«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. նրա մոտ սրտի կանգ էր գրանցվել

Written by

in

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ ու բարի դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Ժամը 12։10-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր վիճակում նշված բժշկական կենտրոն են տեղափոխել 2.5 տարեկան տղա երեխայի, հաղորդում է Shamshyan.com—ը։

«Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկներն ահազանգով մեկնել են Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակավայրերից մեկը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերել են 2.5 տարեկան Ռոբերտ Ե․-ին։

Վաղարշապատի շտապօգնության բժիշկները կարողացել են երեխայի սրտի կանգը վերականգնել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղի բժիշկների հաջողվել է կատարված միջամտության շնորհիվ երեխայի առողջական վիճակը կայունացնել։

Կայքի տեղեկություններով՝ երեխան ընկել է կեղտոտ ջրով հորը և ջրահեղձվել։

Երեխայի հարազատները, որոնք խնդրեցին, որ իրենց տվյալները չհրապարակվի, ասում էին. «Չգիտենք, գուցե ե մեր անզգուշության պատճառով, էր որ երեխան ընկել էր կեղտոտ ջրով լցված հորը, բայց լավ էր հարազատները շուտ նկատել և երեխային դուրս էին բերել, բայց ոչինչ չէինք կարողանում անել։ Միակ բանը, որ կարողացանք, էդ խառը վիճակում, լավ է, զանգեցինք շտապօգնություն ու շատ արագ ժամանեցին։ Հիմա վստահ ենք, որ երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, բայց մի քանի օր նա պետք է մնա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ»։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և դրանք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *