Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»

Written by

in

2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունը՝ հազարավոր մեր հերոսների զոհողություններից հետո, դարձավ Հայաստանի և Արցախի նորագույն պատմության ամենածանր շրջադարձերից մեկի սկիզբը։ Դրան հաջորդեցին նոր ծանր հետևանքներ՝ Արցախի կորուստ, հայրենակիցների բռնի տեղահանություն ու Հայաստանի անվտանգության համակարգի թուլացում։

Հիշո՞ւմ եք՝ ինչ էր հայտարարում Նիկոլ Փաշինյանն այդ գիշեր․ «Արցախը կանգուն է, կեցցե՛ Արցախը»։

Վեց տարի անց Արցախը հայաթափված է, իսկ մեր հազարամյա ներկայությունն այնտեղ՝ ընդհատված։ Խոստացված վերածննդի փոխարեն Հայաստանը շարունակում է կանգնել նոր զիջումների և անվտանգության սպառնալիքների առաջ։
Խորհրդանշական է, որ ազգային արժեքների և պատմական ժառանգության պաշտպանության համար պայքարող Սամվել Կարապետյանն այսօր անազատության մեջ է, իսկ նրա ընտանիքի միջոցներով կառուցված Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Դրա վերաբացումն Ալիևի կողմից ևս մեկ հայկականի յուրացում է։

Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր։

 

Խաղաղությունը չի կարող կառուցվել միակողմանի զիջումների և ազգային շահերի հաշվին։
Սահմանադրությունը արտաքին պահանջներին համապատասխան փոխելը ոչ թե խաղաղության, այլ ինքնիշխանության թուլացման վտանգավոր ճանապարհ է։
«Ուժեղ Հայաստանը» կողմ է արժանապատիվ և կայուն խաղաղությանը՝ հիմնված միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և իրավահավասարության վրա։

Մեզ անհրաժեշտ են անվտանգ սահմաններ, անկախ պետականություն և ազգային համախմբում։

 

 Հայաստանի ապագան պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *