է։

    Ավելի վաղ՝ սեպտեմբերի 1-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե Երևանը կարծում է, թե Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարիքն այլևս չկա, ապա Ռուսաստանը կարող է հեռանալ նույնիսկ հաջորդ օրը և որևէ բան չի պարտադրի Հայաստանին։

    Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել Հայաստանում ռուսական ռազմաբազայի պահպանման հարցը, եթե Ռուսաստանը նման ցանկություն հայտնի։

  • Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ

    Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ավտոճանապարհին, Դիմիտրով բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելով հայտնվել դաշտում։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

  • «Պարզ Լիճ»-ի հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը, օգնության են հասել փրկարարները

    Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:30-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում շարունակել ճանապարհը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարներն ու շտապօգնության բժիշկը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, ապա տուժածին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

  • Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում (video)

    Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում (video)

  • Ժողովրդին հուզող խնդիրները, պետության առջև կանգնած մարտահրավերները լինելու են մեր օրակարգը. ԲՀԿ

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, անկախ բոլոր անարդարություններից ու իր դեմ իրականացված բռնաճնշումներից, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում։

    Ժողովրդին հուզող խնդիրները, պետության առջև կանգնած մարտահրավերները լինելու են մեր օրակարգը, և մենք, հավատարիմ մեր ծրագրին, առաջարկելու ենք մեր մոտեցումները, մեր լուծումները և դրանք ներկայացնելու ենք մեր հասարակությանը։

    Մենք հավատարիմ ենք մեր ընտրողներին, հասարակությանը մեր տված խոստումներին։ Մեզ համար ուղենիշային է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ամիսներ առաջ տված ձևակերպումը, որ «այս ծրագիրը մեկ ամսվա կամ մեկ ընտրության համար չէ»։

    Մենք կարևորում ենք նաև միջազգային մեր գործընկերների հետ աշխատանքը և հանձնառու ենք պաշտպանելու Հայաստանի և հայ ժողովրդի շահը բոլոր միջազգային հարթակներում։ Մենք կարևորում ենք երկրի ներսում տարբեր քաղաքական, հասարակական միավորների հետ համագործակցությունը՝ ի շահ մեր պետության։

    Ցանկանում ենք ընդգծել մեր կուսակցության առաջնորդի առանցքային ձևակերպումը. Հայաստանի համար պատմական այս բարդ փուլում կարևորագույն գործոնը ներքին համերաշխությունն է։

    Այդ համերաշխությունը, ցավոք, խաթարված է, և դրա ապացույցներից մեկն էլ մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ապօրինի ազատազրկումն է։ Նրա ազատ արձակումը և բարի համբավի պաշտպանությունը մեր պայքարի առանցքային պահանջներից են։ Այդ պայքարը չի դադարելու ոչ մի վայրկյան, քանի դեռ արդարությունը վերականգնված չէ։ Գագիկ Ծառուկյանի անձնական բարձր վարկանիշը, հանրային լայն աջակցությունը և դժվար իրավիճակներում նրա դրսևորած արժանապատիվ կեցվածքը մեծ վստահություն ու ամրություն են տալիս մեզ բոլորիս։

    Ազատությո´ւն Գագիկ Ծառուկյանին, ազատությո´ւն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն՝ Բաքվում պահվող հայորդիներին։

    1.ԲՀԿ տարածքային կառույցների համակարգման գրասենյակի ղեկավար Արմեն Մանուկյան
    2.ԲՀԿ տարածքային կառույցների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արթուր Աղբալյան
    3.ԲՀԿ Աշտարակի տարածքային կառույցի ղեկավար Նորա Առուստամյան
    4.ԲՀԿ Ապարանի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Գրիգորյան
    5.ԲՀԿ Թալինի տարածքային կառույցի ղեկավար Արծվիկ Նիկողոսյան
    6.ԲՀԿ Մասիսի տարածքային կառույցի ղեկավար Կամո Կակոյան
    7.ԲՀԿ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Դավիթ Դավթյան
    8.ԲՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Արամ Միրզոյան
    9.ԲՀԿ Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Արման Փիրոյան
    10.ԲՀԿ Մեծամորի տարածքային կառույցի ղեկավար Արթուր Հովհաննիսյան
    11.ԲՀԿ Բաղրամյանի տարածքային կառույցի ղեկավար Սևակ Մարգարյան
    12.ԲՀԿ Փարաքարի տարածքային կառույցի ղեկավար Ոսկան Թովմասյան
    13.ԲՀԿ Վաղարշապատի տարածքային կառույցի ղեկավար Լևոն Հովհաննիսյան
    14.ԲՀԿ Գավառի տարածքային կառույցի ղեկավար Արամայիս Ապրոյան,Հարություն Ավետիսյան
    15.ԲՀԿ Վարդենիսի տարածքային կառույցի ղեկավար Արման Դավթյան
    16.ԲՀԿ Գեղամասարի տարածքային կառույցի ղեկավար Վաչագան Մարգարյան
    17.ԲՀԿ Ճամբարակի տարածքային կառույցի ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյան
    18.ԲՀԿ Մարտունու տարածքային կառույցի ղեկավար Սևակ Կարապետյան,Վաչագան Սարգսյան,Արման Վանոյան
    19.ԲՀԿ Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Էդգար Բոջուկյան
    20.ԲՀԿ Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար Միշա Թամամյան,Արգամ Մաթոսյան
    21.ԲՀԿ Ալավերդու տարածքային կառույցի ղեկավար Ռոման Կոնինյան
    22.ԲՀԿ Ստեփանավանի տարածքային կառույցի ղեկավար Հարություն Ղարագյոզյան
    23.ԲՀԿ Թումանյանի տարածքային կառույցի ղեկավար Ռոման Շաքարյան
    24.ԲՀԿ Աշոցքի տարածքային կառույցի ղեկավար Վարուժան Հարությունյան
    25.ԲՀԿ Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Արմեն Բադեյան
    26.ԲՀԿ Ախուրյանի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սերգոյան
    27.ԲՀԿ Մարալիկի տարածքային կառույցի ղեկավար- Արտակ Ավդալյան
    28.ԲՀԿ Եղեգնաձորի տարածքային կառույցի ղեկավար Հրաչյա Վարդանյան
    29.ԲՀԿ Իջևանի տարածքային կառույցի ղեկավար Արա Իսրայելյան
    30.ԲՀԿ Դիլիջանի տարածքային կառույցի ղեկավար Արթուր Սարգսյան
    31.ԲՀԿ Բերդի տարածքային կառույցի ղեկավար Արսեն Փալանդուզյան
    32.ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցի ղեկավար֊Սեյրան Մամյան
    33.ԲՀԿ Կապանի տարածքային կառույցի ղեկավար Գրիշա Մնացականյան
    34.ԲՀԿ Սիսիանի տարածքային կառույցի ղեկավար Ստեփան Սաֆրազյան
    35.ԲՀԿ Գորիսի տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյան
    36.ԲՀԿ Մեղրի֊Ագարակ տարածքային կառույցի ղեկավար Սաթենիկ Կարապետյան
    37.ԲՀԿ Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Մխիթար Հարությունյան
    38.ԲՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի ղեկավար Գայանե Գրիգորյան
    39.ԲՀԿ Աբովյանի տարածքային կառույցի ղեկավար-Արմեն Քոսակյան
    40.ԲՀԿ Դավթաշենի տարածքային կառույցի ղեկավար Մարատ Ղազարյան
    41.ԲՀԿ Զեյթունի տարածքային կառույցի ղեկավար Հակոբ Այվազյան
    42.ԲՀԿ Մալաթիա֊Սեբաստիա տարածքային կառույցի ղեկավար Արմեն Թորոսյան,Արշակ Խաչատրյան
    43.ԲՀԿ Բանգլադեշի տարածքային կառույցի ղեկավար Անահիտ Ստեփանյան
    44.ԲՀԿ Աջափնյակի տարածքային կառույցի ղեկավար Արթուր Հերոյան
    45.ԲՀԿ Չարբախի տարածքային կառույցի ղեկավար Էրիկ Գրիգորյան
    46.ԲՀԿ Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավար Ռուբեն Խաչատրյան
    47.ԲՀԿ Նորք Մարաշի տարածքային կառույցի ղեկավար Միքայել Առուշանյան 

  • Տանձավերի վարչական տարածքում 32-ամյա վարորդը կայանել է իր ավտոմեքենան և իջել մեքենայից, «Opel Astra»-ն վրшերթի է ենթարկել նրան

    Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Տանձավեր բնակավայրի վարչական տարածքում 32-ամյա Արայիկ Օ․-ն կայանել է իր ավտոմեքենան և իջել մեքենայից, որի ժամանակ 26-ամյա Հայկ Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արայիկ Օ․-ին, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում։

    Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

  • Փետրվարի 8-ից «խվատայկաները» կգործեն միայն լիցենզիայով․ ՊԵԿ-ը զգուշացնում է

    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ է դրվելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ շահումով խաղ է համարվում ռիսկի վրա հիմնված՝ շահելու հնարավորություն ընձեռող ցանկացած մեքենայացված խաղը (ծրագրավորված և (կամ) մեխանիկական խաղերի անցկացման համար նախատեսված խաղային արտադրանքով անցկացվող խաղը), որի ժամանակ շահողը որոշվում է այդ արտադրանքում պարունակվող հատուկ ծրագրի և (կամ) մեխանիկական համակարգի միջոցով` խաղացողի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ։ Նշված իրավակարգավորման շրջանակում շահումով խաղ է համարվում նաև «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով կազմակերպվող խաղը։

     

    Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղի կազմակերպումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։

     

    Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է՝ 2027 թվականի փետրվարի 8-ից «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով իրականացվող խաղերը կազմակերպել բացառապես համապատասխան լիցենզիայի առկայության և օրենքի պահանջների պահպանմամբ։

     

    Ավելին՝ https://src.am/am/getNews/1730

  • Սյունիքում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազ չի լինի





    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը՝ 09:00-ից մինչև սեպտեմբերի 16-ը՝ ժամը՝ 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Անգեղակոթ, Շաղաթ, Բալաք, Մուծք բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։




    դիտվել է 22 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը

  • Սիրիայում շարունակվում են իշխանությունների որոշման դեմ ցույցերը |

    Սիրիայի տարբեր շրջաններում ցույցեր են: Մարդիկ բողոքում են դիզվառելիքի և բենզինի գները 28-40%-ով բարձրացնելու՝ իշխանությունների որոշման դեմ:

    Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ ակցիաներ են հատկապես Հանրապետության կենտրոնական և հյուսիսային հատվածներում։ Համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են ցուցարարներն այրում անվադողեր և փակում ճանապարհներ։ Կաթվածահար է այդ թվում Իդլիբի նահանգով անցնող միջազգային մայրուղին։ Ցուցարարները պահանջում են էներգետիկայի և էկոնոմիկայի նախարարների հրաժարականը:

    Կառավարությունը վառելիքի գների բարձրացման մասին հայտարարել է սեպտեմբերի 13-ին: Նշվում է, որ այս միջոցառումը ժամանակավոր բնույթ է կրում՝ հաշվի առնելով
    վառելիքի համաշխարհային մատակարարման ոլորտում առաջացած խնդիրները։

    Վառելիքի գների բարձրացում է նկատվում նաև այլ երկրներում: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Ֆրանսիայում բենզինի գինը հասել է ռեկորդային առավելագույնի: Նմանատիպ իրավիճակ է Ֆինլանդիայում, այնտեղ նաև փակվել է Neste նավթավերամշակման գործարանը: Նաև լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ նավթային ռազմավարական պահուստներում հում նավթի պաշարները նվազել են՝ հասնելով մոտ 285 միլիոն բարելի։ Սա ամենացածր ցուցանիշն է 1982 թվականից ի վեր։